00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
20 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ենգիբարյանին պահիր ծոցագրպանում. ծաղրածուն, որը ստիպում էր մտածել, ոչ թե ծիծաղել

© Sputnik / Юрий Долягин / Անցնել մեդիապահոցЦирковой артист Леонид Енгибаров показывает детям фокусы во дворе дома.
Цирковой артист Леонид Енгибаров показывает детям фокусы во дворе дома. - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2021
Բաժանորդագրվել
Այսօր, երբ Երևանի կրկեսն ավելի շուտ աշխարհագրական տեղորոշիչ է տաքսիստների համար, իսկ «ծաղրածու» և «կլոունադա» բառերն ավելի շատ քաղաքական բառապաշարում են հնչում, այդուհանդերձ մենք չենք կարող չհիշել կրկեսային արվեստի հանճարի ծննդյան օրը։

Ենգիբարյանը գեղեցկություն էր գտնում յուրաքանչյուր չնչին բանում` գեղարվեստական պատկերներ ստեղծելով սովորական, գրեթե կենցաղային երևույթներից ու իրերից, հասցնելով դրանք մետաֆիզիկական, հոգևոր-բանաստեղծական բարձունքների։

Клоун, статуэтка - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2019
Լուրջ ծաղրածու Հրաչիկ Քեշչյանը․ հանճարեղ արտիստ, որն այդպես էլ Ենգիբարյան չդարձավ

Անկախությունից հետո մեծացած սերնդի միջին վիճակագրական ներկայացուցչի համար, որը լավագույն դեպքում տեսել է «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմը Ենգիբարյանի մասին կամ որևէ հոդված նրա մասին, գուցե կարդացել է նրա աֆորիզմներից մի քանիսը, շատ դժվար է հասկանալ Ենգիբարյանի ֆենոմենը` ազատությունն ու հեղափոխականությունը։

Պատմությունը «եթե»-ներ չի ճանաչում, բայց եթե փորձենք կիրառել դրանք Ենգիբարյանի թեմայում, եթե նա ապրեր մեր ժամանակներում, ապա, անկասկած, ժամանակակից արվեստի «երևույթ» կլիներ, անկրկնելի կոնցեպտուալիստ։

Լեոնիդ Ենգիբարյանի գլխարկի անհետացման գաղտնիքը

Մինչև օրս «ծաղրածու» ասելիս մենք տեսողական բաղադրիչների ստանդարտ հավաքածու ենք պատկերացնում` ցայտուն գրիմ, կարմիր քիթ, գունավոր մազեր կամ ցիլինդր, մինչև ականջները ձգված ժպիտ, քրքիջ. այն ամենը, ինչ ոմանց մոտ ծիծաղ է առաջացնում, մյուսների մոտ՝ քոուլրոֆոբիա։ Հենց այդ արխետիպերով էլ 60-ականներին փայլում էր խորհրդային կրկեսի հսկաների եռամիասնությունը՝ «արևային ծաղրածու» Օլեգ Պոպովը, «Կարանդաշը» (Միխայիլ Ռումյանցև) և Յուրի Նիկուլինը, որին ներկայացնելու կարիք չկա։

Եվ ահա 60-ականների սկզբին կրկեսաբեմում հայտնվում է մեկը, ով, խլելով կլոունադայի վարպետների ծափողջույնները, կոտրում է վերոհիշյալ կարծրատիպերի ոչ միայն տեսողական, այլև բովանդակային կապերը։

© Sputnik / Дмитрий Донской / Անցնել մեդիապահոցԼեոնիդ Ենգիբարյան
Ենգիբարյանին պահիր ծոցագրպանում. ծաղրածուն, որը ստիպում էր մտածել, ոչ թե ծիծաղել - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2021
Լեոնիդ Ենգիբարյան

Երկար շարֆ կամ վզի թաշկինակ, թավշե պիջակ, նեղ շալվար, ճակատին ընկնող մազեր․ Ենգիբարյանը փարիզյան բոհեմային ոճային տղայի էր նման, որին այն ժամանակաշրջանի կրկեսում ընկալում էին ոչ որպես նորաձև, այլ որպես «պոնտային»։ Ճիշտ այնպես, ինչպես լիովին տեսողական պատմության և բանաստեղծական մարմնաշարժման վրա հիմնված էտյուդներն ընկալվում էին ոչ թե որպես նորարարություն, այլ որպես սպեկուլյացիա։

