16:03 13 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
194 0 0

Հայրենասիրությունը պետք է ապացուցել ոչ թե խոսքով, այլ գործով։ Զոհված զինծառայողների հիշատակի հանդեպ վերաբերմունքը հայրենիքի հանդեպ վերաբերմունքի ցուցիչներից մեկն է։ Sputnik Արմենիայի սյունակագիրը մտորում է մոռացության մասին, որի մեջ թաղվում է մեր պետությունը։

Հայրենիքի նկատմամբ սիրո սերմանումն ինքնահոսի թողնելը (հատկապես երիտասարդների շրջանում) շատ վտանգավոր է։ Ի՞նչն է մեզ պակասում խնդիրը ճիշտ լուծելու համար։ Նախևառաջ ինքներս պետք է հիշենք և հետո մյուսներին անդադար հիշեցնենք մեր հերոսների մասին` պատերազմի, աշխատանքի, սպորտի, բոլոր հերոսների։

Երևանի Մոսկովյան փողոցի 100-150 մետր հատվածը (ՎՏԲ գրասենյակից մինչև Թումանյան փողոց) թերևս ամենաանհարմար վայրն է Հայաստանի ազգային հերոսի հիշատակը հավերժացնելու համար` սակավամարդ, հանգիստ վայր, ծառերի արանքում թաքնված, աչքից հեռու։ Իսկ հիմա այն նաև դատարկ է. Վիտյա Այվազյանի լուսանկարով պատվանդանն այլևս այնտեղ չէ։

Այվազյանին սպանել են 1990 թվականին, երբ նա դեռ 35 տարեկան էլ չկար։ Ավարտել էր Երևանի պետական համալսարանի մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը, Խորհրդային բանակի շարքերում ծառայել Բելառուսում, աշխատել Հայաստանի «Լազուր» արտադրական միավորումում, այնուհետև «Ղարաբաղ» կոմիտեում, ԼՂՀ–ում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում ինքնապաշտպանական ջոկատներ էր կազմակերպում, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր էր։

Սպանել են Երևանում։ Սպանության հանգամանքները լղոզված են, ոչ պարզ, անհասկանալի։ Ի տարբերություն նրա կյանքի, որն անմնացորդ ու հստակ նվիրել էր հայրենիքին։

Երախտապարտ հայրենիքը Այվազյանի համար պատվանդան էր կառուցել, որոշել դրա տեղը և ձեռքերը լվացել։ Այսօր յուրաքանչյուր ոք, ով անցնում է պլաստիկով փաթաթված դիմանկարի կողքով, չի կարող չտեսնել, որ լուսանկարը խունացել է, պատվանդանը` հնացել, սիզամարգը կեղտոտ է ու չխնամված։

Այժմ դառնանք բոլորին ցնցած և առավել քան արտակարգ դեպքին, որը տեղի ունեցավ Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում»։ Երևանյան փողոցներում հերոսների դիմանկարներով պատվանդանների և զոհված զինվորների դիերով պարկերի միջև անմիջական կապ իհարկե չկա, բայց չմոռանանք «սատանան մանրուքներում է» հայտնի արտահայտության մասին։

«Մանրուքներ» և «դետալներ». բազմաթիվ հուշարձանների և գերեզմանների բարձիթողի վիճակ, եթե դրանք «Եռաբլուրում» չեն, կոնկրետ օրերին զույգ թվով ծաղիկները ձեռքներին բարձրաստիճան պաշտոնյաների արարողակարգային այցելություն, հայրենասիրական դաստիարակության ծրագրերի բացակայություն դպրոցներում ու նույնիսկ նախակրթարաններում և այլն։ Եթե մենք չենք ցանկանում դա նկատել, սկսում է գործել մոռացության մեխանիզմը, և այդ ժամանակ պետական քաղաքականության նման ձախողումների ու դիահերձարանների վերաբերյալ հանրության տարակուսանքի միջև կապն այդքան էլ պայմանական չի թվում։

Նիկոլ Փաշինյանն այցելել է Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»

Հետ ենք նայում և չենք տեսնում (կամ գրեթե չենք տեսնում) արցախյան պատերազմի հերոսներին նվիրված ֆիլմերը, թատերական ներկայացումները, գրքերը, երգերը, հաղորդումները, Հայրենական մեծ պատերազմի մասին էլ չենք խոսում։ Չենք տեսնում (կամ շատ քիչ ենք տեսնում) փառավոր անուններով անցյալը` Վիկտոր Համբարձումյան, Սիլվա Կապուտիկյան, Իգոր Նովիկով, Պարույր Սևակ, Մինաս Ավետիսյան, Նիկոլայ Ռիժկով... Եվ էլի, էլի ու էլի։ Արցախյան առաջին պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանին նվիրված հուշարձան այդպես էլ չկանգնեցվեց Հայաստանում։ Ինչո՞ւ Մահաթմա Գանդիի արձան կա, իսկ հայրենիքի համար զոհվածների արձաններն այդքան քիչ են. ոչ մի հայի գլխում սա չի տեղավորվում։

