21:28 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.58
  • GBP627.73
  • EUR573.93
  • RUB6.32
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
53110

Հայաստանում տարեկան հազարավոր տոննա հին անվադող աղբի է վերածվում։ Տեղական ընկերություններից մեկը որոշել է վերամշակել դրանք և վառելիք ստանալ։ Բայց բոլորը չէ, որ հին անվադողերը հանձնելու «հավես» ունեն․ մեր երկրում աղբի վերամշակումը դեռևս պարտադիր չէ։

Տարեկան մոտ 850 հազար անվադող է ներկրվում Հայաստան։ Որոշ ժամանակ անց դրանք կուտակվում են աղբավայրերում, որտեղ անվադողերի վրա բույն են դնում կրծողները՝ իրենց կյանքը վստահելով քիմիական արտադրությանը։ Պարզվում է՝ իզուր, քանի որ գիտնականների գնահատմամբ՝ անվադողերից կրծողների մոտ քաղցկեղային հյուսվածքներ են առաջանում։ Այդ նույն կանցերոգենները՝ քաղցկեղածին նյութերը, վտանգավոր են նաև մարդկանց համար, երբ անվադողերն այրվում են, կամ աղբավայրում քայքայվում։

Մինչդեռ, ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել, համենայնդեպս այդպես են մտածում Դավիթ Քարամյանն ու Վահան Ղարիբյանը, որոնք միասին գործարան են հիմնել Երևանից ոչ հեռու՝ Աբովյան քաղաքում։ Նրանք անվադողերից վառելիք են ստանում, որը նման է դիզելայինին, ինչպես նաև ածխածնային սև մուր։ Նրանց հետ միասին ևս 30 մարդ է աշխատում (նրանցից շատերը դրա շնորհիվ մնացել են Հայաստանում և չեն մեկնել արտագնա աշխատանքի։

Այստեղ վերամշակում են թե՛ սովորական անվադողերը, թե՛ «ԲելԱԶ»-ների հսկայական, մարդու հասակից մեկուկես անգամ բարձր անիվները։ Դրանք բերում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, որի տնօրենը՝ Մհեր Պոլոզկովը, հաճույքով է ընդունել թափոնները վերամշակելու և օգտակար նյութերի վերածելու գաղափարը։ Բանակցությունները շարունակվում են նաև այլ ձեռնարկությունների հետ։
«Միայն Երևանում օրական 11 տոննա անվադող է հավաքվում։ Որտե՞ղ կարելի է այդքանը պահել և մինչև ե՞րբ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասնեց Am-Eska ձեռնարկության տնօրեն Վահան Ղարիբյանը։

Ваан Гарибян, директор заводa по переработке использованных покрышек (31 июля 2020). Абовян
© Sputnik / Asatur Yesayants
Վահան Ղարիբյան, օգտագործված անվադողերի վերամշակման գործարանի տնօրեն

Կարելի է այդ 11 տոննան կուտակել, որի հետևանքով քաղցկեղածին գարշահոտություն կտարածվի, բայց կարելի է և վերամշակել ու ստանալ 4-5 տոննա դիզելայինին նման վառելիք։ Կարելի է ստանալ նաև ածխածնային սև մուր, որը կարելի է գործածել ռետինատեխնիկական արդյունաբերության մեջ կամ որպես վառելիք։ Մրի այրման ջերմաստիճանը կախված է հումքից (տարբեր անվադողերի ռետինանյութի բաղադրությունը տարբեր է), բայց միջինում այն կազմում է մեկ կգ-ի համար 6-7 հազար կիլոկալորիա, իսկ պիրոլիզային վառելանյութի համար կարող է գերազանցել 10 հազար կկալը։

Ղարիբյանի խոսքով՝ մեկ լիտր նմանատիպ վառելիքը կարող է փոխարինել 1.8 խորանարդ մետր գազին։ Չնայած՝ հումքի մեծ մասն անիմաստ թափված է աղբավայրերում։

Սպիտակ թուղթ՝ սև տառերով

2018թ-ի ապրիլի 12-ին կառավարությունն ընդունեց արտադրողների և ներմուծողների պատասխանատվության ռազմավարությունը՝ սեփական արտադրանքից ստացվող թափոնների համար(պարզ ասած՝ նրանց ապագա աղբի համար։ 2018-21 թվականների համար կառավարությունը ծրագիր մշակեց մեկ կարևոր նպատակով՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որ բիզնեսը կա՛մ ինքնուրույն վերամշակի աղբը, կա՛մ վճարի դրա վերամշակման համար։ Այդ ռազմավարության արդյունքում երկրում հայտնվեց սպիտակ թղթի ևս մեկ կույտ՝ տպագրական ներկով սևացրած։

