00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիայի լավագույն ռեստորաններից մեկի հայ սոմելյեն, կամ թալինցի Հայկի պատմությունը

© Photo : provided by Hayk ManukyanСомелье Айк Манукян
Сомелье Айк Манукян - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2021
Բաժանորդագրվել
Ոչ միայն Ֆրանսիայի տարբեր հատվածներից, այլև աշխարհի տարբեր երկրներից մարդիկ հատուկ գալիս են ֆրանսիական Ռոան քաղաք՝ Troisgros ռեստորանում ընթրելու։ Միշլենի երեք աստղ և համարյա մեկդարյա պատմություն ունեցող այս ռեստորանի սոմելյեներից մեկը մեր հայրենակից Հայկ Մանուկյանն է։

Հայկը ծնունդով Թալինի Զարինջա գյուղից է։ Երեք տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Երևան։ Ասում է՝ Հայաստանում գինու հանդեպ հետաքրքրություն չուներ, մտքով չէր էլ անցնի, որ մի օր գինու գիտակ կամ էլ ռեստորանում «գինեգործի դեսպան» կդառնա։ 2011 թվականին ճակատագիրը Հայկի ընտանիքին Ֆրանսիա հասցրեց։ Կարծում էին՝ ժամանակավոր կանգառ է, վերադառնալու են Հայաստան, բայց այստեղ նոր կյանք սկսվեց։

Ապագան Հայաստանի հետ կապող ֆրանսահայ գործիչը. ով է Ալֆորվիլի նոր փոխքաղաքապետ Մարդիրյանը

19-ամյա տղան օտար երկրում միաժամանակ և՛ ֆրանսերեն էր սովորում, և՛ մասնագիտություն ձեռքբերում։ Նրբաճաշակ ուտեստների երկրում Հայկը ցանկանում էր շեֆ-խոհարար դառնալ, անգամ մեկ տարի խոհարարական դասընթացների հաճախեց։ Հետո ռեստորաններից մեկում աշխատանքի առաջարկ ստացավ։ Պետք է որոշ ժամանակ աշխատեր մատուցող, մինչև խոհանոցում խոհարարի տեղ բացվեր։ Այս ռեստորանում աշխատանքը Հայկի համար ճակատագրական դարձավ։

© Photo : provided by Hayk ManukyanՍոմելյե Հայկ Մանուկյանը
Ֆրանսիայի լավագույն ռեստորաններից մեկի հայ սոմելյեն, կամ թալինցի Հայկի պատմությունը - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2021
Սոմելյե Հայկ Մանուկյանը

«Ռեստորանը ստեղծված էր գինու կոնցեպտի շուրջ։ Դրա սեփականատերն ու որդին սոմելյեներ էին։ Մի օր իրենց մոտ աշխատող սոմելյեն վիճեց, թողեց, հեռացավ։ Նոր աշխատող չէին կարողանում գտնել, ինձ ժամանակավոր իր տեղում նշանակեցին, մինչև նորին գտնեն»։

Ֆրանսիական տարածված ասացվածք կա. «Կյանքը շատ կարճ է, որպեսզի խմենք վատ գինի»։ Այստեղ սոմելյեի մասնագիտությունը շատ հարգված է։ Սոմելյեն այն մարդն է, որը ռեստորանում խորհրդատվություն է մատուցում հյուրին՝ օգնելով ճիշտ համադրել գինին ու ուտեստը։ Նա ոչ միայն ներկայացնում, այլև մատուցում է գինին։

Виноградные сады Ерема Аракеляна в селе Мргашат (1 сентября 2020). Армавирская область - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2020
Այգեգործը նախարարից լավ է. արմավիրցի Երեմի 100 տեսակի աղջիկ-խաղողներն ու ինքնաշեն տրակտորը

