00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու Գերմանիայի հայերը չկարողացան հասնել «Գորշ գայլերի» գործունեության արգելքին

© AFP 2024 / ADEM ALTANСторонники Партии националистического движения с жестами ультранационалистической, неофашистской организации партии "Серых волков" (13 декабря 2009). Анкара
Сторонники Партии националистического движения с жестами ультранационалистической, неофашистской организации партии Серых волков (13 декабря 2009). Анкара - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2021
Բաժանորդագրվել
Գերմանիայի իշխանությունները չեն հետևում Ֆրանսիայի օրինակին և չեն արգելում «Գորշ գայլերի» գործունեությունը։ Մինչդեռ վաղուց արդեն ժամանակն է, որ պաշտոնական Բեռլինը հասկանա, թե բարիկադների որ կողմում պետք է լինի։

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները հիասթափված են, որ դաշնային կառավարությունը բավարար հետևողականություն չի ցուցաբերում Գերմանիայում հայերին և քրդերին ահաբեկող «Գորշ գայլեր» թուրքական արմատական խմբավորման դեմ պայքարում։ «Ձախերի» խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Սևիմ Դագդելենը (որն, ի դեպ, էթնիկ թրքուհի է) վերջերս ստացել է ներքին գործերի նախարարության պաշտոնական պատասխանն իր հարցմանը, թե ինչ է արվում իշխանությունների կողմից թուրք արմատականներից բխող սպառնալիքները չեզոքացնելու համար։ Իրավապահների պարզաբանումները պատգամավորին համոզիչ չեն թվացել։

Премьер-министр Турции Реджеп Тайип Эрдоган слушает выступление вице-президента США Джо Байдена во время круглого стола, организованного Торговой палатой США (16 мая 2013). Вашингтон - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2021
Էրդողանը «գոլ խփեց» իր դարպասին, կամ կարևոր նախադեպ Հայոց ցեղասպանության ճանաչման համար

«Գերմանիայի ներքին գործերի դաշնային նախարարությունն ուշադիր և մտահոգությամբ հետևում է այն կազմակերպությունների գործունեությանը, որոնք կասկածվում են քաղաքական իսլամիզմին մասնակցելու համար», - ասված է ուղերձում։

Բայց նախարարությունը չի բավարարել խորհրդարանականի գլխավոր պահանջը։ Պատգամավորը պնդում էր, որ «Գորշ գայլեր» կազմակերպության մաս ճանաչված կառույցները հանվեն Գերմանիայի Իսլամական խորհրդաժողովից։ Նախարարությունը հասկացրել է, որ այդ պահանջն անհնար է բավարարել։ Գերատեսչության պատասխանը հիասթափեցրել է ոչ միայն Սևիմ Դագդալենին, այլև պատգամավորական կորպուսի գործընկերներից շատերին, որոնք համոզված են` վաղուց ժամանակն է ամենակոշտ քայլերը ձեռնարկել վերջնականապես սանձերը կտրած թուրք ծայրահեղականների նկատմամբ, որոնց թիրախում են նաև գերմանաբնակ հայերը։

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը Շուշիում դպրոց չի կառուցի. Բաքուն դեմ է

Գերմանիայի հանրությունը վրդովված էր թուրք ծայրահեղականների սադրիչ արարքներից, իրադրությունը սրվեց անցյալ տարվա ամռանը, երբ «Գորշ գայլեր» խմբավորման տեղական ստորաբաժանումները զանգվածային արշավ սկսեցին հայերի դեմ: Հարձակումներն ավելի ակտիվացան արցախյան պատերազմի օրերին։ Սկզբում ծայրահեղականները հրդեհեցին Բեռլինում Հայաստանի դեսպանատան մոտ կայանված ավտոմեքենան։ Հետո Քյոլն Մյուլհայմ շրջանում մոտ 30 թուրք և ադրբեջանցի հարձակում կազմակերպեցին հայերին պատկանող փոքր ռեստորանի վրա։ Հանովերում անհայտ անձինք հարձակվեցին հայկական եկեղեցու այցելուների վրա։ Հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ թուրք արմատականներից սպառնալիքներ և վիրավորանքներ են ստացել սոցիալական ցանցերրում և հեռախոսազանգերի միջոցով։

Иерусалим, армянский квартал - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2021
Ինչո՞ւ օրթոդոքս հրեաները «թքած ունեն» հայերի վրա

Բեռլինյան «Die Welt» թերթն այդ օրերին գրում էր, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նոր ուժով բորբոքեց թուրքական «Գորշ գայլերի» ատելությունը հայերի հանդեպ։ Հրապարակման հեղինակը նշում էր, որ աջ ծայրահեղականները սպառնում են սպանել նույնիսկ երեխաներին։ Պարբերականը նամակներից մի քանիսը ուղղակի էր մեջբերում։ Ահա դրանցից մեկը․ «Մենք աջակցում ենք մեր ադրբեջանցի եղբայրներին և թույլ չենք տա, որ անհավատ հայ շները խաղաղ ապրեն Գերմանիայում»:

Ահա և երկրորդը․ «Մենք ճանաչում ենք ձեզ, գիտենք, թե որտեղ են լինում ձեր երեխաները ցերեկը և գիշերը։ Մենք ձեզ կգտնենք»։ Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Սերովբե վարդապետ Իսախանյանը նույնիսկ ստիպված եղավ նամակով դիմել Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասի ներքին գործերի նախարար Հերբերտ Ռոյլին և պաշտպանություն խնդրել նրանից։ Դրանից հետո ոստիկանությունը մի քանի շաբաթ պատարագի ժամանակ պարեկություն էր իրականացնում հայկական եկեղեցիների մոտ։ Նշենք, որ նշված փաստերի առնչությամբ քննությունները մինչ օրս չեն ավարտվել։ Բայց մի շարք հանցանշաններ վկայում են, որ այս ամենի հետևում իսկապես «Գորշ գայլերն» էին կանգնած։

Այցելություն Շուշի առանց «Գորշ գայլերի». արդյոք «Ստամբուլն» Էրդողանի համար գերեզման կդառնա

«Գորշ գայլերն» արդեն վաղուց են Գերմանիայի հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում։ Բայց իրավապահները, չգիտես ինչու, թուրք ծայրահեղականների նկատմամբ արմատական միջոցներ չեն ձեռնարկում։ Իսկ հանրությունը իշխանություններից այնպիսի կոշտ գործողություններ է պահանջում, ինչպիսիք Ֆրանսիայի իշխանություններն էին ձեռնարկել «Գորշ գայլերի» դեմ։ Պաշտոնական Փարիզը դեռ նոյեմբերին էր որոշում կայացրել Ֆրանսիայի տարածքում կազմակերպության գործունեությունն արգելելու մասին։ Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել էր, որ «հանրապետության նախարարների խորհուրդը դա արել է նախագահ Մակրոնի հանձնարարականին համապատասխան», քանի որ «կազմակերպությունն ատելություն է հրահրում և մասնակից է բռնության ակտերին»:

Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху с сыном Яиром Нетаньяху у стены плача после победы его партии Ликуд на всеобщих выборах (18 марта 2015). Иерусалим, Израиль - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2021
Եթե չդադարեք աջակցել, կճանաչենք Ցեղասպանությունը. Իսրայելը գտել է Էրդողանի թույլ տեղը

Նախևառաջ նկատի ունեին դրան նախորդած միջադեպերը։ Հոկտեմբերի 28-ին թուրք ազգայնականները Փարիզում դանակներով և կացիններով հարձակվել էին Արցախի անկախության ճանաչումը պահանջող հայ ցուցարարների վրա և վիրավորել նրանցից մեկին: Այնուհետև Լիոնում «Գորշ գայլերի» խորհրդանիշը ցուցադրող հարյուրավոր թուրքեր բառացիորեն գրոհել էին հայկական թաղամասերի վրա։ Չորս հայեր էին վիրավորվել։ Ծայրահեղականները պղծել էին Դեսին Շարպիե քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը: Մարմարի վրա նրանք կարմիր ներկով գրել էին. «Գորշ գայլեր»։ Թուրք արմատականները հարձակվել էին հայերի վրա նաև Դիժոն և Վիեն քաղաքներում։

Ուրեմն ինչո՞ւ Գերմանիայի իշխանությունները չեն հետևում Ֆրանսիայի իշխանության օրինակին և չեն արգելում երկրում ըստ էության ահաբեկչական կազմակերպության գործունեությունը։ Գլխավոր պատճառն, ըստ ամենայնի, թուրք ընտրազանգվածին խրտնեցնելու մտավախությունն է, հաճախ հենց այդ զանգվածն է կանխորոշում ընտրությունների արդյունքը։ Տարբեր տվյալներով` այսօր Գերմանիայում 3-4 միլիոն թուրք է բնակվում։

Նրանցից գրեթե երկու միլիոնը ԳԴՀ-ի լիիրավ քաղաքացիներ են, որոնք ձայնի իրավունք ունեն։ Բունդեսթագի պատգամավոր Սևիմ Դագդալենը համոզված է, որ հենց այդ հանգամանքն է Անգելա Մերկելի վարչակազմին ստիպում այդքան բարեկիրթ լինել «Գորշ գայլերի» հետ: «Գերմանիայի իշխանությունները բառացիորեն թաթերի վրա զարմանալիորեն զգուշավոր պար են պարում «Գորշ գայլերի» առջև»,-ասում է քաղաքական գործիչը,- Գերմանիայի Դաշնային կառավարության դիրքորոշումը թուրք աջ ծայրահեղականների նկատմամբ անհետևողական է և չափազանց զգուշավոր»: Խորհրդարանականի խոսքով՝ թուրք ազգայնականներին թույլատրվում է «արտոնյալ երկխոսություն վարել Գերմանիայի կառավարության հետ»։ «Քրիստոնյա-դեմոկրատական միության և «Գորշ գայլերի» միջև ավանդաբար հատուկ հարաբերություններ են ձևավորվել»,-եզրափակում է Սևիմ Դագդալենը:

