00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պակիստանն Արցախի հարցում հիասթափեցրեց Իլհամ Ալիևին

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցПрезидент Азербайджана Ильхам Алиев во время встречи с председателем ЕС Дональдом Туском в рамках заседания МИД ЕС (6 февраля 2017). Брюссель, Бельгия
Президент Азербайджана Ильхам Алиев во время встречи с председателем ЕС Дональдом Туском в рамках заседания МИД ЕС (6 февраля 2017). Брюссель, Бельгия - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2021
Բաժանորդագրվել
Ադրբեջանը չկարողացավ միջուկային տերության ռեսուրսներն ուղղել հայերի դեմ։ Փոխարենը կարողացավ խաղալ նյարդերի վրա։

Բաքվում և Իսլամաբադում ամփոփում են վերջերս Պակիստանի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Նադիմ Ռազուի գլխավորությամբ բարձրաստիճան գեներալների պատվիրակության` Ադրբեջան կատարած այցի արդյունքները: Ռազմական ոլորտում պակիստանա-ադրբեջանական համագործակցությունը կարծես թե իսկապես նոր մակարդակի է հասնում։ Եվ դա շատերին է անհանգստացնում ոչ միայն Երևանում և Ստեփանակերտում, այլև Մոսկվայում և Նյու Դելիում։

Президент Турции и лидер Партии справедливости и развития Реджеп Тайип Эрдоган выступает с речью на заседании провинциального консультативного совета Партии (2 марта 2020). Анкарa - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
Էրդողանը կկարողանա՞ ԱԷԿ-ն օգտագործել ատոմային ռումբ ստեղծելու համար

Իրականում Բաքուն և Իսլամաբադն այնքան շատ ընդհանուր շահեր չունեն, որքան կարող է թվալ։ Բավական է հիշել, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմում է ընդամենը 30 միլիոն դոլար (դեռ վերջերս այն չէր գերազանցում 8 միլիոնը)։ Այնպես որ, Պակիստանն ու Ադրբեջանը միավորող միակ բանը ռազմաքաղաքական գործընկերությունն է, որին ակտիվորեն հավանություն է տալիս Թուրքիան։

Ընդ որում, նկատելի է, որ պաշտպանության ոլորտում համագործակցությունը կտրուկ ակտիվացել է հենց արցախյան պատերազմից հետ։ Հունվարի սկզբին աշխատանքային այցով Բաքու ժամանեց Պակիստանի պատվիրակությունը՝ այդ երկրի ռազմաօդային ուժերի հրամանատար, մարշալ Մուջահիդ Անվար Խանի ղեկավարությամբ։ Մի քանի օր հետո երկօրյա այցով Իսլամաբադ գնաց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, որին մի քանի գեներալ էին ուղեկցում։ Է՛լ ավելի ներկայացուցչական էր գեներալ Նադիմ Ռազուի ղեկավարած պատվիրակությունը։ Նրա հետ մեկտեղ Բաքու ժամանեցին սահմանապահ զորքերի, հատուկ ջոկատայինների, ավիացիայի և հետախուզության աշխատանքը համակարգող շտաբների ներկայացուցիչներ։

«Զենքի ընկերը». պակիստանցիները կզինե՞ն Ադրբեջանին

Այցելության օրակարգն, իհարկե, չէր բարձրաձայնվում։ Բայց դժվար չէ գլխի ընկնել, որ այլ հարցերի հետ միասին քննարկվել է նաև Ադրբեջանին պակիստանյան զենք մատակարարելու հարցը։ Մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Բաքուն վաղուց է հետաքրքրվում պակիստանա-չինական համատեղ արտադրության «JF-17 Thunder» կործանիչ-ռմբակոծիչներով, «MFI-395 Super Mushshak» կործանիչներով և ուսումնամարզական ինքնաթիռներով։

Блокпост российских миротворческих сил в Лачинском коридоре (17 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 05.03.2021
Մահաբեր «քվեստ». ովքեր և ինչու են ներթափանցում Ադրբեջանին անցած տարածքներ

Իսլամաբադը հաստատում է արդեն մատակարարված տեխնիկայի սպասարկման համար տեխնիկական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը։ Հայտնի է նաև, որ կողմերը քննարկում են նաև Պակիստանի ռազմական բուհերում մի քանի հարյուր ադրբեջանցի սպաների վերապատրաստման կազմակերպման հետ կապված մանրամասներ, մշակվում է երկակի նշանակության համատեղ ձեռնարկությունների ստեղծման հավանականությունը։

