00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:06
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:24
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի

© Sputnik / Игорь Зарембо / Անցնել մեդիապահոցРабота погранперехода "Мамоново-Гжехотки" в Калининградской области
Работа погранперехода Мамоново-Гжехотки в Калининградской области - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2021
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Այս անվերջ թվացող կորոնավիրուսային ժամանակաշրջանում որոշ պետություններ, ընկերություններ և նույնիսկ անհատ մարդիկ սկսել են ակտիվորեն առաջ տանել երկրորդ՝ պատվաստման անձնագրի անհրաժեշտության հարցը։
Անձնագրերը ոչ միայն չեն վերանում, այլև ավելի ու ավելի ակտիվ է շրջանառվում պատվաստման անձնագրերի գաղափարը

Երևի բացատրելու կարիք չկա. պատվաստման անձնագիրը այն փաստաթուղթն է, որտեղ նշվում է, թե ինչ պատվաստումներ եք ունեցել, ինչի դեմ և այլն։ Իմաստն այն է, որ պատվաստման այդ անձնագիրն ունենալով դուք դառնում եք, այսպես ասած, «ազատ քաղաքացի», կարող եք անարգել գնալ բոլոր այն երկրները, որոնք ճանաչում են այդ փաստաթուղթը, և հայրենիք վերադառնալիս հարազատ իշխանությունները չեն պահանջում, որ դուք երկշաբաթյա կարանտին անցնեք։

Вакцинация против COVID-19 - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2021
Հայաստանը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ 3 պատվաստանյութի ձեռքբերմանը. նախարար

​Պատվաստման անձնագրերի ամենամեծ ջատագովն են հույները, և դա ամենևին զարմանալի չէ։ Հունաստանի համախառն ներքին արդյունքի 20 տոկոսը, այսինքն՝ մեկ հինգերորդը, գոյանում է զբոսաշրջությունից, իսկ այդ երկրում գործող հյուրանոցների և ռեստորանների տերերը փաստում են՝ եթե այս ամառ էլ տուրիստներ չեկան, պարզապես կփակվեն ընդմիշտ։

Ճիշտ է, պատվաստման անձնագրերի հակառակորդներն էլ իրենց ծանրակշիռ փաստարկներն ունեն։ Նախ, ասում են, սա մարդու իրավունքների խախտում է՝ որևէ մեկին թույլ չի տրված քաղաքացուց լրացուցիչ անձնագիր պահանջել։ Եվ երկրորդ՝ ասենք, սկզբից նման փաստաթղթեր կպահանջեն միայն պետությունները, բայց արդյոք բանը նրան չի՞ հասնի, որ օրերից մի օր մենք նաև առանձին սուպերմարկետների և ռեստորանների դռներին չենք տեսնի «Մուտքը՝ միայն պատվաստման անձնագրերով» գրությունը։ Չէ՞ որ պետությունն այս դեպքում անզոր է, քանզի յուրաքանչյուր սուպերմարկետ իրավունք ունի ինքնուրույն որոշելու, թե ով և ինչ պայմաններով կարող է օգտվել տվյալ առևտրի օբյեկտի ծառայությունից։

​Ախ, այդ անձնագրերը։ Չէ՞ որ եղել են ժամանակներ, երբ ընդհանրապես որևէ անձնագիր չի եղել։ Թույլ տվեք ներկայացնել անձնագրի, այսպես ասած, համառոտ պատմությունը։ ​

