00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչն է ստիպում մարդուն հրապարակայնորեն կարծիք հայտնել, կամ ամենամեծ վտանգի աղբյուրը

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Никол Пашинян во время митинга со своими сторонниками на площади Республики (1 марта 2021). Еревaн
Премьер-министр Никол Пашинян во время митинга со своими сторонниками на площади Республики (1 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2021
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Մենք այս երկնագույն մոլորակի միակ բանական էակներն ենք, բայց մինչև հիմա չենք կարողանում հասկանալ, թե իրականում ինչ է բանականությունը և ինչպես է այն առաջանում
Գիշատիչ բանական գելխեղդներից ի վերջո հնարավոր է ազատվել, բայց բանական մանրէները կմնան

Չենք կարողանում հասկանալ` ինչն է խթանում միտքը, ինչն է ստիպում մարդուն, օրինակ,  հրապարակայնորեն կարծիք հայտնել, թե շատ լավ է, հոյակապ է, երբ իրավապահները քաշքշում և ոստիկանական բաժանմունք են տանում կանանց, այն էլ՝ Մայրության և գեղեցկության  օրը, և այնպիսի կանանց, որոնցից շատերի հարազատները ընդամենը մի քանի ամիս առաջ զոհվել են հանուն հայրենիքի։ Արդյո՞ք նման կարծիք հայտնողին կարելի է բանական անվանել։ Բայց եկեք մեկ այլ հետաքրքիր հարց քննարկենք՝ ի՞նչ կլիներ, եթե Երկրի վրա գոյություն ունեցող անխտիր բոլոր կենդանի էակները մեզ նման օժտված լինեին բանականությամբ։​

Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху во время пресс-конференции (27 августа 2014). Иерусалим - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2021
Վարչապետություն, որի հիմքում սուտն էր. ինչպես իսրայելցի քաղտեխնոլոգն օգնեց Նեթանյահուին

Համաձայն եմ՝ հարցադրումը տարօրինակ է հնչում, բայց ուղիղ 5 տարի առաջ BBC-ի աշխատակիցները փորձեցին պարզել հայտնի մասնագետների կարծիքը հենց այս հարցի վերաբերյալ: Հարց, որն իհարկե կարելի է բաժանել մի քանի ենթահարցերի։ Եթե բոլորը բանական լինեին, արդյո՞ք ի զորու կլինեին ապրել հաշտ ու խաղաղ։ Եթե ոչ, ապա արդյո՞ք երկրի երեսից իսպառ կվերանար մարդը, որը մինչև հիմա երկրագնդի միակ բանական էակն է։

Եվ վերջապես. եթե, այնուամենայնիվ, մարդկությունը վերանար, ո՞վ կզբաղեցներ մեր տեղը։ Միանգամից ասեմ՝ լսելով առաջին պնդումը, թե մարդը ունակ կլիներ կողք կողքի ապրելու այլ բանական էակների հետ և հակամարտության մեջ չմտնելու նրանց հետ, գիտնականներից շատերը ներողամտաբար ժպտում են. «Ի՞նչ է, չե՞ք տեսնում, թե ինչ է կատարվում հարյուրամյակներ շարունակ՝ մարդիկ ոչ միայն մյուսներին են ոչնչացնում, այլև հենց իրենք իրենց. Ի՞նչ համերաշխության մասին կարող է խոսք լինել»։

​Լավ, եթե այդպես է, ապա բանականություն ունեցող ո՞ր էակները կարող են առավելագույն վտանգ ներկայացնել մարդկության համար։

Խոտակերները բացառվում են, համոզմունք են հայտնում մասնագետները և մանրամասնում. «Նայե′ք կովին կամ ոչխարին. ի՞նչ են անում առավոտից երեկո։ Ճի′շտ է, անընդհատ արածում ու որոճում են։ Ու դա անում են ոչ թե այն պատճառով, որ բկլիկ են, այլ պարզապես իրենց կենսունակությունը պահպանելու նպատակով։ Նրանք երբեք ժամանակ չեն ունենա հաղորդակցվելու, աշխատանքի գործիքներ պատրաստելու և մեր դեմ կռիվ մղելու համար։ Անցանք մսակերներին։ Ամենամեծ վտանգը ներկայացնող էակների ցանկից մարդկությունը շատ հանգիստ կարող է հանել նաև շնաձկներին և այն կենդանի էակներին, որոնք ունակ են գոյատևելու միայն իրենց հարազատ միջավայրում, ասենք՝ ճահիճներում, ջունգլիներում կամ անապատում։ Չե՞ք ուզում, որ նրանք ձեզ վրա հարձակվեն, է, մի′ մտեք օվկիանոս, անապատ, առավել ևս՝ ճահիճ։

