05:06 26 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.97
  • GBP746.93
  • EUR643.96
  • RUB7.16
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (319)
52140

​Եկեք անկեղծ լինենք։ Որքան մենք ենք պայքարում կորոնավիրուսի դեմ, այնքան էլ կորոնավիրուսն է պայքարում մեր դեմ։ Խոսքը մուտացիայի մասին է։

Բոլորովին նոր՝ բրիտանական կորոնավիրուս

Այսինքն՝ մինչ ես դեղամիջոց եմ մշակում այս վիրուսի դեմ, ինքը բոլորովին այլ տեսք է ընդունում և պարզ չէ, թե որքանով է արդյունավետ լինելու իմ մշակած դեղամիջոցի օգտագործումը։ Այս օրերին բոլորը սկսել են խոսել Մեծ Բրիտանիայի մասին, որովհետև հենց այնտեղ է զանգվածային տարածում ստացել կորոնավիրուսի նոր տեսակը` այսպես կոչված շտամը։

«Բրիտանական որևէ չվերթ չենք ընդունելու»,– հայտարարել են աշխարհի ավելի քան 20 երկրներ, այդ թվում` Ավստրիան, Գերմանիան, Իսրայելը, Իտալիան, Շվեդիան, Թուրքիան, Չեխիան, Խորվաթիան, Կանադան։ Իսկ Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցությունից ժամանակավորապես ընդհանրապես հրաժարվել են Ֆրանսիան, Ֆինլանդիան, Հոլանդիան, Բելգիան և Արգենտինան։ 

Բժիշկները չեն կարողանում ստույգ պատասխան տալ այն հարցին, թե ինչպես է Մեծ Բրիտանիայում ծագել կորոնավիրուսի նոր տեսակը։ Միայն արձանագրում են, որ դա տեղի է ունեցել սեպտեմբերին և հիմա՝ դեկտեմբերի կեսերին, վարակված անգլիացիների մեծ մասը՝ 60 տոկոսը, հենց այդ վիրուսակիրներն են։

Թե ինչ վտանգ է ներկայացնում վիրուսի այս նոր՝ բրիտանական տեսակը, շատ դժվար է ասել, որովհետև մասնագետների կարծիքներն են տարբեր։ Իրականությունն էլ խիստ տարբերվում է հասարակությունում տիրող պատկերացումներից։ Շատ կոնկրետ մի օրինակ բերեմ՝ մենք համոզված ենք, որ հիմա Հայաստանում տարածված կորոնավիրուսը ծնվել է Չինաստանի Ուհան քաղաքում։ Փորձագետները դա հերքում են և հաստատ պնդում, որ աշխարհում (իհարկե, նաև Հայաստանում) տարածված վիրուսը այն չէ, ինչ ծագել է Ուհանում, դա մուտացիայի ենթարկված բոլորովին այլ վիրուս է։

Չինաստանը վարակվեց, վարակեց, առողջացավ ու անցավ առաջ

​Ընդհանրապես աշխարհում հիմա գործում են բազմաթիվ կազմակերպություններ, որոնք զբաղվում են կորոնավիրուսի ծագման և տարածման հարցերով։ Դրանցից մեկը Նեքստթրեյն միջազգային ծրագիրն է, որի մասնագետները պնդում են՝ Դանիայում և Ավստրալիայում վերջերս հայտնաբերված նոր վիրուսը եկել է Մեծ Բրիտանիայից։ Հարավային Աֆրիկայում էլ է այդ նոր վիրուսը հայտնաբերվել, բայց դա Մեծ Բրիտանիայի հետ որևէ կապ չունի։

​Եվ մի քանի հարց, որոնք բարձրաձայնում է BBC-ն։ Արդյո՞ք նոր վիրուսը ավելի մահաբեր է։ Միանգամից ասեմ՝ նման հավաստի տվյալներ չկան։

Արդյո՞ք այս նոր վիրուսն ավելի արագ է տարածվում։ Էստեղ մասնագետների կարծիքները տարբեր են՝ ոմանք պնդում են, որ հավանականությունը 70 տոկոսով աճում է, մյուսներն ասում են՝ ոչ մի տարբերություն չկա նախկին և նոր վիրուսների միջև։

​Եվ ամենակարևոր հարցը՝ ողջ աշխարհում փորձում են գտնել կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը։ Ասենք թե այն գտնվեց, բայց մինչ այդ վիրուսը մուտացիայի ենթարկվեց, արդյո՞ք այդ դեղամիջոցը արդյունավետ կլինի նաև նոր վիրուսի դեմ։

Էստեղ լավատեսության հիմքեր կան, որովհետև մասնագետների մեծ մասը պնդում է՝ այո, այն նախնական վիրուսի դեմ մշակված դեղամիջոցները կօգնեն նաև նոր վիրուսով վարակվածներին։

Համավարակը և իշխանափոխությունը․ մինչև տարեվերջ ո՞ր պետության իշխանությունները կլքեն աթոռը

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (319)

Ըստ թեմայի

Հեղափոխության պլյուսներն ու մինուսները. շատ հետաքրքիր կլիներ` այս հարցերն ուղղվեին հայերին
Սա զուտ հայաստանյան երևույթ չէ. կորոնավիրուսի երկրորդ ալիքն ահագնանում է ողջ աշխարհում
Հայաստանյան դատարաններում արդարություն գտնելու հույսը կորցրած՝ դիմում ենք «եվրոպաներին»
թեգերը:
վիրուս, Մեծ Բրիտանիա, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