00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի քաղաքապետների արտառոց ազատումները. կարևոր չէ` ոնց ես աշխատել, կարևորը` ՔՊ–ին գովես

© Sputnik / Asatur YesayantsРечь премьер-министра Армении Никола Пашиняна на инаугурации мэра Еревана (13 октября 2018). Еревaн
Речь премьер-министра Армении Никола Пашиняна на инаугурации мэра Еревана (13 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2021
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Երևանի քաղաքապետների հետ կապված դեպքերը միշտ բուռն են եղել մեր նորանկախ պատմության ողջ ընթացքում։

 

Կարևոր չէ, թե ինչ քաղաքապետ ես, կարևորը, որ մեր թիմին սատարես ու գովերգես

Համբարձում Գալստյանին սպանեցին, Գագիկ Բեգլարյանը հեռացավ նախագահականի աշխատակցի հետ առնչվող սկանդալի պատճառով, Սուրեն Աբրահամյանը հրաժարական տվեց հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո, Ալբերտ Բազեյանը հրաժեշտ տվեց պաշտոնին Ռոբերտ Քոչարյանի հայտնի արտահայտությունից հետո. «Փողի վրա նստած՝ փողի պակասից է բողոքում», պարոն Մարգարյանի հետ մեկ այլ նախագահի մեկ այլ հայտնի արտահայտություն է կապված. «Սիրուն չի, Տարո՛ն ջան»։ Եվ վերջապես Վանո Սիրադեղյանին փնտրում են մինչև հիմա, և հայտնի չէ, թե աշխարհի որ ծայրում է գտնվում։

Համաձայնեք՝ մեր մայրաքաղաքի ներկա ղեկավարի նշանակումն էլ էր բավական արտասովոր։ Հայտնի անեկդոտի նման կատակով հարցնում էինք. «Գոնե կինը հա՞յ է», պարզվեց՝ կինն էլ չեխուհի է, և այդ երկրի մայրաքաղաքում մեր մայրաքաղաքի ղեկավարը անշարժ գույք ունի։ Բայց ամենատարօրինակը՝ նույն օրը հեռուստացույցով տեսնում էինք դերասանին ծիծաղաշարժ սկետչերում, հետո լուրերով հետևում էինք, թե ինչպես է վարում ավագանու նիստերը։ Սակայն, մի տարի էլ չանցած՝ Ուկրաինայում հումորային դերասանը նախագահ դարձավ, և շատ արագ համակերպվեցինք՝ իսկ ինչո՞ւ ոչ, Իտալիայում էլ դեռ տարիներ առաջ կատակերգուն կուսակցություն էր հիմնել ու մտել խորհրդարան։

Церемония открытия парка, отремонтированного к 2800-летию Еревана (10 мая 2019). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
Մատի ու մատանու արանքում. ինչո՞ւ են ՔՊ-ում դժգոհ Հայկ Մարությանից

Գաղտնիք չէ, որ տարբեր երկրներում խոշոր քաղաքների քաղաքապետները վտանգ են ներկայացնում իշխանությունների համար։ Հեռու չգնանք՝ հենց միայն մեր տարածաշրջանին հայացք ձգենք։ Հաստատ կհիշեք, թե ինչպես Միխեիլ Սաակաշվիլին նախ Թբիլիսիի քաղաքապետ դարձավ, հետո էլ գեղեցիկ կարմիր վարդը ձեռքին քշեց Էդուարդ Շևարդնաձեին ու նստեց նրա տեղը։

 

Միգուցե գիտեք նաև, որ ժամանակին Ռեջեփ Էրդողանն էլ եղել է Ստամբուլի քաղաքապետ, ու հենց այնտեղից է սկսվել նրա հաղթարշավը դեպի վարչապետություն, հետո էլ՝ նախագահություն։ Ի դեպ, Ստամբուլի ներկա ընդդիմադիր քաղաքապետն էլ, որի նկատմամբ իշխանություններն անընդհատ փորձում են քրեական գործեր հարուցել, սառնասրտորեն արձագանքում է. «Կարեք, կարեք ձեր շինծու գործերը, հաջորդ ընտրություններում նախագահ կընտրվեմ, ուրիշ ձևով կխոսեմ ձեզ հետ»։