Ինչ է ուզում թուրքը հայից, կամ Ֆրանսիայում պետք է իրերն իրենց անուններով կոչեն

«Ձախերի» կուսակցության պատգամավորի հետ լիովին համաձայն են ընդդիմադիր մյուս խմբակցությունների գործընկերները։ «Գորշ գայլերի» նկատմամբ խիստ միջոցներ կիրառելու պահանջով Դաշնային կառավարությանը վերջերս դիմել էին նաև «Կանաչների» առաջնորդ Ջեմ Օզդեմիրը (ի դեպ, նույնպես ծագումով Թուրքիայից է) և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավոր Շտեֆան Կոյտերը։

Խորհրդարանականները թուրք ազգայնականներին սանձելու փորձեր էին ձեռնարկել դեռ 2018-ի հոկտեմբերին, երբ ձախ կուսակցությունները Բունդեսթագում հանդես եկան «Գորշ գայլեր» կազմակերպության խորհրդանիշն արգելող օրենքի ընդունման նախաձեռնությամբ (շարժման հետևորդները իրենց պատկանելությունը խմբավորմանը ցույց են տալիս հայտնի ժեստով՝ միջնամատը կպցնելով բթին և ափով գայլի պրոֆիլ ցուցադրելով)։

Օրենսդիրները նախաձեռնությունը հիմնավորում էին նրանով, որ «գայլային» ողջույնը նացիստական ողջույն է հիշեցնում։ Նրանք նաև վկայակոչում էին Սահմանադրության պահպանության դաշնային գերատեսչության զեկույցը, որում նշվում էր, որ «Գորշ գայլերը» ռասիզմի գաղափարախոսություն են դավանում՝ ստորադաս ռասայի ներկայացուցիչներ հռչակելով հայերին, քրդերին, հույներին և հրեաներին: «Ձախերի» առաջարկած օրենքն այդպես էլ չընդունվեց։

Кадр из видеоролика СГБ Азербайджана - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2021
Լիբանանահայի միակ «մեղքը». Բաքվում դատելու են նրան որպես վարձկան

2020թ․-ի նոյեմբերին Բունդեսթագը կրկին վերադարձավ «Գորշ գայլերի» թեմային։ Խորհրդարանը ձայների մեծամասնությամբ որոշեց դիմել Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչությանը՝ առաջարկելով արգելել «Գորշ գայլերի» գործունեությունն ամբողջ Գերմանիայի տարածքում: Դրա օգտին քվեարկեցին ՔԴՄ/ՔՍՄ խմբակցությունների, սոցիալ-դեմոկրատների, ազատ դեմոկրատների և «Կանաչների» ներկայացուցիչները:

Բայց գործին ընթացք չտրվեց։ Ներքին գործերի դաշնային նախարարությունը ողջունեց կազմակերպության գործունեության պաշտոնական արգելքի գաղափարը, սակայն նախաձեռնությունը համարեց իրավաբանորեն դժվար իրագործելի, քանի որ «Գորշ գայլերը» Գերմանիայում երբեք չեն ձևակերպվել որպես օրինական գործող կազմակերպություն: Անհնար է արգելել այն, ինչ պաշտոնապես գոյություն չունի, հասկացրեց նախարար Հորսթ Զեեհոֆերը։

Մինչդեռ հատուկ ծառայություններն արդեն վաղուց են զբաղված Գերմանիայում ընդհատակյա գործող «Գորշ գայլերի» ցանցի փաստացի բջիջներ հանդիսացող կառույցների բացահայտմամբ։ Վերջերս հատուկ ծառայություններից ստացած տեղեկությունների հիման վրա Սահմանադրության պաշտպանության Դաշնային գերատեսչությունը «Եվրոպայի թուրքական իսլամական մշակութային միավորումների միություն» կազմակերպությունը ճանաչեց խմբավորման օրինական «տանիք»։

Հատկանշական է, որ այդ կազմակերպությունը մինչ օրս ներկայացված է գերմանական Իսլամական համաժողովում, որը ԳԴՀ կառավարությունն իր հուսալի գործընկերն է համարում: Այս պարադոքսալ հակասությանը ուշադրություն են դարձնում ոչ միայն խորհրդարանականները, ոչ միայն հայկական, քրդական և հունական համայնքների առաջնորդները, այլև ազդեցիկ հրեական լոբբիի առաջնորդները։ Եվրոպայի Հրեական կոմիտեի տնօրեն Ռեմկո Լեմհուսը վերջերս Մերկելի վարչակազմին կոչ արեց կողմնորոշվել՝ ընկերությո՞ւն է անում «Գորշ գայլերի» հետ, թե՞ դիմակայում է նրանց: Իսկապես վաղուց արդեն ժամանակն է, որ պաշտոնական Բեռլինը հասկանա, թե բարիկադների որ կողմում պետք է լինի։

Լրահոս
0