Այդպես մինչև այդ գինիների մասին ոչինչ չիմացող Հայկը սկսեց սովորել, հասկանալ՝ որ գինին ինչ ուտեստի հետ համադրել։ Տղանն ավելի առաջ գնաց ու սոմելյեի մասնագիտություն սովորեց Թուլուզում գտնվող լիցեյում, որը համարվում է Ֆրանսիայում այս մասնագիտության համար ամենաբարձր կրթությունը։ Լիցեյում սովորելուց բացի պրակտիկ ուսուցում  անցավ Ֆրանսիայի տարբեր քաղաքների մի շարք ռեստորաններում։ Ասում է՝ սոմելյեի մասնագիտության համար սա կարևոր է։ Պետք է կարողանաս համագործակցել խոհանոցի հետո, նաև մի քիչ հոգեբան լինես։

«Օրինակ` ռեստորան է գալիս մի տղա իր ընկերուհու հետ։ Կարճ ժամանակում պետք է ոչ միայն հյուրի ճաշակը հասկանաս, իր ընտրած ուտեստի հետ ճիշտ համադրվող գինի առաջարկես, այլև այնպիսին, որ իր բյուջեի սահմանում լինի, որ նրան վատ վիճակի մեջ չդնես։ 100 եվրոյանոց գինիով էլ կարող ես լավ ժամանակ անցկացնել, 1000-ով էլ, 10․000-ով էլ ու ավելի թանկով էլ»,- ասում է Հայկը։

Սոմելյե լինելը մի քիչ էլ էքստրեմալ աշխատանք է։ Զավեշտալի դեպքեր ու հանդիպումներ գրեթե ամեն օր են լինում։

«Նոր էի սկսել որպես սոմելյե աշխատել, մի մշտական հաճախորդ ունեինք, կնոջ հետ եկավ, շամպայն պատվիրեցին։ Դե շամպայնի բաժակները երկար են ու բարակ, ավելի հեշտ են ընկնում։ Սկուտեղով տանում էի մատուցելու, մի բաժակն ընկավ ուղիղ էդ մարդու վրա։ Ներողություն խնդրեցի, ասաց՝ ոչինչ, պատահում է։ Գնացի նորը բերելու։ Սեղանին դնելիս այս անգամ էլ 2 բաժակն ընկան տղամարդու վրա, լրիվ թրջվել էր։ Կինը ծիծաղում էր, ինքը բարկացած էր։ Ես ամբողջ երեկոյի ընթացքում էդ սեղանին մոտ չգնացի, էդ մարդն էլ ռեստորան չվերադարձավ»։

© Photo : provided by Hayk ManukyanՍոմելյե Հայկ Մանուկյանը` գործընկերների հետ
Ֆրանսիայի լավագույն ռեստորաններից մեկի հայ սոմելյեն, կամ թալինցի Հայկի պատմությունը - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2021
Սոմելյե Հայկ Մանուկյանը` գործընկերների հետ

Արդեն 1 տարուց ավելի է՝ Հայկը Ֆրանսիայի լավագույն ռեստորաններից մեկի` Troisgros-ի 6 սոմելյեներից մեկն է։ Ռեստորանում նաև մեծահարուստ հայեր են հյուրընկալվում։  Ասում է՝ բացվող ցանկացած գինին նախ համտեսում են, հետո միայն մատուցում։ Համտեսը պարտադիր է նույնիսկ այն դեպքում, եթե գինին հյուրն է ընտրել, անգամ եթե գինին 19000 եվրո արժե:

Բարձրակարգ «հյուրանոց» մեղուների համար, կամ գորիսեցի պապիկի հնարամտությունը

«Օրական այդքան տեսակի գինիներ համտեսելուց հետո ստացվում է` միշտ հարբա՞ծ եք»։

Հարցս Հայկին ծիծաղեցնում է։ Պարզվում է՝ համտեսել չի նշանակում խմել։

«Գինու համը ոչ թե ստամոքսում են զգում, այլ՝ բերանում։ Դրա համար պետք չէ, որ սոմելյեն կուլ տա գինին։ Լինում է՝ համտեսումների ժամանակ մեկ օրում մի 150 գինի ես համտեսում։ Պետք է շատ զգույշ լինել այս մասնագիտության հետ՝ ճանապարհից չշեղվելու համար»,- ժպտալով պատմում է Հայկը։

