00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավթյանը՝ Գասպարյանի փոխարեն․ Փաշինյանի ինչի՞ն է պետք ԳՇ հին-նոր պետը

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян встретился с участниками оперативного сбора руководящего состава ВС Армении (25 марта 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян встретился с участниками оперативного сбора руководящего состава ВС Армении (25 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
Բաժանորդագրվել
Որոշ գործող և պաշտոնաթող գեներալներ խիստ ոչ միանշանակ ընդունեցին Արտակ Դավթյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնին վերադարձնելու` վարչապետի առաջարկը։ Ի՞նչ կա այս նշանակման հետևում։

Հայաստանի իշխանությունները ստիպված չեղան երկար ժամանակ փոխարինող փնտրել ԳՇ պետի պաշտոնից ազատված Օնիկ Գասպարյանի համար։ Ամեն ինչ մտածված էր։ Եվ այսպես, ԳՇ ղեկավարումը կրկին վստահված է Արտակ Դավթյանին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ նախագահին է ուղարկել համապատասխան միջնորդությունը։ Հիմքեր չկան կասկածելու, թե Արմեն Սարգսյանը չի ստորագրի հրամանագիրը։

Давид Арутюнов - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
ՌԱԴԻՈ
Ինչո՞ւ է վարչապետն ընտրել Արտակ Դավթյանին. ռազմական մեկնաբանը խոսել է պատճառների մասին

Դավթյանը 2018-2020թթ․ արդեն աշխատել է այդ պաշտոնում։ Նախորդ տարվա հունիսին նա հրաժարական տվեց կորոնավիրուսային սահմանափակումների ժամանակահատվածում որդու հարսանիքի հետ կապված սկանդալից հետո։ Նրա փոխարեն նշանակվեց Օնիկ Գասպարյանը։ Որոշ ժամանակ անց Դավթյանը նշանակվեց ՀՀ ԲՏԱԽ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ և աշխատեց մինչև 2020թ․-ի նոյեմբեր։

Հենց այդ պաշտոնում գտնվելու ընթացքում, Արցախյան պատերազմի թեժ պահին՝ 2020թ․-ի հոկտեմբերին, գեներալը գործուղվեց Սյունիք՝ ՀՀ հարավային մարզի պաշտպանությունը կազմակերպելու։ Այդ ժամանակ ադրբեջանական բանակն արդեն գրեթե մոտեցել էր Սյունիքին, հակառակորդի հրետանին ռմբակոծում էր սահմանամերձ բնակավայրերն ու սահմանային անցակետերը։ Նոյեմբերի սկզբին նա վերադարձավ Երևան և մի քանի օր անց ազատվեց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։

Այժմ Դավթյանի նշանակումը նախկին և գործող զինվորականների շրջանում բավականին դժգոհությամբ է ընդունվել։ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը կադրային այդ որոշումն անվանել «վերջին մեխը՝ հայկական բանակի դագաղին», իսկ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը պահանջել է «ոչ ադեկվատ և անպատասխանատու» վարչապետի հրաժարականը, որը երեք տարուց պակաս ժամանակահատվածում Գլխավոր շտաբի 4 պետ է փոխել։

«Փաշինյանի մտքում Արգիշտի Քյարամյանն է կամ իր աներձագը». ո՞վ կփոխարինի Օնիկ Գասպարյանին

Sputnik Արմենիայի զրուցակիցները՝ ռազմական շրջանակներից, բազմիցս Դավթյանին բնութագրել են որպես միանգամայն միջակ զորահրամանատար։ «Որպես մարդ գուցեև վատը չէ, բայց որպես զինվորական ` սովորական կադր է», «Ոչ ոք բանակին այնքան վնաս չի հասցրել, որքան Դավթյանը և նույն Մովսես Հակոբյանը»։

Пресс-конференция бывшего главы Генштаба Вооруженных Сил Армении Мовсеса Акопяна (19 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
«Արտակ Դավթյանը նշանակվում է, որ բանակը մինչև վերջ քանդի». Մովսես Հակոբյան

Այսպիսի և այլ ոչ հաճելի գնահատականներ էին հնչում տարբեր տեղեկացված մարդկանց հետ մեր մասնավոր զրույցների ընթացքում։

