03:39 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
143611

Հայաստանում բնակվող և «արծաթե» հարսանիքը տոնած 11 ամուսնական զույգ պարգևատրվեց «Սիրո և հավատարմության» մեդալով։ Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է զույգերից մեկի հետ։

Եթե YouTube–ում կիրիլիցայով որոնեք «իշխան» բառը, հայկական հայտնի իշխան ձկան մասին հոլովակներից բացի, հնարավոր է հանդիպեք նաև Իշխան Սահակյանի հետաքրքիր տուր–վլոգերը։

Իշխանն իր ալիքում պատմում է Հայաստանի տեսարժան վայրերի մասին, և դա այն դեպքում, որ նա առաջին անգամ հայրենիք է այցելել 17 տարեկանում։ Տղան այն ժամանակ նույնիսկ հայերեն չէր խոսում, իսկ այսօր արդեն ավարտել է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրան։

Мероприятие награждения супружеских пар по случаю российского праздника Дня семьи, любви и верности в Музее русского искусства (17 сентября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Ամուսնական զույգերի պարգևատրման միջոցառում Երևանում՝ նվիրված Ընտանիքի, սիրո և հավատարմության օրվան, Ռուսական արվեստի թանգարան

Իշխանի հայրն ազգությամբ հայ է, մայրը` ռուս։ Նա ծնվել և մեծացել է Ռուսաստանում, երկիր, որտեղ նրա ծնողները ծանոթացել էին, ամուսնացել և ապրել շուրջ երկու տասնամյակ։

«Նա մեծացել է մի հասարակության մեջ, որը բացարձակ այլ մտածելակերպ ունի, և մենք մտահոգվում էինք՝ արդյո՞ք կկարողանա ընտելանալ, կյանքը դասավորել։ Մինչև մեր տեղափոխվելը նա տասնյակ երկրներում է եղել, շատ է սիրում ճանապարհորդել, հիմա էլ է ճանապարհորդում` զբոսաշրջիկներին ծանոթացնում Հայաստանի հետ, վիդեոբլոգեր նկարահանում»,– պատմում են Իշխանի ծնողները։

Мероприятие награждения супружеских пар по случаю российского праздника Дня семьи, любви и верности в Музее русского искусства (17 сентября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Ամուսնական զույգերի պարգևատրման միջոցառում Երևանում՝ նվիրված Ընտանիքի, սիրո և հավատարմության օրվան, Ռուսական արվեստի թանգարան

Այս տարի «արծաթե» հարսանիքը տոնած Սահակյաններն իրենց աուտենտիկ հարսանյաց արարողությունը կազմակերպել էին Սանկտ Պետերբուրգի հանրակացարանում։ Ասում են՝ տոնակատարությունը բավական համեստ է եղել, միայն ուսանողական ընկերներն են մասնակցել, ծնողները չէին կարողացել ժամանել։ Իսկ Արմենն ու Նատալյան ծանոթացել են զուտ «հայկական ձևով». Նրանց ծանոթացրել են, միայն թե ոչ թե հայերը և ոչ էլ նույնիսկ ռուսները, այլ մի ծանոթ ուզբեկ կին։ Նրանց ընթրիքի է հրավիրել, փլավ հյուրասիրել։ Այդպես էլ երիտասարդները հավանել են միմյանց և սկսել հանդիպել։

Արմեն և Նատալյա  Սահակյանները ամուսնացած են արդեն քառորդ դար և միայն վերջին 6 տարին են Հայաստանում բնակվում։ Հայրենիք տեղափոխվելիս Արմենին ավելի շատ մտահոգում էր, թե ինչպես իր որոշումը կընդունի որդին ։ Կինը ծնվել է Թբիլիսիում և քաջածանոթ է «կովկասյան մենթալիտետի» բոլոր առանձնահատկություններին։  Նրան Հայաստանում դուր է գալիս և՛ եղանակը, և՛ սնունդը, և՛ մարդիկ։ Իսկ աշխատում է Նատալյան երկրի ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկում` Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում։  Դա էլ բոլորովին պատահական է դասավորվել։

