00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նեիզվեստնին ընդդեմ Խրուշչովի, կամ ինչպիսին պետք է լինի իսկական մտավորականը

© SputnikНикита Сергеевич Хрущев в окружении политических и общественных деятелей на выставке в Манеже (1 декабря 1962). Москвa
Никита Сергеевич Хрущев в окружении политических и общественных деятелей на выставке в Манеже (1 декабря 1962). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Վերջին ամիսների իրողություններն ապացուցում են, որ միանշանակ չեն մտավորականության հարաբերությունները իշխանությունների հետ։
Էռնստ Նեիզվեստնի. « Ինձ առաջ միշտ հորդորում էին, որ ասեմ Խռուշչովին, թե հարգում եմ իրեն, այ հիմա, երբ նրան հանել են, կարող եմ դա անել»

Սակայն, խոստովանենք, Էդպես է եղել քաղաքակրթության պատմության ողջ ընթացքում։ Թույլ տվեք վկայակոչել հայտնի քանդակագործ Էռնստ Նեիզվեստնիի օրինակը։ Իր հարցազրույցներից մեկում նա այնպիսի կարծիք է հայտնել, որի հետ շատերը միգուցե չհամաձայնեն։ Պարզապես մեջբերեմ։ «Պատմությունը ցույց է տվել, որ եղել են բոլորովին ոչ այնքան վատ ավտորիտար ռեժիմներ՝ Դե Գոլ, Ադենաուեր, և դրա հետ մեկտեղ եղել են ծայրից ծայր կեղծ, շինծու պառլամենտական հանրապետություններ, եղել են համակրելի միապետություններ և զզվելի դեմոկրատիաներ»։

Դուլյան. «Չլինելով ռազմական գործիչ` Մանուկյանը շատ լավ հասկանում էր պատերազմական իրադրությունը» - Sputnik Արմենիա
Չլինելով ռազմական գործիչ` Մանուկյանը լավ հասկանում էր պատերազմական իրադրությունը. Դուլյան

​էռնստ Նեիզվեստնին որպես իսկական արվեստագետ պարզապես ուզում էր ստեղծագործել, զբաղվել իր սիրելի գործով, ուղղակի դրա համար անխուսափելիորեն պիտի այս կամ այն կերպ առնչվեր իշխանությունների հետ։ էլի մեջբերեմ։

«Ես այլախոհ չէի, ես պատրաստ էի ծառայել նույնիսկ խորհրդային իշխանությանը։ Ուղղակի չէին թողնում աշխատել։ Ես պիտի պատվերներ ստանայի իշխանության վերնախավից։ Բայց երբ բախվեցի այդ վերնախավի հետ, հասկացա, որ չեմ կարող ապրել նրանց միջավայրում։ Ես պետք է ծիծաղեի, երբ նրանք են ծիծաղում, պիտի խմեի նրանց հետ, խոսեի իրենց լեզվով։ Ես չէի կարող, ես կմեռնեի»։

​1962 թվականն էր։ Այդ ժամանակաշրջանը, երբ արվեստագետները ստեղծագործելու ազատություն ստացան, անվանում են «Խրուշչովյան հալոցք»։ Հանկարծ պարզվեց, որ կարելի է անել այն, ինչը նախկինում անպատկերացնելի էր։ Մոսկվայի գլխավոր ցուցասրահներից մեկում՝ Մանեժում բացվեց արդի արվեստի ցուցահանդեսը, որտեղ իր գործերն էր ներկայացրել նաև էռնստ Նեիզվեստնին։ Բոլորը սրտատրոփ սպասում էին պետության առաջնորդին։ Նիկիտա Սերգեևիչը եկավ, սկզբից լուռ շրջում էր, դիտում էր նկարներն ու քանդակները, հետո պոռթկաց. «էս ինչ դեգեներատիվ արվեստ է։ Ավանակն իր պոչով ավելի լավ կնկարեր։ Դուք պետության փողերն եք ուտում ու զիբիլ արտաթորում»։

Հեղափոխության պլյուսներն ու մինուսները. շատ հետաքրքիր կլիներ` այս հարցերն ուղղվեին հայերին

​Այսքանից հետո մոտեցավ Նեիզվեստնիին ու անվանեց նրան միասեռական։ Երևի պարզապես որպես հայհոյանք։ Քանդակագործը պատմում է. «Ես դիմեցի երկրի ղեկավարին. «Նիկիտա Սերգեևիչ, հենց հիմա ինձ մի կին տվեք, ես կապացուցեմ, որ միասեռական չեմ։ Խրուշչովը սկսեց հրհռալ։ Ես շարունակեցի ու փորձեցի ապացուցել Խրուշչովին, որ այս ցուցահանդեսում ինքն իրեն ծիծաղելի վիճակում է դրել, որովհետև ոչ մասնագետ է, ոչ քննադատ և նույնիսկ էսթետիկայի տեսակետից պարզապես անգրագետ է»։

Штаб-квартира Европейского суда по правам человека в Страсбурге - Sputnik Արմենիա
Հայաստանյան դատարաններում արդարություն գտնելու հույսը կորցրած՝ դիմում ենք «եվրոպաներին»

​Երկրորդ առճակատումը արվեստագետների ու երկրի ղեկավարի միջև տեղի ունեցավ Կրեմլի ընդունելությունների տանը, որտեղ ճաշկերույթի էին հրավիրել արվեստի և մշակույթի գործիչներին։ էռնստ Նեիզվեստնին էլ էր այնտեղ։ Նա նստած էր բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոյի կողքին և ասաց նրան. «Լսիր, էս ինչու են Կրեմլում բոլոր ուտելիքներն այսքան անհամ»։ Եվտուշենկոն էլ պատասխանեց՝ «Դե որ մի տեղ գլխավոր խոհարարը ԿաԳեԲե-ի գեներալ լինի, էլ ինչ ես ուզում»։

​Այս ճաշկերույթը, որն իրականում կոչվում էր գաղափարախոսական կոնֆերանս, նույնպես շատ արագ վերածվեց Խրուշչովի ու Նեիզվեստնիի միջև լեզվակռվի։ Առաջնորդը բորբոքվեց. «Գնացեք Արևմուտք՝ ձեր հոգևոր հայրերի մոտ, ես ինքս ձեզ անձնագիր ու փող կտամ»։ Քանդակագործն էլ չդիմացավ ու շատ խիստ արձագանքեց. «Նիկիտա Սերգևիչ, հիմարություններ մի ասեք, դուք չէ, որ իմ փոխարեն պիտի ընտրեք իմ հայրենիքը։ Դրա համար չեմ կռվել ռազմաճակատում, որ հիմա լքեմ երկիրս»։

Դրոշ ու մշտական կացարան` լուսնի վրա. չինացիների հեռուն գնացող ծրագրերը

​Ամիսներ անց Խրուշչովին հանեցին։ Նեիզվեստնին զանգահարեց նրա օգնականին ու ասաց. «Հիշո՞ւմ եք՝ դուք առաջ միշտ ինձ հորդորում էիք, որ ասեմ Խրուշչովին, թե հարգում եմ իրեն։ Այ հիմա, երբ նրան հանել են, կարող եմ դա անել։ Խնդրում եմ, փոխանցեք Նիկիտա Սերգեևիչին, որ ես իրոք խորապես հարգում եմ իրեն՝ անձի պաշտամունքի բացահայտման և այն բանի համար, որ միլիոնավոր մարդկանց բաց է թողել բանտերից։ Այս ամենի համեմատ մեր էսթետիկական տարաձայնությունները անէական են։ Ես նրան երկար տարիների կյանք եմ մաղթում»։

Լրահոս
0