Շահո՞ւմ են, թե՞ կորցնում՝ երկրի ղեկավար դառնալով

​Ամենամեծ վտանգն իրականում մարդու համար ներկայացնում են խոշոր գիշատիչները՝ առյուծները, վագրերը, գայլերը, շնագայլերը։

Պարզապես նրանց հաջողությունը բավական  կարճ է տևելու, եթե, իհարկե, մենք չհապաղենք, չսպասենք` մինչև գիշատիչները մեզ հոշոտեն, չփորձենք սիրաշահել և լեզու գտնել նրանց հետ, այլ հասկանանք, որ այդ գիշատիչների դեմ մեծ արդյունավետությամբ կարելի է կիրառել, օրինակ, անօդաչու թռչող սարքերը։

Производство компонентов для тестов на коронавирус в химической лаборатории - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
«Կորոնավիրուսը ո՞ւմ շունն է». ինչու մեկ տարի անց էլ չեն գտել պայքարի արդյունավետ ձևերը

Օքսֆորդի համալսարանի մասնագետ Ալեքս Կաչելնիկը այդպես էլ ասում է։

«Կարծում եմ` ի վերջո մենք պարզապես կոչնչացնենք նրանց։ Մենք հաղթելու ենք», - համոզված է բրիտանացին։

Այո′, շատ ճիշտ եք, վերջին տարվա ընթացքում այնքան հաճախ ենք լսել այս պնդումը՝ «Մենք հաղթելու ենք», որ արդեն չենք էլ հավատում այդ խոսքին, բայց գոնե գիշատիչների դեպքում հավատալու առիթ երևի թե  ունենք՝ մի անգամ հաղթել ենք։

​Մնացին պրիմատները կամ այսպես կոչված մարդակերպները, իսկ ավելի պարզ ասած՝ կապիկները, քանզի շիմպանզեների, օրանգուտանների, գորիլլաների ֆիզիոլոգիական կազմվածքը մերինին շատ նման է՝ ինչպես էլ վերաբերվենք Չարլզ Դարվինի տեսությանը։

Էստեղ ամենամեծ վտանգն այն է, որ բանական կապիկները կարող են մեր դեմ օգտագործել մեր իսկ ստեղծած տեխնոլոգիաները։

Սահակաշվիլիի դասերը, կամ «դու մենակ չես, մենակ չես, մենակ չես»

Որովհետև եթե չափազանց դժվար է պատկերացնել, օրինակ, գայլին կամ նույնիսկ գելխեղդին` համակարգչի դեմ նստած, մանավանդ` ինչ-որ հոդաբաշխ տեքստ գրելիս, ապա բանական կապիկը շատ վարժ կարող է օգտվել ստեղնաշարից։ Պարզապես դրա համար գիտելիք պիտի ունենա, քանզի սեփական փորձով ենք վերջին տարիներին համոզվել՝ ճիշտ որոշումներ կայացնելու համար միայն բանականությունը ամենևին բավարար չէ, խորը և համապարփակ գիտելիքներ պիտի ունենաս։

​Բա լավ, այսքանից հետո ի վերջո ո՞վ կզբաղեցնի մարդկության տեղը այս մոլորակի վրա։ Գիտնականների գերակշիռ մասը համակարծիք է՝ բանական մանրէները։ Ինչու։ Որովհետև մանրէները  հենց մարդկության որոշ ներկայացուցիչների նման շատ արագ են փոխակերպվում, հարմարվում նոր պայմաններին, կառչում են իրենց գրաված տարածքներից ու բազմացնում իրենց նմաններին։ 

Համաձայնե′ք, տխուր հեռանկար է։

Սահմանադրության մութ կողմերը, կամ ինչպե՞ս անել, որ առաջնորդը հեռանա առանց դիմադրության

Լրահոս
0