06:56 29 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.32
  • GBP669.27
  • EUR570.01
  • RUB6.56
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
26210

Sputnik Արմենիան ուսումնասիրել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակներն ու բավական ուշագրավ փաստեր հայտնաբերել դրանցում ներառված թեկնածուների մասին։

2.5 մլն ընտրող ու 2 500 պատգամավորի թեկնածու. հունիսի 20-ին նախանշված արտահերթ խորհրդարանական ընտրություններին, փաստորեն Հայաստանի յուրաքանչյուր 1000 չափահաս քաղաքացիներից 1-ն իրեն տեսնում է պոտենցիալ ազգընտիրի դերում։

Վատ աշխատանք չէ։ 661 400 դրամ աշխատավարձ, ծառայողական ավտոմեքենա, աշխատանքային թեթև գրաֆիկ, գործուղումներ, էլ չենք խոսում հանրային ճանաչման ու կարիերայի մասին։ Հայաստանյան իրականության համար բավական ցանկալի աշխատանք է։

Թերևս հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ պատգամավոր դառնալու ցանկություն ունեցողների մեջ բավական լուրջ թիվ են կազմում չաշխատողները։ Այսպես, 2 539 թեկնածուներից 786–ը ներկա պահին չեն աշխատում, գործազուրկ են կամ անաշխատունակ, 27–ը` թոշակառու։

Չաշխատող թեկնածուների թվով առաջատարը Դավիթ Սանասարյանի գլխավորած «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունն է։ Ըստ հրապարակված ցուցակի, այս քաղաքական ուժի 85 թեկնածուներից 52-ը կամ շուրջ 60 տոկսը չի աշխատում։

Ինչ վերաբերում է աշխատանքով ապահովված թեկնածուներին, ապա ինչպես բոլոր, այնպես էլ այս ընտրություններում մեծ թիվ են կազմում գործարար–ձեռներեցները, հասարակական կազմակերպությունների ու տարբեր հիմնադրամների նախագահները, իրավաբանները, գիտաշխատողները, ուսուցիչները, բժիշկները։ Բավական նկատելի է նաև հոգեբանների առկայությունը որոշ քաղաքական ուժերի ցուցակներում։

Քննությունը կպարզի ՔՊ-ի քարոզարշավին խոչընդոտելու դեպքի հանգամանքները

Թե ինչ անելիք ունի խորհրդարանում հոգեբանը, կարելի է ենթադրել, բայց թե ինչ անելիք ունեն այնտեղ պահնորդները, վարսահարդարները, դիմահարդարներն ու անգամ լոգոպեդները, մնում է միայն ենթադրել։ Եվ սա կատակ չէ։ Այս մասնագիտությունների տեր մարդիկ ևս ընտրացուցակներում կան։

Կա նաև 1 դաշնակահարուհի, մի քանի անասնաբույժներ, վարորդներ ու վարորդ–առաքիչներ, տարբեր առևտրի կենտրոնների վաճառողներ ու վաճառքի խորհրդատուներ, մի քանի մարզիչներ ու դպրոցների զինղեկներ, մանկապարտեզի ֆիզկուլտուրայի 1 դաստիարակ, անգամ` կահույքի արտադրամասի 1 վարպետ, 2 փականագործ, էլեկտրամեխանիկ, ճաշարանի վարիչ, բանվորներ, հացթուխ, խաղատան օպերատոր ու գազալցակայանի լիցքավորող։

Թե նրանցից ով որ քաղաքական ուժի ցուցակում է, միտումնավոր չենք նշում` քարոզչությունից ու հակաքարոզից ձեռնպահ մնալու համար, հատկապես, որ ցանկության դեպքում ընտրողներն իրենք կարող են ծանոթանալ թենածուների ցանկին ԿԸՀ պաշտոնական կայքում։ 

Իսկ թե ինչպես է ստացվել, որ օրինաստեղծ գործունեության հետ կապ չունեցող մասնագիտությունների տեր անձինք հայտ են ներկայացրել լինելու օրենսդիր ու գործադիր իշխանություններում, Sputnik Արմենիան որոշեց ճշտել Հանրային կառավարման հարցերի փորձագետ Հովհաննես Ավետիսյանից։

«Քաղաքական տեսանկյունից դաշտն այնքան նոսրացած է որակների առումով, որ մարդիկ ընտրում են իրենց հավատարիմ  անձանց` առանց խորանալու մասնագիտական որակների ու օգտակարության մեջ»,– ասաց նա` հավելելով, որ նույն կերպ 2018-ին Փաշինյանը ձևավորել էր նաև այսօրվա խորհրդարանական մեծամասնությունն ու կառավարությունը, թերևս բացառությամբ մի քանի իրոք որակյալ մասնագետների։

Իսկ այդ ամենի հիմքում, Ավետիսյանի խոսքով, Հայաստանում կայացած քաղաքական կուսակցությունների, այդ համակարգում ձևավորված քաղաքական կադրերի բացակայությունն է։

Դրանում համոզվելու համար Հովհաննես Ավետիսյանն առաջարկում է հայաստանյան կուսակցություններից հանել դրանց լիդերներին, համոզվելու համար, որ այդ կուսակցությունն ուղղակի կդադարի գոյություն ունենալ։

«Կա անհատ, կան նրա շուրջ հավաքված անձինք, որոնք հավաքվում են բարիդրացիական հարաբերությունների, բիզնեսի, նվիրվածության չափորոշիչներով»,– ասաց փորձագետը։

Ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե ընտրությունը տեղի ունենար այս պահին. Gallup–ի հարցման արդյունքը

Իսկ եթե ընտրությունների արդյունքում իշխանության գա այս հիմքով ձևավորված քաղաքական ուժ, որը չի ապահովի երկրի առջև ծառացած խնդիրները գիտակցելու ու դրանք լուծելու մասնագիտական ներուժ, ապա Հովհաննես Ավետիսյանի խոսքով, առկա խնդիրներն էլ ավելի են խորանալու։

Ըստ թեմայի

«2008 թ.–ից հետո իշխանությունների հետ որևէ առնչություն չեմ ունեցել, հասկացա՞ք». Քոչարյան
Փաշինյանի հետ համագործակցությունը բացառվում է, իսկ Քոչարյանի՞. Արման Աբովյանի պատասխանը
Ծեծկռտուք քարոզարշավի ժամանակ. մասնակիցների մեջ են եղել Հակոբ Արշակյանը և ՔՊ–ի 4 անդամներ
թեգերը:
մասնագիտություն, թեկնածու, Պատգամավոր, Հայաստան

Գլխավոր թեմաներ