00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերի տիեզերական հրթիռը. իրական պատմություն

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցЗапуск ракеты "Союз-2.1а" с космодрома Восточный
Запуск ракеты Союз-2.1а с космодрома Восточный - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք: Եթե ասեմ, որ մենք` հայերս, կարող ենք տիեզերանավեր արձակել, հաստատ գիտեմ, թե ինչպիսին է լինելու միջին հոռետես հայաստանցու արձագանքը՝ իսկի գիտաշխատողին կարգին աշխատավարձ չենք կարողանում վճարել, ուր մնաց` տիեզերքի մասին մտածենք:
Հայերի տիեզերական հրթիռը՝ իրական պատմություն

Բայց չէ՞ որ եղել է՝ դեռ ավելի քան հիսուն տարի առաջ մենք` հայերս, հրթիռներ ենք արձակել: Մի խումբ հայ երիտասարդներ հղացել են այդ անհավանական գաղափարը՝ ինքնուրույն պատրաստել հրթիռ և արձակել այն տիեզերք: Ու ստացվել է:

Անհավանական է. քանի շիշ շամպայն է խմել Չերչիլը և որտեղ են տիեզերագնաց Արմսթրոնգի կոշիկները

Այո, այդ պատմությունը միանգամայն իրական է: Պաղեստինի տարածքում ծնված Մանուկ Մանուկյանը, ավարտելով Տեխասի համալսարանը, վերադառնում է Մերձավոր Արևելք և չնայած երիտասարդ տարիքին՝ ընդամենը 25 տարեկան էր, սկսում է դասավանդել Բեյրութի Հայկազյան համալսարանում: 60-ականների սկիզբն էր, մեծ ոգևորություն էր տիրում ողջ աշխարհում՝ Ամերիկան և Սովետական Միությունը մեկը մյուսի հետևից հրթիռներ էին արձակում, սկսվել էր տիեզերական հետազոտությունների դարաշրջանը:

Субботнее шествие Никола Пашиняна (24 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Պանամական փաստաթղթերը, 5000 դոլարանոց հարսնացուներն ու Հայաստանը. «դըմփ–դըմփ–հու»

Դա, իհարկե, հսկայական ջանքեր և գումարներ էր պահանջում։

«Իսկ մենք հրթիռ կպատրաստենք մեր սեփական ուժերով» - ասաց Մանուկ Մանուկյանը և հայտարարություն տարածեց համալսարանում` «Ովքե՞ր են ցանկանում միանալ իմ ծրագրին»:

Արձագանքեց 7 հայ ուսանող: Ահա այսպես ստեղծվեց Հայկազյան համալսարանի հրթիռային ընկերությունը: Փող, բնականաբար, չկար։ Մանուկ Մանուկյանն ամերիկյան լրատվամիջոցներից մեկին պատմել է.

«Կնոջս համաձայնությամբ մեր խղճուկ եկամտից ինչ-որ գումար հատկացնում էի` գնելու համար այն ամենն, ինչ անհրաժեշտ էր հրթիռ պատրաստելու համար»:

Ինչով են տարբերվում բազմակողմանի զարգացած հայը և նման բրիտանացին, կամ մենք ամեն ինչ գիտենք

Առաջին հրթիռը պատրաստեցին ստվարաթղթից և մետաղե խողովակների կտորներից: Փորձարկեցին այն Բեյրութի մոտակայքում գտնվող ամայի մի տարածքում: Հրթիռն օդ բարձրացավ, հետո թեքվեց և ընկավ հունական եկեղեցու բակում։ Լավ էր՝ եկեղեցին չվնասեց. հաստատ սկանդալ էր լինելու:

61 թվականի ապրիլի 12-ին Յուրի Գագարինը թռավ տիեզերք, պտույտ գործեց մեր մոլորակի շուրջը և հաջողությամբ վայրէջք կատարեց: Այդ նույն ապրիլին Մանուկ Մանուկյանն իր սաների հետ արձակեց իրենց պատրաստած հրթիռը, որը բարձրացավ մինչև մեկ կիլոմետր:

Հայկազյան համալսարանում իրականացվող այս անսովոր փորձարկումներով սկսեցին հետաքրքրվել Լիբանանի իշխանությունները, մասնավորապես զինվորականները: Հրթիռային տղաների խմբի հետ սկսեց աշխատել մի երիտասարդ լեյտենանտ: Հետո նաև հատուկ տարածք հատկացրին, որտեղ նախկինում հրետանավորներն անցկացնում էին իրենց զորավարժությունները:

 Станислав Петров - Sputnik Արմենիա
Աշխարհը միջուկային պատերազմից փրկած Պետրովը կյանքի վերջին տարիներին պահակ էր աշխատում

Բայց զինվորականների աջակցությունը, իհարկե, անշահախնդիր չէր: Նրանք մասնակցում էին փորձարկումներին և անընդհատ հետաքրքրվում Մանուկյանից՝ իսկ որքա՞ն պայթուցիկ կարելի է տեղադրել հրթիռի գլխիկի մեջ: Մանուկյանը փորձում էր համոզել՝ ախր սա ռազմական ծրագիր չէ, մենք զուտ գիտական փորձարկումներ ենք անում:

Ինչևէ՝ հրթիռային տղաների համբավը տարածվում էր: Մանուկյանին հրավիրեցին Լիբանանի նախագահի մոտ ընդունելության:

Սա տվեց իր կոնկրետ արդյունքը՝ նախագահը խոստացավ, որ կրթության նախարարության 62 և 63 թվականների բյուջեներում որոշակի ֆինանսավորում կնախատեսվի հրթիռների փորձարկումները շարունակելու համար: Հայկազյան համալսարանում ստեղծված ընկերությունն էլ վերանվանեցին՝ այն կոչվեց Լիբանանի հրթիռային ընկերություն:

Ինչպես էին իսրայելցիները պատրաստվում ատոմային ռումբ պայթեցնել անապատում

Մանուկյանն ու իր համախոհներն արդեն հնարավորություն ստացան պատրաստել, այսպես ասենք, «լուրջ» հրթիռներ, որոնք ունեին երեք աստիճան և կարող էին հասնել Երկրի ուղեծիր: 63 թվականին արձակված հրթիռը բարձրացավ մինչև 145 կիլոմետր: Դա այն բարձրությունն է, որտեղ պտտվում են որոշ արբանյակներ:

Кандидат в президенты от оппозиции Левон Тер-Петросян выступает перед сторонниками (20 февраля 2008). Еревaн - Sputnik Արմենիա
«Բարի եղեք դուք էլ նույնը անել». ինչ է պահանջել Տեր–Պետրոսյանը Սեյրան Բաղդասարյանից

​Սակայն զինվորականներն իրենց ծրագրերն ունեին և բնականաբար մտածում էին միայն մի ուղղությամբ՝ ինչպես օգտագործել մանուկյանական հրթիռները որպես զենք: Բայց Մանուկյանը ուրիշ ծրագրեր ուներ: Ուզում էր կենդանի էակ ուղարկել տիեզերք:

Ընտրությունը կանգ առավ մկան վրա: Մի օր եկավ տուն ու ասաց կնոջը.

«Կարո՞ղ ես պարաշյուտ կարել, որպեսզի կարողանանք մեր ուղարկածին անվնաս հետ վերադարձնել Երկիր»։

Երբ կինն իմացավ, որ խոսքը մկան մասին է, կտրականապես մերժեց, ասաց՝ միայն իմ դիակի վրայով: Թույլ չեմ տա, որ խեղճ մկնիկի հետ այդպիսի փորձարկումներ անեք։ Դրանով էլ ամեն ինչ ավարտվեց:

Մարդկության պատմության մեջ առաջին անգամ տիեզերագնացներին ուղեծիր կհասցնի մասնավոր հրթիռը

Մի քանի տարի անց Լիբանանում սկսվեց քաղաքացիական պատերազմը և բոլորը մոռացան հրթիռային ծրագրի մասին: Բայց ախր սա իրական պատմություն է:

Մի խումբ հայ երիտասարդներ ապացուցեցին, որ նույնիսկ Լիբանանի նման փոքր ու պատերազմող երկրում կարելի է ֆանտաստիկ ծրագիր իրականացնել:

Լրահոս
0