00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ ընտանիքում ծեծելով երեխա են սպանել. ո՞ւր էին սոցաշխատողները, ինչո՞վ են զբաղված

© Sputnik / Aram NersesyanИнтерьер дома Акопджанянов в деревне Хаштарак (21 августа 2020). Тавуш
Интерьер дома Акопджанянов в деревне Хаштарак (21 августа 2020). Тавуш - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խաշթառակում տեղի ունեցած ողբերգությունը ոչ միայն երկու մարդու կյանք խլեց և գուցե խորտակեց ևս մի քանիսինը, այլև լակմուսի թուղթ դարձավ, որը բացահայտեց նման ընտանիքների նկատմամբ պետության սոցիալական պատասխանատվության խնդիրը։

Խնամակալության մարմինների դաժան քաղաքականության մասին Ռուսաստանից ստացվող հոգեցունց նորությունների ֆոնին Հայաստանում երբեք տեղեկություն չես տեսնի այն մասին, որ սոցաշխատողը ընտանիքից տանում է լացող երեխային պահման վատ պայմանների պատճառով։ Փաստ է, որ Հայաստանում սոցաշխատողների ինստիտուտը 30 տարում այդպես էլ չի կայացել։

Дверная ручка в доме Акопджанянов в деревне Хаштарак (21 августа 2020). Тавуш - Sputnik Արմենիա
Նրան ասել էին՝ 7 երեխա ունենաս, տուն կստանաս»․ նոր մանրամասներ Խաշթառակի ողբերգությունից

Նույնիսկ իրական կյանքի մոդելով ստեղծված The Sims համակարգչային խաղում սոցաշխատողի հստակ հասկացություն կա։ The Sims խաղում խաղացողը կառավարում է կերպարների ընտանիքը, և եթե համակարգչային երեխան խաղում ավելի քան 3 ժամ առանց մեծահասակի խնամակալության է մնում, համակարգչային սոցաշխատողը է գալիս և երեխային մանկատուն տանում։ Իսկ Հայաստանում երեխաները տարիներով շարունակում են ապրել իրենց համար վնասակար միջավայրում, ծնողական իրավունքից զրկելն էլ մեր երկրում չափազանց հազվադեպ հանդիպող երևույթ է։

Օգոստոսի կեսին երկիրը ցնցեց Տավուշի մարզի Խաշթառակ գյուղից Հակոբջանյանների ընտանիքի դրաման։ Դաժան ծեծի ենթարկված երկու երեխաներ հիվանդանոց էին տեղափոխվել, մեղադրվում է նրանց պապը։ Նույն ընտանիքի ևս հինգ երեխա թունավորվել են մկնդեղով։ Հիմա, այն բանից հետո, երբ պապին կալանավորել են, աղջիկը հոգեկան հիվանդ է, հարսն էլ մահացել է, երեխաներին մանկատուն տեղափոխեցին։ Բայց ո՞ւ ր էր պետությունը, որևէ մեկը հետևո՞ւմ էր այս ընտանիքին, և ընդհանրապես, արդյո՞ք Հայաստանում կան սոցաշխատողներ և ինչպե՞ս են նրանք աշխատում։

Ինչո՞ւ Հայաստանի գյուղերում սոցաշխատողներ չկան

Հայաստանի օրենսդրության համաձայն` 5000 և ավել բնակիչ ունեցող յուրաքանչյուր գյուղին մեկ սոցաշխատող է բաժին ընկնում։ Իսկ 5000–ից պակաս բնակիչ ունեցող գյուղերի համար սոցաշխատող ընդհանրապես նախատեսված չէ։ Այսինքն, բացառապես բոլոր գյուղերում սոցաշխատող պարզապես չկա։

Разбросанная обувь во дворе дома Акопджанянов в деревне Хаштарак (21 августа 2020). Тавуш - Sputnik Արմենիա
Մահացել է նաև Խաշթառակում դաժան ծեծի հետևանքով մահացած երեխայի 28–ամյա մայրը

Եթե ընտանիքն անապահով է և նպաստ է ստանում, ապա նրան տարին մեկ անգամ այցելում են նախարարության աշխատակիցները` ընտանիքի սոցիալական վիճակը գնահատելու։ Եվ հաճախ Հայաստանի գյուղերը ստիպված հույսները դնում են մասնավոր կազմակերպությունների վրա։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ նախարարության աշխատակիցները (նրանք, ովքեր նպաստ են տալիս) երբեք առանց նախազգուշացման չեն այցելում ընտանիքներ։

«Սոցիալական աշխատողը պետք է հստակ կազմի իր գործուղումն ու այցերը։ Նա չի կարող հանկարծակի այցելել ընտանիք. նրանք կարող են տանը չլինել։ Չհամաձայնեցված այցեր հազվադեպ են լինում», – ասում է Մինասյանը։

