00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես ձեզ որտեղի՞ց Ղարաբաղ տամ», կամ ինչ է լինում, երբ «սայթաքում է» պետական գործչի լեզուն

© Sputnik / Andranik GhazaryanВыступление единого оппозиционного кандидата в премьер-министры Вазгена Манукяна во время митинга оппозиции с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн
Выступление единого оппозиционного кандидата в премьер-министры Вазгена Манукяна во время митинга оппозиции с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրու մի խումբ բնակիչների, որոնք որոշել էին Վազգեն Մանուկյանին թույլ չտալ մտնել քաղաք, հյուրը «բոմժեր» անվանեց։ Դա շատերին նեղացրեց և զանազան բանավեճերի առիթ դարձավ։ Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը որոշել է համեմատական վերլուծություն անցկացնել։

Կենսափորձով ու քաղաքական փորձով հարուստ քաղաքական գործչի համար, որը որոշել է անցումային կառավարության վարչապետ դառնալ, նման արտահայտությունն անթույլատրելի է։ Եվ չնայած գյումրեցիների հետ հանդիպումն անցավ ժողովրդի մեծ կուտակումով և փոխըմբռնման մթնոլորտում, նստվածքն, այնուամենայնիվ, մնացել է։ Որովհետև «լեզվի կտրածը չի լավանա»։

Արցախը չի կարող գրպանում լինել

80-ականների վերջն էր։ Հայաստանում եռում էին արցախյան կրքերը, բազմահազարանոց ամբոխներն աղաղակում էին «Մի-ա-ցում», «Մենք ծայրահեղական չենք», չգիտես ինչու՝ «Լենին, պարտիա, Գորբաչով», Կարեն Դեմիրճյանից վճռական քայլեր էին պահանջում՝ ի աջակցություն արդար գործի, սպասում նրա խոսքին։

Мужчина на кладбище в городе Бердзор (30 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Չկան հուշարձաններ՝ չկա հիշողություն, կամ ինչ արեցին 2 հայտնի հայը Ջուղայի խաչքարերի հետ

Եվ ահա Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղարը գալիս է ծայրահեղ բորբոքված Ազատության հրապարակ, բարձրանում մուտքի առջևի հարթակին և մեն-մենակ մնում բազմահազարանոց ամբոխին դեմ հանդիման։

Դեմիրճյանը, պետք է ասել, երկչոտներից չէր, կարողանում էր լսարանն իր ձեռքում պահել և ճառելուց լավ էր։ Իսկ այստեղ, սկսելով կարծես թե լավ նոտայից, ավարտեց․

«Ես ձեզ որտեղի՞ց Ղարաբաղ տամ։ Ղարաբաղը ջեբս չի, որ տամ»։

Ըստ էության՝ ամեն ինչ ճիշտ է․ Դեմրիճյանը չէր կարող ԼՂՀ-ի հարցերը լուծել հօգուտ Հայաստանի, ինչքան էլ որ ցանկանար։ Իսկ ցանկություն նա անկասկած ուներ։ Եվ նա ասաց այն, ինչը բոլորը պետք է հասկանային և բոլորն էլ հասկանում էին։ Բայց խնդիր, միևնույնն է, առաջացավ՝ բառերի ոչ պատշաճ օգտագործման պատճառով. դա վիրավորել էր ոգևորված ու բոբոքված մարդկանց։ Հանրապետության առաջնորդը պետք է հաշվի առներ քաղաքացիների տրամադրությունն ու ավելի զգույշ լիներ արտահայտություններ ընտրելիս։ Նա սխալվեց։

Ո՞վ է Վազգեն Մանուկյանը «սելֆիների սերնդի» համար

Ճիշտ է, ժողովուրդը հարգում էր Դեմիրճյանին, բայց իրավիճակի փոփոխությունը խստություն էր պահանջում դիրքորոշում հայտնելիս, իսկ դա տեղի չունեցավ։ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարին դավաճանեց չափից դուրս ինքնավստահությունը․ ցուցարարները նրան սուլոցներով արձագանքեցին և դա անվստահության առաջին հրապարակային արտահայտումն էր մի մարդու նկատմամբ, որը մինչև վերջերս հավաքվածների կուռքն էր․ երկրի ղեկավարի համբավը կոտրվեց և կոտրվեց անդառնալիորեն։ Տարիներ պետք եղան, որպեսզի մարդիկ սառեն ու մոռանան։

Թե ինչպես Կենտկոմի առաջին քարտուղարը կռվեց երկրորդի հետ

60-ականներին Հայաստանում գլխավոր ղեկավարը Յակով Նիկիտիչ Զարոբյանն էր, իսկ հանրապետության երկրորդ մարդը՝ Հովհաննես Մինայիչ Բաղդասարյանը (ժողովրդի լեզվով՝ Հովմինը)։ Երկուսն էլ փորձառու և իրենց գործն իմացող ղեկավարներ էին։

Никол Пашинян прибыл в штаб блока Мой шаг (10 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ո՞վ հեռացավ Փաշինյանից, կամ մի կում հայկական կոնյակ` ծայրահեղ դեպքի համար

Զարոբյանը Հայաստան էր եկել երկար տարիներ Ռուսաստանում ապրելուց և աշխատելուց հետո, որտեղ «․․․քու մերը» արտահայտությունը հաճախ հայհոյանք չէ, այլ ընդամենը հավանության, համաձայնության կամ անհամաձայնության, աջակցության ու մտերմության զգացմունքային արտահայտում։

