02:17 26 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.69
  • GBP682.70
  • EUR609.06
  • RUB6.78
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (269)
24930

Եկեք անկեղծ լինենք։ Շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել Ամերիկայում նախագահական ընտրություններից հետո։ Միայն մի փաստ բերեմ։

Տարօրինակ վիճակ ամերիկյան նախագահական ընտրություններից հետո

Ուղիղ 10 օր առաջ, այսինքն ընտրություններում ենթադրաբար պարտվելուց մեկ շաբաթ անց, իսկ այդ պարտության մասին հայտարարեցին ամերիկյան առաջատար լրատվամիջոցները, Դոնալդ Թրամփը պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Մարկ Էսփերին։ Կրկնեմ՝ սա կատարվել է արդեն այն բանից հետո, երբ Թրամփն արդեն գիտեր, որ իրեն հրապարակավ պարտված են հռչակել։ Մեկնաբանները տրամաբանական հարց են տալիս՝ լավ, եթե այլևս չես պաշտոնավարելու, ինչո՞ւ ես մարդկանց գործից հանում՝ կգա նոր նախագահը՝ Ջո Բայդենը, նոր կառավարություն կձևավորի։

​Բայց այս հարցի պատասխանը Դոնալդ Թրամփն ունի՝ ես բոլորովին էլ չեմ պարտվել, որովհետև նախագահական ընտրությունների արդյունքները պարզապես կեղծվել են։ Էստեղ շատ ավելի լուրջ հարց է ծագում, որը բազմիցս շոշափվել է մեզ մոտ, Հայաստանում՝ իսկ ինչ անել այն դեպքում, երբ թեկնածուներից մեկը չի ընդունում իր պարտությունը։ Հինգշաբթի օրը Ջո Բայդենը խստորեն քննադատել է Դոնալդ Թրամփին, պնդելով, որ նա անպատասխանատու վերաբերմունք է դրսևորում, չընդունելով իր պարտությունը։ Լրագրողները Բայդենին հարցրել են՝ իսկ արդյոք մտադիր չեք համապատասխան մարմնին հայց ներկայացնել, պահանջելով պաշտոնապես ճանաչել ձեր հաղթանակը։ Նա էլ չի բացառել այդ հնարավորությունը։

Թրամփի խորհրդականները պարտության են նախապատրաստում նախագահին․ Washington Post

Բայց այս հարցը բավական բարդ է՝ ասենք թե դիմեց, մեր հայաստանյան փորձից ելնելով բոլորս գիտենք, որ հայցերի քննարկումը կարող է տևել երկար, շատ երկար։ Բայց ախր մոտ երեք շաբաթից ՝ դեկտեմբերի 14-ին, Ամերիկայի՝ այսպես կոչված ընտրիչները, պետք է վերջնական քվեարկությամբ որոշեն, թե ով է հաղթողը, իսկ հունվարին պետք է տեղի ունենա նախագահի երդմնակալությունը։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ-որ մեկը հաստատվում է Սպիտակ տանը, բայց համապատասխան մարմինները դեռ շարունակում են քննարկել՝ արդյոք այդ մարդն է հաղթել նոյեմբերի 3-ին կայացած ընտրություններում։

Ավելի արտառոց փաստեր կան։ Օրինակ, կարո՞ղ եք արդյոք պատկերացնել, որ աշխարհի երկրներից մեկում պարտված համարվող թեկնածուն փող տա ձայների վերահաշվարկի համար։ Բայց Ամերիկայում դա այսօր իրականություն է։ Թրամփը մի քանի միլիոն դոլար է հատկացրել նահանգներից մեկում քվեները կրկին հաշվելու համար։ Իսկ «Դեր Շպիգել» գերմանական պարբերականը ակնհայտ զարմանք է արտահայտում, թե ինչու է Դոնալդ Թրամփին պաշտպանում Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին, որը մինչև հիմա էլ համառորեն պնդում է, թե Թրամփը միանշանակ հաղթել է։ Այդ լրատվամիջոցի թղթակիցները Ջուլիանիին համեմատում են Իրաքի տեղեկատվության նախկին նախարար Մուհամեդ Սաիդ Ալ-Սաֆարի հետ, որը 2003 թվականին, երբ ամերիկյան զորքերը ուր որ է մտնում էին Բաղդադ, շարունակ հայտարարում էր՝ մեր երկրի մայրաքաղաքին ոչինչ չի սպառնում և ամերիկացիները կատարյալ պարտություն են կրում։ Համաձայնեք՝ ծանոթ պատկեր է։

Ջո Բայդենը հայտնել է Սպիտակ տան աշխատակազմի ապագա ղեկավարի անունը

Ինչ ժառանգություն է թողնում Դոնալդ Թրամփը։ Միանգամայն տարբեր կարծիքներ կան, բայց վերլուծաբաններից շատերը փաստում են՝ ինքը պառակտեց ամերիկյան հասարակությունը։ Իսկապես, փորձեք խոսել Միացյալ նահանգներում բնակվող հայ ընտանիքների անդամների հետ։ Մեկը կարող է գոհունակություն հայտնել և ասել, որ ընդհանուր առմամբ Թրամփը դրական դեր է խաղացել ամերիկյան տնտեսության զարգացման գործում, մյուսն ընդհակառակը՝ անխնա կփնովի նրան։ Այս ֆենոմենը արձանագրել է նաև ԲիԲիՍի-ն, փաստելով, որ որոշ մարդիկ հիացած են Թրամփի գործունեությամբ, այնինչ մյուսները նրան անվանում են «հիվանդ ծաղրածու»։ Բրիտանական լրատվամիջոցը գրում է՝ ինչ ուզում եք ասեք, բայց փաստն այն է, որ այս անգամ Դոնալդ Թրամփի օգտին քվեարկեց 5 միլիոնով ավելի շատ մարդ, քան քվեարկել էր 2016 թվականին։

Զարմանալի ընտրություններ, կամ ԱՄՆ նախագահ դարձավ Ջո Բայդենը, բայց վերընտրվեց Դոնալդ Թրամփը

երլուծաբանները փաստում են՝ սա, իհարկե, բնավ չի նշանակում, որ Թրամփի կողմնակիցների թիվն ավելացել է։ Ուղղակի քվեարկողների թիվն է ռեկորդային եղել, բայց սա նաև նշանակում է, որ մարդիկ առնվազն չեն ալարել և գնացել են ընտրատեղամաս, որպեսզի Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը մնա։

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (269)

Ըստ թեմայի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա կնոջ մոտ COVID-19 է հայտնաբերվել
Հաշվարկված էր. պատերազմը սկսվեց, երբ ԱՄՆ-ն և Եվրոպան այլ գործերով էին զբաղված. ՀՀ նախագահ
Բայդենը հայտարարել է, որ ընտրվել է ԱՄՆ նախագահ
թեգերը:
Ջո Բայդեն, Դոնալդ Թրամփ, Նախագահ, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