00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արծվաշենի իրական ճակատագրերը. գյուղապետի կանաչ «Մոսկվիչն» ու լքվող տանը մոռացված երեխան

© Sputnik / Aram NersesyanСело Драхтик Гегаркуникской области
Село Драхтик Гегаркуникской области - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2021
Բաժանորդագրվել
Արծվաշենցին 30 տարի չի կորցրել հայրենի գյուղ վերադառնալու հույսը, բայց իրական վտանգի գիտակցումը թույլ չի տալիս տրվել երազանքներին։ Sputnik Արմենիան հավաքագրել է արծվաշենցիների փրկության պատմություններն ու ներկա իրավիճակի գնահատականները։ 

Արծվաշենի հանձնման երկաթյա վկան. գյուղապետի «Մոսկվիչը»

Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Դրախտիկ գյուղի գյուղապետարանի դիմաց կայանված հին «Մոսկվիչը» գյուղի բնակիչների համար իրենց ծննդավայրի` Արծվաշենի լուռ հիշատակն է։

Դրախտիկի գյուղապետ, արծվաշենցի Միշա Առաքելյանն իր այդ ավտոմեքենայով 1992թ–ի օգոստոսին ադրբեջանցիներով շրջապատված գյուղից 9 կանանց է դուրս բերել։

© Sputnik / Aram NersesyanԴրախտիկի գյուղապետ, արծվաշենցի Միշա Առաքելյանը
Արծվաշենի իրական ճակատագրերը. գյուղապետի կանաչ «Մոսկվիչն» ու լքվող տանը մոռացված երեխան - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2021
Դրախտիկի գյուղապետ, արծվաշենցի Միշա Առաքելյանը

«4-ին մեքենայի մեջ եմ նստեցրել, 4-ին` «կուզովում»։ Հետո էլ եկանք սարում մի պառավ կնոջ տեսանք, նրան էլ խտտեցի, դրեցի ավտոյի մեջ, եկել ենք հասել մինչև Կարմիր»,– Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց գյուղապետը։

Ադրբեջանական Իվանովկա գյուղի մոտ ավտոմեքենան հրետակոծության տակ է ընկել։ Միշա Առաքելյանը վիրավորվել է արկի բեկորից, բայց կանանց անվնաս տեղ է հասցրել ու դարձյալ վերադարձել` գյուղը պաշտպանելու։ Բայց օգոստոսի 8-ին ստիպված են եղել հեռանալ գյուղից, այս անգամ` անվերադարձ։

© Sputnik / Aram NersesyanԴրախտիկ
Արծվաշենի իրական ճակատագրերը. գյուղապետի կանաչ «Մոսկվիչն» ու լքվող տանը մոռացված երեխան - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2021
Դրախտիկ

«Մեկ էլ հրաման տվին, որ գյուղն ազատենք։ Մի օրվա մեջ հանեցին մեզ։ Ավտոբուսները բերեցին, ժողովրդին լցրեցին, ով ավտոբուսով, ով իր ավտոմեքենայով, ով ինչով կարողացավ՝ դուրս եկանք»,– պատմում է Առաքելյանը` հավելելով, որ մարդիկ Արծվաշենում են թողել ամեն ինչ, դուրս են եկել միայն հագի շորերով։

Միշա Առաքելյանի համոզմամբ, Արծվաշենը պահել հնարավոր չէր։ Դիրքը ցածրադիր էր, շրջապատված տասից ավելի բարձրադիր ադրբեջանական գյուղերով։

Գյուղից հեռանալուց հետո արդեն արծվաշենցիներն իմացան, որ Հայաստանի այն ժամանակվա ռազմաքաղաքական ղեկավարությունը Արծվաշենը փոխանակել էր Արարատի մարզի ներկայիս Տիգրանաշեն (նախկինում` Քյարքի) գյուղի հետ, որտեղ այն ժամանակ ադրբեջանցիներ էին բնակվում։

Քյարքին, սակայն, չափազանց փոքր էր բոլոր արծվաշենցիներին տեղավորելու համար։ Նրանց մի մասը տեղավորվեց Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում, մյուսները` նույն մարզի այլ գյուղերում։

© Sputnik / Aram NersesyanՃամբարակ
Արծվաշենի իրական ճակատագրերը. գյուղապետի կանաչ «Մոսկվիչն» ու լքվող տանը մոռացված երեխան - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2021
Ճամբարակ

