03:19 22 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.23
  • GBP727.62
  • EUR626.94
  • RUB6.79
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (356)
15630

​Եկեք անկեղծ լինենք։ 30 տարի առաջ մարտ ամսին քանդվեց այն մեծ երկիրը, որտեղ ապրում էինք տասնամյակներով։

Շատ էլ լավ էր Խորհրդային միության ժամանակ՝ ջահել էինք

Շատ լավ գիտակցում եմ, որ հիմա տասնյակ մարդիկ հեգնական ժպիտներով ասում են. «Այս նյութի հեղինակը իսկի պատմությունից գաղափար չունի ու տեղյակ էլ չի, որ Խորհրդային Միությունը պաշտոնապես դադարեց գոյություն ունենալ 1991-ի ոչ թե մարտին, այլ դեկտեմբերին, երբ ստորագրվեց, այսպես կոչված, Բելովեժյան համաձայնագիրը»։

Բան չունեմ ասելու, սակայն հենց մարտի կեսին պարզ դարձավ, որ կայսրությունը քանդվել է, որովհետև այդ կայսրության պահպանման հարցով համամիութենական հանրաքվեին չմասնակցեց 15 հանրապետությունների ավելի քան մեկ երրորդը, այդ թվում՝ Հայաստանը, որը դեռ 1990 թվականի ամռանն ընդունել էր Անկախության հռչակագիրը։

​Միայն մի ոչ այնքան հայտնի փաստ ավելացնեմ։ Իրականում, երբ Մոսկվայում ամփոփվում էին մարտի 17-ին կայացած հանրաքվեի արդյունքները, պարզվեց, որ բոլոր այդ չմասնակցած հանրապետությունները՝ Հայաստանը, Վրաստանը, Բալթյան երկրները և Մոլդովան, լավ էլ մասնակցել են։

Էդ ինչպե՞ս պատահեց։ Ուղղակի նախօրոք ասված էր, որ եթե որևէ հանրապետությունում իշխանությունները հրաժարվում են  մասնակցել հանրաքվեին, դա ամենևին չի նշանակում, որ ինքնուրույն քվեարկություն չեն կարող կազմակերպել այդ հանրապետության տեղական մարմինները և զինվորական ստորաբաժանումները։

Հանուն նախագահ դառնալու կբաժանվեի՞ք ամուսնուց, կամ տնից մեկը պիտի զբաղվի քաղաքականությամբ

Եթե հետաքրքիր է, կարող եմ պաշտոնական թվերն էլ բերել։ Պարզվում է, որ Հայաստանում քվեարկությանը մասնակցել է 3 ու կես հազար մարդ, որոնցից 2 ու կես հազարն «այո» են ասել։ Հայտնի չէ, թե այդ մարդկանցից քանիսն են խորհրդային բանակի զինվորներ, իսկ քանիսը՝ տեղի բնակիչներ։

Բայց համաձայնեք՝ զավեշտի նման մի բան է ստացվում՝ ողջ հանրապետությունը դեմ է Խորհրդային Միության պահպանմանը, իսկ, ասենք, Համզաչիման գյուղի բնակիչները կողմ են։

​Երևի արդարացի է ռուսաստանցի քաղաքագետ Միխայիլ Վինոգրադովը, որն օրերս փաստել է. «Ախր իսկի Կրեմլը լուրջ չէր ընդունում այս հանրաքվեն»։

Վերլուծաբանի այս պնդումը հաստատում են  այն հարցերը, որոնք նախնական տարբերակում Կրեմլը մտադիր էր դնել հանրաքվեի։ Ոչ թե մեկ, այլ միանգամից հինգ հարց կար։ Առաջինը, բնականաբար, վերաբերում էր Խորհրդային Միության պահպանմանը, բայց դրան հետևում էին, մեղմ ասած, բավական տարօրինակ հարցեր։ Օրինակ, «Ուզո՞ւմ եք արդյոք, որ Խորհրդային Միությունը լինի սոցիալիստական»։

