09:11 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1750)
682983

Առաջնագծի զինվորների համար զարթուցիչ են դարձել Ադրբեջանի զինված ուժերի հրետակոծությունները․ արդեն որերորդ օրն է՝ դրանք նույն ժամին են հնչում։

Փոշոտ ճանապարհն անցնում է անտառի միջով։ Գնում ենք Արցախի պաշտպանության բանակի դիրքերից մեկը․ այստեղ Ադրբեջանի ԶՈւ-ն առավելագույն դիմադրության է հանդիպել և լուրջ կորուստներ կրել։

Առաջին իսկ անցակետում մեզ զգուշացնում են օդային վտանգի մասին։ Վազքով մտնում ենք մոտակա ապաստարան։

Военнослужащие Армии обороны НКР
© Sputnik / Aram Nersesyan
Զինծառայողներն առաջնագծում

Այնտեղ արդեն մի քանի զինվոր կա, ծանոթանում ենք, մի քանի բառ փոխանակում։ «Տեղը-տեղին» զրուցել չենք հասցնում. մեզ հայտնում են, որ կարելի է և պետք է առաջ շարժվել։

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները

Հաջորդ «կանգառում» աշխատանքային եռուզեռ է։ Ինչ-որ մեկը մեքենաներ է նորոգում, մյուսը`մթերք դասավորում, երրորդը պատյան է անցկացնում դիպուկահար հրացանի վրա։ Հեռվում հայհոյանքներ են հնչում. ինչ-որ մեկն ինչ-որ բան սխալ է արել։

Մեր լուսանկարիչը սկսում է նկարել զինվորներին։ Սպան մոտենում է նրանցից մեկին։

«Թող տնեցիք տեսնեն, որ դու էլ ես ողջ»,- ասում է նա։

Военнослужащий Армии обороны НКР
© Sputnik / Aram Nersesyan
Առաջնագծի զինվորը

Նրա առջև զենքի կույտ է։ Հենց կույտ՝ կեղտոտ, չխնամված զենքեր՝ ինքնաձիգներ, գնդացիրներ, ոչ հեռու՝ նռնականետներ։ Բայց հայկական զենք չէ, այլ ադրբեջանցիներից վերցրած ռազմավարը։

Այստեղ երկար կանգ առնել չի կարելի, ուստի առաջ ենք շարժվում։ Վերջնակետը ականանետորդների դիրքն է։

Миномет
© Sputnik / Aram Nersesyan
Ականանետ

Դիրքերն ամեն օր ռմբակոծության տակ են, հայ զինվորների համար «զարթուցիչ» է ծառայում հակառակորդի հրետանին։ Ամեն օր առավոտյան ժամը 7-ին նրանք են արթնացնում մեր զինվորներին։ Մեկը ցույց է տալիս ռմբակոծությունների հետքերը` «Գրադ» և «Սմերչ» արկերի, թնդանոթների և ականանետների ռումբերից առաջացած փոսերը։

Военнослужащие Армии обороны НКР
© Sputnik / Aram Nersesyan
Զինծառայողներն առաջնագծում

Հիմնական վտանգը ավիացիան է։ Անօդաչու թռչող սարքերն այստեղ հաճախակի հյուրեր են, բայց հիմնականում հետախուզություն են իրականացնում։ Ադրբեջանական ավիացիայի ակտիվությանը հետևում են ականանետորդները։

«Վրեժ ունեմ լուծելու». զինհաշմանդամ դարձած Արկադի Անդրեասյանը կամավոր մեկնել է առաջնագիծ

«Մենք նրանց շատ ենք խանգարում, փորձում են մեզ հասնել։ Բարեբախտաբար, առայժմ չի ստացվում»,-ասում է զինվորներից մեկը՝ Սարգիսը։

Մեկ այլ զինվոր էլ կատակում է` հիմա դիրքերին չեն խփում միայն այն պատճառով, որ լրագրողներ են եկել։

Այս դիրքում ժամկետային զինծառայողների մեծ մասը արդեն մեկ-մեկուկես տարվա ծառայողներ են։ Հասկանալու համար, թե որքան շատ են նրանք աշխատում, բավական է նայել նրանց ձեռքերին։

Руки солдата
© Sputnik / Aram Nersesyan
Զինծառայողի ձեռքեր

Զինծառայողները խնդրում են լուսանկարել իրենց, և հնչում է նույն արտահայտությունը. «Թող իմանան, որ մենք ողջ ենք»։

Շուրջը գեղեցիկ անտառ է, բայց արդեն հոգնել են այդ տեսարանից։ Սպասում են ծառայության ժամկետի ավարտին, սակայն կանգնելու են այստեղ այնքան, որքան պետք լինի։