Դրախտիկում այսօր Արծվաշենից տեղահանված 100 ընտանիք է ապրում։ Ծննդավայրի կարոտից բացի արծվաշենցիք կարոտում են նաև բնությունը, հողի բերրիությունը։ Արծվաշենում ամեն ինչ աճում էր, իսկ Դրախտիկի կլիման խիստ է, աճում է միայն խնձոր ու կարտոֆիլ, ընտանիքը պահելու համար հողագործությանը սովոր արծվաշենցիերն արդեն 30 տարի ստիպված են անասնապահությամբ զբաղվել։

© Sputnik / Aram NersesyanԴրախտիկի գյուղապետ, արծվաշենցի Միշա Առաքելյանը
Արծվաշենի իրական ճակատագրերը. գյուղապետի կանաչ «Մոսկվիչն» ու լքվող տանը մոռացված երեխան - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2021
Դրախտիկի գյուղապետ, արծվաշենցի Միշա Առաքելյանը

Միշա Առաքելյանը հիշում է, որ երբ 1992-ին իրենց Արծվաշենից տեղափոխեցին Դրախտիկ, գյուղի բոլոր տները լքված ու դատարկ էին։ Դրախտիկից ադրբեջանցիները հեռացել են դեռ 1988-89թթ–ին, ընդ որում, ոչ թե տեղահանվել են, այլ շատերը նույնիսկ հասցրել են վաճառել տներն ու գույքը և ողջ ունեցվածքը տարել իրենց հետ։ Մինդեռ հայերն ամեն ինչ թողել են Արծվաշենում։

Կգնամ, բայց ոչ ապրելու. արծվաշենցիներն անվտանգության հարցում վստահ չեն

Արծվաշենի հնարավոր վերադարձի մասին լուրերին արծվաշենցիներն այնքան էլ հակված չեն հավատալ, թեև 30 տարի փայփայել են մի օր վերադառնալու հույսը։

Դրախտիկի գյուղապետը վստահեցնում է` հնարավորության դեպքում առանց մտածելու կվերադառնա։

«Ես այնտեղ ծնվել եմ, այնտեղ մեծացել եմ, իմ բոլոր հուշերն այնտեղ են։ Մենակ ես չէ, շատերը կգնան։ Բայց մի պայմանով, որ սահմանները պաշտպանված լինեն»,– ասում է նա։

© Sputnik / Aram NersesyanԱստղիկ Թորոսյան
Արծվաշենի իրական ճակատագրերը. գյուղապետի կանաչ «Մոսկվիչն» ու լքվող տանը մոռացված երեխան - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2021
Աստղիկ Թորոսյան

Աստղիկ Թորոսյանը Արծվաշենից Դրախտիկ է տեղափոխվել 8 ամսականում։ Արծվաշենը չի տեսել, բայց իրեն արծվաշենցի է համարում։

«Մայրս պատմում է, որ Արծվաշենից փախչելիս վախից ինձ մոռացած է եղել տանը։ Հետո վերադարձել է իմ հետևից։ Այդ պահին արդեն սկսել են կրակել։ Ինձ վերցրել, թաքնվել է բաղնիքում, հետո հարևաններն են եկել իրեն հանել»,– պատմում է նա։

Աստղիկը ևս նշեց, որ եթե հնարավորություն ունենա, Արծվաշեն կգնա, բայց ոչ ապրելու համար, այլ ծնողների հայրենի գյուղը տեսնելու, նախնյաց հիշողություններին առնչվելու համար։

«Որովհետև մտածում եմ իմ երեխաների ապագայի մասին։ Եթե գյուղը շրջապատված է լինելու ադրբեջանական տարածքով, տարբերությունը ո՞րն է, ինչ որ այն ժամանակ է եղել, նույնն էլ հիմա է լինելու»,– ասում է Աստղիկը։

© Sputnik / Aram NersesyanԴրախտիկի ադրբեջանական գերեզմանոցը
Արծվաշենի իրական ճակատագրերը. գյուղապետի կանաչ «Մոսկվիչն» ու լքվող տանը մոռացված երեխան - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2021
Դրախտիկի ադրբեջանական գերեզմանոցը

