01:18 09 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (326)
165450

​Եկեք անկեղծ լինենք։ Մենք՝ հայաստանցիներս, նախանձի մի թեթև զգացում ապրեցինք 2017 թվականին, երբ իմացանք, որ Վրաստանի քաղաքացիներն այսուհետ կարող են ազատորեն՝ առանց վիզայի մտնել Եվրոպա։

Վրացիներին թույլ են տալիս առանց վիզայի մտնել Եվրոպա, մեզ՝ ոչ

Այն ժամանակ Վրաստանի ողջ ղեկավարությունն էր հավաքվել նախագահական պալատում և ուղիղ եթերում հետևում էր, թե ինչպես են Եվրոպական խորհրդարանի պատգամավորները հաստատում այդ բաղձալի որոշումը։ Համաձայնե՛ք, վրացիները հպարտանալու իրավունք ունեն։ Եթե չհաշվենք Բալթյան երկրները, որոնք արդեն Եվրամիության անդամ են, այդ պահին առանց վիզայի Շենգենի գոտի մուտք գործելու արտոնություն ուներ հետխորհրդային պետություններից միայն Մոլդովան։ Ճիշտ է, Մոլդովան՝ ի տարբերություն Վրաստանի, բուն Եվրոպայում է գտնվում, այդ երկրի բնակիչների մի զգալի մաս առանց այդ էլ Ռումինիայի քաղաքացիություն ուներ, այսինքն` ինչ-որ չափով նաև Եվրամիության քաղաքացի էր։ Իսկ Վրաստանն առաջ անցավ նույնիսկ Ուկրաինայից, որի հարցը Եվրախորհրդարանը քննարկեց հենց նույն տարում և նույն արտոնությունը շնորհեց նաև այդ երկրին։

​Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այն ժամանակ իր կայքում գրեց. «Երբ վարդերի հեղափոխությունից հետո 2003 թվականին ես բարձրացրեցի Եվրամիության դրոշը Թբիլիսիի կենտրոնում, ինձ վրա ծիծաղում էին գրեթե բոլորը հետխորհրդային տարածքում, անկեղծ ասեմ՝ նույնիսկ եվրոպացիներից շատերն  էին թաքուն ծիծաղում։ Երբեք մի՛ ծիծաղեք իդեալիստների վրա»։ Իսկ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է. «Եվրապարլամենը փաստորեն ասաց, որ Վրաստանը Եվրոպայի մի մասն է։ Իսկ դա նշանակում է ավելի մեծ բարեկեցություն, ավելի շատ դեմոկրատիա»։ Չեմ ուզում խորանալ Վրաստանում բարեկեցության և դեմոկրատիայի վիճակի մեջ, իմ կարծիքով, մերինից այնքան էլ չի տարբերվում։

Ուղղակի հիշեցնեմ, որ այն ժամանակ մեզ մոտ՝ Հայաստանում, անընդհատ հնչում էր նույն անառարկելի թվացող փաստարկը՝ իսկ քանի՞ կոպեկ արժե առանց վիզայի եվրոպական 25 երկրներ մտնելու իրավունքը, երբ իրենք հող են կորցրել. դուք կուզեի՞ք, որ Հայաստանում և Արցախում էլ նույնը լիներ։ Դրանով վիճաբանությունն ավարտվում էր։  Ցավոք, ստացվեց այնպես, որ մենք մի քանի շաբաթ առաջ հողեր կորցրեցինք՝ առանց փոխարենը որևէ արտոնություն ստանալու։ Նույնիսկ Եվրամիության և Հայաստանի միջև կնքված շրջանակային համաձայնագրում վիզաների վերացման կոնկրետ ժամկետների մասին որևէ խոսք չկա։

Սահակաշվիլիի դասերը, կամ «դու մենակ չես, մենակ չես, մենակ չես»

​Այնինչ ակնհայտ է, որ եթե համեմատենք Հայաստանն ու Վրաստանը, այսպես ասենք՝ վիզայազերծման տեսակետից, կհամոզվենք, որ մեր երկու երկրների միջև տարբերություն չկա, կամ լավ, եթե ուզում եք՝ գրեթե չկա։ Տեսե՛ք։ Չորս խումբ պահանջներ են ներկայացվում այն երկրին, որին Եվրոպան պատրաստ է տրամադրել մուտքի լրիվ ազատական ռեժիմ։ Առաջին՝ փաստաթղթերի անվտանգություն, ներառյալ կենսաչափական անձնագրեր։ Էստեղ խնդիր չկա՝ չեմ կարող հաստատ պնդել, բայց, իմ կարծիքով, այժմ արդեն հայաստանցիների գերակշիռ մասը կենսաչափական անձնագիր ունի։​

Եվրոպական պահանջների երկրորդ խումբը վերաբերում է անօրինական ներգաղթին և, այսպես կոչված, ռեադմիսիային՝ հետընդունմանը։ Մեր քաղաքացիների հետընդունման մասին համաձայնագիրը Եվրամիության հետ դեռ տարիներ առաջ ենք ստորագրել, իսկ ինչ վերաբերում է Հայաստանի և Վրաստանի՝ Եվրամիության տարածքում ապօրինաբար գտնվող քաղաքացիներին, խիստ կասկածում եմ, որ այստեղ մեծ տարբերություն կա։

​Պահանջների երրորդ խումբը՝ հանրային անվտանգություն և կարգուկանոն։ Համաձայնե՛ք, այնուամենայնիվ մեր մայրաքաղաքը տարբեր միջազգային կազմակերպությունների գնահատմամբ աշխարհի ամենաանվտանգ բնակավայրերից մեկն է։ Այնպես որ, էստեղ էլ խնդիր չկա։ Եվ վերջապես, պահանջների չորրորդ խումբը՝ արտաքին հարաբերություններ և  հիմնարար իրավունքներ։ Արտաքին հարաբերություններում պրոբլեմ չունենք՝ չհաշված Ադրբեջանն ու Թուրքիան։

Ղարաբաղյան շարժում, 1-ին նախագահի կանխատեսում, Արցախի «առևտուր». հայերի բուռն փետրվարները

​Ինչևէ։ Հիմա գիտե՞ք` ինչ եմ մտածում՝ հայի խելք։ Ախր ժամանակին կարող էինք շատ հանգիստ Վրաստանի քաղաքացիություն ստանալ։ Չե՞ք հիշում՝ մի քանի տարի առաջ, երբ Միխեիլ Սահակաշվիլին հեռանում էր, իր պաշտոնավարման վերջին օրերին ասաց՝ ով ուզում է, թող գա նախագահական, բոլորին Վրաստանի քաղաքացիություն եմ շնորհում։ Հիմարություն արեցինք, ալարեցինք գնացք նստել ու հասնել Թբիլիսի։ Ի՞նչ արած, մենք՝ հայերս, էդպիսին ենք, գիտակցում ենք, որ պիտի գնացք նստենք միայն այն ժամանակ, երբ մեր գնացքն արդեն…

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (326)

Ըստ թեմայի

Ո՞վ կփոխարինի Մերկելին, կամ Արմին Լաշետ՝ համակրանք փախստականների ու Ռուսաստանի հանդեպ
«Ստան» ածանցը նշանակում է` ասիական երկիր ենք. ինչու են երկրները փոխում իրենց անունները
ԽՍՀՄ վերջին քաղաքացին. ինչպես Կրիկալյովի աշխատավարձը վերածվեց մի կիլո երշիկի
թեգերը:
Եվրոպա, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ, Հայաստան, Վրաստանի Հանրապետություն, Վիզա

Գլխավոր թեմաներ