00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նրանք երեխային վերցրին, ես էլ ծննդաբերեցի ու մոռացա. ի՞նչ գիտենք փոխնակ մայրության մասին

© Pixabay / StockSnapБеременная девушка у окна
Беременная девушка у окна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում նորածիններ վաճառելու լուրերն ալեկոծեցին հայ հասարակությանը։ Եթե փոխնակ մայր դառնալը թույլատրվում է, ինչո՞ւ մարդիկ չեն օգտվում փոխնակ մոր ծառայությունից, ինչպե՞ս է Հայաստանում գործում օրենքը՝ պարզել է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Վերջին շաբաթների ընթացքում նորածինների վաճառքի մասին միաժամանակ մի քանի աղմկահարույց գործ հրապարակվեց։ Երեխաներին «սիմվոլիկ» գնով վաճառում էին հենց մայրերը։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին քննչական կոմիտեից, վերջին մեկ տարում երեխաների վաճառքի փաստերով յոթ քրեական գործ է հարուցվել։

Առաջին հայացքից կարող է թվալ, որ երկրում բացակայում է փոխնակ մոր ինստիտուտը, և երեխա չունեցող մայրերը, որոնց թիվը, 2014թ․-ի տվյալներով, կազմում է 14,9%, ստիպված են գնալ «սև շուկա», բայց իրականում այդպես չէ։ Դեռևս 2002թ․-ից գործում է համապատասխան օրենքը, և տարեկան ավելի քան 100 զույգ (ոչ պաշտոնական տվյալներով, պաշտոնական թվեր չկան) դիմում են փոխնակ մայրերի օգնությանը։

Մի փոխնակ մոր պատմություն

Sputnik Արմենիային հաջողվեց կապ հաստատել 34-ամյա մի կնոջ հետ, որը համաձայնեց պատմել իր պատմությունը՝ անանուն մնալու պայմանով։ Նա ամուսնացած է, երկու երեխա ունի, երկուսն էլ` աղջիկ։ Վեց տարի առաջ ամուսնու ընտանիքի հետ վեճից հետո նրանք դրսում մնացին և ստիպված եղան տուն վարձել, սակայն ամուսնու աշխատավարձը չէր հերիքում, որ հոգային ընտանիքի բոլոր ծախսերը։

Ստիպված էին պարբերաբար օգնություն խնդրել ազգականներից և ընկերներից։ Ով ինչով կարողանում, օգնում էր ընտանիքին։ Մի անգամ հյուր եկավ գինեկոլոգ հարևանուհին։ Նա հարցուփորձ արեց կնոջ առողջական վիճակի մասին և պատմեց, որ բժշկական կենտրոնում, որտեղ ինքն է աշխատում, մի ամուսնական զույգ փոխնակ մայր է փնտրում։ Միանգամից զգուշացրեց՝ զույգը հարուստ չէ, յոթ հազար դոլարից շատ վճարել չի կարող։

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցՆորածին
Նրանք երեխային վերցրին, ես էլ ծննդաբերեցի ու մոռացա. ի՞նչ գիտենք փոխնակ մայրության մասին - Sputnik Արմենիա
Նորածին

«Սկզբում չէի պատկերացնում՝ ինչպես է դա հնարավոր, բայց երբ ամուսնուս հետ զրուցեցի, երկուսս էլ հասկացանք, որ լավ ելք է։ Ծանոթացա երեխայի ծնողների հետ, և անցանք նախապատրաստական գործընթացին»,-պատմեց կինը։

Նա անցավ բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, ստորագրեց պայմանագիրը, որն ամուսնու հետ երկար և ուշադիր կարդացել էին, քանի որ փաստաբան վարձելու հնարավորություն չունեին։ Ապա երեխայի կենսաբանական մոր ուղեկցությամբ պարտաճանաչ կերպով բժշկի գնաց, ընդունեց բոլոր դեղերը։ Կինը խոստովանում է, որ հղիության սկզբնական շրջանում երեխայի հետ որևէ կապ չէր զգում, բայց արդեն վերջին ամիսներին որոշ խնդիրներ առաջացան։

