07:04 27 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.24
  • GBP643.48
  • EUR582.42
  • RUB6.45
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (253)
25720

​Եկեք անկեղծ լինենք։ Գլխավոր թեման հիմա բնականաբար պատերազմն է, բայց ախր չենք հետևում, թե ինչ է կատարվում այն պետություններում, որոնց հետ նույն կազմակերպություններում ենք։

Հերթական հեղափոխությունը Ղրղզստանում

Այո, խոսքը Ղրղզստանի մասին է, որտեղ այս շաբաթ տեղի է ունեցել հերթական հեղափոխությունը, և այսօր նախագահականում նստած են ընդդիմության ներկայացուցիչները, խորհրդարանի շենքն էլ ընդդիմության ձեռքին է։ Ոստիկանության հետ ցուցարարների բախումների ընթացքում սպանվել է մեկ մարդ։

​Ինչու եմ ասում՝ հերթական հեղափոխությունը։ Ախր Ղրղզստանում վերջին 15 տարում իշխանությունն անընդհատ փոխվում ու փոխվում է հենց հեղափոխություններով։ Հիշեցնեմ` 2015 թվական։ Կակաչների հեղափոխություն։ Ժողովուրդն ընդվզեց, տապալեց Ասկար Ակաևին, որը 15 տարի շարունակ ղեկավարել էր հանրապետությունը, նրա փոխարեն իշխանության եկավ Կուրմանբեկ Բակիևը։

2010 թվական։ Ժողովուրդն ընվզեց, տապալեց Կուրմանբեկ Բակիևին, Սահմանադրությունը փոխվեց, ամրագրվեց, որ նախագահը կարող է պաշտոնավարել 6 տարի, բայց ընդամենը մեկ անգամ։

2011 թվական։ Նախագահ ընտրվեց Ալմազբեկ Աթամբաևը, որին ընդդիմությունը մեղադրում է 2017 թվականի ընտրությունները կեղծելու մեջ։

Եվ վերջապես` այդ նույն տարում իշխանության եկավ Սոորոնբայ Ժեենբեկովը, որի օրոք նախկին նախագահ Աթամբաևին մեղադրեցին կոռուպցիայի մեջ և մի քանի ամիս առաջ՝ այս տարվա ամռանը, դատապարտեցին 11 տարվա ազատազրկման։ Բայց հիմա նախկին նախագահը, BBC-ի վկայությամբ, ազատության մեջ է։ Ինչպե՞ս։

Բլե՞ֆ, թե՞ պատերազմի նախապատրաստություն. Ադրբեջանում զորահավաքներ են

Երեկ չէ առաջին օրը ցուցարարները պարզապես մտան Պետական անվտանգության ծառայության մեկուսարան և ազատեցին նախկին նախագահին։ ​Ի՞նչ է լինելու հիմա։

Գործող նախագահը, որը վռնդվել է իր նստավայրից, պնդում է, թե Ղրղզստանում պետական հեղաշրջում է տեղի ունեցել։ Բայց պարզ չէ, թե արդյո՞ք առաջվա պես նրան են ենթարկվում իրավապաշտպան մարմինները և հատուկ ծառայությունները։ Եթե ոչ, ապա տրամաբանական հարց է ծագում՝ բա էլ ի՞նչ նախագահ։

Վերլուծաբանները ենթադրում են, որ ցուցարարների ճնշման տակ հայտնված պառլամենտը պարզապես իմպիչմենտ կհայտարարի նախագահին և դրանով ամեն ինչ կավարտվի։ Սակայն առայժմ Բիշքեկում կատարյալ անորոշություն է տիրում։

Միայն մի փաստ ՝ ներքին գործերի նախարարն այսօր աշխատանքի չի եկել և նրա առանձնասենյակում նստած է ընդդիմության ներկայացուցիչը։ Բայց էստեղ շատ ավելի լուրջ հարց կա։ ​Ղրղզական հեղափոխությունը, ինչպես և հայաստանյան «թավշյա հեղափոխությունը», իրականացրել են հիմնականում երիտասարդները։ Նրանք են եղել, ինչպես ասում են, հեղափոխական գործողությունների առաջնագծում։

Այնինչ իրական իշխանությունն այժմ հայտնվել է ավանդական ընդդիմության ձեռքին, մեկուսարաններից ու բանտերից ազատվել են այն գործիչները, որոնք ժամանակին դատապարտվել էին կոռուպցիայի համար։ Ու երիտասարդները հարցնում են՝ լավ, մենք հեղափոխություն իրականացնենք, իսկ իշխանությունը կրկին հայտնվի նախկին կոռուպցիոներների ձեռքի՞ն։

Քաղաքական գործիչներին հավատալու երևույթն անուն ունի, կամ ինչու ենք վստահում սուտասաններին

​Ինչևէ, Ղրղզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել է, որ կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծվել են և խոստացել է նոր ընտրություններ նշանակել երկու շաբաթից։ Բայց, համաձայնեք, այս դեպքում էլ աբսուրդի թատրոնի նման մի բան է ստացվում։

Ախր դուք կիրակնօրյա ընտրությունների արդյունքները հաստատել եք ու հիմա նույն կազմով ասում եք՝ եկեք նոր ընտրություններ անցկացնենք։ Բա ձեր կազմը չպիտի՞ փոխվի, որպեսզի ես հավատամ նոր ընտրությունների արդարությանը, հարցնում են ընտրողները։ ​

Փաստն այն է, որ վերջին մեկուկես տասնամյակների ընթացքում Ղրղզստանում հեղափոխություների և ընտրությունների հետևանքով փոխված հինգ իշխանությունները չեն կարողացել էապես փոխել երկրում տիրող վիճակը։ Բնակիչների մեկ հինգերորդն աղքատ է, այսինքն գրեթե մեկուկես միլիոն մարդ շարունակում է օրական ստանալ մեկուկես դոլարից պակաս եկամուտ, մոտ մեկ միլիոն մարդ ապրում և աշխատում է Ռուսաստանում, որովհետև Ղրղզստանում աշխատանք չկա, իսկ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ամենավատթարներից մեկն է աշխարհում՝ կարանտինի պատճառով պետությունը կորցրել է բյուջեի նախատեսված եկամուտների ավելի քան մեկ հինգերորդը։

Թույլ տվեք վկայակոչել քաղաքացիական ակտիվիստ Ռաուշան Աևտկուլովային, որն ասում է.

«Հիմա ցանկացած քաղաքական գործիչ իրեն պատկերացնում է նախագահական նստավայրում։ Խելքի եկեք։ Պետությունը պիտի ղեկավարի մի մարդ, որն ունակ կլինի երկիրը դուրս բերել այս ճգնաժամային վիճակից»։

Ինչպես որոշեցին անկախության և ինքնորոշման տարբերությունը. Կոսովոյին կարելի է, Արցախին` ո՞չ

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (253)

Ըստ թեմայի

Ինչու է Թուրքիան այս անգամ այդքան ակտիվորեն սատարում Ադրբեջանին
Ադրբեջանի սանձազերծած պատերազմում յուրաքանչյուր զոհ Ալիևի և Էրդողանի խղճին է. Շենդերովիչ
Երբ և ինչով է ավարտվելու այս պատերազմը
թեգերը:
Արմեն Դուլյան, հեղափոխություն, Ղրղզստան, Արցախ

Գլխավոր թեմաներ