© Photo : provided by Hayk ManukyanՍոմելյե Հայկ Մանուկյանը
Ֆրանսիայի լավագույն ռեստորաններից մեկի հայ սոմելյեն, կամ թալինցի Հայկի պատմությունը - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2021
Սոմելյե Հայկ Մանուկյանը

Ի դեպ, Հայկն ասում է՝ Ֆրանսիայի լավագույն սոմելյեն հայ է՝ Արման Մելքոնյան, այնտեղ հիմա էլ ևս մի քանի հայազգի սոմելյեներ կան։ Շատ չեն, բայց անունով են։

Այս ռեստորանում մատուցվող գինիների մեծ մասը ֆրանսիական են, ասում է՝ ֆրանսիացիները հիմնականում ֆրանսիական գինիներ են նախընտրում։ Կարծում է՝ չեն սխալվում։ Ֆրանսիայում գինեգործությունը ոչ միայն արվեստ է, այլև մի ամբողջ գիտություն։ Կարևոր է ընդհուպ հողի կառուցվածքը, որում աճեցվում է խաղողը։

Девушка изучает сайт forartsakh.art - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2020
21-րդ դարի պատերազմը միայն զինվորինը չէ. արտերկրի հայ արվեստագետների նախաձեռնությունը

 «Օրինակ` Հայաստանում շեշտը դնում են մեծ գործարանի վրա։ Իսկ այստեղ հակառակն է։ Մեծ արտադրությունները ստանդարտիզացնում են գինին, իսկ այստեղ գնահատում են գինու տարբերվող համը»։

Ինչ Հայաստանից մեկնել են, հայրենիք այցելել չի ստացվել։ Հույս ունի՝ գալիք հունվարին գալ։ Ցանկանում է հայկական գինին Ֆրանսիայում ներկայացնել, նպատակ ունի հենց իր աշխատավայր-ռեստորանում հայկական գինու համտես կազմակերպել։ Պնդում է՝ հայկական գինեգործությունը բոլոր հնարավորություններն ունի մեր երկրի համար այցեքարտային դառնալու։

«Օրինակ` Եվրոպայում բույսերի ֆիլոքսերա հիվանդություն կա։ Դրա պատճառով այստեղ ամեն տարի խաղողի «ոտքերը» փոխում են, ամերիկյան «ոտքերի» վրա են աճեցնում։ Իսկ հայկական հողում չկա այդ հիվանդությունը, ու մեր Արենին իր օրիգինալ 6000 տարվա ոտքն ունի, աշխարհում նման քիչ խաղողի տեսակներ կան։ Հետո հողի կառուցվածքը, խաղողի բարձրադիր վայրերում աճելը... Սրանք շատ կարևոր կետեր են, որոնց վրա հիմնվելով` կարող ենք առաջ տանել մեր գինիները»։

© Photo : provided by Hayk ManukyanՍոմելյե Հայկ Մանուկյանը
Ֆրանսիայի լավագույն ռեստորաններից մեկի հայ սոմելյեն, կամ թալինցի Հայկի պատմությունը - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2021
Սոմելյե Հայկ Մանուկյանը

Նշում է՝ իսկական գինեսերը գնահատում է գինու տարբերվող համն ու բույրը, դրա համար պետք է փորձել ոչ թե նմանեցնել գինին եվրոպական այս կամ այն երկրում արտադրվող գինուն, այլ պահպանել հայկական համն ու հոտը։ Կարծում է՝ պետական աջակցությունը կարևոր է, որ խաղողագործն իրեն լավ զգա։ Գինեգործությունը կարող է մեր երկիր շատ զբոսաշրջիկներ ու ներդրումներ կանչել։ 

Լրահոս
0