Հրապարակվել է աշխարհի ամենագրավիչ անձնագրերի վարկանշային ցանկը

Իրականում սկզբում բոլորովին այնպես չէր, ինչպես հիմա, երբ օտար երկիր ժամանելիս անձնագիրը սահմանապահին ես մեկնում ու սրտատրոփ սպասում՝ հո ինչ-որ թերություն չի՞ գտնի ու ասի՝ ձեր փաստաթղթի ժամկետը մի ամսից լրանում է, իրավունք չունեք մտնելու մեր երկիր։ Ընդհակառակը, այն ժամանակ, երբ սկսեցին շրջանառվել առաջին անձնագրերը, դրանք արտոնություն էին, որը տրվում էր ընտրյալներին և նշանակում էր մի բան՝ այս փաստաթուղթը ցույց տվողին հանկարծ բան չասեք, չխոչընդոտեք, այլ ամեն կերպ աջակցեք, նա կարևոր մարդ է, որը կապեր ունի վերևներում՝ դրա համար էլ կարողացել է անձնագիր ձեռք բերել։

​Հետո անձնագրերը սկսեցին տարածում ստանալ և դարձան սոցիալական և տնտեսական ճնշում բանեցնելու միջոց։

Ֆրանսիայում, օրինակ, արդեն անձնագիր էր պահանջվում նույնիսկ մի քաղաքից մյուսը գնալու համար։ Չունեիր անձնագիր՝ չէիր կարող ազատ տեղաշարժվել։ Այսինքն, անձնագիրը զսպող, խանգարող հանգամանքի վերածվեց։ Եվ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Երրորդն ի վերջո անվանեց անձնագիրը դեսպոտիկ գյուտ ու 1860 թվականին վերացրեց անձնագրային համակարգն ընդհանրապես։ Այլ երկրներում էլ սկսեցին նույնն անել կամ առնվազն չէին պահպանում սահմանված կանոնները։

Նախանցած դարի վերջին՝ 1890-ական թվականներին, դուք կարող էիք հանգիստ մտնել Ամերիկա՝ առանց անձնագրի։ Հարավային Ամերիկայի որոշ երկրներ նույնիսկ իրենց սահմանադրություններում ամրագրեցին, որ քաղաքացին պարտավոր չէ անձնագիր ունենալ՝ ազատորեն տեղաշարժվելու համար։ Եվ այնպես ստացվեց, որ քսաներորդ դարի սկզբին աշխարհում ընդամենը հատուկենտ երկրներ էին անձնագիր պահանջում սահմանին։ Դրանց թիվը կարելի էր մատների վրա հաշվել։ Մի պահ թվաց, թե անձնագրերն ուր որ է ընդհանրապես կվերանան աշխարհի երեսից։ Բա ինչո՞ւ այդպես չեղավ։ Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով։

Очередь - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2020
Մի շտապեք փոխել անձնագիրը. ժամկետանցները ՀՀ–ում կարող են օգտագործվել ևս մեկ տարի

Սկսվեցին կռիվները, սպառնալիքի տակ հայտնվեց պետությունների անվտանգությունը, իշխանությունները սկսեցին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իրենց անվտանգությունը պաշտպանելու համար, սահմանները, բնականաբար, փակվեցին, և առանց անձնագրերի աշխարհի հեռանկարը պարզապես հօդս ցնդեց հաշված տարիների ընթացքում։ Իսկ երբ պատերազմը վերջապես ավարտվեց, վերահսկողության խիստ միջոցները պահպանվեցին։

​Մոտ հարյուր տարի առաջ՝ 1920 թվականին, Ազգերի նորաստեղծ լիգան համաժողով հրավիրեց, որը նվիրված էր անձնագրային համակարգին։ Փաստորեն հենց այն ժամանակ որոշվեց, որ բոլոր պետությունների անձնագրերը պետք է ունենան որոշակի ընդհանուր չափանիշներ՝ չափսը՝ 15 ու կես սանտիմետրը 10 ու կես սանտիմետրի վրա, էջերի թիվը՝ 32, շապիկը՝ ստվարաթղթից, լուսանկարն էլ՝ պարտադիր։

​Ինչևէ, եթե չլինեին համաշխարհային պատերազմները, միգուցե այսօր չլիներ նաև անձնագրային համակարգը։

Բայց պատմությունը եթե-ներ չի ճանաչում, իսկ քաղաքացուց պահանջվող անձնագրերի թիվը կարող է աճել ու աճել։

Լրահոս
0