00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու Հայաստանը մինչև հիմա չի ճանաչել Արցախի անկախությունը, կամ ինչ կլինի, եթե ճանաչի

© Sputnik / Arpi BeglaryanРезиденция Презиидента Республики Арцах. Город Степанакерт
Резиденция Презиидента Республики Арцах. Город Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Տարիներ շարունակ Հայաստանում քննարկվում է Արցախի Հանրապետության ճանաչման հարցը։

 

Ինչ կլինի, եթե Հայաստանը ճանաչի Արցախը՝ փորձագիտական վիճահարույց կարծիքներ

Ու ամենահետաքրքիրն այն է, որ այդ քննարկումը սկսվել է այն բանից հետո, երբ հենց սկզբից՝ Ղարաբաղյան շարժման արշալույսին՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին, Երևանում տեղի ունեցավ Հայաստանի Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի Ազգային խորհրդի համատեղ նիստը, որտեղ, ինչպես հիշում եք, ընդունվեց վերամիավորվելու վերաբերյալ որոշում։ Բայց հետո թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը, այսպես ասենք, առանձին-առանձին անկախացան, ու Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը մնաց օդում կախված։ Մինչև հիմա էլ այդ անորոշ վիճակում է մնում։

Армянские военнослужащие на передовой - Sputnik Արմենիա
Երբ և ինչով է ավարտվելու այս պատերազմը

​Հետո սկսվեցին դիվանագիտական հիմնավորումները։ Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղն այն բանից հետո, երբ աշխարհի որոշ պետություններ կճանաչեն Արցախը։ Ասում էին Հայաստանի ղեկավարներն անկախության առաջին տարիներին։ Ինչու հենց այդպես, ոչ ոք չէր բացատրում, բայց նույնիսկ մի քանի տարի առաջ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց՝ տեղեկություններ ունենք, որ առնվազն մի պետություն մինչև տարվա վերջը կճանաչի Ղարաբաղի անկախությունը։ Այդ տարին ավարտվեց, անցան էլի տարիներ, բայց Արցախի անկախությունը որևէ պետություն չճանաչեց։

​Այնինչ, Հայաստանում տարբեր քաղաքական ուժեր և գործիչներ շարունակում էին բարձրացնել Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը։ Հիշենք թեկուզ «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Զարուհի Փոստանջյանի օրենսդրական նախաձեռնությունը, որը խորհրդարանում այդպես էլ աջակցություն չստացավ շատ պարզ պատճառով՝ իշխող ուժը՝ Հանրապետականը, դեմ էր։ Եվ դեմ էին սկզբունքային դիրքերից ելնելով. այո, կարող ենք ճանաչել Լեռնային Ղարաբաղը, բայց միայն այն դեպքում, երբ ուրիշ ելք չունենանք։  

Ինչու է Թուրքիան այս անգամ այդքան ակտիվորեն սատարում Ադրբեջանին

​Անկեղծ ասեմ, երբեք չեմ հասկացել այս դիրքորոշումը, որովհետև, օրինակ, Թուրքիան աշխարհի միակ պետությունն է, որը ճանաչել է Հյուսիսային Կիպրոսի անկախությունը, և որևէ ահավոր բան տեղի չի ունեցել։ Ողջ աշխարհը պարզապես շատ հանգիստ համակերպվել է այդ իրողության հետ։ Իհարկե, միշտ կարելի է բերել ավանդական հայկական փաստարկը՝ մերն ուրիշ է։ Բայց եկեք ճշմարտության երեսին նայենք։ Չենք ճանաչում Արցախը, բանակցություններ ենք վարում ու դրան զուգահեռ ամենաբարձր մակարդակով հայտարարում ենք՝ Արցախը Հայաստանն է և վերջ։

Ситуация в Мартуни после обстрелов (28 сентября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Ադրբեջանի սանձազերծած պատերազմում յուրաքանչյուր զոհ Ալիևի և Էրդողանի խղճին է. Շենդերովիչ

​Եկեք օտարերկրյա փորձագետներին լսենք։ Կարծիքները տարբեր են։ Մի քանի օր առաջ «Ռոսբալտ» լրատվական կայքը բավական ծավալուն  վերլուծական էր զետեղել, որը հենց այդպես էլ կոչվում է. «Ինչ կլինի, եթե Հայաստանը հանկարծ ճանաչի Ղարաբաղը»։  Հոդվածագիրը միանգամից էլ միանշանակ եզրակացություն է անում՝ Հայաստանի նախորդ իշխանությունները չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը` գիտակցելով, որ բացի Երևանից նման բան ուրիշ ոչ ոք չի անի ու այդ ճանաչումը, մեջբերեմ, «ֆիկտիվ» կլինի։ Էստեղ կրկին ուզում եմ փաստել, որ Թուրքիան տարիներ առաջ լավ էլ ճանաչել է Հյուսիսային Կիպրոսը` ամենևին չվախենալով, որ այդ ճանաչումը «ֆիկտիվ» կընկալվի միջազգային հանրության կողմից։

​Բայց դառնանք վերլուծաբանների գնահատականներին։ Գերմանիայում բնակվող քաղաքագետ Ալեքսանդր Սոսնովսկին, որին վկայակոչում է «Պոլիտնավիգատոր» կայքը, պնդում է՝ եթե Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղը, դա ձեռնտու կլինի ՆԱՏՕ-ին։ Ինչու։ Որովհետև ՆԱՏՕ-ի հաջորդ քայլը կլինի Վրաստանի և Ուկրաինայի ՆԱՏՕ ընդունելու հնարավորության ճանաչումը։ Համաձայնեք, այս դեպքում տրամաբանությունը շատ դժվար է հասկանալ՝ ինչ կապ կարող է ունենալ Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը երկու երկրների ՆԱՏՕ ընդունվելու հետ։  

Բլե՞ֆ, թե՞ պատերազմի նախապատրաստություն. Ադրբեջանում զորահավաքներ են

​Բայց քաղաքագետը բացատրում է։ Մեջբերեմ։ Եթե Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը և նրա հետ միասին մտնում է Ռուսանստանի հովանավորության տակ, Արևմուտքը և ՆԱՏՕ-ն լիակատար իրավունք ունեն ասելու` մենք էլ այսպես ենք անում։ Իսկ Էրդողանն էլ ռազմակայան է ստեղծում Ադրբեջանում։

​Ասում եմ՝ շատ դժվար է հասկանալ այս տրամաբանությունը։ Մանավանդ Թուրքիայի կողմից Ադրբեջանում ռազմակայան ստեղծելու գաղափարը։ Կներեք, իսկ հենց հիմա Թուրքիան Ադրբեջանում ռազմական ներկայություն չունի՞։

Լրահոս
0