00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անակնկալ արդեն մատուցել է. Բայդենը խոստումներից ո՞րն է կատարել ու ո՞րը չի արել 100 օրում

© AP Photo / Evan VucciПрезидент США Джо Байден во время выступления в Infinite Energy Center, посвященном 100-летию своего правления (29 апреля 2021). штат Джорджия
Президент США Джо Байден во время выступления в Infinite Energy Center, посвященном 100-летию своего правления (29 апреля 2021). штат Джорджия - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2021
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Երբ փորձում ենք գնահատել որևէ ղեկավարի պաշտոնավարման առաջին 100 օրը, լավ էլ գիտենք, որ այդ կլոր թիվը խիստ պայմանական է։
Պաշտոնավարման 100 օր. ի′նչ հասցրեց անել Ամերիկայի նախագահը

Հո հենց այնպե՞ս չէր ասում  Ջոն Քենեդին. «Մեր մտահղացումները իրականություն չեն դառնա 100 օրում, ոչ էլ 1000 օրում, ոչ էլ միգուցե մեր ողջ կյանքի ընթացքում։ Բայց եկեք սկսենք» ։ Այսօր, երբ լրացել է ԱՄՆ-ի գործող նախագահի 100 օրը, գոնե մենք՝ հայերս, կարող ենք փաստել, որ Ջո Բայդենը այդ ընթացքում չի կատարել ինաուգուրացիայի ժամանակ տված խոստումներից առնվազն մեկը։ Այն ժամանակ նա ասել էր. «Իմ նախագահությունը կընթանա առանց անսպասելի անակնկալների»։ Կատարվեց ճիշտ հակառակը. հենց մի շաբաթ առաջ Բայդենը մեզ անակնկալ մատուցեց, որովհետև, խոստովանենք, գրեթե չէինք հավատում, որ այս նախագահը վերջապես կխախտի իր նախորդների ավանդույթը և իրոք կճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Избранный президент США Джо Байден и его жена Джилл Байден покидают театр The Queen (24 ноября 2020). Уилмингтон, Делавэр - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2021
Ջո Բայդենը խատուտիկ է նվիրել տիկնոջը. տեսանյութ

​Ու էլի մի դրական պահ կա Բայդենի գործելաոճում, որը դրսևորվեց հենց առաջին 100 օրվա ընթացքում։ Ազգին հուզող ամենագլխավոր պրոբլեմի վրա կենտրոնանալը։ Ո՞րն է մեր թիվ մեկ պրոբլեմը՝ իհարկե, Հայաստանի և Արցախի անվտանգությունը։ Արդյոք մենք մեր բոլոր ջանքերը մոբիլիզացրի՞նք այդ խնդիրը լուծելու համար։ Պատասխանը թողնում եմ ձեզ։ Ո՞րն է Ամերիկայի գլխավոր պրոբլեմը։ Իհարկե, կորոնավիրուսի հետ կապված, մեղմ ասած, անմխիթար վիճակը։ Լսենք Բայդենին։ «Երբ ես նախագահ դարձա, ինքս ինձ ասացի՝ քեզ ընտրել են ամենահրատապ խնդիրները լուծելու համար։ Իսկ մեր ամենահրատապ խնդիրը համավարակն է և այն տնտեսական  բարդությունները, որոնց բախվել են միլիոնավոր մարդիկ հենց այդ հիվանդության պատճառով»։  

Դեռ նախընտրական շրջանում Բայդենը խոստացել էր, որ իր առաջին 100 օրվա ընթացքում արվելու է 100 միլիոն ներարկում։ Արդյոք դա իրականություն դարձա՞վ։ Դա իրականություն դարձավ իր պաշտոնավարման 58-րդ օրը, և խոստումը կրկնապատկվեց. 200 միլիոն պատվաստում՝ մինչև առաջին 100 օրերի ավարտը։ Մոտ մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 22-ին, հաղթահարվեց նաև այդ նշաձողը։ Հիմա Ամերիկայում  լիովին պատվաստված է մոտ 100 միլիոն մարդ, այսինքն՝ բնակչության մեկ-երրորդից ավելին։ Նաև ամեն ամերիկացի ստացավ մինչև 1400 դոլար։ Կասեք՝ դե, Ամերիկան հարուստ երկիր է։ Հասկանում եմ։ Չեմ հասկանում միայն մի բան՝ լավ, մի՞թե գոնե մեր թոշակառուներին չէր կարելի տալ թեկուզ խորհրդանշական մի գումար՝ չէ՞ որ այդքան փող՝ 1400 դոլար, մեր խեղճ թոշակառուն մեկ տարում էլ չի ստանում։ Ես հո գիտեմ՝ թոշակառու եմ։

