00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայաստանը լուրջ վտանգ էր տեսնում Թուրքիայի կողմից». 90–ականների և մեր օրերի նմանությունը

© Photo : official site of the MoD of AzerbaijanТурецко-азербайджанские совместные тактические учения (май 2017).
Турецко-азербайджанские совместные тактические учения (май 2017). - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Այս պատերազմը երկու առանձնահատկություն ունի. առաջին՝ նախկինում երբեք այսքան ակտիվորեն չէին օգտագործվել անօդաչու թռչող սարքերը և երկրորդ՝ նախկինում երբեք Թուրքիան այսքան մեծ ներգրավվածություն չի ունեցել։
«5 րոպե Արմեն Դուլյանի հետ»․ Թուրքիան միշտ էլ միջամտել է հայ-ադրբեջանական հակամարտությանը

Անօդաչու թռչող սարքերի դեմ արշավը միջազգային որոշ կազմակերպություններ ծավալել էին դեռ տարիներ առաջ` փաստելով, որ դրանք օգտագործվում են քաղաքացիական բնակչության դեմ, և այդ դրոնների դեմ պայքարելը բավական բարդ գործ է։ Այսինքն՝ սա նոր բան չի։ Այնինչ Թուրքիայի անմիջական մասնակցությունը Ղարաբաղյան հիմնախնդրին, որոշ վերլուծաբանների կարծիքով, հարաբերականորեն նոր է։ Ախր նույնիսկ հարաբերականորեն նոր չի, որովհետև Թուրքիան միշտ էլ փորձել է միջամտել։

​Մենք ուղղակի  այնքան էլ լավ չենք հիշում, բայց Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ էլ Թուրքիայի ղեկավարները անընդհատ սպառնում էին կոնկրետ գործողություններով սատար կանգնել Ադրբեջանին, որն իր իսկ հրահրած պատերազմում պարտություններ էր կրում ու տարածքներ կորցնում։ Խոսքը մասնավորապես 1993 թվականի մասին է, երբ ակնհայտ բեկում տեղի ունեցավ հայ-ադրբեջանական պատերազմում. եթե դրանից առաջ Ղարաբաղը կորցնելու վտանգն ահագնանում էր, ապա 92 թվականի վերջից թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում կտրուկ աշխուժացան կանոնավոր բանակ ստեղծելուն ուղղված ջանքերը, և միանգամից էլ երևացին այդ գործընթացի դրական արդյունքները։

Армянский доброволец кормит голубей (апрель 2016). Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Հրադադարի ստացված ու չստացված փորձերը

​Թուրքիայի ղեկավարությունը մեծ մտավախությամբ էր հետևում այս ամենին ու ամեն կերպ փորձում էր միջամտել, բայց չէր ստացվում։ Անկարան այն ժամանակ բոլոր հնարավոր միջոցներով քարոզարշավ էր ծավալել` համոզելու համար միջազգային հանրությանը, թե Հայաստանը սատարում է Քուրդիստանի բանվորական կուսակցության  զինյալներին, որոնք ուզում են մասնատել Թուրքիան և սեփական պետություն հիմնել Հայաստանի սահմանին։ Երևանը հերքում էր այդ պնդումները։ Ինչևէ, թուրքերի այս քարոզչական ջանքերն առանձնապես արդյունք չտվեցին, ինչից հետո Թուրքիայի ղեկավարները սկսեցին սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի հասցեին։

​Իմ գործընկեր Թաթուլ Հակոբյանը «Հայերն ու թուրքերը» գրքում վկայակոչում է մեր նախկին արտգործնախարար Վահան Փափազյանին, որն ասել  է. «Մեր կողմը դիտարկում էր թուրքական զինուժի տեղաշարժ ու մոտեցում Հայաստանի սահմանին: Շատ լուրջ էինք ընդունում, որ կա իրական վտանգ: Տեր-Պետրոսյանը Ելցինի հետ խոսել էր և ասել, որ Հայաստանը լուրջ վտանգ է տեսնում և ուզում ենք, որ ռուսական կողմը հստակ իր դիրքորոշումը արտահայտի:  Բացի դրանից, մինչ այդ եղել էր նաև Թուրքիայի նախագահ Թուրղութ Օզալի անզուսպ հայտարարությունը Երևանի վրա մեկ-երկու ռումբ գցելու մասին: Ես չգիտեմ, եթե չլիներ գեներալ Շապոշնիկովի հայտնի հայտարարությունը, ապա թուրքերի քայլերը ինչպիսին կլինեին: Բայց մենք թուրքական վտանգը բավական լուրջ էինք ընկալում»։

Պարտադրված պատերազմն ու աշխարհի լռությունը, կամ ինչպես ապացուցել այն, ինչ ակնհայտ է

​Պարզապես հիշեցնեմ, որ դրանից առաջ՝ դեռ 1992 թվականի աշնանը, Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագրի համաձայն Մոսկվան էր պատասխանատվություն ստանձնել Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանների անձեռնմխելիության համար։  Պարզ ասած՝ ռուսաստանցի զինվորականներն էին տեղակայվել այդ սահմանների երկայնքով, ինչը զսպում էր թուրքական սպառնալիքները։ Այնուամենայնիվ այն ժամանակ էլ սադրանքներ լինում էին՝ հենց 1993 թվականի սեպտեմբերի սկզբին թուրքերը կրակ էին բացել Արտաշատի սահմանապահ ուղեկալներից մեկի ուղղությամբ, բայց Հայաստանում տեղաբաշխված ռուսաստանյան սահմանապահ ուժերի պետ Ալեքսանդր Բաբենկոյի բավական կոշտ հայտարարությունից հետո թուրքական սադրանքները դադարել էին։

Այս պատերազմը վտանգավոր է, որովհետև ընթանում է միանգամից 3 հարթություններում. «Դի ցայտ»

​Եվ վերջում՝ էլի մի հատված եմ ուզում մեջբերել իմ գործընկեր Թաթուլ Հակոբյանի գրքից՝ ցույց տալու համար, թե որքան նման է 90-ականների առաջին կեսի իրավիճակը  այսօրվա պատերազմական իրադրությանը։ «Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դեկտեմբերի 24-ին հայտարարեց. «Ադրբեջանի ղեկավարությունը մերժեց հակամարտության խաղաղ կարգավորման բոլոր նախաձեռնությունները: Այս ամենը, ի թիվս աֆղանցի մոջահեդների և թուրք զինվորականների` մարտական գործողություններում ադրբեջանական բանակի կազմում մասնակցության փաստերի, ցույց է տալիս, որ Ադրբեջանը հույսը դնում է միայն ռազմական լուծման վրա, և նրա ղեկավարության քաղաքականությունն ուղղված է առճակատումը ընդարձակելուն և նրանում այլ պետությունների ներքաշելուն»։

Լրահոս
0