Փողոցով քայլելիս հարցրեք երեխաներին կամ նույնիսկ դեռահասներին։

– Ճանաչո՞ւմ եք Մովսես Գորգիսյանին, Թաթուլ Կրպեյանին, Աղասի Խանջյանին, Տիգրան Պետրոսյանին։

Հիմնականում չեն պատասխանի։ Դուք վշտացած կշարունակեք ձեր ճանապարհը, իսկ դեռահասները կմնան։ Որովհետև ոչ թե փողոցի պատահական անցորդը պետք է հայրենասիրություն սովորեցնի նրանց, այլ պետությունը։

Վատ չէ, որ երեխաները կես խոսքից ճանաչում են Հենրիխ Մխիթարյանին կամ Քիմ Քարդաշյանին, վատն այն է, որ դրան հաջորդում է հիշողության կորուստը։ Ավելի ճիշտ` սպիտակ հետքերը։ Ավելի կոնկրետ` չլցված դատարկությունը։ Դա շատ վտանգավոր է. այդ դատարկությունը շատ հեշտ է հիմարությամբ լցնելը, ինչից ձևավորվում է կինոհեռուստատեսային գորշ զվարճանքը, պլաստմասսե գրականությունն ու ընդհանրապես ձանձրալի և անհետաքրքիր կյանքը։

... Իսկ Երևանը նախընտրական քարոզարշավի պաստառներով է պատված` անձրևից հետո դուրս եկած սնկերի պես։ Ամեն կողմից մեզ են նայում առանձին անհաջողությունները կամ հաջողությունը դեմքներին դրոշմած այրերը. «Քվեարկեք մեր օգտին կամ կպարտվեք»։

Պետությունից մասնագետներ ենք խնդրել՝ չեն օգնել, հիմա ինչ ասես ասում են. փորձագետ

Չի կարելի բացառել, որ Մոսկովյան փողոցի վերոնշյալ հատվածում կհայտնվի երկրի հերթական փրկչի լուսանկարը։ Վիտյան իր գործն արդեն արել է, Վիտյան կարող է հեռանա՞լ։

Առակ` ասվածն ամրապնդելու համար։ Գյուղում մի հսկա կաղնի էր աճում։ Հարևանությամբ ապրող ծերուկի ընկերն էր։ Տունը հնացավ, ծերուկը մահացավ, եկավ թոռը, նոր տուն կառուցեց։

– Օգնե՛ք ինձ կաղնին կտրել, – խնդրեց թոռը հարևանին, – ծառը փակում է լույսը։

Հարևանը փորձեց համոզել, որ չկտրի, բայց չկարողացավ։ Գիշերը փոթորիկ բարձրացավ, կայծակ որոտաց, մրրիկը կոտրեց ճյուղերը։ Կաղնին ասաց քամուն. «Այլևս չեմ ուզում ապրել, քամի՛։ Ընդամենը 500 տարեկան եմ, բայց էլ ուժ չունեմ։

Առաջ իմ կողքին բարի մարդիկ էին ապրում, իսկ հիմա մարդկային ջերմություն չկա կողքիս, ուրեմն մեռնելու ժամանակն է»։

...Բարձր շրխկոց լսվեց, կաղնին ճկվեց։ Թոռը սարսափահար մտածեց. «Եթե տանս վրա ընկնի, տնիցս ոչինչ չի մնա»։ Դուրս վազեց ու սկսեց պաղատել.

– Խնդրում եմ` չընկնես հանկարծ։ Դու դեռ ամուր ես։ Ասում են` կաղնիները մինչև 2000 տարի են ապրում։

Ապրե՛ք և հիշե՛ք։

Ըստ թեմայի

Անահիտ Ավանեսյանը չի պատրաստվում հրաժարական տալ
Սառնարանում դիերի պահելը հոգեբանական պահ է, կարևորը` փակ տեղում լինեն. դատաբժիշկ
Աշխարհում ոչ մի կենտրոն չէր կարող պատրաստ լինել նման ծավալի աշխատանքի. Դատաբժշկականի վարիչ
թեգերը:
զինծառայող, աճյուն, Պատերազմ, Հայաստան

Գլխավոր թեմաներ