00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ամենաշատն ահաբեկիչներից ենք վախենում»․ սահմանամերձ Ներքին Հանդի մասին ուղղակի մոռացել են

© Sputnik / Aram NersesyanЖительница села Неркин Ханд в Сюникской области Гюльнара Оромсимян с сыном на фоне своего домика
Жительница села Неркин Ханд в Сюникской области Гюльнара Оромсимян с сыном на фоне своего домика - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2021
Բաժանորդագրվել
Վերջին 30 տարում գյուղի բնակիչները հիմնականում ինքնուրույն են լուծել իրենց խնդիրները, բայց հիմա անվտանգության հարցն առանց պետության օգնության լուծել չեն կարող։

Դավիթ Գալստյան, Sputnik Արմենիա

Սահմանամերձ Ներքին Հանդ գյուղը, որը Կապան խոշորացված համայնքի կազմում է, գտնվում է Սյունիքի մարզի հարավ-արևելքում։ Գյուղն ընդամեն մի քանի տասնյակ բնակիչ ունի։ Զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ և մեղվապահությամբ։ Ներքին Հանդը հայտնի է նաև նրանով, որ գտնվում է «Սոսու պուրակ» արգելավայրի անմիջական հարևանությամբ։

Դիվերսանտները կարող են գյուղ ներթափանցել

Պատերազմից հետո սահմանները մոտեցել են Ներքին Հանդին և հիմա անցնում են գյուղից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Եվ չնայած Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները տեղակայված են անմիջապես ադրբեջանցիների դիրքերի դիմաց, գյուղի բնակիչներն ամեն դեպքում մի աչքը բաց են քնում։

© Sputnik / Aram NersesyanՆերքին Հանդ
«Ամենաշատն ահաբեկիչներից ենք վախենում»․ սահմանամերձ Ներքին Հանդի մասին ուղղակի մոռացել են - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2021
Ներքին Հանդ

«Զորքը կա, բայց էնպես չի, որ անվտանգությունն ապահովված է։ Դե, մտնելը (դիվերսանտների) միշտ էլ սպասում ենք։ Բայց ընդհանուր առմամբ այս պահին խաղաղ է»,- Sputnik Արմենիային ասաց գյուղապետ Խաչիկ Բաղդասարյանը։

Մի քանի անգամ նաև կրակահերթ է հնչել, բայց գյուղի վրա չեն կրակել։ Վերջին անգամ նման բան տեղի է ունեցել մոտ 10 օր առաջ (զրույցի պահից՝ խմբ․)։

© Sputnik / Aram NersesyanԽաչիկ Բաղդասարյան
«Ամենաշատն ահաբեկիչներից ենք վախենում»․ սահմանամերձ Ներքին Հանդի մասին ուղղակի մոռացել են - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2021
Խաչիկ Բաղդասարյան

Երեխաները, ինչպես միշտ, դուրս են գալիս բակ, խաղում են, բայց մեկ է` մեծերն անհանգստանում են նրանց համար. ով գիտի` ինչ կարող է պատահել։

Իր չորս անչափահասների համար անհանգստանում է նաև գյուղի բնակիչ Գյուլնարա Հոռոմսիմյանը։

Եղել է, որ գյուղացին վիրավորվել է. ինչպես էին ապրում հայ–թուրքական սահմանին 90–ականներին

«Ահուդողով ենք քնում` հեսա կգան, հեսա կհարձակվեն։ Ես ջհանդամ՝ լավ-վատ ապրել եմ, էս երեխեքին բան չպատահի։ Վախը կա, էնպես չի, որ մենակ իմ մեջ, բոլորն են վախենում։ Ամենաշատը ահաբեկիչներից ենք վախենում։ Երեխեքին թույլ չեմ տալիս, որ անգամ անտառ մտնեն, ընդհանրապես թույլ չեմ տալիս` հեռու գնան։ Որ միշտ աչքիս առաջ լինեն»,-ասում է Գյուլնարան։

© Sputnik / Aram NersesyanԳյուլնարա Հոռոմսիմյան
«Ամենաշատն ահաբեկիչներից ենք վախենում»․ սահմանամերձ Ներքին Հանդի մասին ուղղակի մոռացել են - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2021
Գյուլնարա Հոռոմսիմյան

Հետո ավելացնում է` ոչ մի երաշխիք չկա, որ ամեն ինչ հանգիստ կլինի։ , Խոստովանում է, որ մահից ավելի քիչ է վախենում, քան գերի ընկնելուց։

«Ավելի լավ է` խփեն, քան գերի ընկնենք։ Ամենավատ բանը դա է։ Տեսնում ենք, էլի, հեռուստացույցով ցույց են տալիս, մարդիկ աչքի տեսածով ասում են (գերիների հանդեպ վերաբերմունքի մասին)»,-հոգոց է հանում Գյուլնարան։

