13:34 08 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
214 0 0

Հայ մարզիկները, որոնք 1980 թվականին մեկնեցին Մոսկվա oլիմպիական խաղերին մասնակցելու, ԽՍՀՄ այլ հանրապետությունների հետ հանդես էին գալիս նույն դրոշի ներքո։ Դա միասնական թիմ էր, որը միայն մեկ ցանկություն ուներ` հաղթել։

Երբ Մոսկվայում օլիմպիական խաղեր էին ընթանում, իմ ընկեր և զրուցակից Լևոն Մսերյանը միջազգային կապերի բաժնի պետ էր։ Բաժնի անվանումն ամբողջությամբ նշեմ` Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին կից ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե։ Հայկական ԽՍՀ նախարարների խորհուրդն իր ենթակայության տակ նաև մի շարք այլ գերատեսչություններ ուներ, սակայն 1980 թվականին մարզականը, իմ կարծիքով, գլխավորներից մեկը դարձավ։

Левон Мсерян
© Photo : Личный архив Сергея Баблумяна
Լևոն Մսերյանը

-Իսկ քո՞ կարծիքով, – հարցնում եմ Մսերյանին։

-Ճիշտ այդպես։ Ինչպես միշտ, իսկ այդ տարի հատկապես, օլիմպիական խաղերը ոչ միայն սպորտ էին, այլև քաղաքականություն։ Մոսկվայում օլիմպիադա անցկացնելու  առաջին փորձն անհաջողությամբ պսակվեց, խաղերը 1976 թվականին տեղի ունեցան Մոնրեալում։ Այն ժամանակվա ԽՍՀՄ սպորտային կոմիտեի նախագահ Պավլովը կարողացավ  ղեկավարությանը համոզել նորից առաջադրվել, և այդ անգամ արդեն Մոսկվան հաղթեց, իսկ պարտվեց Լոս Անջելեսը։ Առաջին անգամ ամառային օլիմպիական խաղերը պետք է կայանային սոցիալիստական երկրում։

Торжественная церемония закрытия XXII летних Олимпийских игр в Москве (3 августа 1980).
© Sputnik / Юрий Абрамочкин
Մոսկովյան օլիմպիադայի փակումը

– Եվ հատկապես ինչո՞վ այդ տարի սոցիալիստական Հայաստանն օգնեց ԽՍՀՄ–ին։

-Ընդհանրապես, մենք մեզ էինք օգնում. մի թիմ էինք, նույն դրոշի տակ էինք հանդես գալիս, նույն զինանշանով և հաղթելու անհագուրդ ցանկությամբ։ Ինչն էլ տեղի ունեցավ։

-Այնուամենայնիվ, եթե Հայաստանի մասին առանձին խոսենք, ի՞նչ սկզբունքով էին ընտրվում հայկական թիմի անդամները։

Чемпион Игр XXII Олимпиады среди штангистов в весе до 82,5 кг - Юрик Варданян на XXII летних Олимпийских играх (25 июля 1980). Москвa
© Sputnik / Дмитрий Донской
Յուրի Վարդանյանը

-Միայն ու միայն մարզական ցուցանիշներով։ Այլ սկզբունք չկար և չէր կարող լինել։ Նրանք իրենց մարզաձևում 11 լավագույններն էին։ Ծանրորդ Յուրի Վարդանյանը ոսկե մեդալ շահեց, Յուրի Սարգսյանը (նույնպես ծանրամարտիկ)` արծաթ։ Սիրվարդ Էմիրզյանը (ջրացատկ) արծաթ նվաճեց։ Դավիթ Համբարձումյանը (ջրացատկ)` բրոնզ։ Էդուարդ Ազարյանը` հանրահռչակ Ալբերտ Ազարյանի որդին (մարմնամարզություն), երկրորդ տեղը զբաղեցրեց թիմային պայքարում։ Աշոտ Կարաղյանը, Սոս Հայրապետյանը, Խորեն Հովհաննիսյանը. մի խոսքով`  բոլոր մասնակիցները ո՛չ իրենք իրենց, ո՛չ էլ թիմին «չքաշեցին»։

Абсолютный чемпион СССР 1979 года по спортивной гимнастике, олимпийский чемпион 1980 года в командном первенстве Эдуард Азарян
© Sputnik / Сергей Гунеев
Էդուրարդ Ազարյանը

-Իսկ պաշտոնական պատվիրակությունը։

-Սա այն եզակի դեպքն էր, երբ չէին միջամտում և դրանով իսկ օգնում էին։ Հաշվի առնելով իրադարձության կարևորությունը, ամեն ինչի մասին զեկուցվում էր այն ժամանակվա ԿԿ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին, թեպետ, անկեղծ ասած, մարզիկներն առանձնակի օգնության կարիք չունեին։  Ծաղկաձորում գտնվող ԽՍՀՄ օլիմպիական գլխավոր բազան ողջ հզորությամբ  էր աշխատում, և ամեն ինչ իր հունով էր ընթանում։ Եվ կարևորը...

