20:57 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD492.30
  • GBP686.02
  • EUR583.77
  • RUB6.76
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (430)
73820

​Եկեք անկեղծ լինենք։ Կորոնավիրուսի դեմ ավելի քան մեկամյա պայքարում մենք՝ հայաստանցիներս, այնուամենայնիվ արտառոց սահմանափակումների ականատեսը չեղանք։

Մեզ չարգելեցին որոշ ժամերին դուրս գալ փողոց, ուսումնական հաստատությունները մեկ բացվում, մեկ փակվում էին, և նույնիսկ ֆուտբոլային հանդիպումներին ներկա էինք լինում այն ժամանակ, երբ աշխարհի գրեթե բոլոր մարզադաշտերը դեռ փակ էին երկրպագուների համար։

Այսինքն, հիմա արդեն կարելի է պնդել` համավարակը համեմատաբար հեշտ տարանք թե′ մենք՝ շարքային քաղաքացիներս, թե′ մեր հարազատ կառավարությունը, որը ոչ շոշափելի ֆինանսական օգնություն ցուցաբերեց քաղաքացիներին, ոչ էլ տիտանական ջանքեր գործադրեց գոնե բնակչության պատվաստումը պատշաճ ձևով կազմակերպելու համար, ինչի տխուր հետևանքներն ակնհայտ են՝ երեքմիլիոնանոց Հայաստանում պատվաստվածների թիվը հազիվ է գերազանցել 10 հազարը։

​Այլ է իրավիճակը Թուրքիայում։ Երբ անցած ամիս այդ երկրում ամեն օր վարակվում էր մոտ 60 հազար մարդ, իսկ մահացածների թիվը ռեկորդային էր, իշխանությունները գիտակցեցին` զբոսաշրջային սեզոնի նախօրեին նման վիճակը պարզապես անընդունելի է։ Եվ ապրիլի վերջին ամեն ինչ սկսեցին փակել՝ դպրոցներ, մանկապարտեզներ, ռեստորաններ, սրճարաններ, շուկաներ, փոքր խանութներ, էլ չեմ ասում թատրոնների ու թանգարանների մասին։ Մտցվեց շատ խիստ՝ շուրջօրյա պարետային ժամ, երբ տնից կարելի էր դուրս գալ միայն շատ որոշակի ժամերին՝ մոտակա սուպերմարկետից սնունդ գնելու համար։ Կանոնները խախտելու դեպքում՝ հսկայական տուգանք, որը մի քանի անգամ գերազանցում էր նվազագույն աշխատավարձը։

10 հատ ձու, անվճար օղի. պատվաստումը խթանելու ինչ եղանակներ են կիրառվում տարբեր երկրներում

Ինչու եմ այս ամենի մասին անցած ժամանակով խոսում։ Որովհետև այս շաբաթվա սկզբին աննախադեպ լոքդաունը Թուրքիայում ավարտվեց։

Նոր հիվանդացածների թիվն օրական կազմում է մոտ 10 հազար, այսինքն, մի քանի անգամ ավելի քիչ, քան ապրիլին էր։ Եվ, ինչպես պնդում են իշխանությունները, երկիրը հիմա արդեն պատրաստ է զբոսաշրջային սեզոնին։ Իսկ տուրիզմը հսկայական եկամուտներ է բերում։ Միայն անցած տարի զբոսաշրջիկների թվի կտրուկ նվազումից տուրիզմը կորցրեց ավելի քան 10 միլիարդ դոլար, աշխատանքից զրկվեց 320 հազար մարդ։

Անթալիան, որտեղ սովորաբար սիրում են հանգստանալ նաև հայաստանցիներից ոմանք, ընդունեց 5 անգամ ավելի քիչ արտասահմանցի, քան նախորդ տարիներին։