Կներեք, էլի, ենթադրենք` ես այնուամենայնիվ կողմ եմ «Սովետի» պահպանմանը և հիմնավորում էլ ունեմ՝ ըստ բոլոր վիճակագրական տվյալների` 1926-ից մինչև 1988 թվականը հայաստանցիների թիվը ավելացել է ավելի քան երեք անգամ՝ 900 հազարից մինչև 3 միլիոն 300 հազար։ Բայց եթե ես կողմ եմ մեծ երկրի պահպանմանը, դա հո չի՞ նշանակում, որ այն պիտի անպայման սոցիալիստական լինի։ Չէ՞ որ նույնիսկ, այսպես կոչված, «երկաթե վարագույրի» պայմաններում հրաշալի գիտեի, որ պուճուրիկ, բայց կապիտալիստական Լյուքսեմբուրգում մարդիկ առնվազն մի տասն անգամ ավելի լավ են ապրում, քան հսկա, բայց սոցիալիստական «Սովետում»։

Լսելով կապիտուլյացիայի մասին` նա արտասվեց. լեյտենանտի համար պատերազմն ավարտվեց 29 տարի ուշ

​Այն, որ հիմա այդ տարօրինակ ու անիմաստ հանրաքվեն մարդիկ առանձնապես չեն հիշում, միանգամայն հասկանալի է։ Ինչպես փաստում է նույն Վինոգրադովը, հետագայում արհեստականորեն ուռճացվեց այս հանրաքվեի և Խորհրդային Միության փլուզման ազդեցությունը հասարակ մարդկանց կյանքի վրա։

Արդեն մեկ տարի անց՝ 1992 թվականին արված սոցիոլոգիական հարցումներն ապացուցում էին, որ հարցված քաղաքացիների համար դա երկրորդական-երրորդական հարց է, և նրանք այնքան էլ մեծ ողբերգություն չեն համարում կայսրության վերացումը աշխարհի քարտեզից։

Բայց ահա թե ինչ է ասում ռուսաստանցի հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները մարդկային դեմքով Խորհրդային Միություն ստեղծելու` Գորբաչովի փորձի մասին.

«Իրականում Գորբաչովն այլ Խորհրդային Միություն էր ուզում։ Այնպիսի Խորհրդային Միություն, որտեղ մարդկանց չեն նստեցնում նրա համար, որ նրանք «սխալ» գիրք են կարդում, որտեղ չեն արգելում ներկայացումներն ու կինոնկարները, որտեղ մարդիկ ճաղերի հետևում չեն հայտնվում անեկդոտ պատմելու համար։ Եվ շատ բան Գորբաչովի մոտ ստացվեց. մենք չունենք նախկին վախերը»,- փաստել է Պոզները։

​Եվ թույլ տվեք ավարտել շատ հայտնի երկխոսությամբ։

–Բայց լավ էր, չէ՞, «Սովետի» ժամանակ։

–Ինչո՞ւ։

–Ինչպե՞ս թե ինչու. չե՞ս հիշում` այն ժամանակ ջահել էինք։

25 տարի առանց պատերազմի. ուսանելի՞ է արդյոք Հարավսլավիայի օրինակը

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (356)

Ըստ թեմայի

Կատալոնիա. անկախության կողմնակիցները հաղթեցին, բայց չգիտեն ինչ անել իրենց հաղթանակի հետ
ԽՍՀՄ վերջին քաղաքացին. ինչպես Կրիկալյովի աշխատավարձը վերածվեց մի կիլո երշիկի
Զրոն կյանքի շրջափուլն է և կոչվում է «հավերժության օձ». ինչով այն կօգնի ընտրություններին
թեգերը:
քվեարկություն, հանրաքվե, ԽՍՀՄ, Արմեն Դուլյան

Գլխավոր թեմաներ