Դա համարձակ և ոգևորիչ քայլ է, որին սպասել ենք ավելի քան 1 դար․ ՀՀ նախագահը՝ Ջո Բայդենին

Բայդենը որոշ դեպքերում շարունակեց իր նախորդի սկսածը, որոշ դեպքերում վերանայեց Դոնալդ Թրամփի վիճահարույց որոշումները։ Օրինակ։ Գիտեք իհարկե, որ Թրամփը մտադիր էր հսկա պատ կառուցել Մեքսիկայի սահմանին՝ անօրինական ներգաղթյալների հոսքը նվազեցնելու համար։ Բայդենը դադարեցրեց պատի շինարարությունը, բայց պրոբլեմը մնաց, և հիմա ամեն ամիս անօրինական ճանապարհով Լատինական Ամերիկայից ԱՄՆ է ժամանում 80 հազար մարդ։ Նկատեք՝ ամեն ամիս։ Մյուս կողմից, Բայդենը մտադիր է լիովին դուրս բերել ամերիկյան զորքերը Աֆղանստանից։ Բայց ախր սա իր նախորդի նախաձեռնությունն է։ Ուղղակի Թրամփը մտադիր էր դուրսբերման գործընթացն ավարտել վաղը՝ մայիսի 1-ին, իսկ Բայդենը նույնն անելու է սեպտեմբերի 11-ին։ Համաձայնեք՝ մի քանի ամիս այս կողմ կամ այն կողմ՝ տարբերությունը մեծ չէ։

Никол Пашинян прибыл в штаб блока Мой шаг (10 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2021
​3 տարի առաջ ճիշտ էր այն, ինչը 3 տարի հետո ճիշտ չէ, կամ ինչպես շահել ընտրողների սրտերը​

Ավարտեմ երևի թե ամենահետաքրքիր հարցով՝ ի՞նչ չափանիշներով գնահատել կոնկրետ ղեկավարի, կոնկրետ իշխանության գործունեությունը։ Ենթադրենք, թե ես Ջո Բայդենի մոլի երկրպագուն եմ։ Ու ամբողջ օրը «Ֆեյսբուք»-ում կռիվ եմ տալիս իմ պաշտելի ղեկավարի համար. «Կույր պետք է լինել չտեսնելու համար, որ այդ տաղանդավոր առաջնորդը ընդամենը 100 օրում ստեղծել է 1 միլիոն 200 հազար նոր աշխատատեղ։ Հենց դրա համար էլ, ըստ սոցիոլոգիական հարցումների, ամերիկացիների մեծ մասը՝ 52 տոկոսը, հավանություն է տալիս նրա գործունեությանը»։ Հիմա ենթադրենք, թե ես տանել չեմ կարողանում Ջո Բայդենին ու ասում եմ. «Ի՞նչ, ընդամենը 52 տոկոսը։ Ախր վերջին 20 տարում բացի Թրամփից որևէ այլ նախագահ իր պաշտոնավարման 100-րդ օրն այդքան ցածր ցուցանիշ չի ունեցել»։

Եվ այս տարաբնույթ կարծիքները լսելուց հետո շատ լավ պատկերացնում եմ, թե սոցիալական ցանցերում ինչպիսի ճակատամարտեր են ընթանալու մեզ մոտ հունիսին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Համաձայնեք՝ հիմա արդեն ակնհայտ է, թե ինչպիսի անզուսպ գովեստներ են շռայլվելու գործող իշխանությունների հասցեին։ Դե իսկ այդ իշխանությունների քննադատության մշտական և հուժկու պատասխանը հո գիտեք. «Նախկիններն են մեղավոր»։

Մի հրաժարականի պատմություն, կամ պատիվը կյանքից թանկ է

Լրահոս
0