17:56 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD487.62
  • GBP626.93
  • EUR570.03
  • RUB6.14
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (234)
18930

Եկեք անկեղծ լինենք: Արդեն կարծես սովորական են դարձել Ամերիկայից ստացվող լուրերը, որ հասարակական վայրերում կրակոցներ են հնչել, անմեղ զոհեր կան: Ինչո՞ւ են կրակում։ Շատ պարզ պատճառով՝ որովհետև ամերիկացիները զենք ունեն։

Ամերիկայում այսպիսի մի ասացվածք կա՝ Աստված ստեղծել է մարդկանց, իսկ ատրճանակը նրանց հավասար է դարձրել

Մարդկանց ձեռքին Ամերիկայում կա մոտ 300 միլիոն միավոր անձնական զենք, այսինքն` կարելի է ասել՝ որքան բնակչություն կա, գրեթե այնքան էլ զենք կա:

Ավելին ասեմ՝ Ջորջիա նահանգում կա մի քաղաք՝ Քենսոու, որտեղ զենք ունենալը պարտադիր է: Ինչի՞ համար է զենքը: «Գլոբ էնդ մեյլ» թերթի թղթակիցը հենց այդ հարցն է ուղղել քաղաքի բնակիչներից մեկին, որն, ի դեպ, պատմաբան է, այսինքն` մտավորական: Հարցրել է. «Որսի եք գնո՞ւմ»: «Ոչ»։ «Ժամանակ առ ժամանակ գնում եք անտառ և դատարկ շշերին եք կրակում հմտությունը չկորցնելո՞ւ համար»։ «էլի ոչ»։ «Այդ դեպքում ո՞ւմից եք պաշտպանվում այդ զենքով»: Լսեք պատասխանը. շատ հետաքրքիր է: «Զենք եմ պահում, որ պաշտպանվեմ քեզ նման լիբերալներից, որոնք ուզում են զրկել ինձ զենք կրելու իմ սահմանադրական իրավունքից»: Համաձայնեք` շատ խորհրդանշական պատասխան է: Հենց սա է անձնական զենք պահելու ջատագովների ամենագլխավոր փաստարկներից մեկը:

Պաղեստինցիների առևանգած օդանավը. ինչպես Նեթանյահուի եղբայրը կյանքի գնով փրկեց 103 հրեայի

1791 թվականին Սահմանադրությունում հատուկ լրացում է կատարվել, որով ամրագրվել է զենք պահելու իրավունքը, և եթե դուք հիմա ուզում եք ինձանից խլել այդ զենքը, շատ կոպիտ սահմանադրական խախտում եք անում:
Սրա հակափաստարկն էլ, իհարկե, կա՝ լավ, ունեցիր այդ զենքը, բայց պահիր ապահով մի տեղում, փակի տակ: Ամերիկացին հակադարձում է՝ եթե պիտի հրացանս տանեմ խորդանոցում պահեմ ու կողպեք կախեմ, էլ ինչիս է պետք: Գողը որ մտավ մեր տուն, մինչև գնամ խորդանոցի դուռը բացեմ, հրացանս բերեմ, ունեցած-չունեցածս կկողոպտի, կգնա: Հրացանը պետք է միշտ մահճակալիս մոտ լինի:

Հարց է ծագում՝ արդյոք մահճակալի մոտ զենքը պահելն օգնո՞ւմ է:

Զուտ վիճակագրական տվյալներ: 2007-ից մինչև 2011 թվականը Ամերիկայում տարեկան տեղի է ունեցել բռնության 6 միլիոն դեպք: Զոհը չի կարողացել իր զենքն օգտագործել 99 ամբողջ 2 տասնորդական տոկոս դեպքերում: Այսինքն՝ բառի բուն իմաստով, ինչպես ժողովուրդն է ասում, զենքն օգնել է հազարից մեկ կամ հազարից երկուս: Ավելին, Ատլանտայում ուսումնասիրվել է մոտ 200 դեպք, երբ հանցագործը ներխուժել է ինչ-որ մեկի տուն: Պարզվել է, որ երկու անգամ ավելի հաճախ ներխուժողը կարողացել է տիրանալ տանը պահվող զենքին, քան զոհին հաջողվել է օգտագործել այդ զենքը: Հասկանո՞ւմ եք, չէ՞՝ ես չեմ հասցրել ձեռքս գցել մահճակալիս կողքին դրված հրացանին, գողն է այն վերցրել և ուղղել ինձ վրա:

Ամենահին անունն ունեցող երկիրը, կամ Լիբանանի վարչապետի անկեղծ և տարօրինակ հայտարարությունը

Ամենահետաքրքիրն այն է, որ ամերիկացիները համառորեն չեն ուզում ընդունել այլ երկրների փորձը: Իսկ այդպիսի փորձ կա: Միայն Ավստրալիայի օրինակը բերեմ: 1996 թվականին Թասմանիա կղզում՝ Փորթ-Արթուրում, զանգվածային սպանություն տեղի ունեցավ, զոհվեց 35 մարդ, վիրավորվեց 32-ը: Ու դրանից անմիջապես հետո կառավարությունը շատ կտրուկ միջոցների դիմեց, արգելեց զենք պահելը, բնակիչներից հավաքեց մոտ 600 հազար միավոր տարբեր տեսակի զենք ու ոչնչացրեց:

Հեշտ չէր, այնտեղ էլ լուրջ դիմադրություն կար: Բավական է ասել, որ այն ժամանակվա վարչապետ Ջոն Հովարդը, երբ ամբիոնից հրապարակավ հայտարարում էր արգելքի մասին, զրահաբաճկոնով էր: Մտավախություն կար, որ կկրակեն: Բայց այդ օրվանից իրադրությունը երկրում կտրուկ բարելավվեց, Ավստրալիան դարձավ աշխարհի ամենաանվտանգ պետությունից մեկը:

Ճիշտ է, Ավստրալիայում շատ ավելի հեշտ էր: Այնտեղ Սահմանադրություն փոխելու կարիք չկար, և ամենագլխավորը՝ գոյություն չուներ Անձնական զենք արտադրողների ընկերակցություն: Իսկ Ամերիկայում կա և հսկայական լոբբիստական աշխատանք է իրականացնում, որովհետև հսկայական եկամուտ ունի՝ 17 միլիարդ դոլար: Ամեն ընտրություններում էլ ֆինանսապես սատարում է այն թեկնածուներին, որոնք հանդես են գալիս զենքի արգելման դեմ: Իհարկե, եթե ես զենք պահելու մոլի կողմնակից եմ, ինձ միջազգային փորձն էլ չի համոզի: Կասեմ` բա այդ ինչպե՞ս եղավ, որ Նորվեգիայում, որտեղ խստագույն կանոններ են գործում, Անդերս Բրեյվիկը մոտ 80 մարդ սպանեց:
Գիտեք՝ Ամերիկայում այսպիսի մի ասացվածք կա՝ Աստված ստեղծել է մարդկանց, իսկ ատրճանակը նրանց հավասար է դարձրել: Միգուցե օրիգինալ է հնչում, բայց, համաձայնեք` եթե մի փոքր ավելի խորը մտածենք՝ ի՞նչն է հավասար. ընդամենը սպանվելու շանսերը:

Համավարակը և իշխանափոխությունը․ մինչև տարեվերջ ո՞ր պետության իշխանությունները կլքեն աթոռը

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (234)

Ըստ թեմայի

Աշխարհը միջուկային պատերազմից փրկած Պետրովը կյանքի վերջին տարիներին պահակ էր աշխատում
Պանամական փաստաթղթերը, 5000 դոլարանոց հարսնացուներն ու Հայաստանը. «դըմփ–դըմփ–հու»
Արձակուրդներն ավարտվում են. սկսվում է ճանաչված ՀՀ-ի և չճանաչված Արցախի անկախության ամիսը
Հայերի տիեզերական հրթիռը. իրական պատմություն
Բայդենը շահեկան դիրքում է. կհաջողվի՞ Թրամփին վերընտրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում
թեգերը:
ատրճանակ, Զենք, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