Գյուղի մեկ այլ բնակիչ՝ Նվերը, արիությունը չի կորցնում, իրավիճակին էլ ավելի հանգիստ է նայում։ Ցույց տալով մոտակա բլուրը` ասում է, որ առաջ այդտեղ հայեր էին կանգնած, իսկ հիմա՝ ադրբեջանցիներ։

Հարցին, թե կրակոցներ լսվո՞ւմ են, պատասխանում է` հազվադեպ։ Գյուղի վրա չեն կրակում, այնպես որ «էդ հեչ»։ Նրա երեխաները դպրոց են գնում, հանգիստ է, բայց եթե մի բան լինի, պատրաստ է զենք վերցնել։

Կորած կենդանիները

Նվերն անասնապահությամբ է զբաղվում, կովեր ունի, խոզեր ու հավեր։ Նախկինում կենդանիներն արածում էին այնտեղ, որտեղ հիմա տեղավորվել են ադրբեջանցիները։ Հիմա ստիպված են անասուններին ուրիշ տեղ են տանում։

© Sputnik / Aram NersesyanՆվերը
«Ամենաշատն ահաբեկիչներից ենք վախենում»․ սահմանամերձ Ներքին Հանդի մասին ուղղակի մոռացել են - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2021
Նվերը

«Այնտեղ (ադրբեջանցիների զբաղեցրած տարածքում) հողը շատ լավն էր։ Կովսականում մարդիկ հող էին մշակում, գնում էինք, էժանով ցորեն, գարի էինք բերում։ Ձեռ էր տալիս, էլի, մի բան մնում էր։ Հիմա ոչ մի բան չի մնա»,-ասում է Նվերը։

Մի քանի օր առաջ սահմանից ոչ հեռու, բայց հայերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում նա իր խոզերից մեկին գտել է սատկած։ Հղի կենդանուն սպանել էին։ Ով է արել՝ Նվերը չգիտի, կարող է միայն կռահել։

«Ադրբեջանցիները կարող էին խոզիս խփել, որ բնակիչների ու մեր տղերքի միջև կոնֆլիկտ առաջացնեն։ Բայց ես հո չեմ մտածում, որ մերոնք են խփել։ Դե, խոզին խփել-խփել են, ջայնամ, կարևորը, որ մարդ չխփեն։ 5-6 հազար զոհ տվինք, հիմա մի խոզի համար նստելու եմ, դարդ անե՞մ»,-ասում է նա։

Առաջ գյուղացիները հանգիստ բաց էին թողնում կենդանիներին՝ չմտածելով նրանց ապահովության մասին։ Հիմա ստիպված են «սիրուն, կուլտուրական հացը կապել» ու անասուններին տանել արոտավայր։ Երեկոյան հետ են բերում։

© Sputnik / Aram NersesyanՆերքին Հանդի բնակիչներ
«Ամենաշատն ահաբեկիչներից ենք վախենում»․ սահմանամերձ Ներքին Հանդի մասին ուղղակի մոռացել են - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2021
Ներքին Հանդի բնակիչներ

Գյուղապետ Խաչիկ Բաղդասարյանը մեզ պատմեց, որ ներկայիս սահմանագծի վրա մոտ 40 հա վարելահող է մնացել, իսկ դրանք օգտագործելու փորձի դեպքում անվտանգության մասին խոսք չկա։ Բացի այդ, մյուս կողմում են մնացել հիմնական վարելահողերը։

«Հիմա ուրիշ արոտավայրեր կան, բայց երբ խոտհարքի ժամանակը գա, երբ ձմռան համար պիտի խոտ պահենք, խնդիր կառաջանա, թե այդ ընթացքում անասուններին որտեղ տանենք արոտի»,-բացատրում է Բաղդասարյանը։

Նրա խոսքով` անվտանգությունն ապահովելու համար ցանկալի կլիներ սահմանագիծը փշալարով պատել, որպեսզի մարդիկ իմանան, թե որ գծից անցնել չի կարելի։ Գյուղապետը հուսով է, որ լարման տակ աշխատող ցանկապատների շինարարության ծրագիրն այստեղ էլ կհասնի։

Հիմա նա փնտրում է խոզին, որը մի քանի օր առաջ է կորել։

«Մեծ խոզ ունեի, արդեն հինգ օր է՝ չկա։ Անգամ չգիտեմ՝ մյուս կողմն անցել է, թե չէ։ Փնտրում եմ։ Եթե չգտնեմ, ուրեմն մոլորվել էր»,-ծիծաղում է նա։

Սոցիալական խնդիրներ

Գյուղատնտեսությունը գյուղի բնակիչների հիմնական զբաղմունքն է։ Գյուլնարա Հոռոմսիմյանի խոսքով՝ գյուղում փաստացի անհնար է այլ աշխատանք գտնել։ Տնամերձ տնտեսությունից նա ընդամենը երկու մեղվափեթակ ունի։ Ոչ մեծ տնակում նա մենակ է մեծացնում չորս երեխաներին։

