00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

59 ժողով` Հարավսլավիայի 1-ին տիկնոջ թեմայով, կամ Աննա Հակոբյանի՞ն ենք ընտրել, թե՞...

© Photo : Gevorg Perkuperyan / official site of Anna HakobyanАнна Акопян во время военных курсов по приобретению военных навыков (август 2020). Карабах
Анна Акопян во время военных курсов по приобретению военных навыков (август 2020). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մասնակցությունը Հայաստանի քաղաքական կյանքին հանրության կողմից ոչ միանշանակ գնահատականների է արժանանում։ Թեև պատմությանը հայտնի են դեպքեր, երբ պետությունների ղեկավարների կանայք չեն ցանկացել ամուսինների ստվերում մնալ։

Ասում են` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ  կայացնելիս հաշվի է առնում կնոջ` Աննա Հակոբյանի կարծիքը։ Դրա համար էլ վերջինիս անունը սկսել է ավելի շատ հիշատակվել երկրի քաղաքական կյանքի համատեքստում։ Արդյո՞ք դա այդպես է, վիճելի հարց է։ Բայց եթե նույնիսկ այդպես է, դրամում ոչ մի առանձնահատուկ բան չկա, հատկապես, եթե կնոջ խորհուրդները օգուտ են տալիս։

Իսկ ե՞թե օգուտ չեն տալիս․ ի վերջո` մենք ո՞ւմ ենք ընտրել` ամուսնում, թե՞ կնոջը։

«Ումի՞ց պահանջենք՝ կնոջի՞ց», - վրդովում էին ԽՍՀՄ-ում Միխայիլ Գորբաչովի, Ռումինիայում՝ Նիկոլաե Չաուշեսկուի և Մոնղոլիանում՝ Յումժագիյն Ցեդենբալի օրոք։

Анна Акопян во время военных курсов по приобретению военных навыков (август 2020). Карабах - Sputnik Արմենիա
Ինչ է իրականում տեղի ունեցել Մովսես Հակոբյանի և Աննա Հակոբյանի միջև. պատմում է գեներալը

...Իշխանություն ունեցող մարդու մարմնին մոտ լինելը ոչ միայն ոգեշնչում է, այլև գայթակղություն է առաջացնում։ Ահա մի քանի օրինակ։

Ելենա Չաուշեսկու։ Ռումինիայի նախագահի կինը, նույն ինքը՝ կառավարության փոխվարչապետ, նույն ինքը՝ Ռումինիայի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար, նույն ինքը (չեք հավատա)՝ Ռումինիայի գիտությունների ակադեմիայի նախագահ ու երկրում ամենախոշոր քիմիական ընկերության տնօրեն։

Յովանկա Բրոզ։ Հարավսլավիայում պաշտոնապես ոչ մի պաշտոն չի զբաղեցրել, բայց աշխատանքից հանել է իր նախագահ ամուսնու՝ Իոսիպ Տիտոյի 11 նախարարներից 10-ին։  Հարավսլավիայի առաջին տիկնոջ անհասկանալի պահվածքը ստիպել է երկրի կառավարությանը պետության ղեկավարի կնոջ պահվածքի թեմայի շուրջ 59 ժողով անցկացնել։ Բանը հասել է նրան, որ 1974 թվականին Տիտոն հրահանգել է ընկեր Յովանկայի գործը քննող հատուկ հանձնաժողով ստեղծել։

Անաստասիա Ֆիլատովա։ Մոնղոլիայում ավելի քան 40  տարի իշխող Յումժագիյն Ցեդենբալի կինը։

Պայծառ ապագայի գլխավոր թշնամին, կամ ինչպես են պարտված երկրները դուրս եկել ճգնաժամից

Կրեմլի գլխավոր բժիշկ ու ԽՍՀՄ առողջապահության նախարար Եվգենի Չազովի հուշերից․«Մոնղոլիայի պետության ու Կոմունիստական կուսակցության ղեկավարի կինը սպառնալիք է դարձել երկրի քաղբյուրոյի ու կառավարության համար։ Ներկա եմ եղել նրա ու Մոնղոլիայի մի քանի ղեկավար անձանց խոսակցություններին ու ամաչել եմ նրա փոխարեն, նաև` իմ երկրի փոխարեն, քանի որ Ցեդենբալի կնոջը նույնականացնում էին Խորհրդային Միության հետ»։

