00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերի մեղքերը, կամ որ քայլերը մեզ բերեցին այս հանգրվանին

© Sputnik / Aram NersesyanШествие оппозиции с требованием отставки правительства Армении во главе с премьер-министром (14 декабря 2020). Еревaн
Шествие оппозиции с требованием отставки правительства Армении во главе с премьер-министром (14 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են մտածում մեր հայրենակիցները Հայաստանում վերջին իրադարձությունների մասին… կարծիքները տարբեր են. ինչ-որ մեկի հետ կարելի է համաձայնել, մյուսինը` մերժել կամ նկատի ունենալ, ինչ-որ բանից անգամ նեղանալ կարելի է։ Ազատ կամքի ընտրություն է…

Արցախյան պատերազմի ելքը Հայաստանից դուրս ապրող հայերի համար նույնքան վիրավորական ու ցավալի է, որքան հայրենիքում ապրողների համար։

Այն, ինչ ասում էին գրեթե բոլորը

Արցախյան առաջին պատերազմից հետո մենք իրավունք չունեինք թուլանալ և ննջել հաղթողի դափնիների վրա։ Կարիք չկար Ռիխարդ Զորգե լինել կամ Գևորգ Վարդանյանի մակարդակի հետախույզ` հասկանալու համար, որ հարևանները դատարկ սպառնալիքներ չեն հնչեցնում. նրանք զինվում են, պատրաստվում ռևանշի և հենց բոլոր վերքերը լավացնեն, ցույց կտան, թե ինչի են ընդունակ։ Ցույց տվեցին։

Փաշինյանը ոչ մարզիչ է, ոչ էլ, առավել ևս, Նապոլեոն

Իսկ մենք այդ ընթացքում փող էինք փչում ու թմբուկ զարկում, թե` եթե Հայաստանում կա ինչ-որ բան, որ լավ է ստացվել, դա մեր բանակն է` ամենաժամանակակից սպառազինությամբ, մարտունակ, լավագույն գեներալներով։ Եվ եթե վաղը պատերազմ լինի, արշավանք լինի, կհավաքվենք, կգնանք և նորից կվերադառնանք հաղթանակով։

Ավելորդ ինքնավստահությունն ու չարդարացված հանդարտությունն արեցին իրենց գործը․մենք ստացանք այն, ինչ ստացանք։ Այդպիսին է դառը ճշմարտությունը։

Հայտնի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանի մտքերից

«Ես աշխարհիկ մարդ եմ։ Բայց եթե ես քահանա լինեի, ինչպես կվերաբերվեի հայ ժողովրդի և պետության հետ պատահած աղետին։ Աղետն ակնհայտ է, դաժան, նաև` վիրավորական։ Հավանաբար, ես իմ մեջ ուժ կգտնեի ասելու, որ այդ աղետը Տիրոջ պատասխանն է հայ ժողովրդին` իր մեղքերի համար»։

И.о. премьер-министра Никола Пашиняна принял участие в Парижском форуме мира (11 ноября 2018). Париж - Sputnik Արմենիա
Ճգնաժամից դուրս գալու ճանապարհը, կամ որտե՞ղ պետք է ապրի ՀՀ նոր վարչապետը

Որո՞նք են մեր մեղքերը։ Կուրղինյանը, մասնավորապես, նշում է հայերի ակտիվ մասնակցությունը Խորհրդային Միության փլուզմանը, ինչն իբրև թե պետք է օգներ Արցախն ազատագրելու հարցում։

Բայց ուրիշ մեղքեր էլ կան, որոնց մասին խոսում էր պոդմոսկովացի բժիշկ Կարեն Ավդալյանը։

«Մենք՝ հայերս, չգիտես ինչու, կարծում ենք, որ Արևմուտքը հենց միայն Հայաստանին օգնելու մասին է մտածում։ Ժամանակին հույսներս դրել էինք Անտանտի օգնության վրա, ստացանք զրո։ Այսօր նորից հույս դրեցինք Արևմուտքի վրա և ի՞նչ` շա՞տ օգնեցին»։

Այո, ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում ուժեղ հայկական սփյուռք կա, և քաղաքական առումով այդ երկու երկրներն ավելի շուտ հայամետ դիրքորոշում ունեն։ Սակայն այդ դիրքորոշումը, ըստ էության, հանգում է միայն հռետորաբանության։ Ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Փարիզը իրավիճակի վրա ազդելու գործնական լծակներ չունեն, բացի այդ ամերիկացիները լիովին տարված էին նախագահական ընտրություններով և քովիդի դեմ զարմանալիորեն անտաղանդ պայքարով։ Ուստի նրանց դերն այս հակամարտության մեջ փաստացի մոտ էր զրոյականին։

Ռուսաստանի մասին

Չգիտես ինչու մենք կարծում ենք, որ Ռուսաստանի  աջակցությունը մեզ ինքնըստինքյան ենթադրվող է․էլ ո՞ւմ օգնի Մոսկվան, եթե ոչ Երևանին։ Բայց չէ՞ որ ինչ-որ տեղից հայտնվեցին մարդիկ, որոնք քաղաքական կապիտալ էին վաստակում հակառուսական տրամադրությունների հաշվին։ Ո՞վ չի հիշում, թե ինչպես էին վայ-հայրենասերները շրջանձաև քայլում Երևանում ՌԴ դեսպանատան առջև և պահանջում դուրս բերել ռազմակայանը Գյումրիից։ Իսկ իշխանությունը լռում էր, ձևացնում էր, թե չի տեսնում։

