00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսրայելում իշխանության են գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցները

© AFP 2024 / JACK GUEZПремьер-министр Израиля Биньямин Нетаньяху на ежегодной конференции здравоохранения (27 марта 2018). Тель-Авив
Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху на ежегодной конференции здравоохранения (27 марта 2018). Тель-Авив - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2021
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիրը վերլուծում է հայ-իսրայելական հարաբերությունների հեռանկարները Բենյամին Նեթանյահուի հեռանալուց հետո։

Հունիսի 2-ին Իսրայելում վճռվում էր գործադիր իշխանության ճակատագիրը։  Առավոտյան խորհրդարանն ընտրեց երկրի նախագահին, իսկ երեկոյան, ձգձգվող բանակցությունների արդյունքում, որոշվեց ապագա վարչապետի անունը։ Կառավարությունը կձևավորեն Բենյամին Նեթանյահուի հակառակորդները։ «Լիկուդ» կուսակցության առաջնորդը, որը երկիրը կառավարել է 15 տարի շարունակ, վարչապետի աթոռից, հնարավոր է, տեղափոխվի մեղադրյալի աթոռին։ Նրա դեմ գործեր են հարուցված քրեական օրենսգրքի երեք հոդվածով, որոնք կարող են անսպասելի արդյունքների հանգեցնել։

Встреча главы МИД РФ С. Лаврова  с Председателем еврейского агентства «Сохнут» И. Герцогом  - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2021
Իսրայելը նոր նախագահ ունի

Երուսաղեմում իշխանության փոփոխությունը Երևանի համար լավ նորություն է։ Իշխող կոալիցիայի ձևավորումը ընդդիմադիր ուժերի կողմից պայմաններ կստեղծի արցախյան պատերազմի ժամանակ Բենյամին Նեթանյահուի վարչակազմի կողմից Ադրբեջանին ցուցաբերած անուղղակի աջակցության արդյունքում գործնականում ընդհատված հայ-իսրայելական հարաբերությունները վերականգնելու հնարավորության համար: Իսրայելում իշխանության կգան մարդիկ, որոնց հետ կարելի է և պետք է երկխոսություն վարել։ Ավելին, ապագա կառավարիչների հայացքներն ու մոտեցումները թույլ են տալիս ակնկալել, որ այդ երկխոսությունն արդյունավետ կլինի։

Կառավարություն ձևավորելու հերթական փորձի համար ընդդիմությանը հատկացված ժամկետի ավարտից հաշված ժամեր առաջ հայտնի դարձավ, որ հասել են արդյունքի։ Ընդդիմադիր խոշորագույն խմբակցության ղեկավար Յաիր Լապիդը, որը նախագահից կոալիցիա կազմելու մանդատ էր ստացել, հայտարարեց, որ մյուս ընդդիմադիր առաջնորդների հետ բանակցությունների արդյունքները վերջ կդնեն Բենիամին Նեթանյահուի կառավարման ձգձգված դարաշրջանին:

Լապիդին հաջողվեց Նեթանյահուի դեմ ընդարձակ ճակատ ստեղծել, որին մասնակից դարձան 9 աջ, ձախ և կենտրոնամետ խմբակցություններ, այդ թվում՝ արաբական։ Նրա գլխավոր կոալիցիոն գործընկերներ դարձան պաշտպանության նախկին նախարարները՝ գեներալներ Բենի Հանցն ու Նաֆթալի Բենեթը։ Կոալիցիայի մասնակիցները միանգամայն տարբեր գաղափարական տեսանկյուններ ունեն։ Նրանց միավորում է միայն գործող վարչապետին իշխանությունից հեռացնելու ձգտումը։ Կոալիցիան արդեն իսկ կատակով անվանում են «Միայն թե ոչ Բիբին»։

Հայոց ցեղասպանության ժամանակ երեխաների կոտորածը ժխտողը չպետք է դասեր դա Իսրայելին․ Լապիդ