​Ի դեպ, խիստ կարանտինի այս երեք ամիսների ընթացքում Թուրքիայի իշխանությունները բավական խորամանկ քաղաքականություն կիրառեցին՝ սահմանափակումները տարածվում էին միայն երկրի քաղաքացիների վրա, որոնք տրամաբանական հարց էին տալիս՝ չհասկացանք, ինչո՞ւ ես չեմ կարող արևային լոգանք ընդունել Միջերկրական ծովի ափին, իսկ գերմանացին կամ ռուսաստանցին հանգիստ դա կարող են անել առանց որևէ տուգանք մուծելու։ Այս հարցն, իհարկե, միանգամայն հիմնավոր պատասխան ունի։

Հետաքրքրվեք այդ բնագավառում աշխատող մասնագետներից և նրանք ձեզ կբացատրեն, որ արտասահմանցին որևէ երկրի մասին տեղեկություն ստանալու համար առաջին հերթին դիմում է բարեկամներին, ծանոթներին ու գործընկերներին, որոնք արդեն եղել են այդ երկրում։ Իսկ այդ ծանոթն ու գործընկերը հիմա կասեն՝ արխային գնացեք Անթալիա և Ստամբուլ՝ նոր ենք այնտեղից եկել, որևէ սահմանափակում արտասահմանցիներիս համար ընդհանրապես չկա։

Ես մեղավոր չեմ, նրանք են պատասխանատու, կամ Նապոլեոնի մասին ոչ այնքան հայտնի պատումները

​Այո′, սահմանափակումների ողջ բեռը իրենց ուսերին են վերցրել շարքային թուրքերը՝ գրեթե որևէ աջակցություն չստանալով կառավարությունից։

Շատերը կորցրել են իրենց բիզնեսն ու եկամուտները։ Լրատվամիջոցներից մեկը մեջբերում է կաթնամթերքի խանութի տեր Իսհան Ուլկերին, որն ասում է. «Մեր վարձավճարը կազմում է մոտ 5 հազար դոլար։ Թվում էր, թե տեղական իշխանությունը՝ հաշվի առնելով համավարակի հետ կապված մեր դժվարությունները, էապես կիջեցնի վարձը։ Ո՞ւր էր թե. ոչ միայն չիջեցրին, այլև մի բան էլ բարձրացրին»։

Թուրքիայի ընդդիմությունը համոզված է՝ Էրդողանի կուսակցությունն այս ամենը չի մարսի և հաջորդ ընտրություններում մարդիկ այլևս չեն քվեարկի իշխող ուժի օգտին։ Էդպիսի բան պարզապես անհնար է պատկերացնել։ Թույլ տվեք արձանագրել, որ գոնե այս հարցում Թուրքիայի ընդդիմությունը նույնքան միամիտ է, որքան մեր ընդդիմադիրները, որոնք հաստատ պնդում են՝ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ Արցախում և Հայաստանում վերջին տարվա ընթացքում, մարդիկ երբեք այլևս չեն տա իրենց ձայնը ներկա իշխանություններին։

«Գիտեմ, թե ինչպես են վարվել ձեր նախնիների հետ իմ հայրենիքում. ներե՛ք, եթե կարող եք»

Կներե′ք, դուք գոնե ծանո՞թ եք սոցիոլոգների կարծիքին, որոնք կանխատեսում են՝ բոլոր կուսակցությունների թվում ամենամեծ հաջողությունը հունիսի 20-ի ընտրություններում կգրանցեն հենց այսօրվա իշխանությունները։ Իսկ դուք ասում եք՝ Թուրքիա։

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (430)

Ըստ թեմայի

Գնացքն արդեն մեկնել է, կամ ճանապարհների ապաշրջափակումից կշահեն Ադրբեջանը, Թուրքիան...
Ի՞նչ կանի ՀԱՊԿ-ը, կամ հայրենիքի վտանգի դեպքում պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները
Վտանգն ուրիշ տեղ է, կամ ո՞ւր է տանում Իսրայելում հրեաների և արաբների բախումը
թեգերը:
Արմեն Դուլյան, կորոնավիրուս, Հայաստան, պատվաստումներ, Ընտրություններ

Գլխավոր թեմաներ