15:14 04 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD510.00
  • GBP683.40
  • EUR617.61
  • RUB6.79
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (275)
220040

​Եկեք անկեղծ լինենք։ Սիրիացի գրոհայինները, ԻՊ զինյալները, որոնց աջակցում էր Թուրքիան, նախ ստիպեցին մոտ 15 հազար սիրիահայերի գալ Հայաստան և Արցախ, հիմա էլ այդ իրենք են գալիս հայերի դեմ կռվելու։ Թուրքիան նրանց շահագրգռում է, բայց նաև ամեն ինչ անում է, որ քիչ վճարի։

 

«5 րոպե Արմեն Դուլյանի հետ»․ «Դեր Շպիգել»՝ «Թուրքերը պահանջում են, որ սիրիացի վարձկաններին հուղարկավորեն արագ եւ անաղմուկ»

Երբ այդ վարձկանները գերեվարվում են ու տարբեր պատմություններ պատմում հայաստանյան իրավապահներին և լրատվամիջոցներին, կարելի է, իհարկե, վերապահումներ անել՝ դե մարդը գերի է ընկել՝ ինչ ասես կասի կյանքը փրկելու համար։ Բայց այսօր ուզում եմ ներկայացնել չեզոք կողմի՝ գերմանացի լրագրողների վկայություններն ու մեկնաբանությունները։

 

​Բեռլինում լույս տեսնող «Դեր Շպիգել» պարբերականի թղթակիցները գրում են. «Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Թուրքիան Կովկաս է ուղարկում սիրիացի զինյալներին, որոնք կոչված են իրականություն դարձնել թուրք նախագահի ծավալապաշտական ֆանտազիաները։ Եվ այդ գրոհայիններից ոմանք սեփական կյանքով են վճարում դրա համար»։ Գերմանական լրատվամիջոցի թղթակիցները վկայակոչում են Թարեք անունով սիրիացի մի զինյալի փորձը։ Պարզապես մեջբերեմ. «Թարեքը Սիրիա է վերադարձել ողջ և առողջ, ինչը կարելի է բացառություն համարել, քանզի Թուրքիայի կողմից Կովկաս ուղարկած մի քանի հազար սիրիացիներից շատերը զոհվել են»։ Գերմանացի լրագրողները գրում են, որ Թարեքի պատմությունը սկսվել է դեռ օգոստոսից, երբ Հալեպի նահանգի հյուսիսային մասում Թուրքիայի աջակցությամբ գործող սիրիացի ապստամբների շրջանում լուրեր տարածվեցին, թե թուրքերը կրկին սկսել են մարդկանց հավաքագրել, բայց այս անգամ ոչ թե Լիբիայում, այլ Ադրբեջանում կռվելու համար։

​Սկզբում խոսքը Ադրբեջանի մասին էլ չէր, այլ այն մասին, որ սիրիացիները պարզապես պետք է հսկեին թուրքական ռազմակայանների  անցակետերը և դրա համար ամսական ստանային 2000 դոլար։ Սա արդեն պիտի մեծ կասկածներ առաջացներ, որովհետև բոլորը շատ լավ գիտեն՝ Սիրիայում թուրքերի կողմից ֆինանսավորվող  սիրիական ստորաբաժանումների ծառայողներն ամեն ամիս ստանում են ընդամենը 400 թուրքական լիրա, ինչը հիմա ընդամենը մոտ 40 եվրո է կազմում ։

​ «Կասկած անգամ չունեմ, որ այս ամենը Թուրքիայի կառավարությունն է կազմակերպել, քանզի սկզբում ասում էին՝ նախնական շրջանում 1500 դոլար կստանաք, բայց եթե զոհվեք, ձեր ընտանիքներին ոչ միայն 60 հազար դոլար կհատկացվի, այլև Թուրքիայում մշտապես ապրելու իրավունք։ Եվ այս ամենը ընդամենը բանավոր էր ասվում, ոչ մի գրավոր փաստաթուղթ», -ասում է Թարեքը`ակնարկելով, որ եթե իրոք մահանար հայ-ադրբեջանական հակամարտության գոտում, իր ընտանիքը ոչինչ էլ չէր ստանա։

«Հայաստանը լուրջ վտանգ էր տեսնում Թուրքիայի կողմից». 90–ականների և մեր օրերի նմանությունը

​Հիմա այն մասին, թե Թարեքի վկայությամբ ինչ էր կատարվում ռազմադաշտում։ Պատմում է. «Հասանք Ադրբեջան, 300 այլ զինակիցների հետ ինձ տեղավորեցին Իրանի սահմանի մոտ գտնվող ռազմական ճամբարում։ Կեսգիշերին հանկարծ հայտարարեցին՝ անմիջապես պետք է պատրաստ լինեք հայերի դեմ կռվելուն։ Մինչև հասանք ռազմաճակատ, մարտերն արդեն սկսվել էին, ադրբեջանցիները կա՛մ մեռած էին, կա՛մ արդեն փախել էին։ Մենք փախչելու տեղ չունեինք, ինչ-որ տեղ պատսպարվեցինք ու սպասում էինք։ Միայն առավոտյան ինչ-որ մարդիկ եկան և հետ տարան մեզ ճամբար։ Հետո եկավ 35 տարեկանին մոտ հրամանատարը, գոռգոռած մեզ վրա ու ասաց. «Դուք այստեղ եք եկել կռվելու համար։ Հետ գնալու  ճանապարհ չունեք։ Կամ կռվելու եք, կամ էլ բոլորիդ մեկ-մեկ հենց այստեղ սպանելու եմ»։

Հրադադարի ստացված ու չստացված փորձերը

​«Դեր Շպիգելը», փաստելով, որ միայն հոկտեմբերի 4-ին Սիրիա է տեղափոխվել վարձկանների ավելի քան 40 մարմին, եզրափակում է. «Սիրիայի հյուսիսում ընտանիքները ընդունում են իրենց որդիների դագաղները։ Թուրքերը պահանջում են, որ մահացածներին հուղարկավորեն շատ արագ և անաղմուկ»։

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (275)

Ըստ թեմայի

Սիրիացի վարձկաններին պարզապես խաբել են, ու նրանք շարունակում են զոհվել ոչ իրենց կռվում
Արցախի ճանաչման հեռանկարը. գործընթացը վաղուց է սկսվել, բայց ոչ պետությունների մակարդակով
Խաղաղապահներ. աշխարհի տարբեր երկրների փորձն ու բազմաթիվ իրարամերժ հարցերը
թեգերը:
Պատերազմ, Թուրքիա, սիրիահայ, Սիրիա, Արցախյան պատերազմ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, ԶԼՄ, Գերմանիա, ահաբեկիչ, վարձկաններ

Գլխավոր թեմաներ