Артист Театра на Таганке Владимир Высоцкий - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2017
Վիսոցկին ու Ենգիբարյանը. Պիերո և Արլեկին

Եվ չնայած դեռևս 40-ականների վերջին հայտնի ֆրանսիացի ծաղրածու Մարսել Մարսոն իր գծավոր բլուզով և մաշված գլխարկով արդեն ստեղծել էր լեգենդար Բիլ ծաղրածուի կերպարը, իսկ համր կինոյում Բաստեր Կիտոնն ու Չարլի Չապլինը վերարտադրում էին մնջախաղի թախծոտ, բանաստեղծական մոտիվները, «ոչ ելքային արտիստ» Ենգիբարյանն իր հեղինակային ձեռագրով ու փիլիսոփայությամբ փակ ԽՍՀՄ-ում ստեղծագործում էր առաջադեմ աշխարհին համահունչ։

Նա լիրիկայով լցրեց ավանդական կատակներն ու գրոտեսկային տեսարանները, դարձավ բանաստեղծական-ինտելեկտուալ կլոունադան ստեղծող խորհրդային ծաղրածուներից մեկը։ Նա ստիպեց հանդիսատեսին ոչ միայն ծիծաղել, այլև մտածել։

«Spectacle» ամսագիրը 1998թ․-ին գրեց․ «Ենգիբարովը ուղղություն ցույց տվեց։ Նա նորարար էր։ Նա սկսեց ծաղրածուական կատակներ ցուցադրել, որոնք ոչ թե զվարճալի էին, այլ շատ տխուր, քանի որ նա ինքը զգում էր, որ կյանքն այլևս զվարճալի չէ»։

1957թ․-ին ռեժիսոր Յուրի Ռայզմանը սկսեց «Կոմունիստը» ֆիլմի նկարահանումները։ Նրա օգնականը խորհրդային իշխանության թշնամու դերի համար ֆակտուրային դերասաններ էր փնտրում և որոշեց մտնել նաև Կրկեսային արվեստի ուսումնարան։ Դեկանն անմիջապես խորհուրդ տվեց վերցնել Ենգիբարյանին․ «Նա իսկական ավազակ է»։

Այս իրադարձությունը առանցքային դարձավ Ենգիբարյանի կյանքում․ բայց ոչ թե հենց էպիզոդիկ դեր խաղալու հնարավորությունը, այլ այն, որ հենց նրան ընտրեցին։ Այդ պահը կարելի է համարել նրա տիեզերք տանող ճանապարհի սկիզբ։ Պատահական չէ, որ նրան վիճակվեց աշխատել ամենաազատատենչ ռեժիսորների, խորհրդային «ապստամբների» հետ՝ Սերգեյ Փարաջանով («Մոռացված նախնիների ստվերները»), Թենգիզ Աբուլաձե («Ապարանջան սիրելիիս համար»)։

Վլադիմիր Վիսոցկին նրան ձոնել է «Ենգիբարովին՝ հանդիսատեսից» բանաստեղծությունը, և այդ հզոր տողերը մեզ նրա մասին ավելին են պատմում, քան կենսագրական ֆիլմը․

«Դե, իսկ նա լկտի, աշկարա նորից,

Ասես սուզվելով խորքերը ջրի,

վիշտն է գողանում ներքին գրպանից

Մեր բաճկոնապատ, փակ հոգիների․․․»

(թարգմ․՝ Լևոն Բլբուլյանի)

Այսօր, իհարկե, կրկեսը կորցրել է նախկին հզորությունը․ մնջախաղի արվեստը հեռու է կես դար առաջվա օրինակից, իսկ Ենգիբարյանը, չնայած համաշխարհային տաղանդին, այդպես էլ համաշխարհային ճանաչում չստացավ։ Նրա մասին հուշը մնում է միայն մեր սրտերում։

Մնում է, որ ՆՐԱՆ պահենք մեր ծոցագրպաններում և չկորցնենք, ինչպես օրը ցերեկով կորցրին ուրիշ շատ բաներ։

Ենգիբարյանի կյանքի սերը` «վհուկ» Բելլա Դարբինյանը

Լրահոս
0