00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ում` ընդհակառակը, կամ ինչպես ամրագրվեց անընդունելի իշխանություններին տապալելու դրույթը

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցВашингтон перед инаугурацией Д.Трампа
Вашингтон перед инаугурацией Д.Трампа - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2021
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Մեր սեփական փորձով բոլորս հրաշալի գիտենք՝ կան մարդիկ, որոնց կյանքը տաղտկալի ու անիմաստ կդառնա, եթե մեր ամեն ասածին ամեն րոպե չհակառակվեն, չհերքեն անժխտելի ճշմարտությունները։
Ամերիկյան առաջնահերթություններ. կուռ պետական համակա՞րգ, թե՞ զսպումների եւ հակակշիռների արդյունավետ օգտագործում

Ու մի կարծեք, թե միայն Հայաստանի մասին եմ ասում, Ամերիկայում էլ նման մարդիկ լիքն են։ Եվ ամեն տարի, երբ ամերիկացիները հուլիսի 4-ին հավաքվում են իրենց բակում բարբեքյու ուտելու և բուրբոն խմելու, անպայման կգտնվի մեկը, որը խելոք հարց կտա. «Բայց ինչո՞ւ ենք հենց այսօր նշում Անկախության օրը, երկու օր առաջ՝  հուլիս 2-ին, պիտի նշեինք»։ Հանուն արդարության խոստովանենք, որ գոնե այս դեպքում անուղղելի հակառակվողների ասածի մեջ ճշմարտության հատիկ կա։

​Ամերիկայի, այսպես կոչված՝ Մայրցամաքային կոնգրեսը, որում ներկայացված էին այդ ժամանակ գոյություն ունեցող 13 գաղութները կամ նահանգները, ուղիղ 245 տարի առաջ հենց հուլիսի 2-ին հավանություն տվեց Անկախության հռչակագրի նախագծին, որը մշակել էին Թոմաս Ջեֆերսոնը և չորս այլ հայտնի գործիչներ։ Հետո արդեն հուլիսի 4-ին այդ փաստաթուղթը պաշտոնապես հաստատվեց, օրեր անց էլ ստորագրվեց։

Речь премьер-министра Армении Никола Пашиняна на инаугурации мэра Еревана (13 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2021
Երևանի քաղաքապետների արտառոց ազատումները. կարևոր չէ` ոնց ես աշխատել, կարևորը` ՔՊ–ին գովես

Բայց կա նաև մի շատ հետաքրքիր հանգամանք՝ այս ամենին նախորդող մի քանի ամիսների ընթացքում իրենց անկախությունն արդեն առանձին-առանձին հռչակել էին մոտ 90 համայնքներ։ Այսինքն` տեսեք թե ինչ է ստացվում՝ մեր ղեկավարներն ավելի ու ավելի հաճախ և սպառնալից են խոսում վենդետայի ու կադրային ջարդի մասին՝ հիմնականում նկատի ունենալով, այսպես ասած, ըմբոստ համայնքապետներին, որոնք Երևանի քաղաքապետի նման նախընտրական շրջանում հանդգնել են զերծ մնալ իշխանություններին գովաբանելուց, միգուցե նույնիսկ հրապարակավ արտահայտվել են իշխանությունների հետ իրենց անհամաձայնությունը։ Ամերիկայում, ընդհակառակը, նույնիսկ անկախության գաղափարի իրական հեղինակները հենց համայնքներն էին, այլ ոչ թե կենտրոնը։

​Ավելին։ Երբ հետագայում վավերացվում էր ամերիկյան Սահմանադրությունը, Վիրջինիան և մի շարք այլ նահանգներ վերապահում արեցին՝ բայց մենք պետք է երաշխավորված իրավունք ունենանք դուրս գալու ընդհանուր պետությունից, եթե տեսնենք, որ այդ պետության իշխանությունները վատ բաներ են անում։ Անընդունելի իշխանություններին տապալելու իրավունքի մասին այս դրույթն ամրագրվեց, ի դեպ, նաև Անկախության հռչակագրում։

Մեր ընտրությունները նման են Տունգուսկայի երկնաքարի առեղծվածին` իրարամերժ վարկածներով լի

