08:23 26 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (233)
230930

Եկեք անկեղծ լինենք։ Լիբանանում մի քանի օր առաջ տեղի ունեցած ահավոր պայթյունից հետո այդ երկրի կառավարությունը հրաժարական տվեց և դա օրինաչափ էր։

Հրաշքների երկիր Լիբանանը

Միայն վարչապետի հայտարարությունն էր մի փոքր զարմանալի. «Ես ամեն ինչ արեցի մեր երկրի վերքերը բուժելու համար, բայց համոզվեցի, որ կոռուպցիան մեզ մոտ պետությունից ավելի հզոր է»։ Համաձայնեք՝ միգուցե շատ անկեղծ, բայց նաև բավական տարօրինակ պնդում է հնչեցրել պետական այրը. այն պետությունը, որը ղեկավարում եմ, պարզապես անզոր է պայքարել կոռուպցիայի դեմ։

​Այս կառավարության հրաժարականից հետո շատ դժվար է ասել, թե որքան կտևի անիշխանությունը Լիբանանում, քանզի քաղաքական անկայունությունը այս երկրում տասնամյակների պատմություն ունի։ Չեմ ուզում հիշել քաղաքացիական պատերազմը։ Միայն մի փաստ վկայակոչեմ։ Ինչպես Երևանում է մեր խորհրդարանը գտնվում նախագահական նստավայրի անմիջական հարևանությամբ, այնպես էլ Լիբանանում խորհրդարանից նախագահական հասնելու համար ընդամենը 20 րոպե է պահանջվում։ Մեր Ազգային ժողովը, երևի հիշում եք, մի քանի տարի առաջ նախագահին ընտրեց առանց որևէ դժվարության։ Լիբանանում 2014 թվականից հետո երկուս ու կես տարի, կրկնեմ՝ երկուս ու կես տարի պահանջվեց նոր նախագահ ընտրելու համար։

​Իհարկե, թե՛ Հայաստանում, թե՛ Լիբանանում նախագահները մեծ դեր չեն խաղում։ Ուղղակի մեր երկու երկրները թե՛ ընդհանրություններ ունեն, թե՛ շատ մեծ տարբերություններ։ Գիտե՞ք արդյոք, որ լիբանանցիներն էլ հայերի նման աշխարհասփյուռ ժողովուրդ են։ Մեր դեպքում որևէ ստույգ տվյալ չկա, թե իրականում քանի հայ է ապրում այս մոլորակի վրա։ Լիբանանցիների դեպքում նույնն է՝ այդ երկրում ապրում է մոտ 6 միլիոն մարդ, իսկ ողջ աշխարհում բնակվող լիբանանցիների թիվը, ըստ որոշ տվյալների, հասնում է 14 կամ նույնիսկ 18 միլիոնի։

​Մենք մոնոէթնիկ ժողովուրդ ենք՝ Հայաստանի բնակչության 90 տոկոսից ավելին հայեր են, հիմնականում էլ քրիստոնյա ենք։ Լիբանանում գոյություն ունի, չեք պատկերացնի, մոտ 20 կրոնական համայնք, բնակչության 40 տոկոսը քրիստոնյա է։ Չկա արաբական աշխարհում մեկ այլ պետություն, որտեղ քրիստոնյաներն այդքան մեծ տոկոս կազմեն։

​Մեզ ասպատակել են՝ ով ասես ժամանակին չի տիրել Հայաստանին։ Պատկերացրեք, որ Լիբանանի դեպքում նույնն է։ Մի տեղ կարդացի, որ Լիբանանն իր պատմության ընթացքում գրավվել է 16 անգամ՝ է՛լ եգիպտացիներ, է՛լ բյուզանդացիներ, է՛լ ասորիներ, է՛լ հռոմեացիներ…. Էլ չեմ ասում Ալեքսանդր Մեծի, խաչակիրների և թուրքերի մասին։ Չգիտեմ` այս մեր նոր սերունդը գիտի, թե ոչ, բայց ես հո լավ հիշում եմ, որ մի քանի տասնամյակ առաջ իսրայելյան բանակն էր հասել մինչև Բեյրութ։

«Ավրորան» 200 000 ԱՄՆ դոլար կնվիրաբերի Բեյրութում աղետի հետևանքները հաղթահարելու համար

​Ի դեպ, Բեյրութի մասին։ Այդ քաղաքը ավերվել և վերականգնվել է 7 անգամ, ու քչերը գիտեն, որ այժմ Բեյրութը աշխարհի 10-րդ առևտրի կենտրոնն է, այսինքն` մարդիկ ոչ միայն Փարիզ կամ Բեռլին են գնում շոփինգի համար, այլև Բեյրութ։ Եվ ի դեպ, Բեյրութի «Սքայ բարը» աշխարհի թիվ մեկ գիշերային ակումբն է համարվում։ Բայց Բեյրութում նաև այնքան գիրք է հրատարակվում, որքան  լույս չի տեսնում արաբական ոչ մի այլ քաղաքում։ Ու ամենահետաքրքիրը՝ Լիբանանը այն երկիրն է, որի մասին ամենաշատ գրքերն են գրվել ողջ աշխարհում։

Արամ Ա կաթողիկոսը շրջել է Բեյրութի հայկական թաղամասով և եկեղեցիներով. տեսանյութ

​Ասում են՝ թիվ կա աստղերին, թիվ չկա Լիբանանի շուրջ պտտվող լեգենդներին։ Ամենատարածվածն այն է, որ հենց Լիբանանում ապրող ցեղախմբերն են ժամանակին կառուցել առաջին նավը ու դուրս եկել բաց ծով։ Ավելին՝ որոշ գիտնականներ պնդում են, որ լիբանանցիներն են հայտնաբերել Ամերիկան Կոլումբոսից դարեր առաջ։ Ինչևէ, փաստն այն է, որ երկրի անունը՝ Լիբանան, ամենահինն է աշխարհում ու չի փոխվել վերջին 4 հազար տարվա ընթացքում։ Ու այդ անվանումը 75 անգամ հիշատակվում է Հին կտակարանում։ Իսկ ըստ Աստվածաշնչի Հիսուս Քրիստոսն իր առաջին հրաշքը գործել է հենց Լիբանանի Սիդոն քաղաքում` սովորական ջուրը դարձնելով գինի։

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (233)

Ըստ թեմայի

Բելառուսում կարո՞ղ է կրկնվել հայաստանյան սցենարը` ընդդիմությունը ճիշտ էր, մենք սխալվեցինք
Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը
Բելառուսում տղամարդը շան հետ զբոսնելիս փամփուշտ է «որսացել» ու վիրավորվել. տեսանյութ
թեգերը:
պայթյուն, Հրաժարական, Վարչապետ, Բեյրութ, Լիբանան

Գլխավոր թեմաներ