00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքերի թափանցիկ ակնարկները. ո՞ւմ դեմ են պատրաստվում օգտագործել «Մեծ թուրանի» բանակը

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցПрезидент РФ Владимир Путин и президент Турции Реджеп Тайип Эрдоган
Президент РФ Владимир Путин и президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2021
Բաժանորդագրվել
Ռուսաստանի պաշտպանության նախարարի՝ վերջերս ղազախստանյան Tengrinews.kz առցանց պարբերականին տված հարցազրույցից հետո կրկին սրվեց մամուլի հետաքրքրությունը թյուրքական պետությունների ռազմաքաղաքական միավորման ձևավորման գաղափարի նկատմամբ։

Չնայած Սերգեյ Շոյգուն այդ հեռանկարը լուրջ չի համարել, սակայն ըստ էության խոստովանել է՝ որոշ ուժեր իսկապես ջանքեր են գործադրում, որ «Մեծ թուրանի» բանակն իրականություն դառնա: Ովքեր են այդ ջանքերը համակարգում և ում դեմ են պատրաստվում օգտագործել «Թուրանի բանակը»։ Sputnik Արմենիայի սյունակագիրը փորձել է գտնել այդ հարցերի պատասխանները։

Баннеры с изображениями основателя Турецкой Республики Мустафы Кемаля Ататюрка и нынешнего президента Турции Реджепа Тайипа Эрдогана (5 марта 2019). Стамбул - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2021
Թուրքիայի ընդդիմությունը կտրուկ դեմ է դպրոցներում ամենօրյա «Աթաթուրքի երդումը» չեղարկելուն

«Թուրանի բանակ» ստեղծելու փորձերի նկատմամբ վերաբերմունքի մասին հարցը, որն ուղղվել էր Սերգեյ Շոյգուին, հատուկ իմաստ է ստանում, եթե նկատի ունենանք, որ մարտի 30-ին երկօրյա պաշտոնական այցով Ղազախստան կգնա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Բանն այն է, որ թյուրքական պետությունների զինված ուժերի հնարավոր միավորման մասին լուրերը սկսեցին տարածվել Թուրքիայի պաշտպանության նախարարի՝ Ղազախստանի մայրաքաղաք կատարած այցից հետո (ի դեպ,  այցը տեղի ունեցավ արցախյան պատերազմի օրերին)։ Լրատվամիջոցներն այն ժամանակ տեղեկություն էին ստացել այն մասին, որ գեներալ Հուսուլի Աքարն առաջարկել է իր ղազախ գործընկերոջը լրջորեն մտածել թյուրքական հինգ պետությունների բանակների ռեսուրսների միավորման հնարավորության մասին: 

Թեև պաշտպանության նախարարությունն այդ լուրերը հերքել է, սակայն փորձագիտական հանրությունը դեռևս քննարկում է այս թեման։

Խոսելով «Մեծ թուրանի» բանակ ստեղծելու հիպոթետիկ ծրագրերի մասին` Սերգեյ Շոյգուն բավական խուսափողական պատասխան է տվել։ Նա միայն ընդգծել է, որ գաղափարն այնքան կասկածելի է, որ այն առաջ մղող մարդկանց դժվար է քաղաքական գործիչներ անվանել։

Նախարարն, այնուամենայնիվ, ընդունել է, որ Թուրքիայում իսկապես կան գործիչներ, որոնք ոչ միայն երազում են թյուրքական պետությունների ռազմաքաղաքական միավորման ստեղծման մասին, այլև «փորձում են այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր անել»:

ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հարց է ուղղել` ինչի՞ համար և ու՞մ դեմ, բայց ադ հարցի պատասխանը չի տվել։ Փորձենք ինքներս պատասխան գտնել, սակայն մինչ այդ հիշեցնենք, որ Սերգեյ Շոյգուն նշել է՝ «Ռուսաստանում էլ են ապրում թյուրքալեզու ժողովուրդներ, և նրանք բավական շատ են»։

Համարձակվեմ ենթադրել, որ ըստ նախաձեռնության հեղինակների գաղափարի` երկրորդ թիրախը (Հայաստանից հետո) պետք է դառնա հենց Ռուսաստանը։ Այդ մասին, ի դեպ, վերջերս ասել է ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն, որը հայտարարել է, որ «Մեծ թուրանի բանակի» ստեղծման մասին խոսակցությունները տարվում են, որ «վախեցնեն հակառակորդներին, որոնց թվում է նաև Ռուսաստանը»։

Министр обороны России Сергей Шойгу на встрече с премьер-министром Армении (21 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2021
«Շատ բարդ գործողություն է». Շոյգուն` Ղարաբաղի հարցով Թուրքիայի հետ գործակցելու մասին

«Մեծ թուրան» ստեղծելու գաղափարն առաջին հերթին ուղղված է Ռուսաստանի դեմ, քանի որ հենց Ռուսաստանն է աշխարհում առաջին տեղում իր սահմաններից ներս ապրող բնիկ թյուրք ժողովուրդների քանակով և այն տարածքով, որը նրանք զբաղեցնում են։

