00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Եթե Երևանում նստեմ, հետո ինչպե՞ս եմ համերկրացիներիս աչքերին նայելու»

© Sputnik / Aram NersesyanПоврежденный от обстрелов дом Эдика Степаняна в Гадруте
Поврежденный от обстрелов дом Эдика Степаняна в Гадруте - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ալիկ Աբրահամյանը ծնունդով Ղարաբաղից է, 17 տարի վարորդ է աշխատել։ Վերջերս գնդապետի կոչում է ստացել, Երևան է եկել ու երկու օրից Ղարաբաղ է վերադառնալու։

Լոռեցիներ, ապարանցիներ, ղարաբաղցիներ․․․ Մեզանից գրեթե յուրաքանչյուրն ունի ընկեր, հարևան կամ պարզապես ծանոթ, որի մեջ կարելի է հեշտությամբ նկատել այս կամ այն շրջանի ծագում ունեցող մարդու։ Այդ հատկանշական գծերի ամբողջականությունն էլ հենց ազգային բնավորությունն է։

Проверка полицейскими документов прохожих во время чрезвычайной ситуации (25 марта 2020). Ереван - Sputnik Արմենիա
Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Ալիկ Աբրահամյանը ծնունդով Ղարաբաղից է, 17 տարի վարորդ է աշխատել «Իզվեստիա»-ի երևանյան թղթակցային կետում։ Հիմա, երբ «աչքով տալու» վտանգ չկա, կարելի է խոստովանել․ Հայաստանի (և ոչ միայն) ճանապարհներով մեր միասին երթևեկելու ամբողջ ընթացքում ոչ թե վթար, այլ նույնիսկ լուրջ ճանապարհատրանսպորտային պատահար տեղի չի ունեցել։ Սակայն Ալիկի ղարաբաղյան բնավորությունը դրսևորվել է ոչ միայն բարձր պրոֆեսիոնալիզմի մեջ։ Մի քանի պատմություն  ներկայացնեմ։

…Պատահական պարզվել է, որ Ալիկը դադարել է օգտվել ավտոլցակայանից, որի օպերատորին հանձնարարել էին ինչ էլ պատահի՝ լիցքավորել խմբագրության մեքենան։ Դա այսպես էր լինում. մոտենում էիր բենզալցակայանին, տալիս էիր աշխատակցին ամբողջ ԽՍՀՄ-ի համար միասնական կտրոնը ու մոտեցնում բաքը բենզին մատակարարող փողրակին։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

Խնդիրն այն էր, որ այդ տարի կտրոններ կային, իսկ բենզին՝ ոչ։ 80-ականների վերջն էր, երկրի առավոտը սկսվում էր «Իրադարձությունններ Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ» խորագրից, առաջին, դեռ անսովոր զգացողություններն էին «Մեծ երկրից» կտրված լինելու վերաբերյալ, երկաթուղու շրջափակումը հարվածել էր ամեն ինչին, սակայն  ամենացավոտ հարվածը հասցվել էր բենզինի մատակարարումներին։

Այնուամենայնիվ, դա չէր վերաբերում խմբագրության «Վոլգային», բայց մի անգամ պարզվեց, որ բաքում բենզին կա, սակայն Ալիկը լցակայան չի գնում։ Նրա հարաբերությունները լցակայանի հետ միջնորդավորված էին. Աբրահամյանը այնտեղ էր ուղարկում ընկերոջը, ընկերը տարաների մեջ էր լցնում «Իզվեստիա» թերթին հասանելիք բենզինն ու փոխանցում էր Ալիկին։ Եվ ահա թե ինչու։

Այն ժամանակ բոլորի կողմից սիրված գրող Լեոնիդ Գուրունցը բազմիցս գրել էր, որ իր հայրենի Ղարաբաղում շտապել են ավանակներից հրաժարվելու հարցում, այո, աշխատասեր, դիմացկուն ու անքմահաճ կենդանիները չէին կարող մրցել մեքենայի հետ, բայց ոչ սարերում, որտեղ ոչ թե ճանապարհներ են, այլ արահետներ։

Миша Алоян - Sputnik Արմենիա
Կյանքը սկսվում է մայրիկից. ինչպես չեմպիոն Ալոյանը հաղթեց Բաքվում

