00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Իսրայելի պահվածքը՝ հրաշալի օրինակ Ադրբեջանի համար
18:08
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե բոլոր նախկինները փոխել են, ինչու ներկաները չպետք է փոխեն Սահմանադրությունը

© Sputnik / Andranik GhazaryanВывеска над входом в здание Конституционного суда Армении
Вывеска над входом в здание Конституционного суда Армении - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2021
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Ամենևին չի բացառվում, որ առաջիկա տարիներին նոր Սահմանադրություն կունենանք։
Եթե Սահմանադրությունն իրոք իմ մասին է

Միգուցե արդեն ունենայինք, եթե չլինեին կորոնավիրուսը, պատերազմը և արտահերթ ընտրությունները, որովհետև Հիմնական օրենքի փոփոխությունները նախաձեռնվել էին դեռ անցած տարի, և սպասվում էր, որ արդեն այս տարի բոլորս պիտի գնայինք հանրաքվեի։ Հիմա կասեք՝ լա′վ, համավարակը և ղարաբաղյան պարտությունը հասկացանք, բա ընտրություննե՞րն ինչ կապ ունեն։

Геворг Даниелян - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2021
ՌԱԴԻՈ
Այն, ինչ տեղի է ունենում, դրա միակ պատճառը Սահմանադրությունը չէ. նախկին նախարար

Էստեղ մի շատ էական նրբություն կա՝ որքան էլ զարմանալի թվա, այս նոր խորհրդարանում ընդդիմությունը տեղերի մեկ-երրորդը կունենա, մինչդեռ մեծամասնությունը տեղերի երկու-երրորդը չի ունենա՝ սահմանադրական հանրաքվե անցկացնելու մասին որոշում կայացնելու համար։ Չեմ կարող հակիրճ բացատրել, պարոն Մուկուչյանին դիմեք, ինքը շատ ավելի մատչելի կպարզաբանի։ ​Այնուամենայնիվ, համոզված եմ, որ ներկա իշխանություններն ամեն ինչ կանեն մեր հարազատ Սահմանադրությունը ևս մեկ անգամ փոխելու համար։ Ինչպե՞ս թե ինչու։ Որքան հիշում եմ՝ մեր բոլոր իշխանություններն էլ մինչև հիմա ցանկացել են ունենալ իրենց Սահմանադրությունը. կոմունիստների ժամանակ նրանք իրենց Սահմանադրությունն ունեին, առաջին նախագահի օրոք մշակվեց առաջին անկախ Սահմանադրությունը, երկրորդ նախագահն այն փոփոխության ենթարկեց, երրորդ նախագահ էլ ավելի փոխեց, բա ինչո՞ւ ներկա իշխանությունները չպիտի ունենան իրենց տարբերակը։

Սահմանադրությունը կփոխվի՞. Ավինյանը հայտնում է, որ առաջիկայում լայն քննարկումներ կլինեն

​Եթե հարցնեք՝ մի քիչ շա՞տ չենք Սահմանադրություն փոխում, կպատասխանեմ՝ նայած ինչի հետ ենք համեմատում։ Աշխարհի ամենահին Սահմանադրությունը, որն ավելի քան երկու հարյուր տարի առաջ ընդունվել է Միացյալ Նահանգներում, այդ ողջ ընթացքում 30 լրամշակում էլ չի ունեցել։ Բայց, համաձայնե′ք, դա էլ իր վիճահարույց կողմերն ունի։

Շատ կոնկրետ օրինակ։ Երբ ժամանակին նախագահական ընտրությունների արդյունքներով Դոնալդ Թրամփը շահեց Սպիտակ տան մանդատը, թեև տիկին Հիլարի Քլինթոնը նրանից 3 միլիոնով ավելի շատ ձայն էր ստացել, մարդիկ վրդովվում էին՝ այս ի′նչ անարդար ընտրական համակարգ է, բայց պատասխանը շատ հստակ էր՝ ընտրիչների բավական տարօրինակ ինստիտուտն ամրագրված է մեր Սահմանադրությամբ։ Իսկ Սահմանադրություն փոխելը բավական դժվար է։ ​Ֆրանսիայում այդքան դժվար չէ, և հեղափոխությունների ժամանակաշրջանից ի վեր այնտեղ 16 Սահմանադրություն է փոխվել։ Բայց մենք գոնե այս հարցում առայժմ ֆրանսիացիներին էլ ենք գերազանցում. նրանք նոր Սահմանադրություն են ընդունում միջինը 13 ու կես տարին մեկ, մենք ամեն 10 տարին մեկ ենք փոխում։ Բա նաև այս վիճակագրությունից եմ ելնում, երբ պնդում եմ, որ մենք, ամենայն հավանականությամբ, նոր Սահմանադրություն կունենանք առնվազն մինչև 2025 թվականը։ Միգուցե նույնիսկ ավելի շուտ։ ​