Անգամ այսպիսի պայմաններին կարելի է «հարմարվել»։ Որպես անուղղակի ապացույց ինչ-որ տեղից ժպտադեմ երիտասարդ է հայտնվում՝ մինչև գոտկատեղը մերկացած ու արևային ակնոցով։ Համազգեստով զինվորների հակապատկերն է։ Պարզվում է՝ օրվա ընթացքում շունչ քաշելու ժամանակ այնուամենայնիվ լինում է։

Военнослужащий Армии обороны НКР и корреспондент Sputnik Армения
© Sputnik / Aram Nersesyan
Առաջնագծի հզորները Sputnik Արմենիայի թղթակցի հետ

Շուտով զինվորները սկսում են կատակել, հարցեր տալ․ «Ի՞նչ կա, ի՞նչ են ասում Երևանում, Ստեփանակերտում»։ Բայց գլխավոր հարցն, իհարկե, մեկն է՝ ինչ է լինելու, երբ ավարտվի պատերազմը․․․

Երևի պատկերացնում եք` ինչ եղավ նրանց հետ. ՊՆ–ն վարձկանների է նկարահանել Արցախում

Ավելի ուշ զրուցում ենք ավագ սպաների հետ։ Պատմում են վերջին մարտերի մանրամասները։ Ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի անգամ հարձակվել են հայկական դիրքերի վրա, միաժամանակ մի քանի ուղղությամբ (այդ թվում՝ չորս անգամ գերազանցող ուժերով և հատուկ նշանակության զորքերով)։ Բայց ծանր կորուստներով նահանջել են` մարտի դաշտում թողնելով ռազմավար ու Ադրբեջանի ԶՈւ-ի ծրագրերի մասին վկայող փաստաթղթեր։ Այն ծրագրերի, որոնք, իհարկե, չկարողացան իրականացնել։

Այս հատվածում երկու ադրբեջանցի զինվորականի են գերի վերցրել։

Военнослужащий Армии обороны НКР
© Sputnik / Aram Nersesyan
Զինծառայողը դիրքերում

Սպաներից մեկն ասում է, որ ադրբեջանցիները պատրաստ չեն կռվել դեմառդեմ ու որոշել են շեշտը դնել հրետանու և ավիահարվածների վրա։ Նման ռմբակոծություն, ինչպիսին վարում էին 20 օրվա ընթացքում, ամբողջ առաջին Արցախյան պատերազմի ընթացքում չի եղել։

Մյուս սպան անձամբ է տանկով ազատագրել այն դիրքերը, որոնք ադրբեջանական զինված ուժերը հաջողացրել էին գրավել առաջին օրերին։ Նա պատրաստ է ցույց տալ հակառակորդի անհաջող գրոհների արդյունքները․ մարտի դաշտում դեռ Ադրբեջանի ԶՈւ զինվորականների տասնյակ մարմիններ կան։

Военнослужащий Армии обороны НКР
© Sputnik / Aram Nersesyan
Զինծառայողն առաջնագծում

Մեր զրույցը լսում է կամավորներից մեկը, որը կռվել է նաև Արցախյան առաջին պատերազմում։ Նա խնդրում է իրեն չլուսանկարել, բայց ցածրաձայն ասում է, որ հակառակորդն ավելի շատ զոհ ունի, քան նրանք ասում են։ Արցախում զինվորներին հաջողվել է մի քանի հաջող հակագրոհ իրականացնել, բայց մանրամասներն այստեղ տեղին չեն։

Սպաներից մեկը, տեսնելով իր կողմն ուղղված տեսախցիկը, մորուքն է ցույց տալիս ու ասում՝ երևի սափրվել է պետք։ Եվ իսկույն էլ քմծիծաղով ավելացնում է. «Չէ, հենց սափրվում եմ, մի վատ բան ա լինում»։ «Հաստատ»,-ավելացնում է նրա գործընկերը։

Ինչ-որ պահի հայտնվում է քահանան․ նրա մի ձեռքում խաչ է, մյուսում՝ ինքնաձիգ։

Полковой священнослужитель Армии обороны НКР
© Sputnik / Aram Nersesyan
Հոգևորականն առաջնագծում

Այնքան բան կա նրա հետ զրուցելու, բայց արդեն հեռանալու ժամանակն է․․․

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1750)

Ըստ թեմայի

Նորօրյա հերոսներ. հայ քաջերն ավելի քան 2 տասնակ թշնամական զինտեխնիկա են ոչնչացրել
Ոչնչացված ադրբեջանցի գնդապետ, առգրավված կարևոր փաստաթղթեր. մերօրյա հերոսները կպարգևատրվեն
Պատերազմի իսկական աստվածները. ճանաչենք մեր հերոսներին
«Բաշնյան» մի 200 մետր թռավ, չէի սպասում. պատմում է Արցախի հերոս զինվորը
թեգերը:
առաջնագիծ, Զինվոր, Ադրբեջան, Արցախ

Գլխավոր թեմաներ