00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

1989-ին Նոր տարի չնշվեց, էրեխեքը նվեր չուզեցին. նրանց մաղթանքը պատերազմ տեսածներին

Բաժանորդագրվել
Ինչպես 1988-ին, երբ սարսափելի երկրաշարժը հազարավոր կյանքեր խլեց, այնպես էլ հիմա, շատերը տոն նշելու սիրտ չունեն։ Բայց հարց է ծագում` մենք` մեծերս, պատերազմ տեսած կամ պատերազմական սարսափների մասին լսած երեխաներին տոնից զրկելու իրավունք ունե՞նք։

1988 թվականի ավերիչ երկրաշարժին հաջորդած հունվարի 1-ը պարզապես օրացուցային օր էր: Մարդիկ փլատակների կողքին էին՝ դրսում կամ վրանների մեջ պատսպարված: Այդ տարի էլ, ինչպես այսօր, հարազատներին ու տուն–տեղը կորցրած բնակիչների ցավը մոռացնել էր տվել տոնական տրամադրությունը: Հիմա էլ` աղետից ավելի քան երեք տասնամյակ անց, ավերիչ երկրաշարժ տեսած սերունդը վկայում է՝ վիշտը բոլորինն էր, եթե նույնիսկ ընտանիքում հարազատ չէր մահացել:

Ինչպե՞ս են մեր քաղաքացիները նշելու Ամանորը կամ նշելո՞ւ են. տեսանյութ

«Այդ տարի մենք Ամանոր չնշեցինք, անձամբ մենք ընտանիքում զոհ չունեինք, բայց շատ ընտանիքներ մարդկային կորուստ ունեին, շատերի դիակները չէին գտել, ու այդ տարի ոչ մեկի տանը Ամանոր այդպես էլ չնշվեց: Տանը փոքր էրեխեք էլ ունեինք, նրանք էլ էին զգում տխրությունը և չէին խոսում Ձմեռ պապի ու տոնական նվերների մասի»,- պատմում է Կարինե Թադևոսյանը։

© Sputnik / Armenuhi MkhoyanԿարինե Թադևոսյան
1989-ին Նոր տարի չնշվեց, էրեխեքը նվեր չուզեցին. նրանց մաղթանքը պատերազմ տեսածներին - Sputnik Արմենիա
Կարինե Թադևոսյան

Նա այդ տարիների անցածը հաշվի առնելով` հիմա խորհուրդ է տալիս չանտեսել փոքրիկներին ու թեկուզ միայն ամենափոքրերի համար ամանորյա հրաշք պատրաստել:

«Երեխաները մեղավոր չէին ո՛չ երկրաշարժի ժամանակ, ո՛չ էլ հիմա՝ պատերազմի: Նրանք անհամբեր սպասում են Նոր տարվան, նրանց մանկական հոգիների մեջ միշտ էլ թաքնված է Ձմեռ պապի երազանքը»,-ավելացնում է տիկին Կարինեն:

Երկրաշարժի ականատեսները վկայում են՝ օրեր ու ամիսներ շարունակ հետցնցումներն իրենց ստիպում էին դրսում մնալ, զոհերի դիակներն ու դագաղներն ամենուր էին: Տոնական ճաշատեսակների ու պատրաստությունների մասին խոսելն ավելորդ էր:

Որդիս մեկուկես տարեկան էր, աղջիկս` 3. Մական երկրաշարժից հետո տանել չի կարողանում ծաղկաթափը

«Եթե երկրաշարժից հետո բնության դեմ էինք մեր խռովքն արտահայտում ու բնությունից էինք նեղացած, հիմա մարդկային գործոնն է։ Տարբերությունը միայն դա է, էլի նույն աղետալի ու սարսափելի վիճակն էր: Եթե այսօր մենք թիկունքում այդ զոհերին մեր աչքով չենք տեսել, 88 թվականին մեր աչքի առաջ էր։ Սրտներս քարացած էր։ Ո՛չ այդ ժամանակ, ո՛չ էլ հիմա ուրախանալու տրամադրություն չկա»,-ասում է Սիլվա Մրյանը` պատմելով, որ այդ օրերին տանը տոնական ոչինչ չի եղել, պարզապես սովորական տաք կերակուր են պատրաստել:

© Sputnik / Armenuhi MkhoyanՍիլվա Մրյան
1989-ին Նոր տարի չնշվեց, էրեխեքը նվեր չուզեցին. նրանց մաղթանքը պատերազմ տեսածներին - Sputnik Արմենիա
Սիլվա Մրյան

Հասմիկ Հովսեփյանն էլ, որ 1988-ին 7 տարեկան է եղել, հիշում է, որ աղետից հետո իրեն ուղարկել էին Երևան՝ մորաքրոջ տուն:

«Հիշում եմ՝ այդ տարի նույնիսկ Երևանում մորաքրոջս տանը տոնածառ չկար, բայց Ամանորի գիշերը շատերի տանը մոմ վառվեց ի հիշատակ անմեղ զոհերի: Մի քիչ նման է այս տարին ու 89-ի Նոր տարին՝ տեղահանված, հուսալքված մարդիկ, զոհեր, անորոշություն»,-ասում է Հասմիկը։

© Sputnik / Armenuhi MkhoyanՀասմիկ Հովսեփյան
1989-ին Նոր տարի չնշվեց, էրեխեքը նվեր չուզեցին. նրանց մաղթանքը պատերազմ տեսածներին - Sputnik Արմենիա
Հասմիկ Հովսեփյան

Պատմում է, որ այդ տարի իր հանդեպ ուշադրությունը չափազանց շատ էր, որովհետև աղետի գոտուց էր։ Նվերներն էլ էին շատ, ու դրանից ավելի էր նեղսրտում։

«Հիմա էլ հիշելով իմ այդ ապրումները՝ չեմ ցանկանում, որ արցախցի երեխաների հանդեպ չափից դուրս շատ ուշադրություն լինի նրանց ցավ չպատճառելու ու չկոտրելու համար»,- ասում է նա:

Գյումրիում շատերի տանը ոչ միայն 89 թվականին, այլ նաև հաջորդ տարիներին տոնածառ չզարդարվեց ու տոնական սեղան չդրվեց, մաղթանքն էլ միայն մեկն էր՝ այլևս երկրաշարժ չտեսնել: Խաղաղության մասին կենացներն ավելի ուշ էին հնչելու:

Աղետ տեսած մարկանց մաղթանքը պատերազմի զոհերի հարազատներին ու իրենց օթևանը կորցրած արցախցիներին մեկն է՝ հոգու տոկունություն, ուժ ու համբերություն: Ժամանակը երբեք չի մոռացնի կորուստը, բայց կմեղմի ցավը հանուն ապրող նոր սերնդի:

Առանց երգ ու պարի, բայց Ձմեռ պապով․ Ամանորին հայաստանյան հանգստավայրերում ազատ տեղ չկա

Լրահոս
0