1992թ–ից հետո արծվաշենցիներն իրենց գյուղը տեսել են միայն համացանցում ու Ճամբարակի դիրքերից` հեռադիտակով։ Նրանց դիտարկմամբ, իրենց գյուղում ադրբեջանցիները վարուցանք են անում, հող մշակում, ապրում, բայց տուն չեն նորոգում, նոր տուն չեն կառուցում, ապրում են ժամանակավոր եկվորի հոգեբանությամբ։ Միակ բանը, որ պարտաճանաչ արել են` վերացրել են հայկական գերեզմանոցը։

«Հարթ տարածություն է մնացել, լրիվ քանդել, վերացրել են»,– ասում է Միշա Առաքելյանը։

Իսկ Դրախտիկի ադրբեջանական գերեզմանոցը մինչ օրս պահպանվել է։ Բոլոր զարմացողներին արծվաշենցիները պատասխանում են` «մենք հո թուրք չենք»։

Արծվաշենի գյուղապետը, կամ գյուղապետ` առանց գյուղի

Արծվաշենի գյուղապետ Մամիկոն Խեչոյանը Հայաստանի միակ գյուղապետն է, որ գյուղ չունի։ Բանն այն է, որ Ադրբեջանի տարածքում մնացած Արծվաշենը իրավական բոլոր հիմնավորումներով եղել և մնում է Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական ինքնիշխան տարածք` էքսկլավ։ Եվ որպես հայկական բնակավայր այն, ՀՀ օրենդրությամբ, պետք է համայնքապետ ունենա։

© Sputnik / Aram NersesyanԱրծվաշենի գյուղապետ Մամիկոն Խեչոյանը
Արծվաշենի իրական ճակատագրերը. գյուղապետի կանաչ «Մոսկվիչն» ու լքվող տանը մոռացված երեխան - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2021
Արծվաշենի գյուղապետ Մամիկոն Խեչոյանը

«Թե՛ քարտեզներով, թե՛ փաստաթղթերով Արծվաշենը ՀՀ–ին պատկանող տարածք է ու վաղ թե ուշ պետք է վերադարձվի»,– Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մամիկոն Խեչոյանը։

Մինչ այդ գյուղապետն ապահովում է Հայաստանի տարբեր բնակավայրերում ցրված արծվաշենցիների միջև կապը, հավաքագրում նրանց կորցրած գույքի, նյութական վնասների մասին հավաստող փաստաթղթերը` Եվրոպական դատարան ներկայացնելու համար։ Իսկ Արծվաշենի համայնքապետարանին ՀՀ պետական բյուջեով հատկացված գումարը հիմնականում ծախսվում է արծվաշենցիների կարիքների համար։ Այս տարվա բյուջեով, օրինակ, թիթեղապատվել են Ճամբարակ քաղաքում ապրող արծվաշենցիների թաղամասի տների տանիքները։

© Sputnik / Aram NersesyanԱրծվաշենի գյուղապետ Մամիկոն Խեչոյանը
Արծվաշենի իրական ճակատագրերը. գյուղապետի կանաչ «Մոսկվիչն» ու լքվող տանը մոռացված երեխան - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2021
Արծվաշենի գյուղապետ Մամիկոն Խեչոյանը

Արծվաշենը Հայաստանի տարածքում մնացած ադրբեջանական անկլավների հետ փոխանակելու իրավական որևէ փաստաթուղթ գոյություն չունի։ Ըստ Մամիկոն Խեչոյանի, դա տեղի է ունեցել բանավոր պայմանավորվածության հիման վրա

«1992թ–ին Լևոնը փոխեց, հիմա կարող է Փաշինյանը փոխի, բայց ի վերջո արծվաշենցին իր հույսը ոչ մի անգամ չի կորցնում` կգա ժամանակ, որ մենք կլինենք Արծվաշենում։ Այն ժամանակ էլ դուրս չէինք գալիս։ Այդ ճանապարհին մի ադրբեջանական գյուղ կար` 40 տներով, այդտեղ իրենք հենակետ ունեին։ Այն ժամանակ էլ էի գյուղապետը ես, պաշտպանության խորհրդի նախագահը։ Ես առաջարկեցի, ասացի, էդ դիրքի դիմաց եթե մի հատ դիրք էլ մենք դնենք՝ ճանապարհն անվտանգ կդառնա, գետաբեկցին ռիսկ չի անի գա արծվաշենցու վրա։ Որ գար էլ՝ 700 զինվոր ունեինք` պատրաստ իրենց գյուղի համար զոհվելու»,– ասաց Խեչոյանը։

