04:43 17 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.48
  • GBP734.61
  • EUR632.67
  • RUB7.06
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
1121 0 0

Այնպես չէ, որ ինչ-որ մեկը դեմ է առաջատար տեխնոլոգիաներին, սակայն Արցախում ծնելիություն աճը արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) միջոցով բարձրացնելու՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությունն ականջ է ծակում։

Առաջինը, ինչի մասին մտածում ես հրահանգի մասին իմանալիս՝ ինչի՞ համար պետք է երեխաներ ունենաս ու նրանց որպես զինվոր մեծացնես, եթե պետությունն այդքան անտաղանդ ձևով է տնօրինում մարդկանց կյանքը պատերազմի ժամանակ։ Վերջին արցախյան պատերազմում 5000 զոհված (որոշ տվյալներով` նույնիսկ ավելի շատ)․ այս թիվը շշմեցնող է, նույնիսկ եթե դա է հաղթանակի գինը։ Իսկ այստեղ ոչ ի հաղթանակ չկա, այլ բոլոր առումներով ամոթալի պարտություն է։

Մարշալ Ժուկովին վերագրում են գեներալ Էյզենհաուերին (որը հետագայում ԱՄՆ նախագահ դարձավ) ուղղված մի արտահայտություն։ Պոստդամի մատույցներում, որտեղ գեներալը զորավարի իր գործերով էր հասել, նա ռուս զինվորների աճյուններով պատված մի դաշտ է տեսել։ Պարզվել է, Ժուկովի հրամանը կատարելիս զինվորները գրոհել են քաղաքը գերմանացիների դաշույնային հարձակման տակ, ու գրեթե բոլորը մահացել են։

Ամերիկացին ցնցվել է այդ տեսարանից ու ասել է. «Ինչի՞ համար էր ձեզ պետք Պոստդամը»։

Ու Ժուկովն իբրև պատասխանել է․ «Ոչինչ, ռուս կանայք էլի կծնեն»։

Մեծ հայրենական պատերազմի ավարտից նույնիսկ կես դար անց մարդկային կորուստների հետևանքները տարածվում էին` ինչպես ջրի մեջ գցած քարից առաջացած օղակները։ Հիշում եմ իմ հետպատերազմյան մանկությունից․ շուրջբոլորը բազմաթիվ կանայք էին, տղամարդիկ` քիչ, երեխաները` էլ ավելի քիչ։ Դպրոցում ավելի շատ ուսուցչուհիներ կային, քան ուսուցիչներ, նույնը` շինհրապարակներում։

Երեխաները շատացան, հանցագործությունները քչացան․ ինչպիսին էր առանց սթափարանների Հայաստանը

Պարահրապարակներում տղաներին միանգամից տանում էին, իսկ ահա աղջիկների հետ պարող աղջիկներ տեսնելը սովորական բան էր։

Մեզ էլ կարող է դա սպառնալ։ Փոքր Հայաստանի ու տարածքի 75 –ը կորցրած էլ ավելի փոքր Արցախի համար հայ հարսնացուներին առանց փեսացու թողնելը նշանակում է մեծ ժողովրդագրական բաց թողնել։ Ինչո՞վ է պետք լրացնել այդ բացը։

Հույսը դնել այն բանի վրա, որ «հայ կանայք էլի կծնեն», դժվար է։ Հնարավոր է և ծնեն, բայց ավելի հավանական է` ոչ թե Արցախում կամ Հայաստանում, այլ շառից–փորձանքից հեռու` այնտեղ, որտեղ ավելի հանգիստ է։

Մի փոքր համեմատական վիճակագրություն։ Հետպատերազմյան Ռուսաստանում տղամարդկանց ու կանանց (30-69 տարեկան) հարաբերակցության մեջ կանայք նախկինի պես գերակշռող են։

Նախորդ տարվա վերջին Հայաստանում 1.383. 231 (46,5 %), տղամարդ կար ու 1.588.588 (53,5) կին։

Ադրբեջանում՝ (նույն ժամանակահատվածում) 5.070.036 (49,5%) կին ու 5.171.343 (50,5%) տղամարդ։ (Տվյալները Google-ի բնակչության հաշվիչից են)։

Տնտեսագետ Արա Գալոյանի տվյալները․ «Պաշտոնական ժողովրդագրությունը վկայում է, որ մեր բնական աճը աստիճանաբար դանդաղում է»։

Տնտեսագետը որպես ապացույց ներկայացնում է վերջին երեք տարվա հունվար-հուլիսի բնական աճի տվյալները։ 2018 թվականին ՝ 4087 մարդ, 2019 թվականին՝ 3579 մարդ, 2020 թվականին՝ 2394 մարդ։