Анна Акопян прошла недельный курс боевой подготовки в одной из воинских частей НКР - Sputnik Արմենիա
Մենք հայրենիք չունենք զիջելու ո’չ թշնամուն, ո’չ դավաճաններին. Աննա Հակոբյան

«Դու, Նաստյա՛, թանկ ես նստում խորհրդային ժողովրդի վրա,  - մի անգամ ասել է Բրեժնևը Անաստասիա Իվանովնային, երբ նա հերթական նվեր է ուզել ու ստացել (Ուլան Բատորում կառուցված երկու դղյակ խորհրդային ժողովուրդը «նվիրել» է երկրի ղեկավարի տիկնոջը)։

Ի դեպ, Բրեժնևի մոտ գործում էր հետևյալ սկզբունքը՝ կինը միայն տնային տնտեսուհի ու ընտանիքի մայր է, ինչը այս կամ այն կերպ որոշում էր կրեմլյան բոլոր կանանց կարգավիճակը։  

Բայց ահա եկավ Ռաիսա Մաքսիմովնա Գորբաչովայի ժամանակը։ Չազովն իր «Առողջություն ու իշխանություն»  հուշերում հետևյալ կերպ է նկարագրել Միխայիլ Գորբաչովի կնոջը․«Նրա վարվելաձևը, ոչ քննարկման ենթակա արտահայտությունները շատերի վրա էին ազդում ու թշնամիների էին ստեղծում ոչ միայն նրա, այլև Միխայիլ Սերգեևիչի համար։ Քաղաքական գործչի՝ թեկուզ և ստվերային քաղաքական գործչի դափնիներ վաստակելը նրան հանգիստ չէին տալիս»։

Ինչպե՞ս էր այս հարցը դրված Խորհրդային Հայաստանում։ Հնաբնակների անձնական տպավորություններով ու վկայություններով՝ առաջին անձանց կանայք չէին խառնվում պետական գործերին, չէին ձգտում պաշտոններ զբաղեցնել, կադրերի ընտրությամբ ու նշանակելով հազվադեպ էին զբաղվում։

Поминальная служба в память о павших в карабахской войне героях в Первопрестольном Святом Эчмиадзине (22 ноября 2020). Эчмиадзин - Sputnik Արմենիա
Ցավն ու վիշտը վերածելու ենք ուժի և զորության. Մայր աթոռում զոհվածների հիշատակի պատարագն է

Ինչպե՞ս է այս հարցը դրված ժամանակակից Հայաստանում։ Մի կողմից երկրի առաջին տիկնոջ համար կա ավանդական գործունեություն՝ բարեգործություն, ու բոլորը դրան նորմալ են վերաբերվում։ Մյուս կողմից՝ շատերին ավելորդություն է թվում, որ Աննա Հակոբյանն ամուսնու հովանու ներքո մասնակցում է հանրահավաքներին, այցերին, հանդիպումներին ու այլ միջոցառումներին։ Իսկ պատերազմի ժամանակ նրա ներկայությունն Արցախի պաշտպանության բանակի շտաբի ժողովին միայն յուղ լցրեց կրակին։

«Ամուսնու ծառայողական պարտականություններին չխառնվելը ոչ միայն հայուհիների դաստիարակության արդյունք է, այլև ընտանիքում ուժեղ տղամարդու առկայության առհավատչյա։ Իսկ դա օգտակար է ոչ միայն ընտանիքի, այլև պետության համար»,  - բացատրեցին ինձ հասկացող մարդիկ։

Թուրքերի դրած «տատուն», կամ ինչու հայ կինը չէր համբուրում անգամ իր թոռներին

Ասում են՝ քենիացի քաղաքական գործիչների կանայք՝ երկրի ղեկավարի տիկնոջ գլխավորությամբ, մի անգամ որոշել են հրաժարվել իրենց ամուսինների հետ ինտիմ կապերից։ Սեռական բողոքի պատճառն այն էր, որ ամուսինները բավականին վճռական չէին տնտեսությունը բարեփոխելու ու կոռուպցիայի դեմ պայքարի հարցում։ Ազդեցիկ այլ կանայք էլ են միացել նախաձեռնությանը, սակայն հայտնի չէ՝ արդյունքում ինչ են ստացել։ Թեև դժվար է պատկերացնել, որ տղամարդկանց անկողին չթողնելը կարող է դրական ազդեցություն ունենալ կոռուպցիայի դեմ պայքարում, կամ ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետության վրա...

Լրահոս
0