Բաղդասարյանը՝ հակառակը։ Նա մեծացել ու դաստիարակվել էր Լենինականում` խիստ ավանդապաշտ ընտանիքում, որտեղ նման խոսքային ազատությունները բառացիորեն էին ընկալվում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այսինքն` հնարավոր չէ իմիջիայլոց արտաբերել «․․․քու մերը» և դրանից հետո հույս դնել հայերի ըմբռնման վրա։ Իսկ Յակով Նիկիտիչն արտաբերեց։

Չեմ կարող հաստատ իմանալ, թե ինչ հանգամանքներում և հատկապես ինչ համատեքստում (բայց միանշանակ՝ ոչ վիրավորելու համար) Զարուբյանը նախադասության մեջ ներառեց այդ արտահայտությունը, բայց այն ասվել էր, և Բաղդասարյանը չհապաղեց պատասխանել։ Դարձավ կռիվ։

Ո՞ւմ հետ նոր կյանք սկսել, կամ Սողոմոն իմաստունի մատանու առակը

Այնպես չէ, որ Հովհաննես Մինայիչը մինչ այդ խոսքը չէր լսել ու չգիտեր, այլ հարց է, որ նա չէր կարող պատկերացնել, որ այն կհնչի ղեկավարի կողմից՝ իր հասցեին։ Թեկուզ և առանց չարության, առանց վիրավորելու որևէ ցանկության, սովորության համաձայն, բայց, միևնույնն է․․․ խոսքն ասվել էր, վիրավորանքը հասցվել էր, և այն այնքան էլ արագ չանցավ․․․․

Թե ինչու Հայաստանի երկաթուղու տնօրենը վիրավորեց Գագիկ արքային 

Համբարձում Ղանդիլյանը նույնպես Ռուսաստանից էր եկել, երկաթուղու ղեկավար էր աշխատել Աստրախանի մարզում, ապա տեղափոխվել էր Հայաստան՝ տեղը գցելու «գծերից ընկած» երկաթուղային ոլորտը։ Ավելի լավ ստացվեց, քան սպասում էին։ Բայց ոչ անմիջապես և ոչ հեշտությամբ։

Ситуация у ворот Сотка (27 ноября 2020). Гехаркуник - Sputnik Արմենիա
Կկարողանա՞նք արդյոք հաղթահարել արցախյան սինդրոմը, կամ սգո պսակներ՝ դափնեպսակների փոխարեն

Անդրկովկասյան երկաթուղիների երևանյան վարչության (այն ժամանակ այդպես էր կոչվում վարչությունը) անգործությունից հալված երկաթուղային էլիտան սկզբում՝ փորձեց նոր ղեկավարին իրենց ռելսերի վրա դնել և որպես ճնշման կետ ընտրեց Կենտրոնից նշանակվածի՝ հայոց դարավոր ավադույթների չիմացությունը։ Ինչ չկար՝ իրոք չկար, և սկզբում Ղանդիլյանը չէր դիմադրում «լիկբեզ»-ին («գրագիտության» դասերին,–խմբ.)։

․․․ Մաքրման աշխատանքների ամենաթեժ պահին երկաթուղու հայկական հատվածում լարված իրավիճակ ստեղծվեց․ հարյուրավոր վագոններ երկրի այլ շրջաններրում բեռնաթափման էին սպասում։ Եվ ահա, Ղանդիլյանն իր մոտ է կանչում բեռնափոխադրումների պատասխանատուին և ասում․ «Այսպես չի լինի։ Անհապաղ լուծել հարցը և զեկուցել»։

«Գորգի կանչված» ընկերը համաձայնում է, բայց փորձում է իր բացթողումն արդարացնել պատմական հղումներով։

-Դեռ Գագիկ թագավորի ժամանակներից,-բացատրում է նա,-հայերը սովորել են չշտապել․․․ ազգի բնույթն է․․․ ավանդույթների անհաղթահարելիությունը․․․ և այլն, և այլն։

Պայծառ ապագայի գլխավոր թշնամին, կամ ինչպես են պարտված երկրները դուրս եկել ճգնաժամից

Ղանդիլյանը լսում է, զարմանում, բայց լռում է։ Իսկ վագոններն այդ ընթացքում շարունակում են չբեռնաթափված մնալ։ Նորից իր մոտ է կանչում նույն ղեկավարին, և երբ վերջինս նորից սկսում է Գագիկ թագավորի երգը, Ղանդիլյանը չի դիմանում․ «․․․Քո մերն էլ, Գագիկ թագավորինն էլ․․․ Եթե մինչև հինգշաբթի մինչև վերջին վագոնը դատարկված չեղավ, կգնաս Գագիկ թագավորի հետևից։ Հասկացա՞ր»,-հունից դուրս է գալիս Ղանդիլյանը։

Հրահանգը կատարվում է լավագույն ձևով, երկիրը ճիշտ ժամանակին ստանում է անհրաժեշտ վագոնները։ Այսպիսով՝ որոշ դեպքերում խոսքը նույնպես գործ է։

Ի՞նչ կարելի է անել նմանատիպ իրավիճակներում. բացատրել պե՞տք է

Այնուամենայնիվ, մեր իրավիճակում չի կարելի չհամաձայնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։

Հանրային համերաշխությունը երաշխավորելու համար հասարակական գործիչները պետք է զերծ մնան մարդկանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններից, հաշի առնեն բոլոր ենթատեքստերն ու յուրաքանչյուր բառի ու արտահայտությանն փոխաբերական իմաստները։

Վազգեն Մանուկյանը դա հաշվի չառավ։ Նա սխալվեց։ Թե ինչ են անում նման դեպքերում սխալվողները՝ բացատրելու կարիք կա՞։

Կարեն Դեմիրճյանի «Չայկան», կամ ինչպես էին ՀԽՍՀ-ում տեղափոխում բարձրաստիճան հյուրերին

Լրահոս
0