00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սնկից վախենալ պետք չէ, իսկ զգուշանալ արժե․ ինչպե՞ս տարբերել ուտելի և թունավոր սնկերը

© Sputnik / Константин Чалабов / Անցնել մեդիապահոցСбор грибов в Новгородской области
Сбор грибов в Новгородской области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամեն տարի Հայաստանում սնկից թունավորման մի քանի տասնյակ դեպքեր են գրանցվում։ Պարզվում է՝ նույնիսկ ուտելի սնկերը կարող են թունավորման պատճառ դառնալ։ Sputnik Արմենիան փորձել է ներկայացնում է՝ ինչպես ուտելի սունկ ընտրել և թունավորումներից խուսափել։

Համեղ, հյութեղ, սննդարար, խորհրդավոր, երբեմն էլ՝ «նենգ ու դավադիր». այսպիսին են սնկերը: Facebook-յան տարբեր խմբերում հաճախ կարելի է բազմաթիվ գրառումներ տեսնել․ «Ասացեք, խնդրում եմ՝ այս սունկն ուտելի՞ է, թե՝ ոչ»։ Տեղադրում են սնկի լուսանկարն, ու սկսվում է առցանց, ոչ մասնագիտական խորհրդատվությունը։ Մեկն ասում է՝ այո, մյուսը՝ հակառակն է պնդում, երրորդը խորհուրդ է տալիս սունկը եփելիս ջրի մեջ արծաթե գդալ մտցնել, եթե սևանա, նշանակում է՝ կաթսայում թունավոր սունկ կա, մեկ ուրիշն էլ՝ թե ճիշտը սոխն ու սխտորն են։ Սնկաբանների խոսքով՝ միայն լուսանկարով հաճախ պարզապես անհնար է կողմնորոշվել։ 

Микаел Габриелян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Թունաբանը խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ հավաքած սունկ ուտելուց

Արծաթե գդալը, սոխը, սխտորն ու մնացածն էլ ժողովրդական միֆեր են։ Ուտելի և թունավոր սնկերը կարող են այնքան նման լինել, որ երբեմն հենց իրենք՝ սնկաբանները, լաբորատոր փորձաքննության կարիք են ունենում։ Ի վերջո, պարզվում է՝ կարելի է թունավորվել նույնիսկ ոչ թունավոր սունկ ուտելիս։

Հայաստանի սնկաշխարհը՝ բուժիչից մինչև մահաբեր

Լուսինե Մարգարյանը երկար տարիներ է՝ ուսումնասիրում է սնկերի բարդ ու հետաքրքիր աշխարհը։ Ասում է՝ Հայաստանում հայտնաբերվել է ավելի քան 4600 սնկատեսակ։ Բայց ոչ բոլորն են անզեն աչքով տեսանելի, դրանց մեծ մասը միկրոսկոպիկ չափեր ունեն։ Տեսանելիներին գիտնականներն անվանում են մակրոմիցետներ, որոնցից Հայաստանում 1300-ից ավելի տեսակներ են հանդիպում։ Մակրոմիցետների հիմնական մասը գլխարկավորներն են՝ այն սնկերը, որոնք, ըստ էության, մենք սունկ ենք անվանում։

ՀՀ-ում հանդիպող սնկերից ավելի քան 300-ը ուտելի են, 120-ը՝ բուժիչ հատկություններ ունեն, իսկ 63-ը համարվում են թունավոր. կարող են տարբեր աստիճանի թունավորումներ առաջացնել։ Հայաստանում կան նաև մահացու թունավոր սնկեր։ Բայց սնկերի դեպքում ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Պարզվում է՝ ուտելիներն էլ կարող են «պայմանական ուտելի» լինել։

«Պայմանականները որոշակի մշակում պետք է անցնեն, նոր օգտագործվեն։ Պետք է, օրինակ, կրկնակի եռացնել, թրջել կամ երկարատև չորացնել»,- ասում է Մարգարյանը։

Նրա խոսքով՝ սխալ մշակելու դեպքում «պայմանական ուտելիներն» էլ կարող են թունավորման պատճառ դառնալ։

Ինչպես սունկ հավաքել ու չթունավորվել

Հայաստանում սնկային թունավորումներն առավել հաճախ գրանցվում են Լոռիում։ Պատճառը մեկն է՝ այստեղ սունկ հավաքողները շատ են։ Այս տարի արդեն կուրթանցի մի ամբողջ ընտանիք է թունավորվել։

Թունավոր և ուտելի սնկերը տարբերակելու մեր տատերի ավանդական եղանակներ պետք է մի կողմ դնել. կա՛մ իսկապես շատ լավ ճանաչել սնկերը, կա՛մ էլ՝ արկածախնդրության չդիմել։ Չթունավորվելու և չթունավորելու այլ տարբերակ չկա։ Սնկաբանները հաճախ են գիտարշավներ կազմակերպում Հայաստանի տարբեր շրջաններում։ Մարգարյանն ասում է՝ տեղացիների շրջանում հանդիպում են մարդիկ, որոնք շատ լավ են ճանաչում սնկերը, բայց և հավելում է՝ սխալվելու հավանականություն միշտ կա։

© Photo : provided by Lusine MargaryanՍնկաբանները՝ գիտարշավի ժամանակ
Սնկից վախենալ պետք չէ, իսկ զգուշանալ արժե․ ինչպե՞ս տարբերել ուտելի և թունավոր սնկերը - Sputnik Արմենիա
Սնկաբանները՝ գիտարշավի ժամանակ