Նրա խոսքով` ամբողջ նախարարությունում ընդամենը 500 սոցաշխատող կա, որոնք ֆիզիկապես չեն կարող հասցնել այցելել ընտանիքներ ավելի հաճախ, քան տարին մեկ անգամ։ Բացի այդ, մեկ սոցաշխատողը չի կարող լուծել մի ամբողջ ընտանիքի խնդիրները։

Телевизор в доме Акопджанянов в деревне Хаштарак (21 августа 2020). Тавуш - Sputnik Արմենիա
Խաշթառակում թոռներին ծեծելու մեջ մեղադրվողը հոգեկան խնդիրներ ունի. փորձաքննություն կարվի

«Նրան անհրաժեշտ է դպրոցի, հարևանների, գյուղապետի, մասնավոր ՀԿ–ների օգնությունը։ Որքան էլ պրոֆեսիոնալ լինի սոցաշխատողը, նա չի կարող միայնակ գլուխ հանել ընտանիքի խնդիրներից։ Դրան գումարած` սոցաշխատողների մասնագիտական որակները ևս հաճախ կասկածելի են», – ասում է Մինասյանը։

Բանն այն է, որ սոցաշխատողի մասնագիտությունը հայկական բուհերում հայտնվել է 2005 թվականին։ Նախարարության 500 աշխատողների մեծ մասը մասնագիտական համալսարանական կրթություն չունի, այլ հատուկ վերապատրաստում են անցել նախարարությունում։ Սակայն Մինասյանը վստահեցնում է, որ այդ մասնագիտական թրեյնինգները չեն կարող փոխարինել լիարժեք ուսմանը։

«Խաղաղություն երեխաներին». Խաշթառակում ծեծված 4–ամյա փոքրիկը դուրս է գրվում հիվանդանոցից

ՀՀ Տավուշի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Հարություն Քոչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ Իջևանում (մարզկենտրոնում) 4 սոցաշխատող կա։ Մի քանի տարի է, արդեն, ինչ շրջանառվում է սոցաշխատողի ինստիուտի բարելավման թեման` մի քանի գյուղերի միավորման և մեկական աշխատող տրամադրելու ճանապարհով։

«Մենք մի քանի անգամ քննարկել ենք այդ հարցը։ Այսօր գյուղերում նման մասնագետներ չկան, նրանք միայն քաղաքներում են աշխատում», – նկատեց նա։

Խաշթառակի գյուղապետ Անդրանիկ Վիրաբյանը սոցաշխատողների` Հակոբջանյանների ընտանիք կատարած այցերի վերաբերյալ մեր հարցին այսպիսի պատասխան է տալիս.

«Անձամբ ես նրանց երբեք չեմ տեսել։ Բայց եթե ասում են, որ եկել են, նշանակում է` եկել են։ Ընտանիքի խնդիրների մասին ամբողջ գյուղն է տեղյակ եղել, օգնել են` ինչով կարողացել են, չէ՞ որ գյուղը չի կարող առանձին աշխատող տրամադրել յուրաքանչյուր անապահով ընտանիքի։ Ի՞նչ է, դուք Երևանում յուրաքանչյուր ընտանիքի համար սոցաշխատող ունե՞ք։ Դե, նույնն էլ ես եմ ասում», – ասաց Վիրաբյանը։

Վարչապետի խոսնակն անդրադարձել է Խաշթառակի դեպքին

Այո, Երևանում անբարենպաստ պայմաններում ապրող յուրաքանչյուր ընտանիքի համար նախատեսված սոցաշխատող չկա, բայց նրանք գոնե կան...

Մասնավոր հատված, կամ ինձ դա չի վերաբերում

Տավուշի մարզում երկու խոշոր մասնավոր ընկերություններ են գործում, որոնք զբաղվում են անապահով ընտանիքներին աջակցություն տրամադրելով։ Հակոբջանյանների ընտանիքով World Vision կազմակերպությունը զբաղվել է 2015-2018 թվականներին։

«Մենք հայտնաբերում ենք խնդիրներ ունեցող ընտանիքներ և աշխատում նրանց հետ, հատուկ ծրագրեր ենք անցկացնում, հագուստ, հիգիենայի պարագաներ, սնունդ տրամադրում։ Հակոբջանյանների ընտանիքի պարագայում մենք նույնիսկ նրանց համար նոր գույք ձեռք բերեցինք. 2018 թվականին տանը հրդեհ էր բռնկել, և մենք ամեն կերպ ընտանիքին օգնեցինք ոտքի կանգնել», – Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Տավուշի մարզում World Vision կազմակերպության սոցաշխատող Իրինա Մատինյանը։