© Sputnik / Aram NersesyanԳյուլնարա Հոռոմսիմյան
«Ամենաշատն ահաբեկիչներից ենք վախենում»․ սահմանամերձ Ներքին Հանդի մասին ուղղակի մոռացել են - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2021
Գյուլնարա Հոռոմսիմյան

Կինը հիմնական աշխատանք չունի, ապրում է 42 հազար դրամ նպաստով, մեկ–մեկ էլ կողքից է գումար աշխատում։ Օրինակ՝ պատերազմի ժամանակ զինվորների համար ուտելիք էր պատրաստում։

Հայկական սահմանամերձ տարածք. Ներքին Խնձորեսկում չգիտեն` որն է այժմ սահմանը. տեսանյութ

«Գյուղում աշխատանք չկա, որ երեխեքին ինչ-որ կերպ պահենք։ Նրանցից երեքն ապագա զինվոր են, մեծս մյուս տարի բանակ կգնա։ Երկրորդը 14 տարեկան է, երրորդը՝ 11։ Աղջիկս էլ շուտով 18 կդառնա։ Պիտի պահեմ-մեծացնեմ»,-ասում է Գյուլնարան։

© Sputnik / Aram NersesyanԳյուլնարա Հոռոմսիմյանի որդին
«Ամենաշատն ահաբեկիչներից ենք վախենում»․ սահմանամերձ Ներքին Հանդի մասին ուղղակի մոռացել են - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2021
Գյուլնարա Հոռոմսիմյանի որդին

Գյուղի բնակիչները դժգոհ են, որ իշխանությունները նրանց վրա ուշադրություն չեն դարձնում։ Մյուս սահմանամերձ գյուղերի խնդիրների մասին շատ է խոսվում, իսկ Ներքին Հանդի մասին, թվում է, բոլորը մոռացել են։ Գյուղի մասին չեն հիշել ո՛չ նախորդ 20 տարիների ընթացքում, երբ ադրբեջանցիները հեռու էին, ո՛չ էլ հիմա։ Երկրի, անգամ մարզի ղեկավարությունը Աստծուց մոռացված այս վայրում չի երևում։

Դեռ առաջին Արցախյան պատերազմից հետո իշխանությունները խոստացել էին, բայց այդպես էլ չեն վերանորոգել ռմբակոծություններից տուժած տները։

© Sputnik / Aram NersesyanՆերքին Հանդ
«Ամենաշատն ահաբեկիչներից ենք վախենում»․ սահմանամերձ Ներքին Հանդի մասին ուղղակի մոռացել են - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2021
Ներքին Հանդ

Տեղի բնակիչների խոսքով՝ անգամ պատերազմի ժամանակ, երբ մաքրում էին Ծավ գյուղ տանող ճանապարհ (Կապան-Շիկահող-Մեղրի ավտոմայրուղի), ձյուն մաքրող մեքենաները հիմնական ճանապարհից դեպի գյուղ անգամ չէին իջնում։ Եվ դա այն դեպքում, որ այստեղ նույնպես պաշտպանական գիծ էր անցնում։

© Sputnik / Aram NersesyanՆերքին Հանդ
«Ամենաշատն ահաբեկիչներից ենք վախենում»․ սահմանամերձ Ներքին Հանդի մասին ուղղակի մոռացել են - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2021
Ներքին Հանդ

Գյուղ գնացող տրանսպորտ չկա, իսկ տաքսիով Կապան հասնելու համար պետք է 6-7 հազար դրամ ծախսեն։ Բնակիչները խնդրում են գյուղի դպրոցի համար գոնե մեկ ավտոբուս կամ միկրոավտոբուս տրամադրել, որ եթե հանկարծ կրակոցներ սկսվեն, կարողանան անհապաղ տարհանել կանանց ու երեխաներին։

«Աստված չանի, եթե մի բան լինի, ես չեմ իմանա՝ երեխեքիս գյուղից դուրս հանե՞մ, թե՞ վազեմ սահմանը պաշտպանելու»,-ասում է տեղի բնակիչներից մեկը։

Հիշեցնենք` պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի որոշ շրջաններ։ Դրանից հետո սկսվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հստակեցման գործընթացը, ինչի հետևանքով մի շարք խնդիրներ ի հայտ եկան Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում։

Հայերն ու ադրբեջանցիներն իրարից 2–3 մետրի վրա են. Ճակատենը զրկվել է ալեհավաք աշտարակից

Իրավիճակը հատկապես սրվեց Կապան-Գորիս ավտոճանապարհի մի հատվածի, ինչպես նաև մի շարք գյուղերի պատճառով` ներառյալ Ճակատեն, Դավիթ Բեկ, Որոտան, Շուռնուխ, Ներքին Խնձորեսկ գյուղերը։

Լրահոս
0