«Սկզբում նրանք չէին ուզում իմանալ երեխայի սեռը, բայց հետո մտափոխվեցին և ինձ տարան ուլտրաձայնային հետազոտության։ Շատ էին ուրախացել, որ իմացան` տղա է ծնվելու։ Իսկ ես ու ամուսինս միշտ տղա էինք ուզում, բայց սոցիալական խնդիրների պատճառով չէինք կարողանում ունենալ։ Եվ երբ ամուսինս իմացավ, որ տղայի եմ սպասում, սկսեց փորս շոյել, խոսել նրա հետ։ Այդ ժամանակ ես ծնողներին խնդրեցի ապրել նրանց մոտ մինչև երեխայի ծնվելը»,-պատմեց նա։

Սկզբում կեսարյան հատում էր նախատեսվում, բայց արդեն ութերորդ ամսում սկսվեցին ծննդաբերական ցավերը։ Ծննդաբերությունը բարդ էր, բայց փոքրիկն առողջ ծնվեց։ Կինը նրան չի տեսել, բուժքույրը պատմել է, որ շատ նման է եղել կենսաբանական հորը։

«Ծննդաբերության ժամանակ վախենում էի, որ երեխան խնդիրներով կծնվի և մեզ դատի կտան, բայց ամեն ինչ լավ անցավ։ Նրանք երեխային անմիջապես վերցրին, ես էլ ծննդաբերեցի ու մոռացա։ Միայն մի անգամ հարևանուհուս հանդիպեցի, նա պատմեց, որ ընտանիքը Ռուսաստան է մեկնել և այնտեղ է բնակվում»,-եզրափակեց կինը։

Օրենք և կարգ

Հայաստանում փոխնակ մայր կարող է դառնալ 18-35 տարեկան այն կինը, որը բժշկական հակացուցումներ չունի։ Սահմանափակումների ցանկը հաստատում է առողջապահության նախարարությունը։ Դրանց թվում են շաքարային դիաբետը, սրտանոթային խնդիրները, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, հեպատիտները, հոգեկան հիվանդությունները։ Պարտադիր պայման է նաև մեկ երեխա ունենալը՝ որպես ապացույց, որ կինն անպտուղ չէ։

Եթե նա ամուսնացած է, ապա փոխնակ մայրության համաձայնություն պետք է տա նաև ամուսինը։ Բանն այն է, որ ստանդարտ պայմանագրի համաձայն` հղիության ընթացքում կինը պետք է զերծ մնա սեռական կյանքից և չլքի երկրի տարածքը՝ վիժման ռիսկից խուսափելու համար։ Բացի այդ, կինը չի կարող փոխնակ մայր լինել երկու անգամից ավել։ Դա պայմանավորված է նրա առողջության պահպանման անհրաժեշտությամբ, քանի որ սովորաբար դիմում են կեսարյան հատման։ Վերջինը պարտադիր պայման չէ, և ըստ բժշկի ցուցման՝ ծննդաբերությունը կարող է լինել նաև բնական եղանակով։

© Sputnik / Shushanik SargsyanԻ՞նչ չափանիշների պետք է համապատասխանի փոխնակ մայրը
Նրանք երեխային վերցրին, ես էլ ծննդաբերեցի ու մոռացա. ի՞նչ գիտենք փոխնակ մայրության մասին - Sputnik Արմենիա
Ի՞նչ չափանիշների պետք է համապատասխանի փոխնակ մայրը

Փաստաբան Իրինա Հակոբյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ կենսաբանական ծնողների և փոխնակ մոր միջև պայմանագիրը կազմվում է նախապես, օրենքը հստակ կարգավորում է, որ փոխնակ մայրը երեխայի նկատմամբ որևէ իրավունք կամ պարտավորություն չունի, և նրանք սովորաբար դա հիանալի գիտակցում են։ Փոխնակ մայրը չի կարող լինել ձվաբջջի դոնոր և երեխայի ծնվելուց հետո իրավունք չունի հրապարակելու երեխայի ծնողների հետ կնքած պայմանագրի մանրամասները։

Օրենքը հաստատում է, որ կինը կարող է փոխնակ մայրության համար ֆինանսական փոխհատուցում ստանալ, սակայն դա պարտադիր չէ։ Հաստատված գին չկա, յուրաքանչյուր պայմանագիր անհատական է, բայց բոլոր դեպքերում Հայաստանում գոյություն ունի եկամտահարկ՝ 23 տոկոս։

