00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանական նավթն ու հայկական ոսկին. ինչպես տապալեցին Մոսադեղի կառավարությունը

© AP PhotoТанк во дворе тегеранского радио во время переворота, свергнувшего Мохаммеда Мосаддыка и его правительство (19 августа 1953). Тегеран
Танк во дворе тегеранского радио во время переворота, свергнувшего Мохаммеда Мосаддыка и его правительство (19 августа 1953). Тегеран - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2021
Բաժանորդագրվել
Այս կամ այն երկրի ռեսուրսները մշտապես խոշոր տերությունների տեսադաշտում են, և նրանք հաճախ քաղաքական ռեժիմների փոփոխություն են անում հարստությանը տիրանալու համար։ Այդ համատեքստում Sputnik Արմենիայի սյունակագիրը զուգահեռներ է անցկացնում Իրանի և Հայաստանի միջև։

Զբոսաշրջային ուղեցույցում ասվում է. «Գրեթե բոլոր իրանահայերը (մինչև 300 հազար մարդ. Ս. Բ.) եղել են Երևանում»: Ամեն տարի ոչ պակաս թվով հայեր էլ այցելում են Իրան, որի հետ հարաբերությունները ոչ թե դրացիական են, այլ բարիդրացիական։

Московский многонациональный праздник АБРИКОС-2018 - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2021
«Հայի բախտ». ինչպես ազատվել կորսված հայրենիքի սինդրոմից

«Իրանը հայերի համար անվտանգ երկիր է, որտեղ այդ հնագույն ժողովրդի ներկայացուցիչների համար երբեք խնդիրներ չեն առաջանում»,-կարելի է կարդալ Իրանի մասին քաղաքական բառարանում, և դա իրոք այդպես է։

Մինչդեռ անվտանգության խնդիրներ բազմաթիվ անգամ են ծագել հենց Իրանի համար, և եթե մի քիչ ավելի ուշադիր նայենք, ապա աչք են զարնում Հայաստանի հետ պատմական նմանությունները։

Իրանը հարուստ է նավթով, որը երկրի եկամուտների հիմնական աղբյուրներից մեկն է եղել և մնում։ Հայաստանում շատ կա ոսկի, մոլիբդեն և այլ գունավոր մետաղներ։ Մենք նույնպես դրանք վաճառում ենք այլ երկրների և դրա դիմաց մեծ գումարներ ենք ստանում։ Թե՛ այնտեղ՝ Իրանում, թե՛ այստեղ՝ Հայաստանում, հասկանում են, որ այդպիսի հանքավայրերը քաղցր պատառ են, որից մեծ տերությունները կցանկանային ոչ թե մի կտոր կծել, այլ ամբողջությամբ ունենալ իրենց գրպանում, սակայն ոչ բոլոր կառավարություններն են պատրաստ համաձայնել դրան։ Այդ դեպքում նրանց տապալում են։

Այստեղից դառնանք այն պատմությանը, թե ինչպես և ինչու հեռավոր 1953թ․-ին հեռացրին Իրանի վարչապետ Մոհամմադ Մոսադեղին։

Հայերն աղմուկ կբարձրացնեին, իսկ ամերիկացիներն ուրախ են. ամերիկյան իմպիչմենտի դասերը

Երկու խոսք նրա մասին․ «Մոսադեղը չափահաս դարձավ այն դարաշրջանում, երբ հայտնաբերվեց, որ Իրանը անհավանական հարուստ ռեսուրսներ ունի, բայց նախքան իրանցիները կհասցնեին օգտվել դրանից, օտարերկրացիները խլեցին այն»,-նկատում է Սթիվեն Քինզերն իր «Եղբայրներ․ Ջոն Ֆոսթեր Դալեսը, Ալլեն Դալեսը և նրանց գաղտնի համաշխարհային պատերազմը» գրքում։

Совместные учения армянских и карабахских ВС - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2021
Ադրբեջանական տանկի մարտկոց Սերժ Սարգսյանից, կամ ինչի մասին չպետք է մոռանան հայերը

Եղբայրներից մեկը ԱՄՆ պետքարտուղարն էր, մյուսը՝ նույն Ամերիկայի ԿՀՎ-ի տնօրենը, երկուսն էլ` նավթային գործարքի ակտիվ մասնակիցներ։

Դալեսները հավատում էին, որ ամերիկյան ապագան միշտ ավելի լավը կլինի, քան անցյալը։ Իրանի պատմությունը Մոսադեղին սովորեցրել էր, որ այդ ամենը դատարկ բան է։

Դալեսները հավատում էին, որ աղքատ երկրները կարող են առաջընթաց ունենալ միայն կողմնակի օգնության շնորհիվ։ Մոսադեղին տանջում էր այն, որ իր երկիրն օտարերկրյա իշխանության է ենթարկվում, նա ատում էր այն, ինչ այդ իշխանությունն արել էր Իրանի հետ։

Երբ 1951թ․-ի գարնանը նա վարչապետ դարձավ, Մեջլիսը միաձայն քվեարկեց նավթարդյունաբերության ազգայնացման օգտին։ Դա վարչապետին հերոս դարձրեց միլիոնավոր իրանցիների աչքում, որոնք զգացին, որ հիմա կարող են ինքնուրույն տիրապետել ազգային հարստությանը։

