00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսկ տղաները պատերազմ են գնում, կամ հայերի «անմահ գունդը»

© Photo : press office of the MoD of RAАрмянские военнослужащие на смене боевого дежурства
Армянские военнослужащие на смене боевого дежурства - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախում կրկին պատերազմ է։ Կրկին ռազմաճակատ են մեկնում թե՛ 18-ամյա տղաները, թե՛ հասուն տղամարդիկ։ Ոչ բոլորն են վերադառնում։ Յուրաքանչյուր զինվորի մահը, առանց չափազանցության և պաթոսի, մեծ ցավ է ծնում ամեն հայի սրտում։

Արցախում զոհված հայ զինծառայողների արդեն ոչ առաջին ցուցակն է հրապարակվում, և հայտնի չէ, թե ևս քանի նման ցուցակ կլինի։ Հատկապես տարեցների համար ծանր է դրանք կարդալը։

Այնպես չէ, որ 50-ամյա մարտիկների մահն ավելի թեթև ենք տանում, բայց երբ զոհվում են նրանք, ովքեր չեն հասել կամ նոր-նոր են հասել քսանի սահմանին, ցավն ուրիշ է։ Իսկ այս պատերազմում զոհվածների մեծ մասը, ցավոք, 2000-ականների առաջին տարիներին է ծնվել` մեկը մի տարի շուտ, մյուսը մի երկու տարի ուշ։

Эксклюзивное фото девушки-снайпера ВС Армении - Sputnik Արմենիա
Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

Ինչո՞ւ են այս ցուցակները բոլորը կարդում՝ թե՛ նրանք, ում հարազատներից մեկը կռվում է առաջնագծում, թե՛ նրանք, ովքեր այնտեղ մտերիմներ չունեն։ Փոքրաթիվ ժողովուրդների առաձնահատկություններից մեկն է․մի քիչ փորփրում ես հիշողությունդ ու պարզվում է, որ բոլորս մեկմեկու այս կամ այն կերպ ազգական ենք, իսկ եթե ազգական էլ չենք՝ ընկերներ ենք, իսկ եթե անձամբ քո ընկերներն էլ չեն, ապա քո ընկերների ընկերներն են կամ հարևանների հարևանները։ Ստացվում է, որ շրջապատում բոլորը «քոնոնք են»։

Յուրաքանչյուրը, որ առաջնագծում կռվող ունի, ապրում է այն հավատով, որ իր որդու(եղբոր, ընկերոջ, հոր, մոր) անունը զոհվածների ցուցակում չի լինի, իսկ եթե լինի էլ՝ միայն սխալմամբ։ Տեղի ունեցած մի քանի նման սխալները վառ են պահում այդ վերջին հույսը։

Հաղորդագրություն եղել է չէ՞, թե Հարութ Սաղաթելի Գևորգյանը` քսանչորս տարեկան, սպանված է։ Պարզվեց՝ սպանված չէ, այլ վիրավոր է։ Պատկերացնո՞ւմ եք ծնողների ուրախությունը։

Հետո նոր տեղեկություն եկավ։ Արցախի պաշտպանության բանակը հայտնեց, որ տասը հայ զինծառայող, որոնց անունները նշված էին հոկտեմբերի 12-13-ի զոհերից ցուցակում, ողջ են։ Ուրախալի լուր է, որը կրկին կարդալը թեթևություն է բերում ու նորից ենք կարդում նրանց անունները․Արթուր Արամայիսի Առաքելյան(20 տ․), Հակոբ Խաչատուրի Հակոբյան(19տ․), Զարզանդ Հովհաննեսի Բարսեղյան(38 տ․), Վահրամ Վաչագանի Հովհաննիսյան(37տ․), Գևորգ Մանվելի Մանուկյան(25տ․), Արմեն Զավենի Ամիրջանյան(29տ․), Իշխան Ռաֆիկի Ասլանյան(32տ․), Միսաք Հակոբի Սաֆարյան(42տ․),Հայկ Արարատի Հակոբյան(30տ․) և Արթուր Նորիկի Մինասյան(39տ․)։

