00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանցիների մեջ ապրած միակ հայը. տավուշցի Աշոտ Գասպարյանի պատմությունը

© Sputnik / Aram NersesyanАшот Гаспарян, житель села Овк Тавушской области
Ашот Гаспарян, житель села Овк Тавушской области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տավուշի մարզի Հովք գյուղում հիմա շուրջ 400 մարդ է ապրում։ Բոլորն Ադրբեջանից եկած փախստականներ են, որոնք այստեղ են տեղափոխվել 1988-1990 թվականներին։ Բացի մեկից։ Sputnik Արմենիան զրուցել է հենց նրա հետ։

Հայաստանում մի քանի տասնյակ գյուղ կա, որոնք 80-ականների վերջին, 90-ականների սկզբին բնակեցվել են Ադրբեջանից եկած փախստականներով։ Այն ժամանակ արցախյան շարժման ու ազգամիջյան թեժացող թշնամանքի ֆոնին երկու երկրներում բնակվող հայերն ու ադրբեջանցիները հապճեպ լքում էին իրենց տները` տեղափոխվելով սահմանի մյուս կողմ։ Հայտնի են դեպքեր, երբ ամբողջ գյուղով էին տեղափոխվում` փոխանակելով տների բանալիներն ու միմյանց խոստանալով խնամել նախնիների լքված գերեզմանները...

Գյուղերը հիմնականում մոնոէթնիկ էին, այսինքն` բնակեցված գերազանցապես հայերով կամ ադրբեջանցիներով։

Տավուշի մարզի Հովք գյուղը խորհրդային տարիներին և մինչև 1991 թվականի ապրիլը Հախկխլու էր կոչվում, և այնտեղ ադրբեջանցիներ էին ապրում։ 1926 թվականին անցկացված ԽՍՀՄ առաջին մարդահամարի տվյալներով` գյուղում 332 մարդ կար` 331 մահմեդական կամ անդրկովկասցի թաթար (1930-ականներին նրանք սկսեցին իրենց ադրբեջանցի անվանել) և մեկ հայ։ «Չոր վիճակագրությունն ու թվերը հաճախ կարող են հետաքրքիր մարդկային պատմություններ թաքցնել»,–մտածեցինք մենք Sputnik Արմենիայում և չսխալվեցինք։

© Sputnik / Aram NersesyanՀովք
 Ադրբեջանցիների մեջ ապրած միակ հայը. տավուշցի Աշոտ Գասպարյանի պատմությունը - Sputnik Արմենիա
Հովք

Գյուղապետ Գրիգոր Գևորգյանը դեռ դպրոցական է եղել, երբ նրա ընտանիքը Շամխորից (ներկայիս Շամքիր, Ադրբեջան) փախել է Տավուշ ու բնակվել Հովքում։ Մեզ հետ հեռախոսազրույցում նա խոստացավ օգնել գտնել այդ «վերջին հայի» հետքերը։

– 1926 թվականին այստեղ ապրող հային մենք դժվար թե ողջ գտնենք, բայց ենթադրում եմ` ովքեր են նրա հարազատները,– ասաց նա։

Մի քանի ժամ անց գյուղապետը զանգեց ու հայտնեց, որ գտնվել է մի տղամարդ, որն ամբողջ մանկությունն ու երիտասարդությունն անցկացրել է գյուղում, որտեղ միակ հայն է եղել։

Հաջորդ օրը նկարահանող խմբով մեկնեցինք Հովք։ Գյուղի բնակիչները (թերևս ինչպես ամենուր) դժկամությամբ էին շփվում լրագրողների հետ` չցանկանալով կտրվել իրենց կենցաղային խնդիրներից։

– Աշոտը սարեր ա գնացել` խոտ հավաքելու։ Ասեց՝ հետո շոգ կլինի ու ձեզ չսպասեց, – այս խոսքերով դիմավորեց մեզ Հովքի գյուղապետը։

© Sputnik / Aram NersesyanԳրիգոր Գևորգյան
 Ադրբեջանցիների մեջ ապրած միակ հայը. տավուշցի Աշոտ Գասպարյանի պատմությունը - Sputnik Արմենիա
Գրիգոր Գևորգյան

– Չե՞նք կարող զանգել ու ասել, որ հետ գա, –երևանցու կարծեցյալ միամտությամբ հարցրի ես։

– Չէ, եթե սար ա գնացել աշխատելու, իրիկունը նոր կիջնի, – պատասխանեց գյուղացիներից մեկը։

– Հետո սարերում հեռախոս չի բռնում, հիմա անհասանելի կլինի, – ավելացրեց գյուղապետը։

© Sputnik / Aram NersesyanՀովք
 Ադրբեջանցիների մեջ ապրած միակ հայը. տավուշցի Աշոտ Գասպարյանի պատմությունը - Sputnik Արմենիա
Հովք

Sputnik Արմենիայի ավտոմեքենան բազմաթիվ խոչընդոտներ է հաղթահարել հանուն մեր սյուժեների, այնպես որ մայրաքաղաք վերադառնալու տարբերակն ընդհանրապես չէր քննարկվում։ Սկսեցինք մտածել` մեքենան կկարողանա՞ սար բարձրանալ` Աշոտի հետևից։