Ընդդիմադիրները համաձայնության են հասել նախարարների կաբինետի ձևավորման և գործունեության սկզբունքների հարցում։ Առաջին երկու տարին կառավարությունը կգլխավորի Նաֆթալի Բենեթը։ Յաիր Լապիդն այդ ընթացքում արտաքին գործերի նախարար կլինի։ Այնուհետև նրանք տեղերով կփոխվեն։ Երրորդ հիմնական գործընկերը՝ Բենի Գանցը, այդ ամբողջ ընթացքում կզբաղեցնի պաշտպանության նախարարի պաշտոնը։ Ավելի փոքր  խմբակցությունների առաջնորդները ավելի համեստ պորտֆելներ կստանան։ 

Երկու ապագա վարչապետներն էլ Հայաստանի և Իսրայելի հայ համայնքի համար միանգամայն ընդունելի անձիք են։ «Եշ ատիդ» կուսակցության առաջնորդ, նախկին լրագրող Յաիր Լապիդին, որ նախկինում ֆինանսների նախարարի պաշտոնն էր զբաղեցնում, ընդունված է հայամետ քաղաքական գործիչ համարել։ Վերջին անգամ հենց նա է եղել Քնեսեթում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկման նախաձեռնողը։ Նրա ջանքերը շատ մոտ էին դրական արդյունք ապահովելուն, բայց Նեթանյահուի վարչակազմը քվեարկությունը տապալելու ձև գտավ։ 2019թ․-ին Լապիդը խոստացավ, որ եթե վարչապետ դառնա, կհասնի Հայոց Ցեղասպանության ճանաչմանը։

Հիմա Լապիդը հիանալի հնարավորություն կունենա ապացուցելու, որ կարողանում է պահել իր խոսքը։ Ընդ որում, նա կկարողանա անել դա նաև արտաքին գործերի նախարար եղած ժամանակ։ Կարիք չի լինի սպասել վարչապետ նշանակվելուն։ Չէ՞ որ առաջին երկու տարիների ընթացքում կառավարությունը գլխավորելու է մի մարդ, որի հետ Լապիդը լիակատար կոնսենսուս ունի երիտթուրքերի հանցագործությունների քաղաքական գնահատականի հարցում։

Пожарные тушат горящие многоквартирные дома после израильских авиаударов в городе Газа - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2021
Վտանգն ուրիշ տեղ է, կամ ո՞ւր է տանում Իսրայելում հրեաների և արաբների բախումը

2015թ․-ին Նաֆաթլի Բենեթը, որն այն ժամանակ կրթության նախարարն էր, նույնպես առաջ էր քաշում Ցեղասպանության ճանաչման հարցը։ Այն ժամանակ դա հակասում էր Բենյամին Նեթանյահուի կառավարության գծին, որի անդամ էր Բենեթը։ Ի հեճուկս վարչապետի մոտեցումներին, որը խոչընդոտում էր հարցը Քնեսեթի օրակարգում ընդգրկելուն, Բենեթը հրապարակավ հայտարարեց․

«Ես դիմել եմ խորհրդարանի խոսնակին՝ Իսրայելի կողմից Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը արտոնելու նպատակով»։ Այսպիսով, արձանագրում ենք, որ «Միայն թե ոչ Բիբին» կոալիցիայի ձևավորումը ստեղծել է բոլոր պայմանները Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման համար։

Կարևոր է նաև այն, որ ապագա կառավարության կազմում վերջին 20 տարում առաջին անգամ կլինի նաև «Մերեց» ձախակողմյան կուսակցությունը, որը մշտապես հայ համայնքի կողքին է եղել և աջակցել է նրա գրեթե բոլոր նախաձեռնություններին։ Ավանդաբար Իսրայելի հայերը հենց «Մերեցի» օգտին են քվեարկում։ Նոր կառավարությունում այդ կուսակցությունը երեք նախարարական պորտֆել կունենա։ «Մերեցը» վերահսկողություն կստանա այդ թվում այնպիսի կարևոր մի գերատեսչության նկատմամբ, ինչպիսին է Տարածաշրջանային համագործակցության նախարարությունը։ Այդ կառույցը կգլխավորի Թամար Զանդբերգը՝ հայ լոբբիստների վաղեմի գործընկերը։ Կարծում եմ՝ դա ևս կնպաստի հայ-իսրայելական երկխոսության հաջողությանը՝ դրա վերականգնման դեպքում։