Բայց գյուղապետի առաջարկը ՀՀ այն ժամանակվա ռազմական ու քաղաքական իշխանությունը չի ընդունել։

© Sputnik / Aram NersesyanԴրախտիկ տանող ճանապարհը
Դրախտիկ տանող ճանապարհը - Sputnik Արմենիա
1/14
Դրախտիկ տանող ճանապարհը
© Sputnik / Aram NersesyanԴրախտիկ
Դրախտիկ  - Sputnik Արմենիա
2/14
Դրախտիկ
© Sputnik / Aram NersesyanԴրախտիկ
Դրախտիկ  - Sputnik Արմենիա
3/14
Դրախտիկ
© Sputnik / Aram NersesyanԱդրբեջանական գերեզմանոց Դրախտիկում
Ադրբեջանական գերեզմանոց Դրախտիկում - Sputnik Արմենիա
4/14
Ադրբեջանական գերեզմանոց Դրախտիկում
© Sputnik / Aram NersesyanԱդրբեջանական գերեզմանոց Դրախտիկում
Ադրբեջանական գերեզմանոց Դրախտիկում - Sputnik Արմենիա
5/14
Ադրբեջանական գերեզմանոց Դրախտիկում
© Sputnik / Aram NersesyanԴրախտիկ
Դրախտիկ - Sputnik Արմենիա
6/14
Դրախտիկ
© Sputnik / Aram NersesyanԴրախտիկի գյուղապետ Միշա Առաքելյանը
Դրախտիկի գյուղապետ Միշա Առաքելյանը - Sputnik Արմենիա
7/14
Դրախտիկի գյուղապետ Միշա Առաքելյանը
© Sputnik / Aram NersesyanԴրախտիկ
Դրախտիկ - Sputnik Արմենիա
8/14
Դրախտիկ
© Sputnik / Aram NersesyanԴրախտիկ
Դրախտիկ - Sputnik Արմենիա
9/14
Դրախտիկ
© Sputnik / Aram NersesyanԴրախտիկի մոտակա լանջերը
Դրախտիկի մոտակա լանջերը - Sputnik Արմենիա
10/14
Դրախտիկի մոտակա լանջերը
© Sputnik / Aram NersesyanԴրախտիկի գյուղապետարանը
Դրախտիկի գյուղապետարանը - Sputnik Արմենիա
11/14
Դրախտիկի գյուղապետարանը
© Sputnik / Aram NersesyanՃամբարակ
Ճամբարակ - Sputnik Արմենիա
12/14
Ճամբարակ
© Sputnik / Aram NersesyanՃամբարակ տանող ճանապարհը
Ճամբարակ տանող ճանապարհը - Sputnik Արմենիա
13/14
Ճամբարակ տանող ճանապարհը
© Sputnik / Aram NersesyanՃամբարակ
Ճամբարակ - Sputnik Արմենիա
14/14
Ճամբարակ
1/14
Դրախտիկ տանող ճանապարհը
2/14
Դրախտիկ
3/14
Դրախտիկ
4/14
Ադրբեջանական գերեզմանոց Դրախտիկում
5/14
Ադրբեջանական գերեզմանոց Դրախտիկում
6/14
Դրախտիկ
7/14
Դրախտիկի գյուղապետ Միշա Առաքելյանը
8/14
Դրախտիկ
9/14
Դրախտիկ
10/14
Դրախտիկի մոտակա լանջերը
11/14
Դրախտիկի գյուղապետարանը
12/14
Ճամբարակ
13/14
Ճամբարակ տանող ճանապարհը
14/14
Ճամբարակ

«Օգոստոսի 7-ին Վազգեն Սարգսյանն ու Արա Սահակյանը եկել են մեր գյուղ, օգոստոսի 8-ին Վազգեն Սարգսյանը երեկոյան ժամը 8-ին նայել է ժամացույցին, ասել` ոնց էլ ճիշտ պայմանավորված ժամին մտան»,– պատմում է Խեչոյանը` հիշեցնելով, որ տարիներ անց Լևոն Տեր–Պետրոսյանը մի հարցազրույցում հաստատել է, որ Արծվաշենը հանձնելու որոշումը կայացվել է պետական քաղաքականության շրջանակում։

Մամիկոն Խեչոյանն այսօր էլ համոզված է` եթե պետությունը չխանգարի, ժողովուրդն իր հողը չի թողնի, կպայքարի ու կպահի։

Լրահոս
0