Հետաքրքիր է, որ մեր զրուցակիցները նույն շարքին են դասում Հակոբյանին և Դավթյանին՝ երկու ոխերիմ հակառակորդներին։ Հենց Հակոբյանն էր 2020թ․-ի նոյեմբերին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Դավթյանին մեղադրում 2018թ․-ի ապրիլ-մայիսին Նախիջևանի ուղղությամբ դիրքեր կորցնելու համար։ ԳՇ ապագա պետն այդ շրջանում Նախիջևանի հետ սահմանին տեղակայված կորպուսի հրամանատարն էր։ Հակոբյանի խոսքով՝ ադրբեջանական զինուժն այն ժամանակ մի շարք հատվածներում 6 կմ առաջ էր շարժվել՝ նշանառության տակ վերցնելով սահմանամերձ Արենի գյուղը։ Արդյո՞ք Դավթյանն է մեղավոր դիրքերի կորստի համար՝ դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ տվյալ հատվածում հայկական զորքերի նահանջը գեներալին չի խանգարել մի քանի օր անց ԳՇ պետ դառնալ։

«Օնիկ Գասպարյանն ինչ էլ անի` իր կողքին կանգնած ենք». զինվորականները ՊՆ–ի մոտ են

Հիմա Դավթյանի կրկնակի նշանակումը զուտ քաղաքական որոշում է։ Օնիկ Գասպարյանի և նրան հավատարիմ գեներալների կազմակերպած «ապստամբության» պայմաններում Փաշինյանին զիջող, հեշտ կառավարվող մարդ է պետք, իսկ Դավթյանն, անկասկած, այդպիսի մարդկանցից մեկն է։ Նա առանձնապես հավակնություններ չի ցուցաբերել։ Այնպիսի բարձր որակավորման կադրի կողքին, ինչպիսին Գասպարյանն էր, Դավթյանի կերպարը խամրում և մարում է։

Հազիվ թե սխալված լինենք, եթե ասենք, որ Դավթյանի վերադարձը ԳՇ պետի պաշտոնին` գործող իշխանության արատավոր կադրային քաղաքականության հերթական վկայությունն է դարձել։ Պատերազմում պարտության, հայկական բանակի զգալի ներուժի կորստի և դրա վերակազմավորման և վերաձևավորման սուր անհրաժեշտության պարագայում իշխանություններն ամենապատասխանատու պաշտոնին մարդուն նշանակում են ոչ թե նրա մասնագիտական որակների, այլ իրենց հավատարիմ լինելու սկզբունքով։ Այդպիսի իմիջիայլոց ընտրությունը գուցե ընդունելի կլիներ այլ ոլորտների համար, բայց ոչ բանակի, որն առանց այդ էլ մեզ հայտնի իրադարձություններից հետո դեպրեսիվ վիճակում է։

Координатор сайта военных новостей razm.info Карен Вртанесян - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2021
ՌԱԴԻՈ
ԳՇ–ում երկիշխանություն ստեղծելու փորձ է . Վրթանեսյանը` Արտակ Դավթյանի նշանակման մասին

Զինված ուժերին անթերի հեղինակություն, նույնքան անթերի գիտելիքներ ու փորձ ունեցող մարդիկ են պետք, որոնք ի վիճակի են բանակը նոր ռելսերի վրա դնել, պատրաստել այն ժամանակակից պատերազմի։ Կարծրացած, պահպանողական հայացքներով մարդիկ ի վիճակի չեն ԶՈւ զարգացումը ճիշտ ուղու վրա դնելու։ Երևում է`դա ներկայիս կառավարությունում չեն հասկանում և դժվար թե կարողանան հասկանալ, ինչն, ի դեպ, զարմանալի չէ։ Բավական է հիշել «չպայթած «Իսկանդերի» հետ կապված վերջին պատմությունը կամ կոչը զորացրված զինվորականներին՝ «զինկոմ ներկայանալ սեփական սաղավարտներով և զրահաբաճկոններով», հասկանալու համար Փաշինյանի և ռազմական թեմայի ամբողջ անտագոնիզմը։

Այնուամենայնիվ, Գլխավոր շտաբի հին-նոր պետը մի «ալիբի» ունի․ նա չի մասնակցել Արցախի պատերազմի ակտիվ փուլին և նրա վրա չի ընկնում աղետի հանգեցրած սխալների և վրիպումների պատասխանատվությունը։ Վարչապետը բազմիցս ապացուցել է, որ միանգամայն ընդունակ է էքսցենտրիկ որոշումներ ընդունել։ Եվ Դավթյանի «վերադարձը», ըստ երևույթին, հենց այդ շարքից է։

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից. Փաշինյան

Լրահոս
0