-Հավանաբար, չխանգարելն էր։

– Այո, հաստատ։

- Խաղերի մասնակիցներից բացի էլ ո՞վ մեկնեց Մոսկվա։

-Պատվիրակությունը մեծ էր, այն գլխավորում էր այն ժամանակվա մարզական կոմիտեի նախագահ Ռոլանդ Ասատրյանը։ Ի դեպ, նրան կուսակցական ղեկավարությունից էին ընտրել, այնպես որ ղեկավարությունը կարող էր հանգիստ «քնել»։

Սպորտի բոլոր գործիչներին, էլ չենք խոսում երկրպագուների մասին, առաջարկվել էր սեփական միջոցներով մեկնել Մոսկվա, տոմսի համար` ևս սեփական գրպանից վճարել։ Բայց անգամ այդ դեպքում ցանկացողները քիչ չէին։

Սակայն ամենազարմանալին տեղի ունեցավ մարզադաշտերում։ Տրիբունաներում օտարերկրյա հյուրերի համար նախատեսված լավագույն տեղերը ազատ մնացին։ Թույլ չէին տալիս դրանք զբաղեցնել։ Եթե հիշում եք, Աֆղանստանի հետ պատերազմի պատճառով Խորհրդային Միությանը բոյկոտ հայտարարեցին ։ ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտերն առաջարկեց Մոսկվա չմեկնել, շատերը լսեցին նրան և հրաժարվեցին այցից։ Այն ժամանակվա իշխանության (որը թույլ չտվեց զբաղեցնել դատարկ տեղերը) ակնհայտ հիմարության պատճառով հյուրերի համար նախատեսված տրիբունաներում դատարկ տեղեր մնացին։

-Ամենաշատն ի՞նչն եք հիշում։

-1980 թվականի Օլիմպիադայի բացումը, ինչպես նաև փակումը։ Բազմիցս նման արարողություններ տեսել եմ`Ատլանտայում, Սիեթլում, Գերմանիայում, էլի ինչ-որ տեղ, սակայն անկրկնելի էր օլիմպիական արջուկը Մոսկվայի երկնքում, այն ոչ մեկին անտարբեր չթողեց. մարդիկ լալիս էին։ Բաժանվելը տխուր էր...

Олимпийский мишка на церемонии закрытия XXII летних Олимпийских игр в Москве
© Sputnik / Дмитрий Донской
Մոսկովյան օլիմպիադայի խորհրդանիշ արջուկը

-Դրանք վերջի՞ն խաղերն էին, որոնցում Հայաստանը հանդես եկավ ԽՍՀՄ դրոշի ներքո։

-Ոչ։ Խաղեր եղել են նաև Բարսելոնայում, և միայն 1996 թվականից մենք սկսեցինք հանդես գալ առանձին, իսկ 1999 թվականից Երևանը դարձավ Համահայկական խաղերի մայրաքաղաք։ Այդ խաղերին մասնակցում են աշխարհի բոլոր երկրների հայ մարզիկները։

-Էլ ի՞նչ կարող ես հիշել այն օրերից։

-Խաղերի փակումից հետո օլիմպիադայի պահուստում, այսպես ասենք, շատ չիրացված հուշանվերներ մնացին։ Դրանք շռայլորեն բաժանեցին մասնակիցներին և հյուրերին, սակայն էլ ավելի շռայլ արտադրել էին, մեծ «զապասով»` կախազարդեր, ջահերի նմուշներ, կրծքանշաններ, դրոշներ և մի շարք այլ բաներ։ Որոշվել էր այդ բարիքները փոխանցել հանրապետություններին։

Сувениры Олимпиады 80
© Photo : личный архив Александра Никишина
Մոսկովյան օլիմպիադայի հուշանվերները

Ես հետս Երևան երկու մեծ արկղ հուշանվերներ բերեցի, դրանց պահանջարկը մեծ էր, ամբողջը բաժանեցինք, նվիրեցինք և այդպիսով Մոսկվայի մարզական տոնի մասին հիշողությունները երկարաձգեցինք  ևս մի քանի տարի։ Մոսկվայից բերած օլիմպիական արջուկը մինչ օրս «ապրում» է մեր տանը, նրա հետ մեծացան թոռներս, ինձ և կնոջս համար դա շատ հաճելի է։

Վնասվածք, որը խաչ քաշեց «խաչի» վրա, կամ Ազարյան ընտանիքում հայտնվեց 4–րդ օլիմպիական ոսկին

Ըստ թեմայի

7 օլիմպիադաների մասնակցած Յուրի Սարգսյանի մոսկովյան սխրանքն ու Կարեն Դեմիրճյանի խոստումը
Ջրացատկի մեր հերոսները. ինչպես Համբարձումյանը և Էմիրզյանը օլիմպիական մեդալներ շահեցին
Ինչպես Հայրապետյանը Մոսկվայի Օլիմպիական խաղերի ժամանակ մեդալ նվաճեց մականախաղում
թեգերը:
մեդալ, Դավիթ Համբարձումյան (ջրացատկորդ), Սիրվարդ Էմիրզյան, Յուրի Սարգսյան (ծանրամարտիկ), Յուրի Վարդանյան, օլիմպիադա, Օլիմպիական խաղեր, Մոսկվա

Գլխավոր թեմաներ