Հրթիռի առաջ բոլորը հավասար են. Իսրայելի հայերը` ռմբակոծության տակ կյանքի մասին

Դե, իսկ մեզ համար բացասական կարող է լինել կոալիցիայում «Մեր տունը Իսրայելն է» աջ կուսակցության ընդգրկումը, որը գլխավորում է ադրբեջանական լոբբիի փաստացի առաջնորդ Ավիգդոր Լիբերմանը։ Բաքուն նրա հետ մեծ հույսեր է կապում։ Հավանական է, որ կառավարությունում նրա ներկայությունը ինչ-որ չափով հակակշիռ կհանդիսանա «Մերեց» կուսակցության՝ մեզ համար դրական դերին։ Լիբերմանի կուսակցությունը, սակայն, ստանալու է այն պորտֆելները, որոնք թույլ չեն տալիս ազդեցություն ունենալ արտաքին քաղաքականության և ուժային կառույցների վրա։

Մեզ համար դրական փոփոխություններ են կանխատեսվում նաև հենց իր՝ Նեթանյահուի թիմում։ Իսրայելական «Zman Yisrael» պարբերականի տվյալներով՝ Քնեսեթի նախկին խոսնակ, առողջապահության նախարար Յուլի Էդելշթեյնը կողմնակիցներին հայտնել է, որ եթե «Լիկուդ» կուսակցությունը ընդդիմություն դառնա, ինքը պայքարելու է դրա առաջնորդի տեղի համար։ Ներկուսակցական ընտրություններում Նեթանյահուին հաղթելու Էդելշթեյնի շանսերը բավականին մեծ են։

Այստեղ կարևոր է նշել, որ Յուլի Էդելշթեյնը նույնպես բավականաին հայամետ տրամադրված քաղաքական գործիչ է։ Իսրայելի հայերը նրան արդարացիորեն հուսալի բարեկամ են համարում։ Ժամանակին, Քնեսեթի խոսնակ եղած ժամանակ, նա բավականին շատ ջանքեր է գործադրել, որպեսզի Ցեղասպանության ճանաչման հարցը հայտնվի խորհրդարանի օրակարգում։ Նա բացեիբաց քննադատում էր նրանց, ովքեր խոչընդոտում էին դրան և աջակցում էր Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը։

Доцент кафедры международных отношений и дипломатии ЕГУ, эксперт Григор Баласанян в гостях радио Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2021
ՌԱԴԻՈ
Կճանաչի՞ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը. փորձագետը վերլուծում է թուրք–իսրայելական լարումը

Էդելշթեյնի հաջողությունը «Լիկուդի» առաջնորդի դերի համար Նեթանյահուի դեմ նրա պայքարում միանգամայն ձեռնտու է Երևանին և, կարծում եմ, կվշտացնի Ադրբեջանի և Թուրքիայի կառավարիչներին։ Արդյունքում Քնեսեթում իրերի մի դասավորություն կլինի, որի դեպքում թե՛ իշխող կոալիցիան, թե՛ ընդդդիմության ղեկավարությունը ոչ միայն Ցեղասպանության ճանաչման, այլև Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման կողմնակիցներ կլինեն։

Ամեն դեպքում պատրանքներ ունենալ պետք չէ․ խոստումները ոչ միշտ են գործողություններով ամրապնդվում։ Անգամ եթե Իսրայելը վճռի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և Թուրքիայի հետ առճակատման գնա, Ադրբեջանի հետ նրա ռազմավարական գործընկերությունը հազիվ թե վերանայվի։

Եվ այնուամենայնիվ, իշխանության փոփոխությունն ու Լապիդի, Բենեթի, Զանդբերգի և Էդելշթեյնի նման մարդկանց անցումն առաջնային դերերի որոշ չափով հուսադրող է։ Նրանց համբավը թույլ է տալիս հուսալ, որ հայ-իսրայելական հարաբերությունների պատմության մեջ կհաջողվի նոր էջ բացել՝ երկխոսությունը վերսկսելով նոր էջից։ Իսրայելի ներկայիս կառավարության, մեղմ ասած, ոչ բարեկամական գործողությունները, որոնք արտահայտվեցին ագրեսորին սպառազինելով, հնարավոր կլինի թողնել Բենյամին Նեթանյահուի խղճին՝ այդ գործչի իշխանության լինելը թույլ չի տալիս մտածել անգամ Հայաստանի դեսպանին Թել-Ավիվ վերադարձնելու մասին։

Լրահոս
0