Անհանգստություն է առաջացրել Իսլամաբադում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի` վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ «Պակիստանի դեղագործական ընկերությունները ծրագրում են Բաքվում մի քանի արտադրական ձեռնարկություն կառուցել»։ Այս տեղեկությունները հատուկ իմաստ են ստանում, եթե նկատի ունենանք, որ Պակիստանն առաջընթաց ունի նաև զանգվածային ոչնչացման մանրէաբանական զենք ստեղծելու հարցում։ Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու գեներալ Նադիմ Ռազուն քննարկել են նաև նախատեսվող համատեղ զորավարժությունները, որոնցում ներգրավված կլինեն երկու երկրների հատուկ ծառայությունները։

Արցախի հարցը հասավ Պակիստան, ի՞նչ են պայմանավորվել Անկարան, Բաքուն ու Իսլամաբադը

Երևանի վրա տպավորություն թողնելու նպատակով Իսլամաբադը Բաքվի խնդրանքով զենքերի միջոցով ուժ է ցուցադրում։ Բայց անում է դա արդեն պատերազմից հետո (ինչպես չհիշես ասացվածքը, որ գդալը ճաշի համար է պետք)։ Իրականում Պակիստանը մի փոքր հիասթափեցրել է ադրբեջանցիներին։ Մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանն իր դաշնակիցներից այդպես էլ ուղղակի ռազմական օգնություն չստացավ։

Պատերազմի օրերին ռազմատրանսպորտային ինքնաթիռներն իրոք մի քանի չարտերային չվերթ են իրականացրել Փեշավարից Բաքու։ Բայց այն տեղեկությունները, որ դրանք Ադրբեջան են հասցրել հատուկջոկատայինների, չհաստատվեցին։ Ամենայն հավանականությամբ, ինքնաթիռները ռումբերով են բեռնված եղել։ Մինչդեռ Բաքվի մամուլը տարիներ շարունակ հավատացնում էր, որ եթե Իլհամ Ալիևը որոշի հարձակվել Ղարաբաղի վրա, միջուկային զենք ունեցող Պակիստանն անպայման ռազմական օգնություն կցուցաբերի։

Рабочий визит президента РФ В.Путина в Азербайджан (13 июня 2015). Баку, Азербайджан - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2021
Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել

Իսլամաբադը թույլ չտվեց իրեն ներքաշել պատերազմի մեջ, բավարարվելով անուղղակի աջակցությամբ։ Եվ չնայած ռազմական գործողությունների դադարեցումից հետո Իլհամ Ալիևը Պակիստանի վարչապետ Իմրան Խանին հրապարակավ շնորհակալություն հայտնեց ցուցաբերած օգնության համար, իսկ ռազմական շքերթին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների կողքին կախված էին նաև Պակիստանի դրոշները, միանգամայն ակնհայտ է, որ Բաքուն Իսլամաբադից ավելին էր սպասում։

Պակիստանին իրականում այնքան էլ հետաքրքիր չէ Ադրբեջանը, որը նրանից երկու հազար կիլոմետր հեռու է և բնակեցված է էթնիկ և կրոնական առումով օտար ժողովրդով։ Բաքվի հետ դաշնակցելու Իսլամաբադի պատրաստակամությունը պայմանավորված է առաջին հերթին Անկարայի աջակցությունը ստանալու ձգտումով։ Հենց այդ պատճառով է, որ Պակիստանը գերադասում է Ադրբեջանի հետ համագործակցել ոչ թե ուղղակի, այլ եռակողմ ձևաչափով։

Ադրբեջանն էժան զենք է փնտրում Պակիստանում

Պակիստան-Թուրքիա-Ադրբեջան ձևաչափով համագործակցության հիմքը դրվել է մոտ տասը տարի առաջ։ Երեք երկրների արտգործնախարարների առաջին հանդիպումը տեղի ունեցավ 2017թ․-ի նոյեմբերին` Բաքվում։Հաջորդ հանդիպումը որոշվել էր անցկացնել 2018թ․-ին Անկարայում, բաց այն տեղի չունեցավ։ Արցախի պատերազմը կրկին մտերմացրեց Բաքվին, Անկարային և Իսլամաբադին։ Հունվարին Պակիստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ նախարարների` թվով երկրորդ գագաթնաժողովը։ Միանգամայն ակնհայտ է, որ այս եռակողմ միության ցեմենտը հենց Թուրքիան է, որի հետ համագործակցությունը բարձր են գնահատում թե՛ Պակիստանում, թե՛ Ադրբեջանում։

Церковь Канач Жам в Шуши, Карабах - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2021
Ուղղափառ եկեղեցի Շուշիում. որտեղի՞ց է ծագել հայերի կողմից եկեղեցու յուրացման մասին միֆը