Սխալ սունկ ընտրելը, պայմանական ուտելիների ոչ ճիշտ մշակումը, սննդի մեջ քիմիական, աղտոտված և հիվանդ սնկերի կիրառումը, այն հիմնական գործոններն են, որոնք դառնում են թունավորման պատճառ։

«Երբ սիրողական սունկ են հավաքում, շատ ճիշտ է սունկն ամբողջությամբ հավաքելը։ Կարող է գլխարկի մոտից կտրեք, իսկ մնացած մասը չերևա, չտեսնեք՝ այն, ինչը կարող էր հուշել, որ սունկը թունավոր է, օրինակ՝ ոտիկի վրայի օղակը, ստորին հատվածում պարկաձև պատյան՝ վոլվա և այլն»,- հուշում է Մարգարյանն ու միանգամից շտապում ավելացնել՝ նույնիսկ եթե օղակն ու վոլվան բացակայում են, դա դեռ չի նշանակում, թե սունկը թունավոր չէ։ Թունավոր և ուտելի սնկերի միջև հստակ արտաքին տարբերակիչներ չկան։ Անգամ բոլորին քաջ հայտնի շամպինյոնը թունավոր տեսակներ ունի․ դրանք տարբերվում են իրենց դեղնավուն երանգով։

«Դժգույն գարշասունկը մահացու թունավոր տեսակ է, որը երիտասարդ ժամանակ շատ նման է կանաչուկին։ Այն ուտելի տեսակ է, շփոթելն էլ հեշտ է»,- զգուշացնում է սնկաբանը։

Թունավորվել կարելի է նույնիսկ խոհանոցում հաճախ օգտագործվող կախասնկից։ Մարգարյանը հիշում է՝ նման մի դեպք Լոռիում է պատահել։ Կախասնկից բացի, ցանկացած այլ ուտելի սնկերը ևս կարող են թունավորման պատճառ դառնալ, եթե քիմիական աղտոտվածություն ունեն։

«Եթե, օրինակ, շամպինիոնը հավաքվի փողոցի եզրից, որտեղով մեքենաներ են անցնում, հավանականությունը մեծ է, որ այն քիմիական աղտոտվածություն կունենա, որովհետև հողից կլանած կլինի ծանր մետաղները։ Կամ գյուղացիները հաճախ անտառի մի մասը սկսում են մշակել միջատների դեմ տարբեր քիմիական նյութերով, ասենք՝ ազնվամորի աճեցնելու համար, այդ հատվածում աճող սունկը կարող է թունավորում առաջացնել»,- պարզաբանում է սնկաբանը։

Եվ վերջապես, սննդակարգում չի կարելի օգտագործել գերհաս սնկեր. սնկի գերհասունացած լինելու մասին է հուշում գլխարկի ներքին հատվածը։ Եթե այն ամբողջովին բացված է, ուրեմն սունկը գերհաս է։ Չի կարելի նաև սունկը երկար պահել նույնիսկ՝ սառնարանում, քանի որ ջրային զանգվածը մեծ է, այն շուտ է փչանում։ Մեր զրուցակիցը, որը նաև փորձառու տանտիկին է, խորհուրդ է տալիս սունկը եռացնել նոր պահել սառցարանում։

Фестиваль шашлыка в Ахтале - Sputnik Արմենիա
«Համեղ» փառատոն Ախթալայում. խորոված միս, սունկ և բանջարեղեն

Սնկային թունավորումները կարող են առաջանալ նաև օրգանիզմի անհատական ռեակցիայի պատճառով։ Սունկն ու ալկոհոլն էլ լավ ընկերներ չեն. որոշ սնկատեսակներ ռեակցիայի մեջ են մտնում ալկոհոլի հետ ու թունավորման պատճառ դառնում։ Մինչև 3-4 տարեկան երեխաներին էլ խորհուրդ չի տրվում սունկ ուտել։

Եթե թունավորվել եք...

Սնկից թունավորման ախտանշանները հնարավոր չէ չնկատել ու չզգալ. որովայնային սուր և կտրուկ ցավ, գլխապտույտ, սրտխառնոց, փսխումներ, ընդհանուր թուլություն, մարմնի ջերմաստիճանի նվազում և այլն։ Եթե ունեք այս ախտանշանները, ապա ինքնաբուժմամբ մի զբաղվեք, անմիջապես դիմեք բժշկի։ Միակ բանը, որ կարող եք մինչև հիվանդանոց հասնելն անել, կում-կում և շատ ջուր խմելն է՝ սովորական կամ աղի։

Սնկերը հարուստ են սպիտակուցներով, վիտամիններով, ֆերմենտներով, գրեթե բոլոր սնկերը՝ թե թունավոր, թե ուտելի, ունեն բուժիչ հատկություններ։ Դա է պատճառը, որ աշխարհի տարբեր երկրներում բազմաթիվ սնկատեսակներ աճեցնում են դեղամիջոցների, նաև կոսմետիկայի արտադրության համար։ Սնկից վախենալ պետք չէ, իսկ զգուշանալ՝ արժե։ Պարզապես մի հավաքեք ու մի օգտագործեք անծանոթ սնկատեսակ, իսկ եթե դա արել եք, ապահովության համար մեկ օրինակ պահեք, որպեսզի, «Աստված մի արասցե»-ի դեպքում մասնագետները հեշտությամբ բացահայտեն թունավորման պատճառը։

Լրահոս
0