Փաստաբանը չի բացառում, որ հենց միջոցներ խնայելու և հարկերից խուսափելու համար են կողմերը դիմում «սև շուկային»։ Սակայն դա ավելացնում է ռիսկերը փոխնակ մայրերի և որդեգրող ծնողների համար։

«Իմ պրակտիկայում եղել է մի դեպք, երբ կենսաբանական ծնողները երեխայի ծնվելուց հետո հրաժարվել են վճարել պայմանավորված գումարը, սակայն փոխնակ մայրը դատական կարգով ստացել է այն։ Մեկ այլ դեպք էլ եղել է, երբ խնդիրներ են առաջացել բժշկական կենտրոնի հետ, փոխնակ մայրը դիմել է փոխհատուցման համար և ստացել այն։ Ամեն դեպքում պայմանագիրը որոշակի երաշխիքներ է տրամադրում»,-պատմեց նա։

Իր փորձից ելնելով` Հակոբյանը նշեց, որ կանայք հիմնականում որոշում են փոխնակ մայր դառնալ սոցիալական խնդիրները լուծելու համար, ոմանք էլ դրան վերաբերվում են որպես սովորական բիզնեսի։ Այդ կանանց ամուսինները ևս հիմնականում գիտեն հղիության մասին, աջակցում են նրանց, կատարում օրենքի և պայմանագրի պահանջները։

Փոխնակ մոր որոնումներ և բեղմնավորում

Հայտարարությունների կայքերը ուսումնասիրելիս կարելի է բազմաթիվ կազմակերպություններ և անձանց գտնել, որոնք փոխնակ մայր են փնտրում են կամ փոխնակ մոր ծառայություն են առաջարկում։ Գները հիմնականում տատանվում են 6-25 հազար դոլարի միջակայքում, սակայն պետք է հաշվի առնել, որ երկրորդ դեպքում գինը ներառում է նաև բժշկական ծախսերը, փաստաբանի վարձավճարը և ամսական 200-300 դոլարը, որը կենսաբանական ծնողները փոխնակ մորն են վճարում սննդի և այլ ծախսերի համար։ Ծնողները փոխնակ մորը տանում են հետազոտության։ Եթե կինը հետևում է բժշկական ցուցումներին, ապա գնում են նոտարի մոտ և պայմանագիր ստորագրում։ Այնուհետև սկսվում է բժշկական գործընթացը։

Жилое здание - Sputnik Արմենիա
Նորածնի տատիկն է պարզել, որ թոռանը վաճառել են. մանրամասներ գյումրեցու դեպքից

Ինչպես պատմեց Vitromed Վերարտադրողական առողջության կենտրոնի տնօրեն Հակոբ Մելիքյանը, արհեստական բեղմնավորման արժեքը տատանվում է 470 հազար դրամից 1,1 միլիոն դրամի միջակայքում։

Բժշկական գիտությունների դոկտոր, «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերարտադրողական բժշկության բաժանմունքի վարիչ Կարինա Կիրակոսյանը Sputnik Արմենիային պատմեց, որ սկզբում աշխատում են կենսաբանական ծնողների հետ և սաղմեր են ստեղծում: Եթե փոխնակ մայրը խնդիր չունի, ապա իրականացվում է բեղմնավորման գործընթացը։

Ինքը՝ Կիրակոսյանը, փոխնակ մայրերի ընտրությամբ չի զբաղվում, բայց կենսաբանական ծնողներին միշտ խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել ոչ միայն կնոջ առողջական վիճակին և գնին, այլև մարդկային որակներին, քանի որ նրա պրակտիկայում եղել է մի կին, որն անտարբեր է վերաբերվել հղիությանն ու դեղերին, իսկ նման վերաբերմունքը կարող է անցանկալի հետևանքների հանգեցնել։

Բժիշկը գերադասում է անձամբ հետևել հղիության սկզբնական ընթացքին (մինչև 12 շաբաթականը), երբ երեխային կորցնելու ռիսկը մեծ է։ Այնուհետև հերթը հասնում է մանկաբարձ-գինեկոլոգներին։ Կիրակոսյանի խոսքով` ինչպես սովորական հղիության դեպքում, վիժումները թիվը մոտ 25 տոկոս է կազմում, ընդ որում՝ կեսը անհայտ պատճառներով։