Եռակողմ համագործակցության երկրներից յուրաքանչյուրն իր սեփական նպատակներն ունի, որոնց իրականացման համար ուզում է օգտագործել դաշնակիցներին։ Ադրբեջանի հետ ամեն ինչ պարզ է։ Բարեկամությունը քառորդ միլիարդ բնակիչ և 120 ատոմային ռումբ ունեցող պետության հետ, Ալիևին առաջին հերթին պետք է հայերին վախեցնելու համար։ Թուրքիային Պակիստանի հետ դաշնակցությունը հարկավոր է միջուկային տեխնոլոգիաներին հասանելիություն ստանալու համար։ Բացի այդ, Էրդողանը հույս ունի Իմրան Խանին համոզել ճանաչելու Հյուսիսային Կիպրոսը և հույս ունի օգտագործել նրան Ադրբեջանի սահուն սուննիացման` իր քաղաքական ծրագրի իրագործման համար։ Դե, իսկ Իսլամաբադը հույս ունի Բաքվի և Անկարայի աջակցությունը ստանալ հարևան Հնդկաստանի հյուսիսային նահանգներից իր տարածքային պահանջների հարցում։

Նյու-Դելիում դա գիտակցում են և երևում է` համապատասխան եզրակացություններ են անում։ Հնդիկ դիվանագետները տեսնում են, որ Ադրբեջանը տարեցտարի ավելի ու ավելի բացաահայտ կերպով է խառնվում իրենց ներքին գործերին, հովանավորելով Ջամմու և Քաշմիր նահանգներում գործող անջատողականներին։ Լինելով Քաշմիրի հակամարտության գծով Իսլամական համագործակցության կազմակերպության համակարգող խմբի անդամ՝ Ադրբեջանը հանդես է գալիս Պակիստանի դիրքերից և իրեն բացահայտ թշնամական գործողություններ է թույլ տալիս Հնդկաստանի նկատմամբ։ Արցախյան պատերազմի օրերին Հնդկաստանի ղեկավարությունը կարողացավ համոզվել, որ Պակիստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միությունը սպառնում է նաև նրանց շահերին։

«Զանգեզուրով` Ադրբեջանի պատմական տարածքով» անցնող միջանցք չկա. ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին

Բաքվի մամուլը վերջերս մեջբերում էր ազդեցիկ հնդիկ քաղաքագետ Սմիրթի Չաուդխարիի խոսքերը, որոնք հրապարակվել էին «Eurasian Times» պարբերականում։ Հոդվածի վերնագիրն ամեն ինչ ասում է․ «Կօգնի՞ արդյոք Հնդկաստանը դիմակայել Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան առանցքին, որը պատել է Հայաստանը»։ Հենց այդ օրերին էլ «New Dehli Times»-ի գլխավոր խմբագիր Անկիտ Շրիվաստարան իր հեղինակային սյունակում գրում էր․

Ильхам и Мехрибан Алиевы в Шуши - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2021
Երևանը դեռ «այո» չի ասել, կամ ինչու է Ալիևը շտապում Նախիջևանի մայրուղու հարցում

«Ադրբեջանն այսօր մի տեղ է, որտեղ Մերձավոր Արևելքի իսլամիստները թուրքական և պակիստանյան հատուկ նշանակության զորքերի հետ ձեռք ձեռքի տված` պատերազմում են ընդդեմ քրիստոնեական Հայաստանի»։ Դոկտոր Շրիվաստրան զգուշորեն հանգեցնում էր այն մտքին, որ այսօր այդ միությունը Հայաստանի դեմ է գործում, իսկ վաղը սկսելու է գործել Հնդկաստանի դեմ։ «India Today» թերթն այդ միտքն էլ ավելի հստակ է մատուցել։ Հրապարակման հեղինակը լուրջ է վերաբերվում այն տեղեկություններին, որ Անկարան կարող է Հայաստանի դեմ պատերազմող իսլամիստ գրոհայիններին Արցախից Քաշմիր նետել։

Թերթը, հղում անելով հույն լրագրող Անդրեաս Մաունտզուրալիսի աղբյուրներին, գրում էր, որ թուրքամետ «Սուլեյման Շահ» խմբավորման հրամանատար Աբու Ամսան Ղարաբաղից և Աթենքից վերադարձած իր զինվորներին առաջարկել է նույն պայմաններով կռվել նաև հնդիկների դեմ։ «Նա իր ավազակախմբի անդամներին ասել է, որ Քաշմիրը նույնպիսի տարածաշրջան է, ինչ որ Ղարաբաղը»,-գրում է «India Today»-ը։

Ալիևը «տալաշ–տալաշ» վերցնելու է, որ հետո որոշի` Ղարաբաղին ինչ կարգավիճակ տա. Բագրատյան

Այսպիսով ակնհայտ է դառնում, որ անցած պատերազմը Հնդկաստանի հանրությանը թույլ տվեց օբյեկտիվ գնահատել Ադրբեջանի դերը։ Դա թույլ է տալիս ենթադրել, որ հզոր միջուկային գերտերությունը վերջիվերջո հստակություն կմտցնի Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների հանդեպ իր մոտեցումներում։

Լրահոս
0