00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Գևորգ Դանիելյան
Ինչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների անուն-ազգանունները. Գևորգ Դանիելյան
10:45
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պանամական փաստաթղթերը, 5000 դոլարանոց հարսնացուներն ու Հայաստանը. «դըմփ–դըմփ–հու»

© Sputnik / Asatur YesayantsСубботнее шествие Никола Пашиняна (24 ноября 2018). Еревaн
Субботнее шествие Никола Пашиняна (24 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք: Կորոնավիրուսային այս պայմաններում դժվար թե որևէ մեկը ստույգ գուշակեր, թե որ երկիրը կապահովի Հայաստանում և Ամերիկայում գտնվող մեր հայրենակիցների հաղորդակցությանը։

 

Իսլանդական «դմփդմփհու»-ից մինչև իսլանդական ժողովրդավարության տարբերակը՝ ողջ երկիրը մի մեծ պառլամենտ

Որքան էլ զարմանալի թվա, այդ երկիրը Իսլանդիան է։ Այո, այս ամիս «Այսլենդէյր» իսլանդական ավիաընկերությունը սկսեց թռիչքներ իրականացնել Երևանի և Լոս Անջելեսի միջև` Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկով։

Кандидат в президенты от оппозиции Левон Тер-Петросян выступает перед сторонниками (20 февраля 2008). Еревaн - Sputnik Արմենիա
«Բարի եղեք դուք էլ նույնը անել». ինչ է պահանջել Տեր–Պետրոսյանը Սեյրան Բաղդասարյանից

Եվ ուրեմն, կարող ենք նաև Ռեյկյավիկ գնալ՝ իհարկե, նախապես ստանալով իսլանդական վիզան։

​Ինչ գործ ունենք մենք` հայաստանցիներս, Իսլանդիայում։ Չեմ ուզում կրկին հիշեցնել 5000 դոլարի պատմությունը։ Երևի գիտեք, որ մինչև հիմա էլ համացանցում ծամծմվում է այն տեղեկությունը, թե Իսլանդիայի կառավարությունն ամսական 5000 դոլար է խոստանում արտասահմանցի տղամարդկանց, որոնք կգան և կամուսնանան իսլանդուհիների հետ: Այսինքն՝ մենք տղամարդկանց պակաս ունենք, եկեք մեր գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ ամուսնացեք, ապրեք մեզ մոտ և միայն դրա համար փաստորեն աշխատավարձ կստանաք, այն էլ` հինգ հազար դոլար:

Ժամանակին հայաստանյան կայքերն էլ այս տեղեկատվությունը տարածել էին ու սոցիալական ցանցերում լուրջ-լուրջ քննարկում էր ծավալվել, թե բա` արժե՞ արդյոք 5000 դոլարի համար գնալ այդ ցուրտ երկիրն ու մեր սիրուն աղջիկներին թողած` ամուսնանալ օտարների հետ: Նույնիսկ եթե Իսլանդիայի քաղաքներից մեկը կոչվում է Քեֆլավիկ։

Դուք միգուցե պարտություն կկրեք, բայց կհաղթանակեն ձեր դավանած սկզբունքները

Դե պարզ է, որ բլեֆ էր այս ամենը, իրենց արտգործնախարարությունն էլ ստիպված էր հերքել, բայց ընդհանրապես դուք իսլանդացիներին մի աչքով մի նայեք: Հիշո՞ւմ եք, թե ինչ արեցին մի քանի տարի առաջ՝ ֆուտբոլի առաջնությունում։ Ողջ աշխարհն էր խոսում իսլանդացի ֆուտբոլիստների մասին, որոնց աջակցելու համար Ֆրանսիա էր եկել այդ կղզու 300 հազարանոց բնակչության տասը տոկոսը: Ու նաև փաստենք, որ մեր «թավշյա հեղափոխության» «դըմփ–դըմփ–հու»-ն հենց իսլանդացիների «դըմփ–դըմփ–հու»-ի զավակն է։

Премьер-министр Армении Никол Пашинян, Президент и Первая леди США Дональд и Меланья Трамп перед ужином стран-партнеров НАТО (11 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Թեժ վիճաբանություն «հայու գենի» շուրջ, կամ մենք ու Ամերիկան

