00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձախողված 2020 թվականը, կամ ով է լինելու «տարվա մարդը»

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн
Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Այսքան վատ տարի վաղուց չէինք տեսել։ Խոսքը, բնականաբար, հայերիս մասին է։ Բայց հետաքրքիր է, որ «Թայմ» ամերիկյան հանդեսը գտնում է՝ ողջ աշխարհն էլ նման վատ տարի վաղուց չէր տեսել։

 

«Թայմ» պարբերական՝ 2020 թվականը շատ վատ տարի էր, բայց նախագահական ընտրություններում հաղթած Ջո Բայդենը Տարվա մարդն է

Այդ շաբաթականի առաջիկա համարը պետք է լույս տեսնի երկուշաբթի օրը, բայց արդեն հայտնի է, որ դրա շապիկին պատկերված է լինելու 2020 թվականը՝ վրան խաչ քաշած։ Այսինքն՝ լիովին ձախողված տարի էր։

Николя Саркози - Sputnik Արմենիա
Նախկին նախագահներին դատում են ոչ միայն Հայաստանում. Նիկոլա Սարկոզին կբանտարկվի՞

 

«Ամերիկայի Միացյալ Նահանգների և, իհարկե, նաև համաշխարհային պատմության մեջ եղել են շատ ավելի վատ ժամանակներ, բայց այսօր ապրողների մեծ մասը ոչ մի նման բան չի տեսել,– փաստում է մեկնաբան Սթեֆանի Զահարեկը, մանրամասնելով,–Դուք պիտի 100 տարեկանից ավելի լինեք` հիշելու համար Առաջին համաշխարհային պատերազմի ավերածությունների և 1918 թվականի գրիպի համավարակի մասին և 80 տարեկանից ավելի լինեք` հիշելու համար Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափների մասին»։

​Մեկնաբանը եզրակացնում է` համեմատություն անելով կինոյի հետ. «Եթե 2020 թվականը կինոֆիլմ-անտիուտոպիա լիներ, դուք կցանկանայիք այն անջատել արդեն 20 րոպե դիտելուց հետո»։

Ստեֆանի Զահարեկն այսպիսի դիտարկում է անում. «Մենք` ամերիկացիներս, ի ծնե լավատես ենք։ Հենց այդ պատճառով էլ մեր դաշնակիցները սիրում են մեզ, թեև միջուցե մեր թիկունքում երբեմն ծիծաղում են մեզ վրա։ Դա մեզ այնքան էլ չի հետաքրքրում։ Բայց եթե մենք լավատես ենք, դա ամենևին չի նշանակում, որ մեզ մոտ միշտ առավոտ է։ Ամերիկացիները նաև մութ ժամանակներ պիտի ապրեն, որովհետև մութ ժամանակներից հետո գալիս է արևածագը»,– գրում է «Թայմ» ամերիկյան պարբերականի մեկնաբանը, գնահատելով 2020 թվականը։ Համաձայնեք՝ այս նկատառումն այժմ մեզ` հայերիս համար էլ է հրատապ՝ ապրել մութ ժամանակներում, իմանալով, որ դրանցից հետո գալիս է արևածագը։

Ինչ հարաբերություններ ուներ Մանուկյանը «նախկինների» հետ, կամ պաշտոն ստանալու նուրբ արվեստը

​Բայց վերադառնանք «Թայմ» ամերիկյան հանդեսին։ Երևի գիտեք, որ ամեն տարվա դեկտեմբերի կեսերին այդ պարբերականն անվանում է տարվա մարդուն և տեղադրում այդ մարդու լուսանկարն իր շապիկի վրա։ Այս տարի երկու մարդու նկար է տեղադրել՝ Ամերիկայի նախագահական ընտրություններում հաղթած Ջո Բայդենի և նրա հետ միասին ընտրարշավին մասնակցած Քամալա Հարիսի, որն, ըստ ամենայնի, հաստատ լինելու է փոխնախագահ։

Джаред Кушнер и Иванка Трамп вслед за президентом США Дональдом Трампом покидают Всемирный экономический форум (21 января 2020). Давос - Sputnik Արմենիա
ԱՄՆ-ում իշխանափոխություն է սկսվել

«Թայմի» խմբագրությունը կարծիք է հայտնում, որ Ջո Բայդենը Միացյալ նահանգների 46-րդ նախագահն է դարձել «պատմական և աննախադեպ ընտրությունների արդյունքում»։ Այդքան ձայն Ամերիկայի ողջ պատմության ընթացքում դեռ ոչ մի նախագահ չէր ստացել։

Նախկին ռեկորդակիրը եղել է Բարաք Օբաման, բայց Բայդենը գերազանցել է նրա ցուցանիշը։ Ինչ վերաբերում է Քամալա Հարիսին, ապա նա Միացյալ նահանգների պատմության ընթացքում առաջին կինն է, առաջին սևամորթը և ասիական ծագմամբ առաջին քաղաքական գործիչն է, որը դառնում է Ամերիկայի փոխնախագահ։

Հիշեցնեմ, որ «Թայմ» հանդեսն արդեն շուրջ 100 տարի է, ինչ ամեն դեկտեմբերին անվանում է տարվա մարդուն։ Եվ, ի դեպ, ամենևին պարտադիր չէ, որ այդ մարդը միայն դրական հատկանիշներ ունենա։ Խոսքն այն մասին է, թե ինչ ազդեցություն է այդ մարդն ունեցել համաշխարհային պատմության վրա կամ ինչ դեր է կատարել կոնկրետ այդ տարի։

Երկու լուր Բիլ Գեյթսից. մեկը՝ վատ, մյուսը՝ լավ

Օրինակ` 1938 թվականին Տարվա մարդ է ճանաչվել Ադոլֆ Հիտլերը։ Ընդհանուր առմամբ, 70 անգամ Տարվա մարդ են ճանաչվել աշխարհի քաղաքական և հասարակական գործիչները՝ նույնիսկ Խորհրդային Միությունից Իոսիֆ Ստալինը, Նիկիտա Խրուշչովը, Յուրի Անդրոպովը և վերջապես Միխայիլ Գորբաչովը՝ երկու անգամ։ Ինչ վերաբերում է Ջո Բայդենին, ապա նրան Տարվա մարդ ճանաչելը բոլորովին էլ արտառոց բան չէ, քանզի, ինչպես նշում են մեկնաբանները, այս 100 տարվա ընթացքում Տարվա մարդ են ճանաչվել Ամերիկայի բոլոր նախագահները, բացի Ջերալդ Ֆորդից։

Ընդ որում, Ֆրանկլին Ռուզվելտն այդ պատվին արժանացել է երեք անգամ։

Կեղծվո՞ւմ են ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ում, կամ քվեարկությունը կայացավ, հաղթող չկա

Լրահոս
0