– Եթե ես նստեմ, քշեմ, հաստատ կբարձրանանք, – վստահ ասաց գյուղապետը։

– Արմենի «Ժիգուլին» հանգիստ հասնում ա, ձեր KIA–ն էլ կհելնի, – ասաց հովքեցիներից մեկը։

– Դե, եթե «Ժիգուլին» հասնում ա, ուրեմն մենք էլ կհասնենք, – գլխով արեց մեր վարորդ Երվանդը։

Տեղավորվեցինք մեքենայում։ Սարերի ճանապարհը ոչ միայն դժվար էր, այլև երկար. Մոտ 6 կմ անցանք։ Ճանապարհին խոտ հավաքող գյուղացիներ էին հանդիպում։ «Երանի Աշոտը լինի»,– մտածում էինք ամեն նոր գյուղացու հանդիպելիս։

© Sputnik / Aram NersesyanՀովքի բնակիչներից
 Ադրբեջանցիների մեջ ապրած միակ հայը. տավուշցի Աշոտ Գասպարյանի պատմությունը - Sputnik Արմենիա
Հովքի բնակիչներից

– Աշո՞տը։ Չէ, Աշոտը ըստեղ չի, – ասում էին նրանք։

– Աշոտը վիրևն ա։ Մի քիչ էլ անցնեք, կտենաք, – մոտ հինգ անգամ այս նախադասությունը լսեցինք մենք։

© Sputnik / Aram NersesyanՀովքի բնակիչ
 Ադրբեջանցիների մեջ ապրած միակ հայը. տավուշցի Աշոտ Գասպարյանի պատմությունը - Sputnik Արմենիա
Հովքի բնակիչ

Հասանք մի խումբ տղամարդկանց, որոնք հավաքած խոտի մոտ նստած հանգստանում էին։

– Աշոտն ըստե՞ղ ա։

– Ըստեղ էր։ Բայց վերև գնաց։

Բոլորս սկսեցինք ծիծաղել, իսկ նման արձագանքից զարմացած տղամարդը ցույց տվեց մոտակա բլուրը։

Շուտով կապն ընդհանրապես կորավ, քիչ թե շատ անցանելի ճանապարհն էլ ավարտվեց։ Արդեն հույս չունեինք, որ Աշոտը շուտ կվերադառնա։

Տղամարդիկ սկսեցին բարձր կանչել նրան, մենք էլ միացանք, բայց ապարդյուն։ Վերջապես երիտասարդ տղաներից մեկը որոշեց բլուր բարձրանալ ու անձամբ փնտրել մեր «կորած» հերոսին։

15 րոպե անց ուրախ ճիչ լսվեց, հետո սարերից իջնող տղամարդկանց ուրվագծեր երևացին. մեր երիտասարդ օգնականն իր հետևից ուժով քարշ էր տալիս խեղճ Աշոտին, որն ակնհայտորեն ապշել էր համագյուղացիների ու իրեն գրեթե ծափերով դիմավորող անծանոթների արձագանքից։

© Sputnik / Aram Nersesyan«Գտնված» Աշոտ Գասպարյանը
 Ադրբեջանցիների մեջ ապրած միակ հայը. տավուշցի Աշոտ Գասպարյանի պատմությունը - Sputnik Արմենիա
«Գտնված» Աշոտ Գասպարյանը

– Բարև ձեզ, Աշոտ ձյա, էնքան երկար ենք ձեզ ման եկել, – ողջունեցի ես նրան։

Սեղմեց ձեռքս ու հարցրեց` ինչով կարող է օգնել։

– Ուղղակի խոսեք հետս, – ասացի ես ու պատմեցի մարդահամարի ու գյուղապետի հետ զրույցի մասին։

© Sputnik / Aram NersesyanԱշոտ Գասպարյանը
 Ադրբեջանցիների մեջ ապրած միակ հայը. տավուշցի Աշոտ Գասպարյանի պատմությունը - Sputnik Արմենիա
Աշոտ Գասպարյանը

– Դե, հա, թուրքերի (հայերի մեծ մասը շարունակում է ադրբեջանցիներին թուրք անվանել – խմբ.) մեջ եմ ապրել... Լավ ժամանակներ էին։ Թուրքերն էն ժամանակ լավն էին, էսօրվա նման չէին, – հոգոց հանեց մեր 64-ամյա զրուցակիցը։

Աշոտ Գասպարյանը ծնվել է 1956 թվականին Դիլիջանի մոտակայքում գտնվող Հաղարծին գյուղում։ Երբ հասել է դպրոցական տարիքի, ծնողները որոշել են ուղարկել կրտսեր մորաքրոջ մոտ ապրելու։ Մորաքույրն ապրում էր այն ժամանակվա Հախկխլուում, ամուսնացած էր ադրբեջանցու հետ, երեխաներ չունեին։