Пациент в медцентре «Сурб Аствацамайр» - Sputnik Արմենիա
«Խաղաղություն երեխաներին». Խաշթառակում ծեծված 4–ամյա փոքրիկը դուրս է գրվում հիվանդանոցից

Նրա խոսքով` ընտանիքի հետ աշխատելու երեք տարվա ընթացքում իրենք բռնության որևէ հետք չեն նկատել։ Ընտանիքը նյութական խնդիրներ ուներ, երեխաներն էլ հաճախ անլվա ու անխնամ էին լինում, բայց բռնության ու ծեծի հետքեր նրանց վրա հաստատ չեն եղել։ Որպես կանոն, World Vision–ի աշխատակիցներն այցելում են իրենց շահառուներին երեք ամիսը մեկ և նրանց հետ կապի մեջ գտնվում։

Եվս մեկ մասնավոր ընկերություն, որն օգնել է Հակոբջանյանների ընտանիքին, ՍՕՍ մանկական գյուղն է։ Այդ կազմակերպությունն աշխատում է մանկատան սկզբունքով, և աջակցում ոչ միայն որբ երեխաներին, այլև այն երեխաներին, որոնք կանգնած են ընտանիքը կորցնելու վտանգի առաջ։

ՍՕՍ մանկական գյուղեր. ինչո՞վ են դրանք տարբերվում մանկատներից

«2015 թվականին մեր կազմակերպություն դիմեցին Մարիաննա Հակոբջանյանը (որը մեղադրվում է որդուն և զարմիկին ծեծելու մեջ) ու Անուշ Բադալյանը (որը մահացավ հոգեբուժարանում)։ Նրանք դիմումներ գրեցին, որոնցով խնդրում էին մեզ ժամանակավոր իրենց երեխաներին մեզ մոտ տեղափոխել` Իջևանի ՍՕՍ մանկական գյուղ, քանի որ ընտանիքում սոցիալական խնդիրներ կան։

Центр социальной и судебной психиатрии имени В.П. Сербского - Sputnik Արմենիա
Պետք է պաշտպանել հոգեկան խնդիրներ ունեցող երեխաների իրավունքները. օրենքը կլրացվի

Մարիաննայի երկու երեխաները` Նարե ու Նարեկ Գալումյանները, և Անուշի մի երեխան` Սերգեյ Հակոբջանյանը (տղան մահացել է պապի և հորաքրոջ ծեծից), տեղափոխվել էին ՍՕՍ և մեր խնամքի տակ էին 2015 թվականի մայիսից մինչև նոյեմբեր», – Sputnik Արմենիային պատմեց ՍՕՍ մանկական գյուղի «Իջևան» ծրագրի տնօրեն Սպարտակ Սարգսյանը։

Մահացած Սերգեյը 2015 թվականին, SOS գյուղում ապրելու ժամանակ, ընդամենը մեկ տարեկան էր։ Սպարտակ Սարգսյանը վստահեցնում է, որ 2015 թվականին կազմակերպության աշխատակիցներն արձանագրել են ընտանիքի անապահով լինելը, բայց բռնության որևէ հետք չեն նկատել։

«Մենք իրավապահ մարմինների հետ ենք համագործակցում, և եթե բռնության հետքեր ենք նկատում երեխաների վրա, ոստիկանություն ենք դիմում», – ասաց Սարգսյանը։

Սակայն հարցն այն է, որ մասնավոր կազմակերպությունների դրամաշնորհներն ու ծրագրերը հավերժ չեն, և մի ընտանիքի հետ աշխատելուց որոշ ժամանակ անց կազմակերպությունն անցնում է մեկ այլ ընտանիքի։ Այդպես էր նաև այս դեպքում` կազմակերպություններից մեկը դադարեց աշխատել ընտանիքի հետ 2018 թվականին, մյուսը` 2015–ին։ Հնարավոր է`իսկապես երեխաների վրա այն ժամանակ ոչ ոք ձեռք բարձրացնելիս չի եղել, սակայն վերջին տարիների ընթացքում շատ բան է փոխվել։

Փորձագետի գնահատականը, կամ ինչու իշխանությունը պետք է «ագրեսիվ» քաղաքականություն վարի

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը կարծում է, որ սոցաշխատողների հետ կապված իրավիճակը Հայաստանում ողբալի է։ Շատերը դա անում են հենց այնպես։

«Առավելագույնը, ինչ կարող են անել սոցաշխատողները, նյութական աջակցություն տրամադրելն է` մոռանալով հոգեբանականի մասին։ Եթե իսկական պրոֆեսիոնալներ հետևեին Խաշթառակի ընտանիքին, անհնար է, որ նրանք չնկատեին ռիսկերը։ Իսկ դա իր հերթին, հնարավոր է` կանխեր ողբերգությունը», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փորձագետը։

