12:53 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (799)
92920

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախկին վարչական սահմանները կարող են պետական դառնալ միայն սահմանազատումից հետո։ Գործընթացը կարող է ամիսներ և նույնիսկ տարիներ տևել։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը Սոթքում պետք է առավելագույն օգուտով գծանշի Ադրբեջանի հետ պետական սահմանը, ինչպես նաև թույլ չտա ռազմավարական առումով կարևոր տարածքների հանձնում։ Ավելին, Երևանը պետք է պահպանի զգոնությունը և մինչև սահմանազատման անմիջական գործընթացը, թույլ չտա Ադրբեջանին Հայաստանի տարածքում որևէ սահմանային անցակետ տեղադրել։ Հայ մասնագետները համոզված են, որ դա անհրաժեշտ է ապագայում լուրջ խնդիրներից խուսափելու համար։

Բայց Sputnik Արմենիային ՀՀ արտգործնախարարությունից հայտնեցին, այս պահին իրենք տեղեկություններ չունեն համապատասխան ընթացակարգի մեկնարկի մասին, որի արդյունքում պետք է իրականացվի սահմանների սահմանազատումը:

Սահմանազատմանը երկար և համալիր գործընթաց է նախորդում։ Այն պետք է իրականացվի երկու երկրներում աշխատանքային խմբերի ձևավորումից հետո միայն։ Այդ խմբերը կարող են ձևավորվել միջգերատեսչական հանձնաժողովների աշխատանքի արդյունքում և միջպետական բանակցությունների հիման վրա։  Վերջում պետք է համապատասխան միջազգային փաստաթուղթ ստորագրվի։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ եթե պետական սահմանը չանցկացվի միջազգային ստանդարտներին ու պահանջներին համապատասխան, կարող է ապագայում տարբեր բախումների և կոնֆլիկտների հանգեցնել։ Այդ թեմայով մասնագետն ուշադրություն է հրավիրում բազմաթիվ խնդիրների վրա։

«Խորհրդային տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված սահմանը ոչ թե քաղաքական էր,այլ վարչական», – ասաց Բաղդասարյանը։

Սոթքի հանքն աշխատելու է, բանակցում են աշխատելու ծավալների շուրջ․ Թագուհի Թովմասյան

Նրա խոսքով` սահմանը ժամանակ առ ժամանակ փոփոխությունների էր ենթարկվում։ Օրինակ, եթե հայկական գյուղի արոտավայրն օգտագործում էին ադրբեջանցիները, ապա մի մասն անցնում էր Ադրբեջանին, մյուսը` մնում Հայաստանին։  Իսկ այսօր խոսքը երկու պետությունների միջև պետական սահմանի մասին է, պետություններ, որոնց հարաբերությունները լավագույն ժամանակները չեն ապրում։

Բաղդասարյանը նշեց, որ գործընթացը դժվարացնում են հայտնի հանգամանքները, որոնց ներքո պետք է իրականացվի սահմանազատումը: Ըստ նրա` ադրբեջանական կողմը լավ պատրաստված է, այդ պատճառով կարևոր է, որ հայկական կողմից աշխատանքային խումբն արդեն այսօր լրջորեն զբաղվի այդ հարցերով, այլապես Բաքուն կսկսի սահմանները գծել այնպես, ինչպես կկամենա։

Մասնագետն ընդգծեց, որ սահմանազատման հարցում նույն սկզբունքները պետք է կիրառվեն նաև Արցախում, հատկապես  հարավում և Մարտունու շրջանում, որտեղ որոշ տեղեր սահմանազատումը գյուղերն ու ճանապարհները երկու մասի են բաժանում, իսկ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների համատեղ հայտարարությունն այս պարագայում դոգմա չէ, մանրուքները կարող են տեղում հստակեցվել։

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը համակարծիք է Բաղդասարյանի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ անկախության հռչակումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմաններն այդպես էլ չեն փոխվել, դրանք մնացել են ԽՍՀՄ ժամանակաշրջանում անցկացրած լեկալներով։

Սոթքում կատարվածը նա գնահատում է որպես Ադրբեջանի սեփական ամբիցիաները բավարարելու փորձ։

«Կառավարությունը պետք  է քայլեր ձեռնարկի, որպեսզի անի ամեն ինչ Հայաստանի սահմանները պաշտպանելու համար», – ասաց Գրիգորյանը`  նշելով, որ Ադրբեջանն անկախության տարիներին երբեք չի քննարկել ու չի բարձրացրել Սոթքի ոսկու հանքավայրի հարցը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատում են իրականացնում Սոթքի խորհրդային սահմանների հիման վրա։ Գործընթացն անցկացվում է նոյեմբերի 9-ի համաձայնագրի շրջանակում։ Ընդ որում, սահմանն այդ ոչ թե աչքաչափով է գծվում, այլ GPS–կոորդինատներով։

Ջերմուկի սարերում էլ կարող են ադրբեջանցիների հետ սահմանազատման խնդիրներ լինել. պատգամավոր

Սահմանների հետ կապված խնդրի շուրջ բանավեճը սկսվեց համացանցում ադրբեջանական զինվորականներով տեսանյութի հրապարակումից հետո։ Տեսանյութում թշնամում զինվորականները հայտնվել են Հայաստանի Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի հանքավայրի տարածքում և պահանջել, որպեսզի աշխատակիցներն ազատեն տարածքը։ ՀՀ ՊՆ–ն սկզբում հերքեց այդ տեղեկությունը, սակայն ավելի ուշ հանդես եկավ պարզաբանմամբ։  Գերատեսչությունը հայտնեց, որ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները սահմանազատման աշխատանքներ են սկսել  հատուկ միջոցների կիրառմամբ (GPS) Հայաստանի և Արցախի նախկին, իսկ ներկայիս Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (799)

Ըստ թեմայի

Սկանդալի հետքերով․ սահմանազատման վերաբերյալ բանակցությունները Բաքվի հետ դժվար են լինելու
Վրթանեսյան. «Եթե պատերազմն ավարտված չէ, սահմանազատման մասին խոսելն ավելորդ է»
Քարվաճառում դարպասը ժամանակավոր էր. սահմանազատում է արվում Սոթքի հանքավայրի տարածքով. ՊՆ
թեգերը:
Եռակողմ հայտարարություն, Նիկոլ Փաշինյան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Սահման

Գլխավոր թեմաներ