– Չգիտեմ` ինչու ծնողներս որոշեցին, որ 7 տարեկանից էստեղ ապրեմ` մորաքրոջս հետ։ Առաջին դասարանից էստեղի դպրոցն էի գնում։ Բոլոր դասարանցիներս ու դասատուներս թուրքեր էին, թուրքերեն ու ռուսերեն էինք սովորում։ Հայերեն չէին սովորեցնում, չնայած իրանցից շատերը հայերեն գիտեին։ Ես էլ լավ խոսում էի թուրքերեն, բայց էսօր համարյա ոչ մի բան չեմ հիշում, – պատմեց Գասպարյանը։Տղամարդուն զարմացրեց պաշտոնական վիճակագրությունը։ Նրա խոսքով` գյուղում իր մորաքրոջից բացի, մի քանի հայուհիներ էլ կային։

– Մի քանի հայ կանայք ամուսնացել էին թուրքերի հետ։ 90-ականներին նրանցից ոչ ոք չմնաց գյուղում, բոլորը փախան իրենց ամուսինների հետ, մեկը` Սադախլո (Վրաստան), մեկը` Թովուզ (Ադրբեջան)։

© Sputnik / Aram NersesyanՀովք
 Ադրբեջանցիների մեջ ապրած միակ հայը. տավուշցի Աշոտ Գասպարյանի պատմությունը - Sputnik Արմենիա
Հովք

– Իսկ հիշո՞ւմ եք այդ տարիները։ Ի՞նչ էր կատարվում գյուղում։

– Դե, ինչ կարամ ասեմ... Խառը վախտեր էին։ Ես էդ բոլոր մարդկանց հետ նույն դպրոցում էի սովորում, նույն սարերն էինք գնում․․․ Մենք (Աշոտն այն ժամանակ արդեն ամուսնացել էր հարևան գյուղից մի հայուհու հետ) ինչով կարողանում էինք, փորձում էինք օգնել իրանց։

Աշոտը պատմեց, որ ադրբեջանցիները վախենում էին հարձակումներից, ինքն էլ առաջարկում էր հարձակման դեպքում թաքնվել իրենց տանը։

– Բայց բոլորին չէինք կարող թաքցնել, ու դա երկար շարունակվել չէր կարող։ Բոլորը գնացին... Հետո արդեն սկսեցին հայեր գալ էստեղ, մեր հայերը...

– Գյուղը փոխվե՞ց։

– Հա՞։ Դե, չգիտեմ։ Նրանց համար կյանքը շատ փոխվեց, մեզ համար էլ հեշտ չէր, բայց չես համեմատի։ Թուրքերի հին տներում սկսեցին հայեր ապրել։ Մենք էլ մեր տունը փոխեցինք, իսկ հինը եկվոր ընտանիքի տվեցինք։

– Ու կյանքն իր հունի մեջ ընկա՞վ։

– Դե, հա։ Ինչպես էն ժամանակ էի սարեր գնում` խոտ հավաքելու, տենց էլ էսօր։ Մարդիկ փոխվեցին, ես` չէ։

© Sputnik / Aram NersesyanԱշոտ Գասպարյան
 Ադրբեջանցիների մեջ ապրած միակ հայը. տավուշցի Աշոտ Գասպարյանի պատմությունը - Sputnik Արմենիա
Աշոտ Գասպարյան

Աշոտ Գասպարյանն 8 երեխա ունի` 6 դուստր, 2 որդի։ Խնդրեց չհարցնել` որքան թոռ ունի. այնքան շատ են, որ չի հիշում։ Պատմեց, որ ադրբեջանցիների հետ մի քանի տարի նամակագրական կապ է եղել, ամենաերկարը` մանկության ընկերուհու հետ, որը Վրաստան է փախել։ Բայց այդ կապն էլ է շուտով ընդհատվել։

Ինչպես Հովքի, Տավուշի և ամբողջ Հայաստանի բնակչությունը, այնպես էլ Աշոտ Գասպարյանն ամենից շատ խաղաղություն է ուզում, որ շարունակի իր սարերում խաղաղ խոտ հավաքել ընկերների հետ, ինչ ազգության էլ որ նրանք լինեն։

© Sputnik / Aram NersesyanՀովք
Հովք - Sputnik Արմենիա
1/5
Հովք
© Sputnik / Aram NersesyanՀովքի բնակիչներից
Հովքի բնակիչներից - Sputnik Արմենիա
2/5
Հովքի բնակիչներից
© Sputnik / Aram NersesyanՀովք
Հովք - Sputnik Արմենիա
3/5
Հովք
© Sputnik / Aram NersesyanՀովքի բնակիչներից
Հովքի բնակիչներից - Sputnik Արմենիա
4/5
Հովքի բնակիչներից
© Sputnik / Aram NersesyanСело Овк, Тавушская область
Село Овк, Тавушская область - Sputnik Արմենիա
5/5
Село Овк, Тавушская область
1/5
Հովք
2/5
Հովքի բնակիչներից
3/5
Հովք
4/5
Հովքի բնակիչներից
5/5
Село Овк, Тавушская область
Լրահոս
0