Հովհաննիսյանի խոսքով` անապահով ընտանիքների աջակցման ողջ պատասխանատվությունը կառավարության վրա է։ Մասնավոր կազմակերպությունները, որոնց վրա հույս են դնում ամենուր, ի տարբերություն պետության` որևէ պատասխանատվություն չեն կրում։

«Ծնվելու օրից երեխան երկրի քաղաքացի է, և պետությունը, որի բյուջեն կազմում են հարկատուները, պարտավոր է պաշտպանել սեփական քաղաքացիներին», – ասում է փորձագետը։

Նախ` պետք է հստակ օրենքներ գործեն, որոնք պաշտպանում են երեխաներին բռնությունից։ Հայաստանում ընտանեկան բռնության մասին օրենքն ընդունվել է 2017 թվականին, անկախ թեժ վեճերից և հասարակության պահպանողական մասի բողոքներից։ Իրավապաշտպանները կարծում են, որ բուռն քննադատության պատճառով օրենքը շատ մեղմ է ստացվել։

Насилие над детьми - Sputnik Արմենիա
Տուժած 200 երեխաների գրեթե կեսը մինչև 12 տարեկան է.ի՞նչ հանցագործությունների մասին է խոսքը

«Ներկայիս կառավարությունն ակնհայտորեն վախենում է, որ իրեն կպիտակավորեն որպես «գլխավոր ազգային արժեք` ընտանիք քանդող»։ Եվ այդ վախից երեխաներից շատերն անպաշտպան են մնում և շարունակում են ապրել անբարենպաստ պայմաններում։ Պետությունը պետք է ավելի համարձակ լինի, ես կասեի` այդ հարցերում` ագրեսիվ։ Դա է նրա պարտականությունը», – ընդգծում է իրավապաշտպանը։

Հիշեցնենք` օգոստոսի 18-ին տեղի ունեցած ողբերգությունը ցնցեց հայ հասարակությանը։ Ծեծի հետևանքով ծանր վիճակում հայտնված երկու երեխա տեղափոխվեցին Երևանի բժշկական կենտրոններից մեկը։ Նրանցից մեկը՝ 6-ամյա երեխան, ավելի ուշ մահացավ։ Երեխաներին ծեծելու կասկածանքով ձերբակալվեց նրանց պապը՝ 57-ամյա Սամվել Հակոբջանյանը։ Մեղադրանք առաջադրվեց նաև Սամվելի դստերը՝ մահացած երեխայի հորաքրոջը ու մյուս ծեծված երեխայի մորը՝ 28-ամյա Մարիաննա Հակոբջանյանին։

Իհա՛րկե կողմ եմ». նախարարը` Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Սեպտեմբերի 7-ին մահացած երեխայի մայրը` Անուշը, մահացավ Սևանի հոգեբուժարանում։ Հարևանուհու խոսքով՝ նրան հիվանդանոց տեղափոխեցին երեխաների հետ կապված միջադեպից հետո։ Նա նույնպես թունավորվել էր, ինչին գումարվեցին որդու ծանր վիճակի մասին տեղեկությունները, և կնոջ մոտ նոպաներ սկսվեցին։

Медработники в коридоре медицинского центра Сурб Асвацамайр - Sputnik Արմենիա
Խաշթառակում թոռներին ծեծելու մեջ մեղադրվող տղամարդը թունավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել

Հետո Անուշին տեղափոխեցին հոգեբուժարան, որտեղ էլ մահացավ։ Նա անգամ իր երեխայի մահվան մասին չիմացավ։

Նույն օրը ընտանիքի մյուս անդամները ևս մկնդեղից թունավորվել էին․ 5 երեխաներն էլ հիվանդանոցում էին։

Հիմա Խաշթառակում Հակոբջանյանների տանը մնացել են միայն տատը՝ Էմմա Հակոբջանյանը, նրա որդին և մահացած Անուշի ամուսինը՝ Անուշավան Հակոբջանյանը, ինչպես նաև Մարիաննան․ դատարանը մերժել է վերջինիս կալանավորելու միջնորդությունը։

Թոռն ու հարսը մահացել են, ամուսինը փորձել է ինքնասպանություն գործել քննչական մեկուսարանում, մկնդեղով թունավորված հինգ երեխաները և մեկ ծեծված երեխան աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջնորդությամբ տեղափոխվել են Երևանի մանկան տուն։

«Նա հրեշ չէ, այլ սիրող հայր»․ Խաշթառակ գյուղի ընտանեկան դրամայի մանրամասները

Լրահոս
0