​Բայց վերադառնանք Հայաստան։ Դեռ տասնամյակներ առաջ մեր նոր իշխանությունները շատ լավ հասկանում էին, որ պետք է ամեն գնով բռի մեջ պահել միլիոնանոց մայրաքաղաքի ղեկավարին։ Հենց այդ պատճառով էլ ոչ մի կերպ չէին համաձայնում հրաժարվել Երևանի քաղաքապետին նշանակելու սկզբունքից։ Ի վերջո, Երևանի մասին օրենք ընդունվեց, ըստ որի, քաղաքապետը իբր դարձավ ընտրովի։ Ինչո՞ւ եմ ասում՝ «իբր»։

Վրացի ընդդիմադիրների կեցվածքը, կամ ինչպես ԲՀԿ–ն ու ԼՀԿ–ն ընկան իրենց իսկ փորած փոսը

Տեսե՛ք։ Նյու Յորքում քաղաքապետին ընտրում են, Լոնդոնում քաղաքապետին ընտրում են, Փարիզում քաղաքապետին ընտրում են։ Իսկ մենք՝ երևանցիներս, ընդամենը ավագանի ենք ընտրում, որն ի վերջո ցանկացած պահի, առանց որևէ մեկիս հարցնելու շատ հանգիստ կարող է անվստահություն հայտնել քաղաքապետին։ Դուք դույզն իսկ կասկածո՞ւմ եք, որ մեր ավագանու՝ իշխանական ճամբարը ներկայացնող անդամները, եթե հստակ ցուցում ստանան վերևից, ինչպես առաջ էինք ասում՝ «կենտրոնից», մեկ մարդու նման անվստահություն կհայտնեն քաղաքապետին։  

Министр здравоохранения Великобритании Мэтт Хэнкок во время брифинга (27 мая 2021). Лондон - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2021
Կորոնավիրուսի ժամանակ սիրուհու հետ համբուրվելը վտանգավոր է, կամ մի հրաժարականի պատմություն

​Ինչո՞ւ ենք հենց հիմա փաստում, որ գործող քաղաքապետի դիրքերը շատ ավելի երերուն ու խախուտ են դարձել, չէ՞ որ նրա հնարավոր հրաժարականի կամ հեռացման մասին վաղուց էին խոսում։  Ուղղակի այս շաբաթ իշխող կուսակցության հայտնի անդամներից մեկը բացեց փակագծերը. «Մեր կողմից առաջադրված քաղաքապետը նախընտրական փուլում ակներև ու հրապարակային աջակցություն չհայտնեց «Քաղաքացիական պայմանագրին»»։ Ու ոչ մի խոսք նրա քաղաքապետական աշխատանքի մասին՝ երևանցիները գո՞հ են, դժգո՞հ են։ Դա ի՞նչ նշանակություն ունի՝ գլխավորը, որ չեկավ չմասնակցեց մեր հանրահավաքներին ու չվանկարկեց մեզ գովաբանող կարգախոսները։

Բայց ամենացնցողը գիտե՞ք ինչն է՝ իշխանական պաշտոնյաների այս դիրքորոշումը հիմնավորողների պակաս չկա՝ բա իհարկե, այս թիմն է նրան քաղաքապետ դարձրել, այս  թիմի կարգախոսներն էլ պիտի վանկարկեր։ Իսկ այն, որ ես որպես քաղաքապետ կարող եմ բազմաթիվ պրոբլեմներ լուծել, շահել երևանցիների սիրտը և դրանով իսկ մի տասն անգամ ավելի ձայն բերել, քան շեֆերիս գովերգելով, դա ոչ մեկին բոլորովին չի հետաքրքրում։ Ինչպես ասում են Տրինիդադում և Տոբագոյում՝ NO COMMENT։

Լրահոս
0