23:18 13 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
28210

Շաքարավազի շուկայում, թվում է, պետք է իրավիճակ փոխվեր։ Ինչպես հայտարարում էին իշխանությունները` որևէ ոլորտում մենաշնորհներ այլևս չկան, սակայն տնտեսագետը նշում է` շաքարավազի շուկայում մի շարք հարցեր տեղեկատվական ասիմետրիայի տիրույթում են։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Վերջին մեկ տարում շաքարավազի շուկայում սպառումը մնացել է նույնը, բայց կան կառուցվածքային փոփոխություններ`  նոր խաղացողներ են ի հայտ եկել։

Թուրքական ապրանքների արգելքը Հայաստանում արդեն գործում է. ի՞նչ կարող է այն փոխել

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է` մի կողմից վերջին մեկ տարում շուկայում շուրջ մեկ տասնյակ նոր ընկերություն է սկսել շաքարավազի ներմուծմամբ զբաղվել, մյուս կողմից՝ գնանկում և սպառման ավելացում չկա. սա պետք է ուսումնասիրվի։ Նշենք, որ այս օրերին շուկայում շաքարավազի նվազագույն գինը 1 կգ–ն 320 դրամ է։

«Շաքարավազի շուկայում ներմուծման արհեստական խոչնդոտները նվազել են, շուկա մուտքի արգելքները` պակասել։ Կարծում եմ`պահանջարկի և առաջարկի սահմաններում է այդ ամենն իրականացվում, այսինքն` առաջատար ընկերությունը (խոսքն «Ալեքս հոլդինգի» մասին է-խմբ.) իր ներկրման որոշ հատվածը զիջել է մյուս խաղացողներին։ Բայց չեմ բացառում նաև, որ շուկայում հայտնի խոշոր խաղացողը ստեղծել է պատրանք՝ դրածո ընկերություններ է հիմնել և մանիպուլյատիվ քայլեր է անում»,–ասաց Մարգարյանը։

Атом Маргарян
© Sputnik
Ատոմ Մարգարյան

Նրա խոսքով` ՏՄՊՊՀ-ն պետք է ուսումնասիրություն իրականացնի շուկայում. անհրաժեշտ է հասկանալ` ինչ ծավալ են կազմում ներկրմամբ զբաղվող նոր ընկերությունների ներմուծումները։ Տնտեսագետը նշում է, որ բազմաթիվ հարցեր կան, որոնք տեղեկատվական ասիմետրիայի տիրույթում են, քանի որ պարզ չէ` իսկապե՞ս անկախ ներկրողներ են այդ 10 նոր ընկերությունները։  Ըստ նրա, մասնավորապես, պետք է պարզել` արդյո՞ք դրածո ընկերություններ չեն դրանք, արդյո՞ք բիզնեսն արհեստականորեն մանրատելու փորձեր չեն արվել։

«Մյուս ինդիկատորը, որն այս ամենի վրա կարող է լույս սփռել, հարկատուների ցանկում գլխավոր կամ խոշոր ներկրողի եկամուտների տեղաշարժն ուսումնասիրելն է։ Այսինքն` պետք է նայել` աճե՞լ, թե՞ նվազել են նրա եկամուտները։ Պետք է ենթադրել, որ նվազել են, քանի որ նա իր շահույթի` թեկուզ մի փոքր մասը պետք է զիջեր նորահայտ գործարարներին»,–ասաց Մարգարյանը։

2.5 տարվա ամբոխահաճո տնտեսական քաղաքականությունը կոտրել է ՀՀ տնտեսության ողնաշարը

Տնտեսագետը նշում է նաև, որ մեկ տարբերակ էլ կա. շուկա նոր ներմուծողների մուտքի պարագայում ողջամիտ խաղացողները ոչ թե գնային պատերազմ են հայտարարում վերջիններիս, այլ նվազեցնում են իրենց ներկրման և վաճառքի ծավալները, որպեսզի գնանկում չլինի շուկայում։ Սա արվում է, որպեսզի հետո խոշոր ներմուծողներն ավելի շատ չտուժեն (նոր խաղացողների կողմից հնարավոր գնանկման, ինչպես նաև շուկայում նրանց ներկայությունից խոշորների ապրանքի սպառման նվազման հետևանքով)։ Մարգարյանը նկատում է, որ, ամեն դեպքում, խոշոր ներկրողը լոգիստիկ առավելություններ ունի` պահեստավորելու և իր խանութների ցանցում վաճառելու ներմուծածը։ 

Միաժամանակ, Ազգային վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին, 2019թ. դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է 38.1 տոկոս գնաճ, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 3 տոկոս։ Ի դեպ,  2019–ի համեմատ 2020-ին շաքարավազի շուկայում գնաճն այդքան շատ է, քանի որ 2018–ի հունվարից մինչև 2020–ի մարտն «Ալեքս հոլդինգը» չարաշահել էր իր գերիշխող դիրքը շուկայում։ ՏՄՊՊՀ–ն տուգանել էր ընկերությանը։ 

ՏՄՊՊՀ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ շաքարավազի շուկայում այժմ էլ դիտանցում են կատարել, որի արդյունքները պարզելուց հետո կհրապարակեն։

Միաժամանակ, ՏՄՊՊՀ–ն 2018-ի հունվարից մինչև 2019-ի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրել էր շաքարավազի շուկան, որի հիման վրա հետաքրքիր պատկեր էր ստացվել։ Մասնավորապես, 2018 և 2019 թթ. իրացման առավել խոշոր ծավալներ են ունեցել «Ալեքս հոլդինգ» և «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ–ները և «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ՍՊԸ–ն։ Վերջիններիս իրացման ծավալը ընդհանուր իրացման ծավալում 2018 թվականին կազմել էր 98%, իսկ 2019-ին` 96%։

Հիշեցնենք, որ հայտնի է` «Ալեքս Հոլդինգ», «Ալեքս էնդ Հոլդինգ», «Սիթի» ընկերությունները փաստացի պատկանում են ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին։ Ալեքսանյանն ինքը բազմիցս հայտարարել է, որ ինքը որևէ բիզնես չունի։

Ըստ թեմայի

Գները նվազեցրել և բարձրացրել են. ձվի շուկայում գործող 7 ընկերություն է տուգանվել
Որոշ ՍՊԸ–ներ տուգանվել են նարնջի, մանդարինի, կիվիի գներն արհեստականորեն բարձրացնելու համար
Որքան են բարձրացել գները Հայաստանում
թեգերը:
Հայաստան, Ատոմ Մարգարյան, մենաշնորհ, շաքարավազ

Գլխավոր թեմաներ