Այնպես որ, իրավամբ կարող ենք ասել՝ իսլանդացիներն անմիջականորեն նպաստեցին Հայաստանի քաղաքական փոփոխություններին։

Մի առնչություն էլ կա Հայաստանի և Իսլանդիայի միջև, բայց, խոստովանենք` այդքան էլ հաճելի առնչություն չէ։ Երբ մի քանի տարի առաջ հրապարակվեցին այսպես կոչված Պանամական փաստաթղթերը, որոնցում մանրամասն տեղեկություններ կային, թե որ երկրների որ բարձրաստիճան պաշտոնյաները օֆշորային գաղտնի հաշիվներ ունեն, պարզվեց, որ այդ ցուցակում է ոչ միայն հայաստանցի հայտնի պաշտոնյան, այլև Իսլանդիայի վարչապետն ու նրա կինը:

Եվ ինչպես հայաստանցի պաշտոնյան հրաժարական տվեց, այնպես էլ իրենց վարչապետը ստիպված եղավ հեռանալ ու նշանակվեցին վաղաժամկետ ընտրություններ:

Ինչո՞ւ Խրուշչովը կոշիկով խփեց ՄԱԿ-ի սեղանին, ում ելույթն էր հունից հանել ԽՍՀՄ առաջնորդին

Եվ, վերջապես, ևս մի զուգահեռ։ Թե՛ Հայաստանում, թե՛ Իսլանդիայում քաղաքական ուժերն անընդհատ խոսում են այն մասին, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին և հենց ժողովուրդն էլ պիտի անմիջականորեն լուծի բոլոր հարցերը։ Մենք բավական տարօրինակ տարբերակ ընտրեցինք՝ աշխարհում չտեսնված ու չլսված բան արեցինք՝ շրջափակեցինք դատարանները, այնինչ Սահմանադրական դատարանի վերաբերյալ հանրաքվեին հերթն այդպես էլ չհասավ, ճիշտ է՝ մեզնից անկախ պատճառով։

Города мира. Лондон - Sputnik Արմենիա
Ինչով են տարբերվում բազմակողմանի զարգացած հայը և նման բրիտանացին, կամ մենք ամեն ինչ գիտենք

Այնինչ Իսլանդիայում վերջին տարիներին անընդհատ շրջանառվում է անմիջական դեմոկրատիայի գաղափարը։ Փորձեմ շատ հակիրճ ներկայացնել։

Գյուղին վերաբերող հարցերը պետք է տնօրինի ոչ թե գյուղապետը, այլ գյուղի բնակչությունը, քաղաքինը՝ քաղաքացիները և այլն: Ընդ որում, կարող ես ոչ միայն մասնակցել այդ քննարկումներին, այլև քո սեփական օրինագիծը ներկայացնել: Եվ եթե քո օրինագիծը բավարար աջակցություն ստանա, այն կդրվի համապետական հանրաքվեի: Այսինքն՝ ողջ երկիրը դառնում է մի մեծ պառլամենտ, որտեղ անխտիր բոլոր չափահաս բնակիչները պատգամավորներ են:

Չեք հավատա, բայց այս ամենը պատմական հիմքեր ունի: Եթե ձեզ հարցնեն, թե աշխարհի որ երկրում է ստեղծվել առաջին պառլամենտը, համոզված եմ, որ վստահորեն կպատասխանեք՝ իհարկե Մեծ Բրիտանիայում: Ու կսխալվեք:

Անհավանական է. քանի շիշ շամպայն է խմել Չերչիլը և որտեղ են տիեզերագնաց Արմսթրոնգի կոշիկները

Որովհետև իրականում առաջին խորհրդարանը՝ Ալտինգը, վիկինգները ստեղծել են հենց Իսլանդիայում ավելի քան հազար տարի առաջ:

Եվ այդ Ալտինգում ներկայացված են եղել կղզու բնակչության բոլոր շերտերը: Այնպես որ, եկեք սպասենք՝ տեսնենք Իսլանդիայում ինչ է լինում, միգուցե ինչ-որ օգտակար բան մեր նոր իշխանություններն էլ կընդօրինակեն։

Լրահոս
0