Բժշկի հայաստանյան պրակտիկայում այնպիսի դեպք չի եղել, որ փոխնակ մայրը հրաժարվի երեխային հանձնել ծնողներին, բայց Ռուսաստանում, որտեղ նա ժամանակին աշխատել է, եղել է նման բան, և ոչ հազվադեպ։ Նա վստահ է, որ դա պայմանավորված է նաև կոշտ օրենսդրությամբ, քանի որ Հայաստանում օրենքը հստակ ձևակերպված է և երեխային վերցնելու հնարավորություն չի տալիս։ Բայց փոխնակ մորը սթրեսից պաշտպանելու և երեխայի հետ կապից խուսափելու համար ծննդաբերությունից հետո ծննդկանին ցույց չեն տալիս երեխային։

Երեխային հանձնող մոր և երեխայի հոգեբանությունը

Հոգեբան Աննա Գալստյանը Sputnik Արմենիայի թղթակցին ասաց, որ մոր և երեխայի, անգամ հոր ու երեխայի միջև կապը ձևավորվում է ներարգանդային զարգացման շրջանում։ Ավելին՝ եթե հայրը պարբերաբար շփվում է պտղի հետ, ապա ծնվելուց հետո էլ նրա հետ կապ կլինի (մինչև իսկ հոր ձայնը ճանաչելը)։

Նա նշեց նաև, որ հոգեբաններից շատերը հասուն մարդու հոգեբանական բազմաթիվ խնդիրները կապում են հղիության ընթացքի և մոր վիճակի հետ։ Եթե փոխնակ մայրը երեխայի հետ չի շփվում, ապա վերջինս կարող է էմոցիոնալ դժվարություններ ունենալ։

«Փոխնակ մոր դեպքում կարևոր է, որ նա ապրի երեխայի կենսաբանական ծնողների հետ, որպեսզի նրանք երեխային պատշաճ ուշադրություն հատկացնեն։ Այդ դեպքում նրանց միջև կհաստատվի անհրաժեշտ կապը, և ծնողների մոտ առկա կլինի երեխայի բնական սպասումը, ինչը հետագայում կօգնի հարմարվել փոքրիկին»,-ասաց փորձագետը։

Հոգեբանը նաև կարևոր է համարում երեխայի ընտանիքի և փոխնակ մոր հետագա շփումը, եթե կա երկուստեք համաձայնություն։ Որքան շուտ և նրբանկատորեն երեխան իմանա, թե ինչպես է լույս աշխարհ եկել, այնքան ավելի քիչ սթրես կապրի։ Բացի այդ, փոխնակ մոր համար նույնպես ավելի հեշտ կլինի հղիությունից հետո հարմարվել իրականությանը, և նա պակաս ցավագին կընկալի բաժանումը։

Չնայած մարդաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ փոխնակ մայրերը ուժգին էմոցիոնալ կապից խուսափելու համար զանազան մեթոդներ են կիրառում։

Հասարակություն և եկեղեցի

Հայ առաքելական եկեղեցին այս հարցում հստակ դիրքորոշում չունի։ Ո՛չ դատապարտում է, ո՛չ էլ ողջունում փոխնակ մայրությունը։

Սոցցանցերում իրականացրած փոքրիկ հարցումը ցույց տվեց, որ հայ հասարակությունը տարբեր կերպ է վերաբերվում երեխա ունենալու այս տարբերակին։ Ոմանք դատապարտում են երեխային ծննդաբերելու և հանձնելու փաստը, մյուսները համարում են, որ սա դժվարին իրավիճակից դուրս գալու ելք է, և չեն բացառում, որ անհրաժեշտության դեպքում իրենք էլ կդիմեն փոխնակ մոր օգնությանը։

Հարցված քաղաքացիները համակարծիք էին միայն մի հարցում՝ նորածինների վաճառքը դատապարտելի է (առավել ևս, որ այն պատժվում է օրենքով), և պետք է ընտանիքի համալրման այլընտրանքային տարբերակներ փնտրել։

Լրահոս
0