Завод по переработке использованных покрышек (31 июля 2020). Абовян
© Sputnik / Asatur Yesayants
Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան

Առհասարակ, պետությունը պետք է վերահսկեր ապրանքի օգտագործման և վերամշակման ամբողջ շղթան։ Այսինքն՝ եթե ընկերությունը Հայաստան է ներկրել հազար մարտկոց (որը նույնպես բնության համար ամենահաճելի իրերից չէ), իշխանությունները պետք է նրան տեղեկացնեն, թե մեկ տարի հետո այդ մարտկոցներից մետաղական ինչպիսի թափոններ կստացվեն և դրանց հետագա վերամշակման համար որքան գումար պետք է վճարի ընկերությունը։ Բայց նման բան տեղի չի ունենում։ Հանրապետությունում գործում է արդյունաբերական թափոնների կադաստր, բայց այն որևէ պարտավորություն չի դնում այն ձեռնարկությունների վրա, որոնց գործունեության արդյունքում առաջանում են այդ թափոնները։

Մեկի քթի տակ աղբ է, իսկ մյուսը լվացել է ձեռքերը

Հայաստանում պոտենցիալ վնասակար ապրանքներից բնապահպանական հարկ է գանձվում։ Դրանց թվում են, օրինակ, վառելիքը և քսայուղային նյութերը, լվացող միջոցները, պլաստմասսան, կապարե արտադրատեսակները (օրինակ՝ վերալիցքավորվող մարտկոցները), շարժիչի յուղի ֆիլտրերը։ Մարդիկ նաև ավտոմեքենաների արտանետումների համար են հարկ վճարում, որի մասին շատերս տեղյակ ենք։ Տեղյակ չենք, սակայն, թե հետո ուր են գնում այդ գումարները։ Երբ ընկերության ներկայացուցիչները հետաքրքրվել են այդ մասին, պետական կառույցներից պատասխանել են, որ այդ գումարներով դպրոցներ և ճանապարհներ են կառուցվում։

«Լավ, բայց դրա համար այլ հարկեր կան։ Իսկ այս հարկը չէ՞ որ հենց այնպես չի կոչվում «բնապահպանական»։ Ինչո՞ւ չի կարելի այդ փողով ֆինանսավորել այդ ապրանքների վերամշակումը։ Մեզ ասացին․ «Կարելի է, բայց աշխատանքի արդյունավետության գնահատմամբ»։ Ես հարցրի․ «Իսկ ինչպե՞ս եք այն գնահատում»։ Չպատասխանեցին»,- հավելեց Ղարիբյանը։

Завод по переработке использованных покрышек (31 июля 2020). Абовян
© Sputnik / Asatur Yesayants
Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան

Միաժամանակ այդ թափոնները աղբանոց նետելու համար վճար է նախատեսված։ Անվադողերից յուրաքանչյուրի համար, օրինակ, պետք է վճարել տարեկան 500 դրամ։ Երեք տարի անց այդ գումարն ավելանում է՝ հասնելով 1500 դրամի։

Այդ պատճառով էլ բազմաթիվ ընկերություններ, կոպիտ ասած, «տակով» են անում։ Դրա համար պետք է ամսական 100-200, թող լինի 300 հազար վճարել։ Բիզնեսի համար դա մեծ գումար չէ, ավելի հեշտ է վճարել և վերջ։ Թե չէ այդ անվադողերը ինչ-որ տեղ տանել, մի հատ էլ վճարել վերամշակման համար․․․ շատերի համար դա ընդհանրապես նոնսենս է»,- պարզաբանեց Ղարիբյանը։

Ամենավատն այն է, որ այդ գանձումներով էլ ամեն ինչ ավարտվում է։ Այսինքն՝ եթե թափոններից բնությունն աղտոտվի, բիզնեսը կարող է պատասխանել․ «Որքան ասել եք, վճարել եմ, «հետո»-ն իմ գործը չէ»։