Թաթարները, բաշկիրները, չուվաշները, ալթայցիները, տիվացիներ, խակասները, յակուտները, կարաչայները, բալկարները Ռուսաստանի Դաշնությունում ունեն իրենց պետական կազմակերպությունները: Ավելացնենք Ղրիմի թաթարներին, թուրք-մեսխեթցիներին, կարաիմներին, կումիկներին, նոգայցիներին, դոլգաններին, շորցերին...ընդամենը 20-ից ավելի ժողովուրդներ՝ առնվազն 15 միլիոն ընդհանուր բնակչությամբ։ Ժամանակակից պանթուրքիզմի գաղափարախոսները պնդում են, որ թյուրքերը կազմում են Ռուսաստանի բնակչության 16,9 տոկոսը։ (Այդ թվում՝ ՌԴ-ում ապրող ղազախները, ղրղզները, ուզբեկները և ադրբեջանցիները)։

Եվ այդ բոլոր մարդկանց Անկարայում դիտարկում են որպես գործիք, որն անհրաժեշտ է իրենց կասկածելի մտահղացման իրականացման համար: Բացահայտ կերպով այդ մասին, իհարկե, չի ասվում։ Սակայն թուրք գաղափարախոսների որոշ հրապարակային ելույթներում բավական թափանցիկ ակնարկներ են հնչում։ Վերլուծում եմ դրանցից մեկը։

Թուրքիան մտադրություն չունի «Մեծ Թուրան» ստեղծել. Լավրով

Ժամանակին Բաքվում կայացած «Թյուրքական պետությունների համագործակցության ասոցիացիայի» հիմնադիր համագումարում այդ կազմակերպության կազմկոմիտեի ղեկավար, Թուրքիայի նախկին պետնախարար Աբդուլհալուք Չայը հայտարարել է՝ «աշխարհում ապրող 300 միլիոն թյուրքերը պետք է խոսեն նույն լեզվով, ունենան միասնական տնտեսություն և իրականացնեն միասնական քաղաքականություն»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, սատարելով այդ խոսքերը, իր ելույթում նշել է.

«Մենք դրա իրականացման համար կամք ունենք։ Եթե դա չհաջողվի, մենք մեղավոր կլինենք ապագա սերունդների առջև...»։

300 միլիոն մարդ պետք է մեկ բռունցք դառնան։ Բայց ո՞վ են նրանք, այդ 300 միլիոնը։ Որտեղի՞ց է առաջացել այդ թիվը։ Չէ՞ որ թյուրքալեզու պետությունների ընդհանուր բնակչությունը չի գերազանցում 170 միլիոնը։ Հետևաբար, «թյուրքական եղբայրության» նախաձեռնողներն ամենևին էլ մտադիր չեն սահմանափակվել Անկարայի և Բաքվի՝ Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Ղազախստանի և Ղրղզստանի վրա ազդեցության տարածմամբ։

Հիշատակելով 300 միլիոնի մասին, Աբդուլհալուք Չայն, ըստ էության, խոսեց այն մասին, որ իրենց շահերի ոլորտում Կենտրոնական Ասիայից բացի տեսնում է նաև Ալբանիայի, Բոսնիայի, Կոսովոյի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի, Մոլդովայի, Վրաստանի, Իրանի, Իրաքի, Սիրիայի, Աֆղանստանի, Մոնղոլիայի, Չինաստանի և, իհարկե, Ռուսաստանի զգալի տարածքները։ Միայն այդ բոլոր երկրների ընդհանուր թյուրքալեզու բնակչությունը, գումարած Թուրքիայի, Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի հանրապետությունների բնակչությունը, դառնում է 300 միլիոն։

Армяно-турецкая граница - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
«Էսօր մուղամ ես լսում, վաղը հայրենիքդ կծախես», կամ արդյոք Հայաստանում ծպտյալ թուրքեր կան

Այսպիսով, ժամանակակից պանթուրքիզմի գաղափարախոսներն արդեն չեն թաքցնում, որ Եվրոպայում պատրաստվում են խաղադրույք կատարել ոչ միայն Հյուսիսային Կիպրոսի անջատողականների, այլև բոսնիացի մահմեդականների, ինչպես նաև բուլղարացի և հունաստանցի թուրքերի վրա: Ավելին, նույնիսկ հունգարացիներին են պատրաստվում իրենց խաղերի մեջ ներքաշել միայն այն հիմքով, որ իրենց նախնիները գուններ են եղել։ Մոլդովայում աշխատում են գագաուզների հետ։ Վրաստանում հույս են դրել Քվեմո Քարթլիում բնակվող ադրբեջանցիների վրա։ Իրանում նրանց տրամադրության տակ են Արևելյան և Արևմտյան Ադրբեջանում բնակվող թյուրքերը։ Իրաքում և Սիրիայում ոտքի են կանգնեցում թուրքմեններին։Աֆղանստանում համագործակցում են տեղի ուզբեկական կլանների առաջնորդների հետ։

Չինաստանում հրահրում են թյուրքալեզու ույղուրներին։ Դե, մոնղոլներին ընդհանրապես համարում են իրենցը: Նրանք, ի վերջո, թուրքերի հետ ընդհանուր նախնիներ ունեն: Այսպիսով, առնվազն 15 պետությունների քաղաքացիները պետք է մտահոգված լինեն «թյուրքական եղբայրության» նախաձեռնողների կողմից իրականացվող ծրագրերով։ Սակայն պանթուրքիստների շահերի շրջանակի մեջ մտնող երկրների առաջնորդները, կարծես, դեռևս թերագնահատում են սպառնացող վտանգը։

Ի՞նչ է ծրագրում Թուրքիան. Մեծ Թուրան` Նախիջևանի միջով

Լրահոս
0