«Մի օր զբոսնում էինք Երևանում,  հասանք մի շենքի և տեսնենք` ռուսական դրոշը։ Որոշեցինք մտնել, ծանոթացանք բոլորի հետ, զրուցեցինք։ Այդպես Նատայլան աշխատանք գտավ», – ժպտալով պատմում է Արմեն Սահակյանը։

Мероприятие награждения супружеских пар по случаю российского праздника Дня семьи, любви и верности в Музее русского искусства (17 сентября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Ամուսնական զույգերի պարգևատրման միջոցառում Երևանում՝ նվիրված Ընտանիքի, սիրո և հավատարմության օրվան, Ռուսական արվեստի թանգարան

Հենց ԳՄՌԿ–ն է արդեն ավելի քան 10 տարի կազմակերպում Երևանի ամենաբարի և հուզիչ միջոցառումներից մեկը` օրինակելի ընտանիք դարձած ամուսնական զույգերի պարգևատրում։ Միջոցառումը նվիրված է համառուսաստանյան՝  Ընտանիքի, սիրո և հավատարմության օրվան։ Ամեն տարի այս օրը Հայաստանում ապրող, «արծաթե» հարսանիք տոնած և ՌԴ քաղաքացիություն ունեցող (գոնե ամուսիններից մեկը) զույգերը, պարգևատրվում են «Սիրո և հավատարմության համար» մեդալով։ Այս տարի Նատալյան և Արմենը ևս համալրեցին նրանց շարքերը և արժանացան պատվավոր և միևնույն ժամանակ պատասխանատու պարգևը։

Армен и Наталья Саакяны на мероприятии награждения супружеских пар в Музее русского искусства (17 сентября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Արմեն և Նատալյա  Սահակյանները

«Եթե անկեղծ, մեր կյանքը նման է բարի հեքիաթի։ Որևէ մեծ խնդիր չենք ունեցել։ Գուցե, ամենաբարդ որոշումը եղել է Հայաստան տեղափոխվելը։ Սակայն այդ որոշումը համատեղ ենք կայացրել։ Միասին լավ է ցանկացած երկրում»,– վստահեցնում է Արմենը։

Սահակյանները միասին կայացնում են ոչ միայն կյանքի բարդ որոշումները, այլև կիսում կենցաղն ու հանգիստը,  ընտանի կենդանիներ խնամում, ճանապարհորդում և նույնիսկ հաղթահարում Հայաստանի դժվար բարձունքները։ Ամուսնական 25 երջանիկ տարիներից հետո զույգը մի չիրականացած երազանք ունի. ռուսական բաղնիք բացել, սկզբում իրենց և հարազատների համար, այնուհետև գուցե նաև հաջող բիզնես սկսելու նպատակով։ Բացի այդ, նրանք, ինչպես և ցանկացած ծնող Հայաստանում, երազում են որդու ամուսնության և թոռնիկներ ունենալու մասին։

Наталья Саакян на мероприятии награждения супружеских пар в Музее русского искусства (17 сентября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Արմեն և Նատալյա  Սահակյանները

 

Ընտանիքի, սիրո և հավատարմության օրը Ռուսաստանում և որոշ հետխորհրդային երկրներում տոնում են հուլիսի 8-ին։ Տոնի մայրաքաղաք համարվում է Մուրոմը, որտեղ ժամանակին ապրել են ամուսնության հովանավորներ սուրբ Պետրոսն ու Ֆևրոնիան։ Այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով տոնը հետաձգվել էր։

Ըստ թեմայի

79 տարի միասին են. էկվադորցի 100-ն անց ամուսինները հայտնվել են Գինեսի գրքում
Իսկական տղամարդը գիտի՝ երբ հեռանալ. նախկին ամուսինների վեճը շարունակվում է
Դժվար է, բայց հնարավոր. ինչպես հայ ամուսինները կարողացան չկորցնել մոսկովյան բիզնեսը
Ես հարուստ հրեա էի, իսկ նա` աղքատ հայ․ Ուրգանտի հյուրերը Մարտիրոսյան ամուսիններն են
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, տղա, աշխատանք, պարգևատրում, հարսանիք, սեր, հայ

Գլխավոր թեմաներ