Նրանց գործն է

Վահան Ղարիբյանն ու Դավիթ Քարամյանը՝ երիտասարդ «տեխնիկական մտածողները» որոշել են, որ դա հենց իրենց գործն է։ Միասին ուսումնասիրել են պիրոլիզի, այսինքն՝ առանց թթվածնի տաքացման տեխնոլոգիան։ Անվադողերը տեղադրվում են փակ ռեակտորում և տաքացվում են մինչև 300-400°C։

Քանի որ այրումը տեղի է ունենում առանց օդի, ռետինանյութից թունավոր արտանետումներ չեն լինում։ Անվադողը քայքայվում է բաղկացուցիչ մասերի․ սկզբում գոլորշիանում է գազը, որը հետո նստվածք է տալիս հեղուկ վառելանյութի տեսքով, այնուհետև առաջանում է փոշի ածխածնի նստվածքը, այսինքն՝ սովորական մոխրագույն մուրը, բացի այդ, մնում են անվադողերի մետաղական հիմքերը՝ կորդերը։ Ի տարբերություն թթվածնային այրման՝ դիօքսիններ և այլ թունավոր նյութեր չեն առաջանում։

«Հայաստանում տոննաներով երկաթ է փոշիանում». բիզնեսը դեմ է ջարդոնի արտահանման տուրքին

Այդ տեխնոլոգիան նոր չէ․ պիրոլիզի՝ առանց թթվածնային տաքացման սկզբունքը հայտնի է շատ վաղուց։ Գործարաններ էլ կան, որտեղ աղբը ոչ թե այրում են, այլ հենց պիրոլիզային քայքայման ենթարկում՝ ստանալով օգտակար նյութեր։ Մի քանի տարի առաջ Վահանն ու Դավիթն այցելել են Գերմանիայի Լեվերկուզեն քաղաք, որտեղ գործում է քիմիական ինդուստրիայի հսկա՝ «Բայեր» ընկերությունը։ Նրանք տպավորվել են հատկապես այն փաստից, որ գործարանի տանիքին ծուխ չեն նկատել․ իսկ այդ տարածքում օդն ավելի մաքուր է եղել, քան մոտակա ավտոմայրուղում։ Գործարանը մեկ միլիարդ դոլար է արժեցել, բայց տեղի իշխանություններն այդ գումարը հետ բերելու խնդիր չեն դրել։ Նրանց համար ավելի կարևոր է շրջակա միջավայրի մաքրությունը։

Հայաստանում այդքան փող չկա, բայց տղաները որոշել են տեխնոլոգիան այստեղ էլ կիրառել։ Եվ վատ չի ստացվել․ անվադողերից որևէ արտանետում չկա, դրանք առաջանում են միայն գազի այրումից, երբ պիրոլիզային ռեակտորը տաքանում է։

Աշխարհը խորտակվում է աղբի մեջ. Հայաստանն առաջին հորիզոնականներում է

«Մենք ուսումնասիրեցինք տեխնոլոգիան, բերեցինք սարքավորումները, հետո ինքներս դրա վրա աշխատեցինք, ավարտին հասցրինք։ Դավիթը դրա մասնագետն է, ավարտել է կիրառական մեխանիկայի ֆակուլտետը։ Անձամբ է կազմել ռեակտորային այրիչի, գազային կոմպրեսորի, անվադողերի կտրման հաստոցի գծագրերը»,- ժպիտով պատմում է Վահանը։
Հաստոցը մեծ ավտոմատ դանակ է, որը բարակ շերտերի է բաժանում անգամ «ԲելԱԶ»-ի անվադողը։ Այնուհետև հումքը բեռնում են ռեակտորում։

Այդ աղբը շնչում ենք բոլորս

Արդյո՞ք նման արտադրությունը հատուցում է իր ծախսը։ Առանձնապես ոչ, այլապես նմանատիպ ձեռնարկություններ վաղուց կհիմնեին։ Որպեսզի պիրոլիզային վառելիքը վաճառվի, այն պետք է գազից էժան լինի կամ գոնե ավելի թանկ չլինի։ Բացի այդ՝ շատ ավելի հեշտ է գազ վառել։
«Մեր ծախսերը նույնպես շատ են։ Վերցնենք թեկուզ հաստոցի դանակները։ Դրանք պետք է երեք օրը մեկ սրել և ամիսը մեկ փոխել»,- նշեց Վահանը։

Завод по переработке использованных покрышек (31 июля 2020). Абовян
© Sputnik / Asatur Yesayants
Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան

Նույնը վերաբերում է մրին։ Այն օգտագործվում է ռետինե իրերի արտադրության մեջ, բայց Հայաստանում այդպիսիք գրեթե չեն արտադրվում։ Ուստի մուրը, ինչպես և պիրոլիզային վառելիքը, առաջարկում են ջերմոցային տնտեսություններին՝ տաքացման համար։ Տղաները նաև սեփական ջերմոցներ են հիմնել։
Անվադողերի մետաղական շրջանակները նույնպես ոչ ոք չի վերցնում։ Տղաները որոշել են դրանք բացօթյա թողնել, որպեսզի ժանգոտեն, որից հետո հնարավոր կլինի դրանցից դեղին ներկի պիգմենտ ստանալ։

Բայց հարցը ոչ միայն այդ ապրանքների արժեքն է, այլև այն, թե ինչ ենք վճարելու բոլորս, եթե դրանք շարունակեն աղբանոցում հայտնվել։ Ընդամենը պետք է կյանքի կոչել 2018թ-ի ապրիլին ընդունված ռազմավարությունը։ Այսինքն՝ հստակ կանոններ սահմանել, որոնց համաձայն՝ աղբը պետք է տեսակավորել և հանձնել վերամշակման (թեկուզ ոչ հենց այս ընկերությանը, ցանկացած մեկին)։

Վատ իրականացվող աղբահանությունը չի՞ պատժվում, կամ ջարդոնի համար բողոքողները լավ են պրծել

Քայքայել կարելի է ոչ միայն անվադողերը, այլև հին պոլիէթիլենը(տոպրակներն ու պարկերը), պլաստիկե շշերը և անգամ հին հագուստը։ Դրանցից նույնպես կարելի է դիզելային վառելիք ստանալ (մեկ տոննայից՝ մոտ 300 լիտր)։ Ավելի լավ է փող ծախսել դրա, քան նորանոր աղբավայրեր կառուցելու համար։

Որոշ տեղերում արդեն այդպիսի կանոններ են գործում։ 2018 թ-ի հեղափոխությունից հետո սկսեցին անտառահատումներին ավելի խիստ հետևել։ Վահանը վստահ է՝ երբ բոլորը լուրջ են տրամադրված, հնարավոր է արդյունքի հասնել։

«Նախկինում, երբ առաջարկում էինք մեր վառելիքը, պատասխանում էին․ «Ինչների՞ս է պետք։ Փայտի մեկ խորանարդ մետրը 14-15 հազար դրամ արժե»։ Հիմա արդեն նման բան չեն ասում, քանի որ անտառահատմանը շատ ավելի խիստ են հետևում։ Եթե նույնքան խիստ հետևեն աղբի վերամշակմանը, բոլորի համար ավելի լավ կլինի։ Չէ՞ որ այդ աղբը բոլորս ենք շնչում»,-եզրափակում է Վահանը։

Մեկ-երկու ժամից, երբ մենք արդեն Երևանի կենտրոնում կլինենք, քաղաքի արվարձանում այրվող աղբի ծուխը քամին Աբովյանի կողմ կտանի։ Բայց այդ քամուց ոչ մեկս չենք թաքնվի․ եթե ոչ այս, ապա մյուս աղբավայրի ծուխը անպայման կհասնի մեզ։

  • Անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
    Անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան

  • Անվադողերի վերամշակման գործարանի աշխատակիցները, Աբովյան
    Անվադողերի վերամշակման գործարանի աշխատակիցները, Աբովյան
    © Sputnik / Asatur Yesayants
  • Անվադողերի վերամշակման գործարանի աշխատակիցը, Աբովյան
    Անվադողերի վերամշակման գործարանի աշխատակիցը, Աբովյան

1 / 34
© Sputnik / Asatur Yesayants
Անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան

Ըստ թեմայի

Կարինե Դանիելյան. Հայաստանում աղբի վերամշակումը ստվերային բիզնես է
Հայաստանի իշխանությունը կզբաղվի հանքերում թափոնների բաղադրության հարցով
Ահազանգ. Ախթալայի պոչամբարի հարակից ձորն աղտոտված է թափոնաջրերով
Մի քանի տասնյակ տոննա կենցաղային թափոններ և տիղմ. ՀԿԵ-ն մաքրել է Գորգոբա գետակի հունը
թեգերը:
ռազմավարություն, կառավարություն, թափոն, գործարան, Աբովյան, աղբի տեսակավորում, աղբի վերամշակում, աղբաման, աղբ, Հայաստան

Գլխավոր թեմաներ