​Ղարաբաղյան շարժում, 1-ին նախագահի կանխատեսում, Արցախի «առևտուր». հայերի բուռն փետրվարները

1952թ․-ին Իրանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ։ Ամերիկացիները փորձեցին հարթել հարաբերությունները, բայց ոչինչ չստացվեց։ Արևմուտքի համար պարզ դարձավ, որ Մոսադեղին պետք է տապալել։ Տապալման գործը, ինչպես միշտ, ստանձնեցին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները։ 1953թ․-ի գարնանը տապալման ծրագիրը պատրաստ էր, ԿՀՎ-ն գործողությունը հունահռոմեական ոճով կնքեց «Այաքս» (ակամա մտաբերում ես հայկական «Էրատո» կանանց ջոկատը), անգլիական հետախուզությունը՝ SIS-ը, ավելի պրոզաիկ ծածկանուն տվեց՝ «Boot», այսինքն՝ «քացով հետևին», իրանցի սպաներին և պետծառայողներին կաշառելու համար 19 միլիոն դոլար հատկացրին, և գործը սկսվեց։

Выступление единого оппозиционного кандидата в премьер-министры Вазгена Манукяна во время митинга оппозиции с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.01.2021
«Ես ձեզ որտեղի՞ց Ղարաբաղ տամ», կամ ինչ է լինում, երբ «սայթաքում է» պետական գործչի լեզուն

Հասկանալի է, որ ընտրվեց նաև տապալված Մոսադեղին փոխարինող թեկնածուն՝ նրա կողմից 1951թ․-ին հեռացված Իրանի նախկին ներքին գործերի նախարար, գեներալ Ֆազլոլլա Զահեդին։

Բայց առաջին հացը կուտ գնաց։ Վարչապետի թիկնազորն իսկույն ևեթ ձերբակալեց այն գնդապետին, որը Մոսադեղին հանձնեց նրա պաշտոնանկության մասին շահի հրամանը։ Իսկ Մոսադեղը գործի գցեց անձամբ շահին գահընկեց անելու մեխանիզմը։ Բայց Մոհամմադ Ռեզա Փահլավին իր գեղեցկուհու հետ արդեն Հռոմում էր, Զահեդին փախավ, փողոցները լցվեցին վարչապետին աջակցող և հետևաբար շահին դեմ տրամադրված ժողովրդով։ Ձերբակալեցին շահի թիկնազորի հրամանատարին և էլի շատ մարդու։ Ում պետք էր։ Կարճ ասած՝ Մոսադեղի տապալումը ձախողվեց։

Իսկ հետո տեղի ունեցավ այն, ինչ հաճախ է տեղի ունենում այն մարդկանց հետ, որոնց թվում է, թե վերահսկում են իրավիճակը։ Մոսադեղին թվում էր։ Նա թուլացավ, Դալլես եղբայրներն իրենց անգլիացի գործընկերների հետ, հակառակը, լարվեցին, վճարեցին (հուսով եմ՝ հիշում եք այն 19 միլիոն դոլարը) վարչապետի պաշտպանների և շահի կողմնակիցների միջև բախումների համար, կռիվներ սկսվեցին, և բոլորը սկսեցին նայել բանակին։

Չցանկանալով երկիրը պատերազմի մեջ ներքաշել` Մոսադեղը հրաժարվեց գործի դնել զորքը։ Հետո Թեհրան մտան վարչապետի վաշտերը, և կարճատև կռիվներից հետո Մոսադեղի կառավարությունը տապալվեց։

Мэр Еревана Айк Марутян в ожидании гостей перед церемонией инаугурации (13 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2021
Սիգարները` Երևանից, թառափը՝ Բաքվից. ինչպես էին հայերը զարգացնում փոստային բիզնեսը

Շատ արագ վերականգնեցին Լոնդոնի հետ դիվանագիտական հարաբերությունները, ստեղծեցին անգլո-իրանական British Petroleum Company նավթային ընկերությունը, սև ոսկին սկսեց հոսել ուր պետք է և որքան պետք է (Ամերիկան էլ անմասն չմնաց), իսկ Մոսադեղին ձերբակալեցին, երեք տարով բանտ նստեցրին, ապա մնացած ամբողջ կյանքի համար ուղարկեցին տնային կալանքի սեփական կալվածքում։

․․․ Կյանքը շարունակվում է։ Իրանն այսօր սեփական նավթով պահում է իրեն, վաճառում է ում ուզում է, որքան ուզում է և ինչ գնով ուզում է։

Հայաստանն արդեն որերորդ տարին է՝ չի կարողանում գլուխ հանել իր ոսկե Ամուլսարից, որը, պարզվում է, այնքան էլ իրենը չէ։ Եվ մինչ այս, մինչ այն, նոր տերեր են հայտնվել նաև Հայաստանի ամենամեծ հանքավայրում՝ Սոթքում։ Պայքարը շարունակվում է․․․

Լրահոս
0