Չկան հուշարձաններ՝ չկա հիշողություն, կամ ինչ արեցին 2 հայտնի հայը Ջուղայի խաչքարերի հետ

«Քոչարյանի ժամանակ ես արդեն Հայաստանում չէի ապրում, բայց Պուտինի հետ նրա բարեկամական հարաբերությունների մասին տեղյակ եմ,-թեմային միանում է մեկ ուրիշ զրուցակից։ Եվ ահա Քոչարյանին ձերբակալում են, Պուտինը միջնորդում է նրա համար, Փաշինյանը ցուցադրաբար արհամարհում է։ Խելացի քաղաքական գործիչը դա կշրջեր հօգուտ իր երկրի, բայց չէ՜, ՀՀ վարչապետն անգամ հարկ չհամարեց դիմավորել Պուտինին «Զվարթնոց» օդանավակայանում։ Իսկ հիմա օրը երեք անգամ Մոսկվա է զանգում, օգնություն խնդրում։ Հպարտությունը սատանայի առաջին մեղքն է և մեղքերից գլխավորը, մյուս բոլոր մեղքերի արմատը, ամենածանր մեղքը մարդու համար»։

Երկու խոսք` իմ կողմից

Հիշում եմ 90-ականների սկզբի մի պատմություն, երբ Հայաստանի Մինիստրների խորհրդի նախագահ նշանակեցին Վլադիմիր Մակարյանցին՝ ստավրոպոլյան աշխատանքում Գորբաչովի կողմնակցին։ Թվում էր, թե Հայաստանի բախտը բերել է՝ այստեղ է հայտնվել ամենազոր գլխավոր քարտուղարին մտերիմ մարդը, ուրախանալ է պետք։ Բայց ազատատենչ քեֆչիների մի մասը, որոնք քաղաքականությամբ էին զբաղվում Ազատության հրապարակում, Մարգարյանցին հենց դրա համար մերժեցին։ Գորբաչովի հետ մտերիմ լինելու համար։ Մակարյանցը գնաց, խնդիրները մնացին։ Հիմա նորից նո՞ւյն սխալն ենք կրկնում։

Երկիրը վտանգավոր սահմանագծին մոտեցնող երևույթներից են սնապարծությունը, գոռոզությունը, հոխորտանքը։ Մենք ամենալավն ենք, ամենաիմաստունը և բոլոր հարցերում ամենաառաջինը։

Никол Пашинян прибыл в штаб блока Мой шаг (10 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ո՞վ հեռացավ Փաշինյանից, կամ մի կում հայկական կոնյակ` ծայրահեղ դեպքի համար

Հիշում եմ Փաշինյանի տեքստը․«Գուցե մենք փոքրաթիվ ազգ ենք, բայց մենք մեծ ազգ ենք, քանի որ հազարամյա պատմություն ունեցող ազգ ենք, մենք մշակույթի ազգ ենք, գեներալների ազգ»։ Ոչի՞նչ որ մարտական գեներալներին գործից հեռացրեցին և ուղարկեցին ուրիշ տեղ։ Իսկ մշակույթի նախարարությունն առհասարակ փակեցին։ Ինչպե՞ս հասկանալ նրան։

«Կամ ինչպե՞ս վերաբերվել այս երևույթին,-տարակուսում էր լեզվաբանության պրոֆեսոր Ռ․Դ․-ն։ -Պատասխանելով Երևանի գործերին Ստեփանակերտի միջամտության մասին հարցին` Փաշինյանն ասել էր․«Չեմ կարծում, թե Արցախի իշխանություններն առհասարակ խառնվելու հնարավորություն ունեն»։ Եվ ավելացնում. «Եվ ընդհանրապես, Երկիր մոլորակի վրա չկա այնպիսի ուժ, որը կարող է խառնվել Հայաստանի գործերին»։

Զվարճալի է, բայց այդպիսի ուժ դարձան մի կողմից` Ադրբեջանը՝ Թուրքիայի հետ միասին, մյուս կողմից՝ Ռուսաստանը` իր բանակով, որ կարողացավ կանգնեցնել պատերազմը և հազարավոր մարդկանց կյանքեր փրկել։

Եվ հիմա, երբ Սյունիքի գրավման սպառնալիքը դադարել է բլեֆ լինել, ասում ենք` ագրեսիայի դեպքում կդիմենք ՀԱՊԿ-ին։ Նույն ՀԱՊԿ-ին, որի ղեկավարությունից հանում էին գեներալ Խաչատուրովին և պատրաստվում էին դատել։

...Մեր մասին հնչող կարծիքները տարբեր են, հաճախ՝ վիրավորական, բայց ինչպես նկատեց նույն Կուրղինյանը, կարևորն այն չէ, թե քեզ ինչպես կընկալեն ամենատարբեր մարդիկ։ Կարևոր է, թե ինչպես կընկալեն քեզ քո մտերիմ հանգուցյալները։ Հայրդ` օրինակ։ Կամ մեզ`զոհված հայ տղաները։

Լրահոս
0