Կկարողանա՞նք արդյոք հաղթահարել արցախյան սինդրոմը, կամ սգո պսակներ՝ դափնեպսակների փոխարեն

«Բայց մենք նախընտրում ենք լռել այդ մասին։ Բոլորս միասին։ Գրեթե», - ամփոփում է Արա Գալոյանը։

Ավելացնեմ, որ դա մինչ պատերազմն էր։

Հիմա խոսենք արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) մասին ու այն մասին, թե ինչ է կարելի դրանից սպասել։ Ժողովրդական լեզվով դրան ասում են «բեղմնավորում սրվակում»։ Ճիշտն ասած՝ դժվար եմ պատկերացնում սրվակում բեղմնավորված արցախցու, բայց խոսքը դրա մասին չէ։

Այդ ճանապարհով բեղմնավորում ստացած պատմության մեջ առաջին երեխան Լուիզա Բրաունն է Մեծ Բրիտանիայից։ Լույս աշխարհ գալու նման եղանակը զարգացնելու համար դրա հեղինակ Ռոբերտ Էդվարդսը Նոբելյան մրցանակ է ստացել։

Հետո ամեն ինչ ավելի հետաքրքիր է ընթացել։ ԽՍՀՄ-ում սրվակից առաջին երեխան (նույնպես աղջիկ, Լենա անունով) 1986 թվականին է ծնվել։ Հասկանալի է, որ արտամարմնային բեղմնավորումը չէր կարող շրջանցել Հայաստանը։ Բայց դժվար է ասել, որ այն շատ է օգնել բնակչության աճի հարցում։ Ինչ չի եղել՝ չի եղել։

Էմբրիոլոգիայի ու մարդու վերարադրողության եվրոպական միության (չկա նման ոչ մի բան հայերենով) տվյալների համաձայն՝ կանանց միայն 33 տոկոսն են հաջողության հասնում այդ գործընթացքում։ Ստացվում է` կարևորը ոչ թե սրվակի մեջ է, այլ ինչ-որ ուրիշ բանի։

Օրինակ, նյութական միջոցներն ու նյութական խթանները ընտանիքին աջակցելու համար։

«Պետք է այնպես անել, որ երկու ու ավելի շատ երեխա ունենալը նորաձև ու հարգարժան լինի, ինչպես սպորտով զբաղվելն է նորաձև դառնում»։

Պայծառ ապագայի գլխավոր թշնամին, կամ ինչպես են պարտված երկրները դուրս եկել ճգնաժամից

Սրանք Պուտինի խոսքերն են Ռուսաստանի ընտանիքների մասին, սակայն Հայաստանի դեպքում էլ են պետքական։

1944 թվականին՝ դեռ պատերազմի ընթացքում հաստատված «Հերոս մայր» կոչման մասին մեզ մոտ կարծես մոռացել են։ Ճիշտ է՝ Հայաստանում նույն հերոսության համար սեփական մեդալն են ստեղծել, սակայն մի քսան հոգի են այն ստացել։ Այդպես ժողովրդագրությունը չես ուղղի։

Այսօր ավելի հազվադեպ են ամուսնանում, ավելի հաճախ են ամուսնալուծվում, իսկ այսպես կոչված «քաղաքացիական ամուսնությունները» նույնպես չեն նպաստում «Հերոս մայր» կոչում ստանալուն. ազատ ընտանիքի արևմտյան մոդելը, որտեղ անհասկանալի շատ բաներ կան, փորձում է հետ մղել ավանդական հայկական մոդելը, որտեղ բազում երեխաներ կան․․․

․․․ «Հիշի՛ր, որդիս, ամուրիների համար ամեն տեղ վատ է, իսկ ամուսնացածների համար՝ միայն տանը», - սիրում է կատակել իմ հարևանուհի Մարո տոտան։ Մայր, տատ, նախատատ։ Նրա մեծ, բարի տանը, որտեղ տպավորիչ թվով երեխաներ, թոռներ ու ծոռներ կային, բոլորի համար լավ է ու նախևառաջ` հարգարժան Մարո տոտայի։ Հակառակ դեպքում նա ավելի քան իննսուն տարի այս աշխարհում չէր մնա։ Հաշվի առեք դա ու երկար ապրեք։

Ըստ թեմայի

Կփոխվե՞ն արդյոք Կոնդի կառավարական առանձնատների բնակիչները
Սիգարները` Երևանից, թառափը՝ Բաքվից. ինչպես էին հայերը զարգացնում փոստային բիզնեսը
Հավատարիմ մնալով սեփական ժողովրդին, կամ թե ինչ կնկարեր Այվազովսկին հայկական գինու շշի վրա
թեգերը:
Արտամարմնային բեղմնավորում, հայ, երեխա, Արցախ

Գլխավոր թեմաներ