Լեռնային դժվարանցելի պայմաններում, Գուրունցի կարծիքով, այդ կենդանիները մրցակից չունեն, ու ոչ ոք չգիտի, թե երբ ղարաբաղյան բարձրադիր լեռնային շրջաններում մեքենաները կփոխարինեն ավանակներին։ Գրողը նշում էր, որ պաշտպանության տակ առված կենդանիները մի թերություն ունեն․ դրանք անհավանական համառ են։

Ահա լցակայանի աշխատակիցը մի անգամ վիճաբանելով անզիջում Ալիկի հետ՝ հիշել է ավանակներին, լսել է ղարաբաղցու պարզաբանումները համառության ու կամակորության տարբերության մասին, ու չհասկանալու համար ապտակ է ստացել։

․․․Ամեն անգամ, երբ իրավիճակը Ղարաբաղում սրվում էր, Ալիկը խնդրում էր իրեն մեկ-երկու շաբաթով թույլատրել Հադրութ գնալ։ Նրան պահելու բոլոր փորձերը, փաստարկը, որ վարորդի աշխատավայրը ղեկին է, չէին գործում ու հանգում էին ղարաբաղցու աներերությանը․ «Եթե Երևանում նստեմ, հետո ինչպե՞ս եմ «զեմլյակներիս» աչքերին նայելու։ Այնտեղ սարերում նրանք ինքնաձիգներ են բռնում, իսկ ես Երևանում՝ «Վոլգայի» ղե՞կ»։

Եթե պետք է, կպաշտպանի հայրենիքը․ Լևոն Արոնյանը վերադառնում է Հայաստան

Ստիպված թույլատրում էին։ Կռվի գնալիս Ալիկն իր փոխարեն թողնում էր եղբորը՝ Էդիկին, որը նույնպես վարորդ էր։

Ու մի բան էլ։ Մարտական տրամադրվածության, սեփական դիրքորոշումը վճռականորեն պաշտպանելու պատրաստ լինելու ու վճռականորեն գործելուն զուգահեռ Ալիկը զուրկ չէր քնարականությունից։ Նա հաճախ բանաստեղծի պես էր մտածում, ու երբ վերջերս կարդացի Le Figaro-ում հրապարակված ֆրանսիացի դերասան Սիմոն Աբգարյանի նամակը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ինձ թվաց, որ նման մի բան ժամանակին լսել եմ վարորդ Ալիկ Աբրահամյանից (թեև գրական տեսակետից ոչ այդքան անթերի, բայց նույնքան պատկերավոր ու կրքոտ)։

«Հայերի երկիրը գիտելիքի երկիր է, մեղրի ու վարդի երկիր է։ Այստեղի կանայք ուրախություն բերող թագուհիներ են։ Այստեղ երաժշտությունն ու գինին անփոխարինելի դեղեր են։ Այստեղ կարելի է հավատալ կամ չհավատալ։ Քանի որ մեր երկիրը երկիր չէ, այլ խաչմերուկ։ Իսկ գիտե՞ք՝ ինչի խաչմերուկ։ Ամբողջ մարդկության։ Այնպես որ, եթե կարծում եք, որ մի վայրկյանում գառների պես կկոտորեք մեզ, իմացեք, որ մեզ առյուծ կանայք են կերակրել», - գրել է Աբգարյանը։

Հայրենիքի պաշտպանության առաջնագծում - Sputnik Արմենիա
«Ղարաբաղը մերն է, մերն էլ պետք է մնա». հայրենիքի պաշտպանությունն առաջնագծից

«Անտառապատ կանաչ լեռներ, դրանց փաթաթված ոլորաններ... Ինչքան տխրություն, բաժանում ու ցավ կա ղարաբաղյան հողի ընդերքում», - սա արդեն ճանապարհորդ ու բլոգեր Ալեքսանդր Վայներմանի բանաստեղծությունից է՝ տպագրված «Հայկական եկեղեցի» թերթում։

․․․Օրերս բջջային հեռախոսի էկրանին անծանոթ երևանյան հեռախոսահամար երևաց։

- Բարև ձեզ, ես եմ, - լսեցի դժվար ճանաչելի ձայնը։

Հասկանալով, որ տեսնելն ավելի լավ է, քան լսելը, բաժանորդը միացրեց տեսակապը։ Ալիկ Աբրահամյանն էր։ Ասաց, որ վերջերս գնդապետի կոչում է ստացել, Երևան է եկել ու երկու օրից Ղարաբաղ է վերադառնալու, որոշել է զանգել։ Պայմանավորվեցինք անպայման հանդիպել։

Լրահոս
0