Пресс-конференция Артура Ванецяна (23 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2021
Երկաթե մուրճն ու պողպատե մանդատը այսօր վեր են Սահմանադրությունից. Վանեցյանը ուղերձ է հղել

Գաղտնիք չէ, որ Սահմանադրությունը, մեղմ ասած, ամենակարդացվող գրքերից կամ ստեղծագործություններից չէ։ Այդպես է ողջ աշխարհում։ Մանավանդ եթե Սահմանադրությունը ծավալուն է և խրթին լեզվով է շարադրված։ Հնդկաստանը՝ ձեզ օրինակ։ Սահմանադրությունը, որն ընդունվել է դեռ 1950 թվականին, ունի գրեթե 500 հոդված և 10-ից ավելի հսկայական հավելվածներ։ Հեղինակները փորձել են լավ բան անել՝ ժողովել ողջ աշխարհի ամենադրական փորձը, և այդ նպատակով պարզապես նույնությամբ ներառել են հատվածներ Խորհրդային միության, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ավստրալիայի և նույնիսկ Վեյմարյան Գերմանիայի սահմանադրությունից։ Արդյունքում ստացվել է բազմաբղետ մի ծաղկաքաղ, որից գլուխ կհանեն միայն շատ բարձր IQ ունեցող մեր պատգամավորները, այն էլ՝ ոչ բոլորը։

Դուք երբևէ՝ գոնե հուլիսի 5-ին, Սահմանադրության օրը մտածե՞լ եք, թե ինչ փոփոխություններ կառաջարկեիք մեր Հիմնական օրենքում։ Ես ունեմ շատ կոնկրետ առաջարկներ, թեկուզ հենց խորհրդարանական, այսպես կոչված՝ կայուն մեծամասության անհեթեթ դրույթի հետ կապված, բայց չեմ ուզում մանրամասնել, որովհետև դեռ սովետական տարիներից նույն պատկերն է կրկնվում՝ իշխանություններն ասում են՝ Սահմանադրության նախագիծը ներկայացնում ենք լայն համաժողովրդական քննարկման, իսկ վերջում, միևնույն է՝ հրամցնում են իրենց հարմար տարբերակը։

Սահմանադրությունը պետք է համապատասխանի օրվա մարտահրավերներին. ՀՀ նախագահն ուղերձ է հղել

Եթե Իսլանդիայում ապրեի, անպայման կմասնակցեի իրենց սահմանադրական վիճակախաղին։ Այո′-այո′, այդ երկրում ժամանակին վիճակախաղով ընտրել են 950 շարքային քաղաքացու, որոնք էլ, իհարկե, փորձագետների ու մասնագետների աջակցությամբ, մշակել են իրենց Սահմանադրության նախագիծը։ ​Այսինքն, ամենևին կարիք չկա, որ Սահմանադրությունում առնվազն մի տասն անգամ հիշատակվի «ժողովրդավարություն» գայթակղիչ հասկացությունը։ Ամերիկյան Սահմանադրության տեքստում, ի դեպ, «դեմոկրատիա» բառը իսկի չեք էլ գտնի։ Այ, եթե Իսլանդիայի իշխանությունների նման ինձ ասում են.«Արի′, մասնակցի′ր Սահմանադրության մշակմանը, չէ՞ որ այն հենց քո մասին է, քեզ համար է», միանգամից հասկանում եմ՝ իրոք ապրում եմ ժողովրդավարական երկրում։

Լրահոս
0