Թող այսպիսի սխալները շատ լինեն։

Շուշիից Բաքու ու հետ՝ Հայաստան․ 103 տարեկան փաստաթղթի անհավանական պատմությունը

Այդ ընթացքում Հայաստանի և Արցախի ԱԳՆ-ների և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախաձեռնությամբ ընթանում են «Արցախյան պատերազմ․1988-1994» հանրագիտարանի կազմման աշխատանքները, որում ներկայացված են մարտերի մանրամասները, ինչպես նաև պատմվում է պարտիզանական շարժման մասին։ Քաղաքացիներին կոչ են անում հայտնել ցուցակներում չհայտնված անունները, որպեսզի հիշեն յուրաքանչյուրին, ով քաջի մահով ընկել է հանուն իր հայրենիքի ազատության և անկախության։

Երբ հանրագիտարանի աշխատանքները սկսվում էին, հայալեզու և ռուսալեզու թերթերում արդեն յոթ հազար զոհվածի անուն էր հրապարակված։ Ավաղ, թիվն աճում է։

Արցախյան շարժման և անկախության տարիներին Հայաստանում սեփական «Անմահ գունդը» ձևավորվեց։ Թեև, փաստացի, Արցախյան պատերազմում զոհված հայերի թիվը, ցավոք, արդեն մի քանի գնդի է հասնում։

© Photo : official site of the MoD of RAԱլբերտ Հովհաննիսյանի լուսանկարը
Իսկ տղաները պատերազմ են գնում, կամ հայերի «անմահ գունդը» - Sputnik Արմենիա
Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարը

Ամենահայտնի լուսանկարն է՝ այս պատերազմի խորհրդանիշը․հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը թնդանոթից կրակում է թշնամու ուղղությամբ։ Ֆոտոթղթակցին հաջողվել է մի կադրում հավաքել ամեն ինչ` ցասում, անվախություն, ոգու ուժ։ Լուսանկարն իրավամբ միևնույն շարքում է Մաքսիմ Ալպերտի «Կոմբատը» լուսանկարի հետ, որում հրամանատարը ТТ ատրճանակը ձեռքին զինվորներին գրոհի է տանում։ Մեծ ցանկություն կար մեր անվախ մարտիկի ձեռքը սեղմելու, բայց չվիճակվեց՝ Ալբերտը զոհվեց։ Հերոսի լուսանկարը թերևս կմիավորի բոլոր նրանց, ովքեր կլինեն այս «Անմահ գնդի» երթում։

Проверка полицейскими документов прохожих во время чрезвычайной ситуации (25 марта 2020). Ереван - Sputnik Արմենիա
Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Մինչդեռ այս պատերազմում զոհվածների թիվն աճում է։ Վերջերս աչքովս ընկավ Հայրենական մեծ պատերազմի ընթացքում նացիստական համակենտրոնացման ճամբարներում զոհված հայ ռազմագերիների ցուցակը։ Ինչն էր աչքի զարնում․այդ զինվորներն այսօրվաններից տարիքով մեծ էին, շատ ազգանուններ կային, ցուցակը երկար էր։

...Կգա ժամանակը, այս պատերազմը նույնպես կավարտվի, հայերը կրկին կորոնեն իրենց հարազատների ազգանունները, բայց արդեն պետական մրցանակակիրների ցուցակներում, ստեղծագործական մրցույթների, երկրի և աշխարհի լավագույն բուհերն ընդունվածների, կառավարական մրցանակներ ստացածների, հոբելյանին հրավիրվածների ցուցակներում... կփնտրենք, կգտնենք, կուրախանանք, բայց կհիշենք` ամեն ինչ սկսվել է Արցախում զոհված հայրենիքի պաշտպանների ցուցակներից։

Լրահոս
0