Ուղղակի մեջբերեմ. «Մենք ելնում ենք այն ակնհայտ ճշմարտությունից, որ բոլոր մարդիկ հավասար են, և Արարիչը նրանց օժտել է որոշակի անօտարելի իրավունքներով, որոնցից են կյանքը, ազատությունը և երջանկության ձգտումը։ Եթե որևէ կառավարություն կործանարար է դառնում այդ նպատակների համար, ժողովուրդն իրավունք ունի փոխելու կամ լուծարելու նման կառավարությունը և հիմնելու նոր կառավարություն, որը, նրա համոզմամբ, լավագույնս կապահովի մարդկանց անվտանգությունը և երջանկությունը»։

Оператор в ожидании выхода представителей КС по окончании заседания (25 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2021
Ոչ մի նորություն. 25 տարի շարունակ սպասում ենք Սահմանադրական դատարանի արդար որոշմանը

​Ինչպես տեսնում եք, սկզբունքը շատ պարզ է՝ մենք, քաղաքացիներս, ձեզ իշխանության ենք բերել, մենք էլ կզրկենք ձեզ իշխանությունից, որքան էլ հզոր ու աննախադեպ է եղել ոգևորության ալիքը, որի շնորհիվ դուք ղեկավար եք դարձել։ Այսինքն՝ Անկախության հռչակագիրն իրականում հիմնված է պարզ սիլլոգիզմի վրա։ Ինչ է սիլլոգիզմը, հաստատ գիտեք՝ երկու դրույթ, որոնցից բխում է եզրակացությունը։ Ամենահայտնի օրինակին էլ անշուշտ ծանոթ եք. առաջին դրույթը՝ բոլոր մարդիկ մահկանացու են։ Երկրորդ դրույթը՝ Սոկրատեսը մարդ է։ Եվ անհերքելի հետևությունը՝ ուրեմն Սոկրատեսը մահկանացու է։ Կարճ ասած, Ամերիկայի անկախության հռչակագիրը փաստում էր՝ առաջին, մենք իրավունք ունենք ազատ ու երջանիկ լինելու, երկրորդ՝ բրիտանական իշխանությունները դրան դեմ են, և այս երկուսի համադրությունից  հետևություն՝ մենք այլեւս չենք ենթարկվում այդ իշխանություններին։

​Ճիշտ է, ոմանք պնդում են, թե հայաստանյան իշխանությունները պարզ սիլլոգիզմները ավելի ու ավելի հաճախ են օգտագործում ոչ թե մարդկանց անվտանգությունն ու երջանկությունն ապահովելու, այլ սեփական կամայականություններն արդարացնելու համար։Հեռու չգնանք։ Դրույթ առաջին՝ ողջ ժողովուրդն ուզում է հնարավորինս արագ ազատվել ըմբոստ համայնքապետերից։ Դրույթ երկրորդ՝ որպես իշխանություն մենք պարտավոր ենք կատարել ժողովրդի կամքը։ Այստեղից հետևություն՝ ուր որ է կսկսվեն վենդետան և կադրային ջարդը։  Ընդ որում, այն, որ իշխանություններն անպայման կսկսեն վենդետան և կադրային ջարդը, երևի, որևէ մեկը Հայաստանում ընդհանրապես չի կասկածում։

Ի՞նչ կարող է անել նոր ԱԺ–ն. հայրենասիրության ցուցադրում, թե արդյունավետ աշխատանք

Համաձայնեք, անհերքելի է նաև երկրորդ դրույթը, որ իշխանությունները պարտավոր են անշեղորեն կատարել հասարակության կամքը։ Էդ դեպքում՝ բա ի՞նչն է սխալ այս սիլլոգիզմում։ Պարզապես կուզենայի հստակ պատասխան ստանալ առաջին դրույթի վերաբերյալ՝ կներե՛ք, իսկ ո՞վ է այն հանճարեղ մարդը, որը ձեզ համոզել է, թե Հայաստանում բոլորն անխտիր երազում են ազատվել այն մարդկանցից, որոնք չեն կիսում ձեր հայացքները։ Համենայնդեպս, ինձ շատ ավելի  օգտակար ու արդյունավետ է թվում զսպումների և հակակշիռների համակարգը։ Փորձե՛ք կիրառել։ Այս իշխանությունները միգուցե և չշահեն, բայց պետությունը հաստատ կշահի։

Լրահոս
0